Բարբարա Մարգարեթա «Մեթա» ֆոն Սալիս (գերմ.՝ Barbara Margaretha "Meta" von Salis, մարտի 1, 1855(1855-03-01)[1][2][3], Մարշլինս ամրոց[2] - մարտի 15, 1929(1929-03-15)[1][3], Բազել, Շվեյցարիա[2]), շվեյցարացի ֆեմինիստ, պատմաբան։

Մեթա ֆոն Սալիս
Դիմանկար
Ծնվել էմարտի 1, 1855(1855-03-01)[1][2][3]
ԾննդավայրՄարշլինս ամրոց[2]
Մահացել էմարտի 15, 1929(1929-03-15)[1][3] (74 տարեկան)
Մահվան վայրԲազել, Շվեյցարիա[2]
ԳերեզմանCemetery Daleu
Քաղաքացիություն Շվեյցարիա
Կրոնreformed?[4]
ԿրթությունՑյուրիխի համալսարան (1887)[4]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[4]
Մասնագիտությունպատմաբան, լրագրող և սուֆրաժիստ
Ծնողներհայր՝ Ուլիսես Ադալբերտ ֆոն Սալիս
 Meta von Salis Վիքիպահեստում

Ֆրիդրիխ Նիցշեի թղթակիցը։

Կենսագրություն խմբագրել

Մեթա ֆոն Սալիսը ծնվել է 1855 թվականին իրենց ընտանեկան կալվածքում՝ Մարսչլինս ամրոցում (Իգիս, Գրաուբյուդեն կանտոնում)։ Նրա ծնողներն էին Ուրսուլա Մարգարեթան և բնագետ Ուլիսես Ադալբերտ ֆոն Սալիսը։ 1863-1868 թվականներին Ֆրիենդրիխշաֆենում (Գերմանիա) ընդունվել է աղջիկների համար նախատեսված դպրոց, իսկ այնուհետև մինչև 1871 թվականը սովորել է Շվեյցարիայի մեկ այլ՝ աղջիկների համար նախատեսված դպրոցում՝ Ռոշարխում։ Դպրոցը ավարտելուց հետո, նախքան 1883 թվականին պատմություն և փիլիսոփայություն ուսումնասիրելու համար Ցյուրիխի համալսարան ընդունվելը, նա որպես տնային դաստիարակչուհի աշխատել է Գերմանիայի, Անգլիայի և Իռլանդիայի բազմաթիվ հարուստ ընտանիքների համար[5][6]։ 1887 թվականի Ագնես Պուատոյի մասին դոկտորականը պաշտպանելով դարձել է շվեյցարացի առաջին կինը, ով ստացել է պատմական գիտությունների թեկնածու[7]։ Նա ասում է, որ գիտական աստիճանն իրեն պետք էր ոչ թե իր անձի համար, ավելի շուտ նա ստացել էր այն «կանանց հարցերի» համար[7]։

Համալսարանից հետո, Մեթա ֆոն Սալիսը Շվեյցարիայում կանանց ընտրական իրավունքի համար աշխատել է որպես ֆրիլանսեր՝ արտահաստիքային լրագրող և խոսնակ։ 1887 թվականին նա «Zurich Post»-ում հոդված է գրել, որն առաջիններից էր, ով պնդում էր վիճարկել Շվեյցարիայի քաղաքացիների համընդհանուր ընտրական իրավունքը[5]։ 1884 թվականին Ցյուրիխում հանդիպել է փիլիսոփա և գրող Ֆրիդրիխ Նիցշեին[6]։ Չնայած ֆեմինիստների և կանանց շարժման նկատմամբ Նիշցեի անտարբերությանը` նրանց հանդիպումը «ոսկե շող էր տալիս» նրա կյանքի մնացած ժամանակահատվածին, որի արդյունքում նրանց միջև երկարատև ընկերություն ձևավորվել[7]։ Իրենց առաջին հանդիպումից հետո, ֆոն Սալիսը 1886–1887 թվականներին մի քանի շաբաթ անցկացրել է Սիլս Մարիայում գտնվող նրա ամառանոցում[6]։ Թեև նրանք մտերիմ ընկերներ էին, ֆոն Սալիսը զարհուրել էր, երբ ինչ-որ մեկից լսել էր, որ Նիշցեն և ինքը պետք է ամուսնանան[7]

 
Մետա ֆոն Սալիսի և նրա քրոջ՝ Պաուլայի (1852-1915) գերեզմանը Չուրի Դալեու գերեզմանատանը։

։ 1894 թվականին օգնել է Նիշցեի քրոջը՝ Էլիզաբեթ Ֆորսթեր-Նիշցեին, հիմնել Նիշցեի արխիվը, սակայն Նիշցեի հետ վեճից հետո ֆոն Սալին դադարեցրել է արխիվում իր աշխատանքները[6]։ Բացի սրանից, ֆոն Սալիսն էր, որ Վիլլա Սիլբերբլիքում Նիշցեի և իր քրոջ համար տուն է գնել, որտեղ Նիշցեն ապրում էր մինչև իր կյանքի մայրամուտը։ Նրա մահից հետո տունը դարձել էր Նիշցե-արխիվ հավաքածուի մշտական պահպանման վայրը[7]։

Ֆոն Սալիսը 1904 թվականին կարճ ժամանակով ազատազրկվել է, քանի որ պաշտպանում էր երկու սխալմբամբ մեղադրվող կանանց՝ փողերի հափշտակության համար[8]։ Հիասթափվելով շվեյցարական ժողովրդական գործընթացից, նա իր վաղեմի ընկեր Հեդվիգ Կիմի հետ բնակություն է հաստատել Իտալիայի Կապրի կղզում։ Հեդվիգի և Էրնսթ ֆիգ Վինթերի ամուսնությունից հետո ֆոն Սալիսը 1910 թվականի մինչև իր մահը (1929) զույգի հետ ապրել է Բազելի նրանց տանը։ Հետագայում նա թողել է ֆեմինիստական շարժումը, փոխարենը իր աշխատություններից շատերը կենտրոնացած էին գերմանական ազգայնականության և պահպանողական ռասայական տեսության վրա[5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Friedrichs E. Die deutschsprachigen Schriftstellerinnen des 18. und 19. Jahrhunderts (գերմ.)Stg: J.B. Metzler. — S. 261—262. — ISBN 978-3-476-00456-7doi:10.1007/978-3-476-03141-9
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.)Bern: 1998.
  4. 4,0 4,1 4,2 https://hls-dhs-dss.ch/de/articles/009378/2017-03-13/
  5. 5,0 5,1 5,2 Bollinger, Andrea (2011 թ․ դեկտեմբերի 12). «Salis, Meta von (Marschlins)». Historical Dictionary of Switzerland. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Porträt: von Salis-Marschlins, Meta (Barbara Margaretha)». Nietzsche Online. Saarland University. 2002 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Young, Julian (2010). Friedrich Nietzsche: A Philosophical Biography. Cambridge University Press. էջ 390. ISBN 978-1-139-48712-2.
  8. Diethe, Carol (2013). «Salis-Marschlins, Meta von (1855–1929)». Historical Dictionary of Nietzscheanism. Scarecrow Press. էջեր 311–312. ISBN 978-0-8108-8032-0.

Արտաքին հղումներ խմբագրել

https://commons.wikimedia.org/wiki/Category:Meta_von_Salis

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթա ֆոն Սալիս» հոդվածին։