Ֆրիդրիխսհաֆեն
Ֆրիդրիխսհաֆեն (գերմ.՝ Friedrichshafen, ալեմանյան բարբառ՝ Hafe, Fridrichshafe), կոմունա Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում՝ Բոդենի լճի հյուսիսային ափում։ Կոնստանցից հետո այն Բոդենի լճի ափի երկրորդ մեծ քաղաքն է։ Ռավենսբուրգի և Վայնգարթնի հետ միասին կազմում է Բադեն-Վյուրթեմբերգի 14 գլխավոր կենտրոններից մեկը։
Համայնք | |||
---|---|---|---|
Ֆրիդրիխսհաֆեն | |||
Friedrichshafen | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Երկրամաս | Բադեն-Վյուրթեմբերգ | ||
Շրջան | Բոդենզե (շրջան) | ||
Հիմնադրված է | 1811 թ. | ||
Մակերես | 69,91 կմ² | ||
ԲԾՄ | 400 մ | ||
Բնակչություն | 59002 մարդ (2010) | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 07541, 07544 | ||
Փոստային դասիչ | 88045-88048 | ||
Ավտոմոբիլային կոդ | FN | ||
Պաշտոնական կոդ | 08 4 35 016 | ||
Պաշտոնական կայք | friedrichshafen.de | ||
| |||
Արդյունաբերության զարգացումը «Ցեփելինի» շնորհիվ խմբագրել
Քաղաքի արդյունաբերության զարգացման մեջ մեծ նշանակություն է ունեցել ամենից առաջ Ֆերդինանդ ֆոն Ցեփելինը։ Ցեփելինը առաջինը ստեղծեց կոշտ երեսապատումով դիրիժաբլ և անվանեց իր անունով։Կոնստանցում ծնված կոմսը 19-րդ դարի վերջերին իր հանրահայտ դիրիժաբլի՝ «Ցեփելինի» արտադրությունը տեղափոխեց այստեղ։ «Ցեփելին» կազմակերպության դիրիժաբլները հայտնի էին ամբողջ Գերմանիայում և ամբողջ աշխարհում։ Դիրիժաբլների արտադրության շնորհիվ այստեղ տնտեսական վերելք նկատվեց։ 1912 թ. Ցեփելին կոնցեռնը գրեթե 200 աշխատող ուներ։
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխսհաֆեն» հոդվածին։ |