«Մեքսիկացին», խորհրդային հերոսական արկածային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Կապլունովսկին Ջեկ Լոնդոնի համանուն պատվածքի հիման վրա «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1955 թվականին[1][2]։

Մեքսիկացին
ռուս.՝ Мексиканец
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
ՀիմքՄեքսիկացին
Թվական1955
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Կապլունովսկի
Սցենարի հեղինակԷմիլ Բրագինսկի
ԴերակատարներՕլեգ Ստրիժենով, Բորիս Անդրեև և Նադեժդա Ռումյանցևա
ՕպերատորՍերգեյ Պոուլյանով
ԵրաժշտությունՄիխայիլ Չուլակի (կոմպոզիտոր)
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն89 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում 1900-ականների սկզբին։ Լոս Անջելեսի Մեքսիկական թաղամասերում՝ կոնսպիրատիվ բնակարանում, ապստամբների խումբը քարոզչական թռուցիկներ է տպում և գումար է հավաքում հեղափոխական բանակի սպառազինության համար, որը պատրաստվում է մեքսիկական հեղափոխության ընթացքում դիկտատոր Դիասի զորքերի դեմ վճռական մարտերին։

Դավադիրներին միանում է երիտասարդ Ֆելիպե Ռիվերան, որը վերջերս է անցել Մեքսիկայի սահմանը։ Նա պատրաստ է ցանկացած աշխատանքի՝ ի նպաստ հեղափոխության։ Նրան կասկածում են լրտեսության մեջ և ընդունում են այն պայմանով, որ նա գործնականում կապացուցի իր հավատարմությունը։

Հայրենիքից եկող նամակներում միշտ նույն խնդրանքն է՝ որքան հնարավոր է շատ զենք ուղարկել։ Դրա գնման համար գումար չի բավականացնում, որը հազիվ է ստացվում իրենց նման աղքատների սակավ նվիրատվություններից։ Ռիվերան՝ թշնամիների կողմից սպանված հայրենասեր Խոակին Ֆերնանդեսի արժանի որդին, որոշում է կայացնում գումար վաստակելու համար մասնակցել ավելի ուժեղ մրցակցի դեմ բռնցքամարտի մենամարտին։

Կազմակերպիչները զարմացած են Ռիվերայի կտրուկ պահանջից՝ հաղթողին վճարել ամբողջ մրցանակային ֆոնդը՝ սկզբում նրան առաջարկելով 20 % ցանկացած արդյունքի դեպքում։ Հիմնական հավակնորդի վնասվածքի պատճառով՝ երիտասարդ մեքսիկացին դուրս է գալիս ռինգ՝ նանական համաձայնության հասնելով մարտի ֆինանսական կողմի վերաբերյալ։

Զգալով մեծ պատասխանատվություն ընկերների առաջ՝ Ռիվերան հաղթում է ծանր մենամարտում՝ ահեղ հակառակորդին ուղարկելով նոկաուտ։

Դերերում խմբագրել

  • Օլեգ Ստրիժենով – Խոսե Ֆեռնանդես, նույն ինքը՝ Ֆելիպե Ռիվերա / Խոակին Ֆեռնանդես
  • Բորիս Անդրեև – Պաուլինո Վերա
  • Դանիիլ Սագալ – Արելանո
  • Մարկ Պերցովսկի – Ռամոս
  • Նադեժդա Ռումյանցևա – Մեյ
  • Վլադիմիր Դորոֆեև – Դիեգո
  • Տատյանա Սամոյլովա – Մարիա
  • Լև Դուրասով – ջոկատի հրամանատար
  • Միխայիլ Աստանգով – Կելլի
  • Գեորգի Սլաբինյակ – Ռոբերմս
  • Գենադի Ստեպանով – Դենի Ուորդ, Ռիվերայի հակառակորդը, չեմպիոն
  • Լեոնիդ Կմիտ – Սպայդեր Խեգերտի, գլխավոր մարտավկա
  • Մաքսիմ Գրեկով – Մատեո
  • Գեորգի Վիցին – Բիլ Կարտի
  • Լեոնիդ Նեդովիչ – բարձրահասակ թափառաշրջիկ
  • Վիկտոր Կոլպակով – գեր թափառաշրջիկ
  • Զանա Զանոնի – Ռիվերայի մայրը
  • Եվգենի Մորգունով – Մայքլ
  • Միխայիլ Մեդվեդև – տան սեփականատեր
  • Եվգենի Մոռգունով – Մայքլ
  • Միխայիլ Մեդվեդև – տանտեր
  • Սնատոլի Սոլովյով – ամեռիկացի
  • Նիկոլայ Գրաբբե – Ռիվերայի օգնականը ռինգում
  • Սերգեյ Տրոիցկի – մրցավար
  • Նիկոլայ Կուտուզով – հնդկացի
  • Գեորգի Դանելիա – կիթառով տղա

Նկարահանող խումբ խմբագրել

  • Գեղարվեստական արվեստանոցի ղեկավար՝ Լեո Արնշտամ
  • Սցենարի հեղինակ՝ Էմիլ Բրագինսկի
  • Բեմադրող ռեժիսոր՝ Վլադիմիր Կապլունովսկի
  • Բեմադրող օպերատոր՝ Սերգեյ Պոլույանով
  • Կոմպոզիտոր՝ Միխայիլ Չուլակի
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Ս. Բոլոտին, Տ. Սիկորսկայա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մեքսիկացին» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  2. «Մեքսիկացին» ֆիլմը kino-teatr.ru կայքում]

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել