Բեռնարդ Բեռ Մարկ (լեհ.՝ Bernard Ber Mark, հունիսի 8, 1908(1908-06-08)[1], Լոմժա, Լոմժինյան գավառ, Լոմժինյան նահանգ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն - օգոստոսի 4, 1966(1966-08-04), Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ լրագրող, պատմաբան, գրականագետ, կոմունիստական շարժման առաջնորդ[2]։ 1949-1966 թվականներին Հրեական պատմական ինստիտուտի տնօրեն[3][4]։

Մարկ Բեռնարդ
լեհ.՝ Bernard Ber Mark
Ծնվել էհունիսի 8, 1908(1908-06-08)[1]
Լոմժա, Լոմժինյան գավառ, Լոմժինյան նահանգ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 4, 1966(1966-08-04) (58 տարեկան)
Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանOkopowa Street Jewish Cemetery
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունլրագրող և պատմաբան
Հաստատություն(ներ)Հրեական պատմական ինստիտուտ
Գործունեության ոլորտպատմություն
Ալմա մատերՎարշավայի համալսարանի իրավունքի և վարչության ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինլեհերեն[1], իդիշ[1] և եբրայերեն[1]
Պարգևներ
Ծառայության ոսկե խաչ
ԿուսակցությունԼեհաստանի կոմունիստական կուսակցություն
Բեռնարդ Բեր Մարկի գերեզմանը Վարշավայի հրեական գերեզմանատանը

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1908 թվականի հունիսի 8-ին Լոմժայում, հրեական ընտանիքում։ 1927-1931 թվականներին սովորել է Վարշավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1928 թվականից Լեհաստանի Կոմունիստական կուսակցության անդամ է եղել, համագործակցում էր հրեական կոմունիստական մամուլի հետ[4]։ 1932 թվականին ավարտել է ուսումը և ստացել իրավաբանի որակավորում[2]։

1934-1938 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի հրեական հրատարակությունների կենտրոնական խմբագրական խորհրդի անդամ[3]։ 1934-1935 թվականներին եղել է օրինական կոմունիստական «Der Frajnd» թերթի խմբագիրը[2]։ 1936-1938 թվականներին եղել է Հրեա գրողների և լրագրողների միության խորհրդի անդամ[2]։ Մինչև 1939 թվականը նա հրատարակել էր իդիշերեն երկհատոր աշխատություն՝ «Լեհաստանի սոցիալական շարժումների պատմությունը» (Geshikhte fun di Sotsiale Bavegungen in Poyln)[3]:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա աշխատել է Խորհրդային Միությունում։ Նախ՝ Մինսկում, որտեղ նա Բելառուսի գիտությունների ակադեմիայի աշխատակից էր։ Այնուհետև Մոսկվայում և Կույբիշևում[4]։ Համագործակցել է հրեական հակաֆաշիստական կոմիտեի և Սովետական տեղեկատվական բյուրոյի հետ[2]։ Նա Լեհաստանի հայրենասերների միության կազմակերպիչներից մեկն էր, իսկ 1944 թվականից՝ այս կազմակերպության գլխավոր խորհրդի անդամ և լեհական հրեաների կազմկոմիտեի փոխնախագահ։ Մասնակցել է լեհերի ԽՍՀՄ-ից Լեհաստան հայրենադարձության քարոզչությանը[4]։ Մոսկվայում նա հրատարակեց օկուպացված Լեհաստանում հրեական ապստամբությունների վերաբերյալ իր առաջին աշխատանքը[3]։

1946 թվականին նա վերադարձավ Լեհաստան և սկսեց աշխատել Լեհաստանի հրեաների կենտրոնական կոմիտեում։ 1949 թվականից մինչև իր մահը՝ 1966 թվականը, նա ղեկավարել է Վարշավայի Հրեական պատմական ինստիտուտը[4]։ Նա Լեհաստանում հրեաների կենտրոնական կոմիտեի նախագահության անդամ էր, հրեա գրողների և լրագրողների ասոցիացիայի նախագահ և «Նոր կյանք» (Dos Naje Lebn) թերթի գլխավոր խմբագիր[2]։ Նա նաև ինստիտուտի տեղեկագրի և ինստիտուտի «Bleter far Geshikhte» հրատարակության գլխավոր խմբագիրն էր[3]։

1954 թվականից զբաղեցնում էր դոցետի կոչում։ 1957 թվականին նա այցելեց Իսրայել և ելույթ ունեցավ Հրեական ուսումնասիրությունների Երկրորդ համաշխարհային կոնգրեսում։ Կապեր է հաստատել Իսրայելում գիտական հաստատությունների՝ Յադ Վաշեմ ինստիտուտի և Հրեա ժողովրդի պատմության կենտրոնական արխիվների հետ (Երուսաղեմ)[3]։

1954 թվականի հուլիսի 16-ին նրան շնորհվեց «Ոսկե խաչ» շքնշանով՝ ի հիշատակ «գիտության ոլորտում ակնառու ծառայության»[5]։

Բեռնարդ Մարկը մահացավ Վարշավայում 1966 թվականի օգոստոսի 4-ին։ Նրան թաղեցին Վարշավայի Օկոպովա փողոցում գտնվող հրեական գերեզմանատան գլխավոր նրբանցքում (շարք 1, տեղ 64)[4]։

Գիտական գործունեություն խմբագրել

Բեռնար Մարկը առաջին պատմաբանն էր, ով կարևորեց Հրեական ռազմական միության ներգրավվածությունը Վարշավայի գետտոյի ապստամբությանը[4]։ Նրա աշխատանքի հիմնական թեման հրեաների ճակատագիրն էր Հոլոքոստի և ռազմական խնդիրների ժամանակ։ Նրա պատմական տեսակետները համահունչ էին պատմության պաշտոնական կոմունիստական վարկածին[4]։

1956 թվականին ֆրանսիացի պատմաբան Միշել Անրին քննադատեց Բեռնարդ Մարկի «Վարշավայի գետտոյի ապստամբություն» աշխատությունը՝ Լեհաստանում հակաֆաշիստական դիմադրության մեջ կոմունիստների մասնակցությունը չափազանց մեծ շեշտադրելու և Լեհաստանի մասնատման մասին սովետա-գերմանական համաձայնագրի մասին որևէ հիշատակման բացակայության համար[6]։ 1959 թվականին, գրքի նոր հրատարակության կապակցությամբ, Բեռնարդ Մարկը խոստովանեց, որ առաջին հրատարակությունը չափազանց քարոզչական էր, և փոփոխություններ կատարվեցին նոր խմբագրության մեջ։ Բայց, ինչպես նշում է լեհ պատմաբան Եժի Տոմաշևսկին, այդ փոփոխությունները կոսմետիկ բնույթ ունեին[7]։

1962 թվականին պատմաբան Միշել Բորովիչը քննադատեց Բեռնարդ Մարկին՝ Հոլոքոստի իսկական փաստաթղթերի և հուշագրությունների հավաքածուի մեջ կատարված փոփոխությունների և Արևելյան Բեռլինի Հրեական պատմական ինստիտուտի կողմից հրատարակված գետտոյի ապստամբության մեջ կատարված փոփոխությունների[8], ինչպես նաև թույլ տված բացթողումների համար[9]։

Եժի Տոմաշևսկին նաև մեղադրեց Բեռնար Մարկին 1952 թվականին Օնեգ Շաբատի արխիվը հրատարակելիս կեղծիքների մեջ[7]։

Աշխատություններ խմբագրել

  • 1950: Di jidisze tragedje in der pojliszer literatur (Հրեական ողբերգությունը լեհական գրականության մեջ);
  • 1952: Ruch oporu w getcie bialostockim / Der Oyfshtand in Byalistoker Geto (Դիմադրության շարժում Բիալիստոկի գետտոյում);
  • 1953: Powstanie w getcie warszawskim (Ապստամբություն Վարշավայի գետտոյում);
  • 1953: Dokumenten un Materialen vegn Oyfshtand in Varshever Geto;
  • 1954: Rzemieślnicy żydowscy w Polsce feudalnej (Հրեա արհեստավորները ֆեոդալական Լեհաստանում);
  • 1954: Twórczość pisarzy poległych w gettach i obozach / Di Umgekumene Shrayber fun di Getos un Lagern un Zeyere Verk (Գետտոներում և ճամբարներում մահացած գրողների արվսետը);
  • 1955: The Extermination and the Resistance of the Polish Jews During the Period 1939—1944;
  • 1957: Di Geshikhte fun Yidn in Poyln (Հրեաների պատմությունը Լեհաստանում);
  • 1958: Raport Jürgena Stroopa;
  • 1959: Walka i zagłada warszawskiego getta (Վարշավայի գետտոյի պայքարը և ոչնչացումը);
  • 1963: Der Oy fshtand in Varshever Geto;
  • 1985: The scrolls of Auschwitz (Աուշվիցի տարեգրությունները)։

Ընտանիք խմբագրել

1937 թվականին ամուսնացավ ուսուցիչ, ՔՊՌ ակտիվիստ Էսթեր Գոլդհասի հետ։ Պատերազմից հետո նա աշխատել է որպես հրեական պատմական ինստիտուտի գիտաշխատող։ Բեռնարդի մահից 2 տարի անց՝ 1968 թվականին, նա տեղափոխվեց Իսրայել և այնտեղ մահացավ 1994 թվականին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Bernard Mark» (լեհերեն). Еврейский исторический институт. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Nathan Eck. «Bernard Mark». Encyclopaedia Judaica (անգլերեն). Jewish Virtual Library. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 «Bernard Ber Mark». Redaktorem (լեհերեն). Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  5. RADA PAŃSTWA (1954 թ․ հուլիսի 16). «Uchwała Rady Państwa z dnia 16 lipca 1954 r. o nadaniu odznaczeń państwowych» (լեհերեն). Kancelaria Sejmu RP. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  6. Michel Henri. Bernard Mark, L'Insurrection du ghetto de Varsovie(ֆր.) // Annales. Économies, Sociétés, Civilisations. — 1956. — Т. 11. — № 4. — С. 565—566.
  7. 7,0 7,1 Jerzy Tomaszewski. L'historiographie polonaise sur la Shoah(ֆր.) // Matériaux pour l'histoire de notre temps. — 2001. — Т. 61. — № 61—62. — С. 53—61.
  8. Im Feuer vergangen; Tagebücher aus dem Ghetto / Leon Weliczker. — Berlin: Rütten & Loening, 1960.
  9. Michel Borwicz. Journaux publiés à titre posthume(ֆր.) // Revue d'histoire de la Deuxième Guerre Mondiale. — 1962. — Т. 12. — № январь. — С. 90—94.

Գրականություն խմբագրել

  • Alina Cała, Hanna Węgrzynek, Gabriela Zalewska. Historia i kultura Żydów polskich. Słownik. — Warszawa: Wydawnictwo Szkolne i Pedagogiczne, 2000. — ISBN 83-02-07813-1

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Bernard Mark» (լեհերեն). Հրեական պատմական ինստիտուտ. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.