Մարտին Հեդ (անգլ.՝ Martin Johnson Heade, օգոստոսի 11, 1819(1819-08-11)[1][2][3][…], Բաքս շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - սեպտեմբերի 4, 1904(1904-09-04)[1][2][3][…], Սենտ Օգաստին, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ-նատուրալիստ։ Եղել է Հուդզոն գետի դպրոցի մասնակից[4]։

Մարտին Հեդ
Ծնվել էօգոստոսի 11, 1819(1819-08-11)[1][2][3][…]
ԾննդավայրԲաքս շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Վախճանվել էսեպտեմբերի 4, 1904(1904-09-04)[1][2][3][…] (85 տարեկան)
Մահվան վայրՍենտ Օգաստին, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննկարիչ և ճանապարհորդ
ՈճՀուդզոն գետի դպրոց և լյումինիզմ
Ժանրծովանկար և բնանկար
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներSunset, Haywagon in the Distance? և Sunset: A Scene in Brazil?
Ներշնչվել էՖրեդերիկ Էդվին Չըրչ
Պարգևներ
 Martin Johnson Heade Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1819 թվականի օգոստոսի 11-ին, Լամբերվիլլ բնավայրում, որը գտնվում է Փենսիլվանիա նահանգի Դելավեր գետի ափին։ Եղել է Ջոզեֆ Հիդի (գրական անունը` «Հեդ», Մարտինը այս անունը վերցրել է Նյու Յորք տեղափոխվելուց հետո) մեծ ընտանիքի ավագ որդին, որը ֆերմեր և սղոցարանի սեփականատեր էր։

Գեղանկարչության առաջին դասերը Հեդին տվել է տեղի նկարիչ Էդվարդ Հիքսը, որն օժտված էր նկարչի մեծ տաղանդով։ Հիքսի մոտ Մարտինը սովորել է միայն կերպարվեստի հիմքերը, իսկ գրելու տեխնիկան նա ինքնուրույնաբար է սովորել։ Հեդիի հաջողությունն այնքան մեծ է եղել, որ 1840 թվականին նա շարունակել է գեղանկարչական արվեստի ուսումը նախ Անգլիայում, այնուհետև` Ֆրանսիայում և Իտալիայում, հատկապես` Հռոմում, որտեղ սովորել է երկու տարվա ընթացքում[5]։

Երկու տարի հետո նա վերադարձել է Փենսիլվանիա, որտեղ առաջին անգամ իր աշխատանքները ցուցադրել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում։ 1843 թվականին Հեդը մեկնել է Նյու Յորք և շարունակել է աշխատել դիմանկարի ժանրում, երբեմն կատարել է նատյուրմորտների ուրվանկարներ։

1848 թվականին նա կատարել է կրկնվող ճանապարհորդություն դեպի Հռոմ և այցելել է Փարիզ, ինչը ձևավորել է փոփոխական տեղերի և ճանապարհոդությունների հանդեպ նրա ձգտումը։ Հեդը այցելել է երկրի տարբեր քաղաքներ` Սենթ Լուիս, Չիկագո, Թրենթոն, Փրովիդենս և այլն։

1859 թվականին Մարտին Հեդը նորից է գործել Նյու Յորքում, որտեղ իր բոլոր ծանոթ-նկարիչներից ավելի մտերմացել է բնանկարիչ և ռոմանտիստ Ֆրեդերիկ Էդվին Չըրչի հետ։

1863 թվականին Հեդը ճանապարհորդություն է կատարել դեպի Բրազիլիա, որը դրախտ է կենսաբանների և պլեներների համար։ Այս երկրների բնությունը դարձել է Մարտին Հեդիի նկարների թեման` նրա բրազիլական շարքը ներառում է ավելի քան քառասուն նկար։ Նկարչի` բնության հանդեպ սերը նպաստել է ճանապարհորդություններին դեպի Նիկարագուա, Պանամա, Ճամայկա և Կոլումբիա։

1880-ական թվականներին Հեդը վերադարձել է նատյուրմորտների գեղանկարչությանը։

1883 թվականին նա ամուսնացել է և մեկնել է մշտական բնակություն հաստատելու Ֆլորիդայում (Սենթ Օգաստին քաղաքում), որտեղ մահացել է 1904 թվականի սեպտեմբերի 4-ին։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Մարտին Հեդի առաջին և կենդանության օրոք միակ երկրպագուն եղել է խոշոր արդյունաբերական մագնատ Հենրի Ֆլագլերը, որը կանոնավորապես ձեռք է բերել նկարչի աշխատանքները 1880-1890-ական թվականների շրջանում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Հեդ» հոդվածին։