Դիրիժաբլ (ֆր.՝ dirigeable բառից, որը նշանակում է "կառավարվող"), օդից թեթև թռչող ապարատ, որը մի կողմից իրենից ներկայացնում է օդապարիկի, շարժիչի (սովորաբար պտուտակավոր էլեկտրական կամ ներքին այրման շարժիչով) և կառավարման համակարգի կողմնորոշման (կառավարման ղեկեր) համակցություն, ինչի շնորհիվ դիրիժաբլը կարողանում է շարժվել յուրաքանչյուր ուղղությամբ անկախ օդային հոսքերի ուղղությունից։ Քանի որ դիրիժաբլը հանդիսանում է օդից թեթև թռչող սարք, ապա նա լողում է օդում շնորհիվ վեր հանող՝ արքիմեդյան ուժի։ Հիմնականում նրա թաղանթը լցնում են օդից թեթև գազերով, օրինակ հելիումով, ջրածնով։

Ստաբիլ դիտման պլատֆորմի կերպով ավիագովազդի համար օգտագործվող «Goodyear» ընկերության ժամանակակից փափուկ դիրիժաբլ, ավիագովազդի համար օգտագործվող

Կառուցվածք խմբագրել

Հիմնական մասը կազմում է մեծ թաղանթը, որը լցվում է օդից թեթև գազով։ Վաղ ժամանակներում թաղանթը կազմված էր լինում յուղաներկած մեջնապատից, իսկ այժմ թաղանթները պատրաստում են միաշար կամ բազմաշար սինթետիկ նյութերից, որպեսզի կանխվի գազի արտահոսքը և մեծանա ծառայելու ժամկետը։ Եղանակային պայմանների ազդեցությունը, սարքի զանգվածը փոքրացնելու, ինչպես նաև ուղղահայաց վայրէջքի համար, նրա կազմության մեջ մտնում է վարամբարձ ուժի մի ողջ կառավարման համակարգ, որում օգտագործվում է թաղանթի աերոդինամիկական ուժը, ինչպես նաև մթնոլորտային սեղման ճանապարհով, որը պահպանվում է բալոնների մեջ։ Բացի դրանից թաղանթի կառուցվածքի մեջ մտնում են նաև գազի համար կանխարգելիչ կլապաններ։ Առաջին դիրիժաբլներում օգտակար բեռը, սարքավորումները և վառելիքը տեղավորում էին կաբինայի մեջ։ Բացի թաղանթից, շարժիչից և կաբինայից, դասական դիրիժաբլի կառուցվածքի մեջ մտնում են նաև գրավիտացիոն և աերոդինամիկական կառավարման համակարգ՝ հավասարակշռության պահպանման համար։

 
Կոշտ դիրիժաբլ ՝1933 թ.

Դիրիժաբլի տեսակները խմբագրել

  • Ըստ թաղանթի տեսակի․ կոշտ, կիսակոշտ, փափուկ
  • Ըստ ուժային մեխանիզմի․ գոլորշու մեքենայով, բենզինային շարժիչով, էլեկտրաշարժիչով, դիզելային և գազատուրբինային շարժիրներով
  • Ըստ շարժիչի տեսակի․ թևավոր, օդային վինտով և ռեակտիվ
  • Ըստ նշանակության․ մարդատար, բեռնատար, ռազմական
  • Ըստ աԱրքիմեդյան ուժի ստեղծման․ թեթև գազի օգտագործմամբ, տաք օդի օգտագործմամբ (թերմոդիրիժաբլ), կոմբինացված

Շարժիչները խմբագրել

Ամենաառջին դիրիժաբլները շարժման մեջ էին դրվում գոլորշային շարժիչների կամ մկանային ուժի միջոցով։ 1880-ական թվականներին ընդունված էին արդեն էլեկտրաշարժիչները։ Իսկ արդեն 1890-ական թթ. կիրառության մեջ դրվեցին ներքին այրման շարժիչները։ 20-րդ դարի ընթացքում օգտագործվում էին դիզելային շարժիչները։

Կառուցվածքային տեսակները խմբագրել

Մեծ դասական դիրիժաբլները 1930-ական թթ. գործնականում ընդունակ չէին վայրէջք կատարել ցանակացած հրապարակում, ինչպես դա անում է օրինակ ուղղաթիռը[1]։ Թռիչքի ընթացքում հիմնականում ղեկավարում են երկու օդաչու, ընդ որում օդաչուներից մեկը հիմնականում հետևում է սարքի աշխատանքին, իսկ մյուսը հետևում է սարքի դիրքին և ուղղությանը։ Ըստ կառուցվածքի լինում են հետևյալ հիմնական տեսակների՝ փափուկ դիրիժաբլ, կիսակոշտ դիրիժաբլ։ Երկու դեպքերում էլ գազի թաղանթը փափուկ է, որովհետև ընդունում է ցանակացած տեսք և համապատասխան ճնշման դեպքում է միայն ընդունում կոշտ տեսք։ Կիսակոշտ դիրիժաբլի օրինակ է «Իտալիա» անունով դիրիժաբլը։ Ցիալկովսկին ասել է.

  Փափուկ դիրիժաբլի առաջին թերությունն այն է, որ եղանակից կախված կամ ընկնում է ներքև կամ ձգտում դեպի վերև, երկրորդ թերությունն այն է, որ նրա ծավալն ու տեսքը անընդհատ փոփոխվում են, ինչի պատճառով գազային թաղանթը ծռմռվում է։  

Կոշտ դիրիժաբլի առավելությունն այն է, որ նրա արատաքին կառուցվածքը մետաղական է, իսկ գազը գտնվում է կոշտ բալոնների մեջ։ Չնայած դրան կոշտ դիրիժաբլները ունեն թերություններ ևս, օրինակ վայրէջքը չնախապատրաստած հրապարակ առանց մարդկանց օգնության չափազանց դժվար էր և հիմնականում ուղեկցվում էր վթարներով։ Կոշտ դիրիժաբլի կմախքը վերականգնելը պահանջում էր անձնակազմի երկար աշխատանք, ինչի պատճառով այն շատ թանկարժեք էր[2]։

Ըստ լիցքավորված գազի տեսակի խմբագրել

  • Գազային դիրիժաբլներում հավասար ճնշման և ջերմաստիճանի պայմաններում օգտագործվում է օդից ավելի թեթև գազ։
  • Գոլորշային դիրիժաբլներում օգտագործվում է տաք օդ, խտությունը քիչ է շրջապատող օդի խտությունից, բայց ջերմաստիճանը ավելի բարձր է։
  • Վակուումային դիրիժաբլներում օդը ամբողջովին հանված է։

Մեր օրերում հիմնականում որպես գազ օգտագործվում է իներտ գազ հելիումը, չնայած նրա թանկարժեքությանը։ Անցյալում օգտագործում էին թթվածին։

 
Փափուկ դիրիժաբլի ընդհանուր տեսքը

Առաջին թռիչքները խմբագրել

Գոլորշային շարժիչով դիրիժաբլը, որը նախագծել է Անրի Ժիֆֆարը, առաջին թռիչքն իրականացրել է 1852 թ. սեպտեմբերի 24-ին։ Հաջորդ՝ ամբողջովին ղեկավարվող առաջին թռիչքը տեղի ունեցավ ֆրանսիական ռազմական դիրիժաբլով, որն էլեկտրական շարժիչով էր[3]։ 1900 թվականին տեղի ունեցավ կոշտ հիմնակմախքով դիրիժաբլի՝ ցեպելինի առաջին թռիչքը, որը կառուցել էր գերմանացի գյուտարար Ֆերդինանդ ֆոն Ցեպելինը։ 1901 թ. հոկտեմբերի 19-ին, ֆրանսիացի օդագնաց Ալբերտո Սանտոս-Դյումոն, մի քանի փորձից հետո թռչեց շուրջ 20կմ/ժ արագությամբ Էյֆելյան աշտարակի բարձրությամբ։ Այդ ժամանակաշրջանում, երբ փափուկ դիրիժաբլները լայն տարածում էին ստանում, կոշտ դիրիժաբլների զարգացումը նույնպես կանգ չէր առնում։ Նրանք կարողանում էին ավելի ծանր բեռ տանել, քան ինքնաթիռները, և այդ իրավիճակը պահպանվում էր երկար տարիներ։

Կիրառություն խմբագրել

Որպես ուղևորների փոխադրամիջոց՝ դիրիժաբլներն այլևս լայն տարածում չունեն, սակայն օդում անշարժ կախվելու հնարավորության շնորհիվ օգտագործվում են լուսանկարչական և հեռուստատեսային նկարահանումներ կատարելու համար։ Մեծ չափերի դիրիժաբլները, դժվար ղեկավարման ու դանդաղաշարժության պատճառով, լայն կիրառությունից դուրս են մղվել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. оборудование стоянок дирижаблейl (չաշխատող հղում)
  2. Дирижабль Дэвида Шварца, построенный в 1897 году, был первым дирижаблем, который имел металлическую обшивку, однако он имел внутренний каркас, и потому не может считаться монококовым.
  3. Winter, Lumen & Degner, Glenn, Minute Epics of Flight, New York, Grosset & Dunlap, 1933, pgs. 49-50

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 410  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիրիժաբլ» հոդվածին։