Ծաղկասար

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկասար (այլ կիրառումներ)

Ծաղկասար, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Ծաղկասար լեռան հարավարևմտյան լանջին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 61 կիլոմետր հյուսիս–արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1990 մետր[2]։

Գյուղ
Ծաղկասար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Այլ անվանումներԳողոթ, Մելիքգյուղ
ԲԾՄ1990 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն71 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ծաղկասար (Հայաստան)##
Ծաղկասար (Հայաստան)
Ծաղկասար (Արագածոտնի մարզ)##
Ծաղկասար (Արագածոտնի մարզ)

Անվանումներ խմբագրել

Բնակավայրն ունեցել է հետևյալ անվանումները․ Բողութլի, Պիրտիկան, Պիրտիկյան, Փիրթիքան, Փիրթիքան Հայի, Փիրթիքան Վերին, Փիրթիքյան, Փիրթիքյան Վերին[3]։

Բնակչություն խմբագրել

Ծաղկասարի նախնիները 1831 թվականին տեղափոխվել են Մուշի, Կապանի և Ալաշկերտի գյուղերից։ Ծաղկասարի ազգաբնակչության փոփոխությունը.[4]

Տարի Բնակչություն
1873 224 մարդ [5]
1898 319 մարդ [5]
1926 212 մարդ [5]
1939 332 մարդ [5]
1959 128 մարդ [5]
1970 91 մարդ [5]
1979 80 մարդ [5]
2001 112 մարդ [5]
2004 125 մարդ [5]
2011 71 մարդ [1]


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և պտղաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղից 1,5 կիլոմետր արևելք գտնվում է մ.թ.ա. 4-րդ-3-րդ հազարամյակների «Ծաղկասար» բնակատեղին, գյուղի արևելյան մասում՝ 17-18-րդ դարերի Սուրբ Թադևոս Առաքյալ մատուռը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «ՀՀ բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 14-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 835
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 100» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Օգոստոսի 9-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.