Մարիո Պալանտի

իտալացի ճարտարապետ

Մարիո Պալանտի (իտալ.՝ Mario Palanti, սեպտեմբերի 20, 1885(1885-09-20), Միլան, Իտալիայի թագավորություն - սեպտեմբերի 4, 1978(1978-09-04) կամ սեպտեմբերի 4, 1979(1979-09-04)[1], Միլան, Իտալիա), իտալացի ճարտարապետ, Արգենտինայի և Ուրուգվայի մայրաքաղաքներում մի շարք կաևոր շենքերի նախագծերի հեղինակ։

Մարիո Պալանտի
Մարիո Պալանտիի դիմանկարը, հեղինակ՝ Ջուզեպպե Պալանտի (1881–1946)
Ծնվել էսեպտեմբերի 20, 1885(1885-09-20)
ԾննդավայրՄիլան, Իտալիայի թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 4, 1978(1978-09-04) (92 տարեկան) կամ սեպտեմբերի 4, 1979(1979-09-04)[1] (93 տարեկան)
Վախճանի վայրՄիլան, Իտալիա
ԿրթությունԲրերա գեղարվեստի ակադեմիա և Միլանի պոլիտեխնիկական համալսարան
Ուշագրավ աշխատանքներՊալասիո Բարոլո և Palacio Salvo?
 Mario Palanti Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարիո Պալանտին ծնվել է 1885 թվականին Միլանում։ Ճարտարապետություն է ուսանել Բրերա ակադեմիայում և Միլանի պոլիտեխնիկական համալսարանում։ Ավարտելուց անմիջապես հետո ոսկե մեդալ է ստացել Բրյուսելում կայացած միջազգային ցուցահանդեսում և 1909 թվականին մեկնել է Բուենոս Այրես աջակցելու իր հայրենակից Ֆրանսիսկո Ջիանոտիին՝ ստեղծելու Իտալիայի տաղավարը 1910 թվականի Հարյուրամյակի միջազգային ցուցահանդեսի համար[2]։

Շուրջ 20 տարի Պալանտին իր հարուստ հայրենակիցների համար աշխատել է Լա Պլատա գետի երկու կողմերում։ 1909-1919 թվականներին նա իր նախագծերում կիրառել է վերածննդի և մոդեռն ոճերի տարբերակներ, այնուհետև իրականացրել է իր տպավորիչ աշխատանքները Բուենոս Այրեսում, այդ թվում` Պալասիո Բարոլոն և Կաստելար հյուրանոցը (երկուսն էլ Avenida de Mayo պողոտայում), բնակելի շենք Սանտա Ֆե և Կալաո պողոտաների անկյունում, Քրայսլեր պալատը (այժմ հայտնի է որպես Ալկորտա պալատ), որն իր տանիքում ավտոմոբիլային փորձարկման ուղի է ունեցել, ինչպես Թուրինի առաջին FIAT գործարանը։

Պարգևներ խմբագրել

  Իտալիայի թագի շքանշան

Մատենագիտություն խմբագրել

  • Mario Palanti, Prima esposizione personale d'architettura nella Repubblica Argentina, Milano, Stab. di arti grafiche Rizzoli e Pizzio, 1917 [1] Università di Bologna
  • Mario Palanti, Cinque anni di lavoro, Casa Editrice de Arte Bestetti & Tumminelli, 1924 - 152 pagine
  • Mario Palanti, Auditorium: progetti, Roma, anno XIII E.F., Editore Rizzoli, 1935 - 33 pagine
  • Mario Palanti, Torre Littoria: progetti, Milano, anno XIII E.F, Editore Rizzoli, 1935 - 46 pagine
  • Mario Palanti, Architettura per tutti, editore E. Bestetti, 1946 - 303 pagine
  • Mimi Böhm, Buenos Aires, Art Nouveau, Ediciones Xavier Verstraeten, Buenos Aires, 2005.

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. «Mario Palanti (Milán 20/09/1885 - Milán 04/09/1979)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Պալանտի» հոդվածին։