Հազ (լատին․՝ tussis), ռեֆլեկտոր արտաշնչում բերանով, անսպասելի ի հայտ եկող և հաճախ կրկնվող ռեֆլեքս, որն ուղղված է շնչուղիները օտար մասնիկներից մաքրմանը։

Հազ
Տեսակախտանիշ կամ նշան
Հետևանքմաքրում և օդակաթիլային փոխանցում
 Coughing Վիքիպահեստում

Առաջացման մեխանիզմ խմբագրել

Հազն առաջանում է ի պատասխան շնչուղիների (կոկորդ, շնչափող, բրոնխներ) լորձաթաղանթում (հատկապես շնչափողի երկատման, բրոնխների ճյուղավորումների շրջանում) տեղակայված հազային ընկալիչների դրդման հետևանքով։

Հազային ընկալիչների դրդումն առաջացնում է խորը շնչառում, որից հետո ձայնաճեղքը փակվում է, լարվում են շնչական ու որովայնի մամուլի մկանները, ինչը հանգեցնում է բարձր դրական ներկրծքային ճնշման ստեղծման և հետևապես շնչուղիներում ճնշման բարձրացման։

Այնուհետև կտրուկ բացվում է ձայնաճեղքը և ստեղծված ճնշումների տարբերությունը բերում է օդի կտրուկ արտահոսքի այնպիսի արագության, որ բրոնխիալ ծառի տարբեր հատվածներում կարող է հասնել 0,5֊ից մինչև 50-120մ/վ֊ի։ Օդի հոսքի նման արագությունը նպաստում է լորձի և օտար մասնիկների հեռացմանը բրոնխիալ ծառից, շնչափողից, կոկորդից։

Հազվադեպ նկատվում է ռեֆլեքսային ծագման հազ, երբ գրգռման աղբյուրը գտնվում է շնչուղիներից դուրս։ Երբեմն հազն առաջանում է հուզական լարվածությունից։

Նկարագրություն խմբագրել

Հազը շնչառական օրգանների հաճախակի և հիմնական ախտանշաններից է։ Հազը տարբերակվւմ ՝

1. Ըստ տևողության

2. Ըստ ձայներանգի

  • «հաչոցանման» (կոկորդի ախտահարման և հիսթերիայի ժամանակ)
  • խռպոտ և անձայն (ձայնալարերի բորբոքման և խոցոտման ժամանակ)

3. Ըստ բնույթի

Բուժում խմբագրել

Հազով ուղեկցվող հիվանդությունն ախտորոշելու կամ բուժելու համար անհրաժեշտ է դիմել բժշկի։ Բրոնխներից արտադրության հեռացմանը նպաստող հազը սովորաբար պետք չէ ընկճել։ Նման դեպքերում նշանակում են խորխաբեր դեղանյութեր։ Ծանր հիվանդներին հազի ժամանակ պետք է հարմար դիրք տալ, որպեսզի խորխը հեշտությամբ դուրս գա։ Չոր հազը փափկացնում և պակասեցնում են ցավազրկող, հակահազային միջոցներով։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 44  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հազ» հոդվածին։