Միխայիլ Աստանգով
Միխայիլ Ֆեոդորովիչ Աստանգով (իսկական ազգանունը՝ Ռուժնիկով, ռուս.՝ Михаил Фёдорович Ружников հոկտեմբերի 21 (նոյեմբերի 3), 1900, Վարշավա, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 20, 1965, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական կինոյի ու թատրոնի դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1955 թ.)։ Ստալինյան երեք մրցանակների դափնեկիր (1948 թ., 1950 թ., 1951 թ.)[1][2]։
Միխայիլ Աստանգով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21 (նոյեմբերի 3), 1900 |
Ծննդավայր | Վարշավա, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 20, 1965 (64 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն խմբագրել
Միխայիլ Ռուժնիկովը ծնվել է 1900 թվականի հոկտեմբերի 21-ին (նոյեմբերի 3) Լեհաստանի Վարշավա քաղաքում[3] երկաթգծի աշխատակցի ընտանիքում[4]։
1918 թվականին ավարտել է Մոսկվայի 12-րդ գիմնազիան և ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, որտեղ նրա համակուրսեցիներն էին Ռուբեն Սիմոնովը, Անդրեյ Լոբանովը և Օսիպ Աբդուլովը։ Խաղացել է սիրողական ներկայացումներում։ Ուսանողը պարապել է Փոքր թատրոնի դերասանուհի Ա․ Մատվեևայի թատերական ստուդիայում, դասընթացների հաճախել Ալեքսանդր Գեյրոտի ստուդիայում։
1919-1921 թվականներին եղել է Մոսկվայի Խամովնիկիի խորհրդի պարենամթերքի բաժնի պետը և հաշվետարը։
1920-1922 թվականներին սովորել է Ֆ․ Շալյապինի դրամատիկական ստուդիայում, որը նրա համար դարձել է իսկապես դերասանական դպրոց և առաջին պրոֆեսիոնալ բեմ։ Երիտասարդ դերասանի վրա ավելի շատ ազդեցություն է թողել նրա ուսուցիչը՝ Լեոնիդ Լեոնիդովը։
1922-1923 թվականներին աշխատել է Տպագրության տան թատրոնում, 1923-1925 թվականներին՝ Մոսկվայի Վ․ Կոմիսարժևսկայայի անվան թատրոնում, 1925-1927 և 1930-1941 թվականներին՝ Մոսկվայի հեղափոխության թատրոնում (ներկայում՝ Մոսկվայի Վ․ Մայակովսկու անվան ակադեմիական թատրոն), 1927-1928 թվականներին՝ Օդեսայի ռուսական ակադեմիական դրամատիկական թատրոնում, 1928 թվականին՝ Մոսկվայի Առաջին շարժական թատրոնում, 1928-1929 թվականներին՝ Կազանի ռուսական դրամայի թատրոնում (ներկայումս՝ Կազանի Վ․ Կաչալովի անվան Մեծ դրամատիկական թատրոն), 1929-1930 թվականներին՝ Լենինգրադի ժողովրդական տան թատրոնում, 1941-1943 թվականներին՝ «Մոսֆիլմ» կինոստուդիայում[5], 1943-1945 թվականներին՝ Մոսխորհի անվան թատրոնում։
1945 թվականից՝ Մոսկվայի Ե․ Վախթանգովի անվան թատրոնի դերասան։
Լինելով դերասան-ինտելեկտուալ՝ հրաշալի կերպով տիրապետել է հոգեբանական գրոտեսկի արվեստին․ ձգտել է ստեղծվող կերպարի փիլիսոփայական ըմբռնմանը[2]։ Նրա ստեղծագործական գործունեությանը յուրահատուկ էին խորացված պսիխոլոգիզմը, բեմական կերպարների փիլիսոփայականությունը և սրեցված զգայունությունը[3]։ Հիմնականում մարմնավորել է բացասական կերպարների։
Միխայիլ Աստանգովը մահացել է 1965 թվականի ապրիլի 20-ին Մոսկվայում[3]։ Թաղված է Դոնսկոյ վանքի գերեզմանատանը[6]։
Հիշատակ խմբագրել
Մոսկվայի տանը, որտեղ 1939-1965 թվականներին բնակվել է Աստանգովը (Լենինի պողոտա, տուն 25), 1974 թվականին տեղադրվել է հուշատախտակ[7]։
Ստեղծագործական գործունեություն խմբագրել
Դերերը թատրոնում խմբագրել
- Ֆ․ Շալյապինի անվան դրամատիկական ստուդիա
Տարի | Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|
1920 | Արթուր Շնիցլեր | Կանաչ թութակ | մարկիզ |
Սոֆուս Միխաելիս | Հեղափոխական հարսանիք |
- Մոսկվայի Վ․ Կոմիսարժևսկայայի անվան թատրոն
Տարի | Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|
1925 | Նիկոլայ Գոգոլ | Մեռած հոգիներ | Չիչիկով |
- Հեղափոխության թատրոն
Տարի | Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|
1926 | Բորիս Ռոմաշով | Կրիվորիլսկի վերջը | Լոդիժկին |
1932 | Նիկոլայ Պոգոդին | Իմ ընկեր | Գայ |
1932 | Նատան Զարխի | Ուրախության փողոց | Սպավենտա |
1934 | Վլադիմիր Սոլովյով | Անձնական կյանք | Ստրոև |
1935 | Ուիլյամ Շեքսպիր | Ռոմեո և Ջուլիետ | Ռոմեո |
1937 | Ալեքսանդր Կոռնեյչուկ | Ճշմարտություն | Կերենսի |
1939 | Բորիս Վոյտեխով, | Պավել Գրեկով | Պավել Գրեկով |
1940 | Ալեքսանդր Օստրովսկի | Անօժիտը | Սերգեյ Պարատով |
Ալեքսանդր Կոռնեյչուկ | Նավախմբի վախճանը | Գայդայ | |
Ֆրիդրիխ Շիլլեր | Մարիա Ստյուարտ | Լեյստեր |
- Այլ թատրոններ (1927-1930)
Տարի | Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|
1927 | Գեորգի Վենեցիանով | Ջումա Մաշիդ | |
1928 | Մաքս Ժիժմոր | Բեթհովեն | Բեթհովեն |
Բորիս Լավրենյով | Բեկում | նավաստի Գոդուն | |
Վիկտոր Հյուգո | Փարիզի Աստվածամոր տաճարը | Քվազիմոդո |
- Մոսխորհի անվան թատրոն
Տարի | Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|
1943 | Լեոնիդ Լեոնով | Ներխուժում | Ֆեոդոր Տալանով |
1945 | Անտոն Չեխով | Ճայը | Կոնստանտին Տրեպլև |
- Վախթանգովի անվան թատրոն
Տարի | Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|
1946 | Էդմոն Ռոստան | Սիրանո դե Բերժերակ | Սիրանո դե Բերժերակ |
1946 | Վլադիմիր Սոլովյով | Հաղթանակի ճանապարհը | Արսենի |
1947 | Կոնստանտին Սիմոնով | Ռուսական հարց | Հարրի Սմիթ |
1948 | Իվան Տուրգենև | Նախօրեին | Դմիտրի Ինսարով |
1949 | Նիկոլայ Վիրտա | Դատապարտվածների դավադրությունը | ՄակՀիլլ |
1950 | Կոնստանտին Ֆեդին | Կիրիլ Իզվեկով | Պաստուխով |
1950 | Նիկոլայ Պոգոդին | Միսսուրիական վալս | Գարոտտա |
1953 | Ալեքսեյ Արբուզով | Եվրոպական ժամանակագրություն | Շառլյուս |
1953 | Ալեքսանդր Կրոն | Կուսակցության թեկնածու | Ալեքսեյ Պլոտովշչիկով |
1954 | Գերհարտ Հաուպտման | Արևի մայրամուտից առաջ | Մատիաս Կլաուզեն |
1956 | Ե․ Լյուտովսկի | Արտառոց հերթապահություն | Օսինսկի |
1957 | Իլյա Սելվինսկի | Մեծ Կիրիլ | Կերենսկի |
1958 | Ուիլյամ Շեքսպիր | Համլետ | Համլետ |
1960 | Ալեքսեյ Արբուզով | Տասներկուերորդ ժամը | Կարետնիկով |
1962 | Նիկոլայ Պոգոդին | Սև թռչուններ | Պերվոզվանով |
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1933 | Մահվան կոնվեյեր | իշխան Սումբատով |
1933 | Արևը մայր է մտնում արևմուտքում | դրվագ |
1936 | Բանտարկյալները | Կոստյա Կապիտան |
1937 | Մեծ թևեր | ղեկավար ընկեր |
1938 | Օպենհեյմ ընտանիքը | Ֆոգելզանգ |
1939 | Մինինը և Պոժարսկին | Սիգիզմունդ III Վազա |
1940 | Սուվորով | Ալեքսեյ Արակչեև |
1941 | Գարնանային հոսք | Վալերյան Գրուշին |
1941 | Երազանքը | Ստանիսլավ Կոմորովսկի |
1942 | Մարտական կինոհավաքածու № 10 | Իոն Կրիստյա |
1942 | Կոտովսկի | Իշխան Կարակոզեն |
1942 | Շրջկոմի քարտուղար | գնդապետ Մակենաու |
1942 | Մարդասպանները ճանապարհ են դուրս գալիս | Ֆրանց |
1942 | Երիտասարդ Ֆրից | Հիտլեր |
1945 | Տասնհինգամյա կապիտան | Նեգորո |
1947 | Մարիտե | քսյոնձ |
1947 | Միկլուխո Մակլայ | դոկտոր Բրանդլեր |
1947 | Ռուսական հարց | Մակֆերսոն |
1948 | Երրորդ հարված | գեներալ-գնդապետ Էրվին Էնեկե |
1949 | Ստալինգրադի ճակատամարտ | Հիտլեր |
1949 | Նրանք ունեն Հայրենիք | կապիտան Ռոբերտ Սքոթ |
1952 | Մաքսիմկա | կապիտան «Բեթսի» |
1952 | Սադկո | Մագարաջա |
1955 | Իշխանուհի Մերի | դոկտոր Վեռներ |
1955 | Մեքսիկացին | Քելլի |
1955 | Հավերժական գիշերվա գաղտնիքը | Նիկոլայ Մերցալով |
1957 | Ուղղաձիգ աստիճաններ | Պրասկով |
1958 | Մոցարտը և Սալիերին | Սալիերի |
1965 | Ինժեներ Գարինի հիպերբոլոիդը | Ռոլլինգ |
1965 | Գնում եմ դեպի ամպրոպը | Արկադի Գոլիցին |
Հնչյունավորում խմբագրել
Տարի | Անիմացիոն ֆիլմ |
---|---|
1963 | Բաժնետերերը |
Կոչումներ և պարգևներ խմբագրել
- ՌԽՖՍՀ Ժողովրդական արտիստ (օգոստոսի 8, 1950 թ.)
- ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1955 թ.)
- Առաջին աստիճանի Ստալինյան մրցանակ (1948 թ.)՝ «Ռուսական հարց» ֆիլմում Մակֆերսոնի դերակատարման համար
- Երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակ (1950 թ.)՝ Նիկոլայ Վիրտայի «Դատապարտվածների դավադրություն» ներկայացման մեջ ամերիկյան դեսպան ՄակՀիլլի դերակատարման համար
- Երրորդ աստիճանի Ստալինյան մրցանակ (1951 թ.)՝ «Նրանք հայրենիք ունեն» ֆիլմում Սքոտի դերակատարման համար
- Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշան (1946 թ., 1950 թ.)
- Մեդալ՝ «1939-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում անձնվեր աշխատանքի համար (1946 թ.)
- Մեդալ՝ «Մոսկվայի 800-ամյակի հիշատակին»
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Русский драматический театр: Энциклопедия / Под общ. ред. М. И. Андреева, Н. Э. Звенигородской, А. В. Мартыновой и др. — М.: Большая Российская энциклопедия, 2001. — 568 с.: ил. ISBN 5-85270-167-X
- ↑ 2,0 2,1 Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 2. Анкилоз — Банка. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
- ↑ 3,0 3,1 3,2 Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 2. Ангола — Барзас. 1970. 632 стр., илл.: 47 л. илл. и карт.
- ↑ Театральная энциклопедия. Гл. ред. С. С. Мокульский. Т. 1 — М.: Советская энциклопедия, 1961, 1214 стб. с илл., 12 л. илл.
- ↑ Астангов Михаил Фёдорович - Киносозвездие - авторский проект Сергея Николаева
- ↑ «Донское кладбище». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Песков О. В. Мемориальные доски Москвы. — М.: Московские учебники, 2009. — 336 с.
Գրականություն խմբագրել
- Актёры советского кино выпуск 5, М. Искусство, 1969.
- КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с.31.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Աստանգով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 574)։ |