Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 23
Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 23 | |
---|---|
Ծնվել է | 10.09.1915 |
Ծննդավայր | Մարտունու շրջանի Խերխան գյուղ |
Մահացել է | ապրիլի 28, 1981 |
Մահվան վայր | ԼՂՀ, քաղաք Ստեփանակերտ, |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, ԼՂՀ |
Ազգություն | Հայ |
Կրոն | Քրիստոնեություն |
Մասնագիտություն | Դերասան |
Ակտիվ շրջան | 1935-1974 թվականներ |
Ժանրեր | Կատակերգություն, Դրամա, Մելոդրամա |
Ընտրանի | «Պեպո»,«Անմեղ մեղավորներ», «Մայրը», «Շահ Նամե», «Ղաչաղ Նաբի» |
Ամուսին(ներ) | Նադեժդա Համզոյան |
Երեխա(ներ) | Որդիներ՝ Վալերի Համզոյան, Համլետ Համզոյան, դուստր՝ Սվետլանա Համզոյան |
Սուրեն Արշակի Համզոյան, ( ծն. 1915 թվական սեպտեմբերի 10, Մարտունու շրջանի Խերխան գյուղ, վախճանվել՝ 1981 թվական ապրիլի 28, Ստեփանակերտ ), ԽՍՀՄ վաստակավոր արտիստ և դերասան, կինոյի և ԼՂՀ թատրոնի մեծ կատակերգու[1] [2]։
Կենսագրություն
խմբագրելՍուրեն Համզոյանը ծնվել է Խերխանում 1915 թվականին։ Հայրը՝ Արշակը հողազուրկ, չքավոր գյուղացի էր, իսկ մայրը՝ Հեղինեն հացթուխ։
1924 թվականին, երբ նա ինը տարեկան էր, սկսեց հաճախել հարևան Ծովատեղ գյուղի դպրոցը, քանի որ գյուղում դպրոց չկար։ Ծովատեղում նրա ուսուցիչն էր Սերգեյ վարժապետը։ Սուրենն ավարտելով յոթերորդ դասարանը՝ ընդունվեց Շուշիի բանֆակը։ 1935 թվականի օգոստոսին ընդունվում է Բաքվի թատերական ուսումնարան` միաժամանակ աշխատելով հայկական պետական թատրոնում` որպես դերասան: Ավարտելով թատերական ուսումնարանը և Բաքվի հայկական թատրոնում մկրտվելով որպես կատակերգու դերասան, Սուրեն Համզոյանը 1939 թվականին վերադառնում է Շուշի և աշխատանքի մտնում նորաստեղծ կոլխոզ-սովխոզային պետական շրջիկ թատրոնում:
Սուրենը մասնակցել է համաշխարհային մեծ պատերազմին: 1942 թվականին Մոսկվայի տակ մղված պատերազմական գոտում ծանր վիրավորվում ու զորացրվում է:
Հետագա տարիներին նա վերադառնում է հայրենիք` Ստեփանակերտ, որտեղ շարունակում է իր դերասանական արվեստը: Ստեփանակերտի թատրոնի բեմում դերասանը 150 ավելի կոմիկական և բնութագրական կերպարներ է անձնավորել:
Համզոյանը 25 տարուց ավելի հանրապետական ռադիոյի ամենամսյա «Մախաթ» հաղորդման հաղորդավարն է եղել: Նա առաջին մարդն էր, ով փորձեց կազմել Ստեփանակերտի թատրոնի տարեգրությունը, գրի առնել նրա պատմությունը:
Ֆիլմագրություն
խմբագրել- «Թեհրան» - Զաբի
- «Նամուս» - Ծիպլի Ծատուր
- «Պաղտասար աղբար» - Փայլակ
- «Հողի լեզուն» - Զուռնա Խաչի
- «Ծաղկասար» - Շմոլ
- «Պեպո» - Գիքո
- «Անմեղ մեղավորներ» - Շմագա
- «Չար ոգի» - Ոսկան
- «Պահանջվում է ստախոս» - Վրասիդաս
- « Շահ Նամե» -
- «Ո՞ւմ հետ ես դու» - Մակիչ ապեր
- «Գլխի գինն է հիսուն միլիոն» - Ղազար
- «Ինչպես մեծացար, որդիս» - Բարսեղ ապեր
- «Քանի դեռ սայլը շուռ չի եկել» - Ագաբոն
- «Մայրը»
- «Կամո»