Մոխրոտիկի ամրոցը — Դիսնեյ Ուորլդի պաշտոնական խորհրդանիշը «Կախարդական Թագավորություն» այգում

Դիսնեյ Ուորլդ (անգլ.՝ Disney World) օրիգինալ անվանում «Ուոլտ Դիսնեյի համաշխարհային հանգստի կենտրոն» (անգլ.՝ Walt Disney World Resort)- ամենամեծ մակերեսն ունեցող և ամենաշատն այցելված զվարճանքի կենտրոնը աշխարհում, մակերեսը կազմում է 100 կմ²: Նրա կազմում կա չորս զվարճանքի այգի, երկու ջրային զբոսայգի, 24 թեմատիկ հյուրանոց, բազմաթիվ խանութներ, սրճարաններ, ռեստորաններ և ժամանցի վայրեր: Այն պատկանում է Walt Disney Parks and Resorts կազմակերպության The Walt Disney Company ստորաբաժանմանը: Գտնվում է ԱՄՆ-ի, Ֆլորիդա նահանգի, Օռլանդո քաղաքի հարավ-արևմուտքում: Այգին բացվել է 1971 թվականի հոկտեմբերի 1-ին և միայն կազմված է «Կախարդական Թագավորություն» թեմատիկ այգուց: 1982 թվականի հոկտեմբերի 1-ին բացվել է Epcot, 1989 թվականի մայիսի 1-ին՝ Դիսնեյի հոլիվուդյան ստուդիա և 1988 թվականի ապրիլի 22-ին՝ Դիսնեյի կենդանիների թագավորությունը:

Դիսնեյ Ուորլդ կառույցը քիչ նկատվող Օռլանդո գյուղը դարձրել է բարգավաճող զբոսաշրջային կենտրոն:

Պատմություն և զարգացում

խմբագրել
 
Տիեզերանավ «Երկիր» Epcot խորհրդանիշ

1959 թվականին Walt Disney Productions-ը Walt Disney-ի գլխավորությամբ սկսեց փնտրել տարածք երկրորդ այգու կառուցման համար, որպեսզի լրացնեն Դիսնեյլենդը, որը 1955 թվականին բացվել է Անահայմում: Հարցումները ցուց տվեցին, որ Դիսնեյլենդի այցելուներից միայն 2 %-ը Միսսիսիպի գետի արևելյան տարածքներից են, որտեղ ապրում է ԱՄՆ-ի բնակչության 75 %-ը: Բացի այդ, Դիսնեյը չէր սիրում տարբեր ֆիրմաներ, որոնք աճում էին Դիսնեյլենդի շուրջը ինչպես սնկերը անձրևից հետո: Նա ցանկացել է վերահսկել ավելի մեծ տարածքներ նոր նախագծի համար[1]:

Պատկեր:WDWAK Tree of Life.jpg
Կյանքի ծառ, Դիսնեյի Կենդանիների թագավորության խորհրդանիշ

1963 թվականի նոյեմբերի 22-ին Ուոլտ Դիսնեյը այցելել է Օռլանդոյի մի քանի վայրեր: Մինչ այդ նա ուսումնասիրել է Սենֆորդը (Ֆլորիդա) և դիմել է քաղաքի խորհրդին՝ խնդրելով թույլ տալ Դիսնեյ Ուորլդի կառուցումը, սակայն նրան մերժեցին: Հետևելով լավ զարգացած ճանապարհների ցանցին, Օռլանդոյի միջազգային օդանավակայանին արևելքում և Ֆլորիդական վճարովի մայրուղուն, նա անմիջապես սիրահարվեց այդ վայրին: Երվ նրան հարցրել են, թե ինչու նա ընտրեց այս վայրը, նա պատասխանեց «Ավտոուղիներ. Դրանք այստեղ տարբերվում են»: Դիսնեյը կենտրոնացել է «Ֆլորիդա նախագծի» վրա, որտեղ նա գնել է տարածք Դիսնեյ Ուորլդի համար, սակայն նա մահանում է 1966 թվականի դեկտեմբերի 15-ին, այդպես էլ չտեսնելով իր երազանքի իրագործումը:

Հողերի շահարկման գների պայթունից խուսափելու համար Դիսնեյն օգտագործել է կեղծ ընկերություններ և կոոպերատիվներ, որպեսզի ստանա 11 100 հա տարածք: Առաջին խմբաքանակը 2 հա գնվել է 1964 թվականի հոկտեմբերի 23-ին Ayefour Corporation ընկերությունից: Մնացած ընկերությունները կոչվում էին տողատակ, բացառությամբ M.T. Lott Real Estate Investments (անգլ.՝ empty lot- ազատ լոտ)[2]: Այդ անուներից մի քանիսը դրոշմված է ԱՄՆ-ի գլխավոր փողոցում Կախարդական Թագավորությունում:

1965 թվականի մայիսին իրականացվել են հող ձեռք բերելու հիմնական գործարքները, Օռլանդոյի շրջան Օցեոլից մի քանի կիլոմետր դեպի հարավ-արևմուտք: 2 գլխավոր տարածքներ գնվել են 1,5 մլն դոլարով, իսկ փոքր արոտավայրերը և տափաստանները գնվել են էկզոտիկ անուներով ընկերություններից, ինչպիսիք են՝ «Լատինոամերիկյան կորպորացիա և կառավարչություն» և «Ռիդի Քրիք Ռանչի կորպորացիա»: Դրանց գումարած գնվել է 3 խոշոր կտորներ և մի շարք փոքր հողակտորներ փոքր ընկերություններից:

1912 թվականին Munger Land կազմակերպությունում հողերի մի մասը բաժանվել է 2 հա լոտերի և հետո վաճառվել են ներդրողներին: Սեփականատերերը ուրախ էին ազատվել հիմնականում ճահճուտային հողերից: Մեկ այլ խնդիր էր դարձել այդ հողերում գտնվող օգտակար հանածոների մշակումը, որը պատկանում էր Թաֆթսի համալսարանին: Առանց իրավունքի հաղորդման Թրաֆթսն իրավունք ուներ ցանկացած պահի քանդել այդ շենքը՝ օգտակար հանածոների շահագործման համար[2]:

Հողերի մեծ մասը գնելուց հետո, 1965 թվականի հոկտեմբերի 20-ին, թերթերում լուրեր տարածվեցին իրական շահառուի՝ Orlando Sentinel մասին: Շուտով, նոյեմբերի 15-ին, կազմակերպվեց մամուլի ասուլիս: Ուոլտ Դիսնեյը պատմում է այդ տարածքում իր պլանների մասին, բացառությամբ EPCOT-ի, Ապագա համայնքի փորձնական նախատիպը, որը պետք է դառնար ֆուտուրիստական քաղաք (հայտնի է նաև որպես Պրոգրեսս Սիտի): Սակայն EPCOT-ի պլանները կտրուկ թոխվեցին Դիսնեյի մահից հետո: EPCOT-ը վերածվել է EPCOT Center-ի՝ երկրորդ զվարճանքի պարկը Դիսնեյ Ուոլդում, որը բացվել է 1982 թվականին:

Ռիդի Քրիկ գետի դրենաժային համակարգը գրանցվել է 1966 թվականի մայիսի 13-ին Ֆլորիդա նահանգի 298-րդ հոդվածով, որը, ի թիվս այլ բաների իրավունք է տալիս տնօրինել հատուկ դրենաժային տարածքների սեփականությունը: Այդ շրջանի ստեղծման համար պետք էր միայն սեփականատերերի համաձայնությունը[1]:

Ուոլտ Դիսնեյը մահացել է 1966 թվականի դեկտեմբերի 15-ին, չտեսնելով իր երազանքի իրագործումը: Նրա եղբայրը և բիզնեսի գործընկեր՝ Ռոյ Դիսնեյ Օլիվերը հետաձգել են իր թոշակի անցումը, որպեսզի հետևեն ժամանցի կենտրոնի շինարարության առաջին փուլը: Դիսնեյ ընկերությունը աշխատել է Ռոբերտ Հարտի, Նյու-Յորքի ճարտարտարապետ և հիմնադիր Hart Howerton-ի, ճարտարագիտական ընկերության հետ, որպեսզի փոխեն այգու կառուցման նախնական ծրագրերը: Մինչ այդ Հարտը աշխատել է John Carl Warnecke & Associates ընկերության հետ:

1967 թվականի փետրվարի 2-ին Ռոյ Դիսնեյը անց է կացրել մամուլի ասուլիս Վինտեր այգում, Ֆլորիդա (Օռլանդոյից 15 կմ հյուսիս): EPCOT դերը ընդգծվել է մամուլի ասուլիսում ցուցադրված ֆիլմում, որը նկարահանել է Ուոլտ Դիսնեյը իր մահից հետո: Ցուցադրումից հետո հայտարարել են, որ Ուորլդ Դիսնեյ նախագծի հաջողության համար պետք է ստեղծել հատուկ տարածք՝ բարելաված Ռիդի Քրիկ մարզի ներսում գտնվող երկու քաղաքներ, Բեյ Լեյկ (Bay Lake) և Ռիդի Քրիկ (Reedy Creek) (այժմ կոչվում է (Lake Buena Vista)): Միակ բանը, որ մարզը պետք է հնազանդվի շրջանին և նահանգին՝ դա սեփականության և ատրակցիոնների զնման հարկերն է[1]:

Պայմանագիրը, որը ստեղծել է մարզ և 2 քաղաք՝ ստորագրվել է 1967 թվականի մայիսի 12-ին: Ֆլորիդայի Գերագույն Դատարանը 1968 թվականին որոշում կայացրեց, որ մարզը իրավունք ունի թողարկել հարկվող պարտատոմսեր՝ հրապարակակական նախագծերի համար, չնայած նրան, որ միակ շահառուն Walt Disney Productions-ն է:

Ռոյ Օլիվեր Դիսնեյը բացեց այգի և հայտարարեց, որ այն կանվանեն «Walt Disney World» (Ուոլտ Դիսնեյի աշխարհ) իր եղբոր հիշատակին: Նա ասել է. «Բոլոր լսել են Ֆորդ ավտոմեքենաների մասին: Բայց բոլորն են լսել Հենրի Ֆորդի մասին, ով ստեղծել է այն: Ուոլտ Դիսնեյ Ուորլդը անվանվել է ի պատիվ այն մարդու, ով ստեղծել է այն, այնպես, որ մարդիկ կիմանան նրա անունը, քանի դեռ կա Ուոլտ Դիսնեյ Ուորլդը»: Բացումից կարճ ժամանակ անց Ռոյ Դիսնեյը հարցրեց Ուոլտի կնոջը՝ Լիլիանին, թե ինչ է նա մտածում Walt Disney World-ի մասին: Ըստ կենսագրի Բոբ Թոմասին,- նա ասել է. «Ես կարծում եմ, որ Ուոլտ Դիսնեյը կհաստատի այն»:

Ռոյ Դիսնեյը մահացել է 1971 թվականի դեկտեմբերի 20-ին, այգու բացումից մոտավորապես երեք ամիս հետո:

Հետագայում, 1982 թվականին «Ուոլտ Դիսնեյ» ընկերությունը բացեց EPCOT կենտրոնը: Այգին 1996 թվականին ստացել է Epcot մշտական անունը: 1989 թվականին Դիսնեյին ավելանում է MGM ստուդիան, այգի, ոգեշնչված շոու բիզնես և 2008 թվականին ստացել է Դիսնեյի Հոլիվուդյան Ստուդիա անվանումը: Իսկ չորրորդ զբոսայգինէ Դիսնեյի Կենդանիների Թագավորությունը բացվել է 1998 թվականին:

Մեգ Կրոֆտոնը 2006 թվականին դառնում է Դիսնեյ Ուորլդի նախագահ, փոխարինելով Ալա Ուայսսային, որը զբաղեցնում էր այդ պաշտոնը 1994 թվականից:

Տեղագրություն

խմբագրել

Չնայած մարքեթինգային պահանջներին և հայտնի մոլորություններին, Ֆլորիդա ժամանցի կենտրոնը չի գտնվում Օռլանդո քաղաքի սահմանների շրջանակներում: Բեյ Լեյկը և Լեյկ Բուենա Վիստան կառավարվում են Դիսնեյի կողմից Ռիդի Քրիկ շրջանի միջով: Այսօր Դիսնեյ ՈՒորլդի ընդհանուր մակերեսը կազմում է 101 կմ²[3]: Ընդհանուր մակերեսը հասել է 120 կմ², որը մեկ ու կես անգամ մեծ է Մանհեթենի տարածքից:

Հաճախում

խմբագրել

2008 թվականի մայիսին առևտրային ամսագիր «Park World»-ը հայտնել է 2007 թվականի սպասվող հաշվարկային ցուցանիշների մասին, կազմված Տնտեսական Հետազոտությունների Միության կողմից TEA-ի համագործակցությամբ.

  • Կախարդական թագավորություն, 17 մլն այցելու (No. 1 աշխարհում)
  • Epcot, 10,9 մլն այցելու (No. 6)
  • Դիսնեյի Հոլիվուդյան Ստուդիա, 9,51 մլն այցելու (No. 7)
  • Դիսնեյի Կենդանիների Թագավորություն, 9.49 մլն այցելու (No. 8)

Զբաղվածություն

խմբագրել

Երբ 1971 թվականին բացվեց Կախարդական Թագավորությունը, այգում աշխատում էր 5500 մարդ: Այսօր աշխատողների թիվը կազմում է 66 000 մարդ, որոնց աշխատավարձի համար նախատեսված է $1,2 մլրդ և $474 մլն ապահովագրությունների համար: Համարվում է խոշորագույն գործատուներից մեկն է[4], Դիսնեյ Ուորլդը ունի ավելի քան 3700 մասնագիտություն: Այգին հովանավորում և ղեկավարում է Դիսնեյ Ուորլդ քոլեջի ծրագիրը, որը թույլ է տալիս քոլեջի ամերիկացի ուսանողների հետ ապրել և աշխատել այգում: Կա նաև Դիսնեյ Ուորլդի միջազգային քոլեջի ծրագիր, ամբողջ աշխարհի ուսանողների ստարժավորման համար:

Սպասարկում

խմբագրել

2004 թվականի մարտի 30-ին The Orlando Sentinel հոդվածում, այն ժամանակվա նախագահ Դիսնեյ Ուորլդ Ալ Ուայսսը տվեց մի քանի տեղեկություններ այգու սպասարկման մասին:

Ավելի քան 5000 աշխատողներ զբաղված են ինժեներական և սպասարկողական աշխատանքներով, այդ թվում՝ 750 այգեպաններ և 600 արվեստագետներ: Դիսնեյը տարեկան ծախսում է $100 մլն Կախարդական Թագավորության սպասարկման համար: 2003 թվականին $6 մլն խախսվել է Բյուրեղապակյա Պալատի վերակառուցման համար: Այցելուների 90 % կարծում է, որ Կախարդական Թագավորության մաքրության պահպանումը հիանալի է կամ էլ շատ լավ: Փողոցները և այգիները ամեն գիշեր մաքրվում են գոլորշիով: Կան աշխատակիցներ, որոնց միակ աշխատանքը միայն համարվում է կառուսել ձիերի ներկումը, նրանք օգտագործում են իրական ոսկե թիթեղներ: Այգում կա ֆերմա, որը տնկում է ծառեր, այնպես որ, երբ հին ծառը պետք է փոխարինել, 30 տարեկան ծառը պատրաստ կլինի նրան փոխարինել:

Փոխադրամիջոց

խմբագրել
 
Դիսնեյի ավտոբուս- Դիսնեյ Ուորլդով երթևեկելու ուղիներից մեկը

Ամբողջ ավտոբուսային այգին ղեկավարում է Դիսնեյը, «Դիսնեյ փոխադրամիջոց» բրենդը այցելուների համար անվճար է: 2007 թվականին Դիսնեյ փոխադրամիջոցը սկսեց բարելավել հյուրերին ավտոբուսներով սպասարկելու որակը: GPS արբանյակային համակարգը, ղեկավարում է նոր հասցեներով ավտոբուսների համակարգը, որը տեղեկություններ է տալիս անվտանգության մասին, խորհուրդներ է տալիս այգու մասին, այդ թվում հետաքրքիր երաժշտություն: Չպետք է շփոթենք «Դիսնեյի ծովագնացության գիծը» և «Դիսնեյի Կախարդական գնացքը», որոնք ղեկավարվում են Mears Transportation-ի կողմից: Ջրային տաքսին այգու մի քանի կետրը կապում է իրար:

Նախկինում կար 12 միառելս գնացքներ, սակայն 2009 թվականի բախումից հետո Վարդագույն և Մանուշակագույն գնացքները դադարեցին աշխատել: Այդ գնացքների մի քանի հատվածներ օգտագործվել են նոր կապույտ գնացքի ստեղծման համար, որը մեկնարկել է 2009 թվականի նոյեմբերին, այսօր միառելս գնացքների թիվը այգում 11 է: Դրանք աշխատում են երեք երթուղիով, որոնք միացնում են տրանսպորտը և Տոմսերի կենտրոնը(TTC): Ռաջին գիծը կատարում է էքսպրեսս-ուղևորություն դեպի Կախարդական Թագավորություն, երկրորդ գիծը միացնում է TTC և Epcot-ը: Երրորդ գիծը միացնում է TTC և Կախարդական Թագավորությունը մի քանի հյութանոցների հետ:

Այգու անունը

խմբագրել

Ուոլտ Դիսնեյը սկզբում պլանավորում է օգտագործել հետևյալ անունները «Х ծրագիր», «Ֆլորիդա ծրագիր» և «Դիսնեյ Ուորլդ»: Ուոլտ Դիսնեյը չափազանց զբաղված էր տեղի ընտրությամբ և նախագծի պլաններով: Ուոլտ Դիսնեյի մահից հետո Ռոյ Դիսնեյը «Դիսնեյ Ուորլդ» անվանը ավելացրեց «Ուոլտ» անունը, որպես հարգանքի տուրք իր եղբորը:

Պատահար

խմբագրել

2016 թվականի հունիսի 14-ին այգու տարածքում գտնվող կոկորդիլոսը քաշէ տվել մի երեխայի[5]: Երեխան մահացել է:

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Fogleson, Richard E. (2003). Married to the Mouse. New Haven, CT: Yale University Press. էջ 274. ISBN 978-0300098280.
  2. 2,0 2,1 Koenig, David (2007). Realityland: True-Life Adventures at Walt Disney World. Irvine, CA: Bonaventure Press. էջ 334. ISBN 978-0964060524.
  3. Walt Disney World News Press Release on Resort Landscape Facts (2008)
  4. «Disney Profile». Hospitality Online. Վերցված է 2007-07-07-ին. {{cite news}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (օգնություն)
  5. В штате Флорида аллигатор утащил двухлетнего ребенка в воду