Սիլիկոզ (լատին․՝ silex, — կայծքար), հիվանդություն, որն առաջանում է սիլիցիումի ազատ երկօքսիդ պարունակող փոշու երկարատև շնչումից։ Մասնագիտությամբ պայմանավորված հիվանդություն է. առավել հաճախ հիվանդանում են լեռնահանքային, ճենապակու-հախճապակու, մետաղագործական, մեքենաշինական արդյունաբերության աշխատողները։ Փոշեգարությունների խմբի առավել ծանր ընթացող հիվանդություն է, հաճախ զուգակցվում է տուբերկուլոզային պրոցեսի (սիլիկոտուբերկուլոզ) և այլ բարդությունների հետ։

Սիլիկոզ
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Պատճառexposure to silica dust?
Բժշկական մասնագիտությունթոքաբանություն
 Silicosis Վիքիպահեստում


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլիկոզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։