Մադագասկարի տնտեսություն

Մադագասկար, հիմնականում գյուղատնտեսական երկիր է։ Պատկանում է աշխարհի ամենաքիչ զարգացած երկրների թվին։

Մադագասկարի տնտեսություն
Վիճակագրություն
ՀՆԱ11 499 803 806,573 $[1]
ՀՆԱ-ի աճ4,1 ± 0,1 տոկոս[2]
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով449 $[3]
Գնաճ (ՍԳԻ)7,1 ± 0,1 տոկոս[4]

Գյուղատնտեսություն խմբագրել

Գյուղատնտեսությունն ապահովում է ՀՆԱ-ի 26,5%-ը։ Հողատարածքի 5%-ը մշակվում է։ Գյուղատնտեսությունը հիմնված է «կտրել-այրել» գյուղատնտեսական համակարգի վրա։ Ներքին սպառման համար աճեցնում են բրինձ (3 միլիոն տոննա), եգիպտացորեն (349,6 հազար տոննա), կարտոֆիլ (280,5 հազար տոննա), մանիոկ (2,2 միլիոն տոննա), քաղցր կարտոֆիլ (542,2 հազար տոննա) և բանան (292 հազար տոննա)։ Աճեցնում են նաև վանիլ, մեխակ, պղպեղ, սուրճ, կակաո, շաքարեղեգ, ծխախոտ, սիսալ, բամբակ։ Ձկնորսությունը զարգացած է, Մադագասկարի ջրերում ձկնորսությունն իրականացնում են Ճապոնիան և Ռուսաստանը։

Արդյունաբերություն խմբագրել

 
Մադագասկարի որսորդները որսով

Արդյունաբերությունն ապահովում է ՀՆԱ-ի 16,9%-ը։ Արդյունահանվում է գրաֆիտ, կիսաթանկարժեք քարեր, փայլար և քրոմ։ 2008 թվականից նավթի արդյունահանում է իրականացվում[5], ինչպես նաև մշակվում են նիկելի[6] և կոբալտի հանքավայրերը (մինչև 3500 տոննա)[7]։

Առավել զարգացած է սննդի արդյունաբերությունը, զարգանում է նաև տեքստիլի, ծխախոտի, թղթի արդյունաբերությունը։ Գործում են նավթի վերամշակման, գյուղատնտեսական մեքենաների, ապակու, ցեմենտի, պարարտանյութերի արտադրության գործարաններ։ Մադագասկարում միակ ավտոարտադրողը Քարենջին է։

Զբոսաշրջություն խմբագրել

Լողափերը կղզու հիմնական զբոսաշրջային վայրերն են։ Այցելում են նաև Իսալու, Ռանոմաֆանա, Ամբեր Մաունթին, Անկարաֆանցիկ և այլ ազգային պարկեր, կղզու զբոսաշրջիկների մեծ մասը ֆրանսիացիներ են, ինչը պայմանավորված է Ֆրանսիայի հետ նախկինում ունեցած կապով։ 2007 թվականին զբոսաշրջության ոլորտը կազմում էր կղզու ՀՆԱ-ի 6,3%-ը[8]։

Տրանսպորտ խմբագրել

 
Վաճառողներ տեղական շուկայում

Օդանավակայաններ

  • ընդհանուր՝ 83 (2013 թվական), այդ թվում.
    • ծածկույթով՝ 26
    • առանց ծածկույթի՝ 57

Ավտոմեքենաների ճանապարհներ

  • ընդհանուր՝ 37476 կմ (2010 թվական), այդ թվում.
    • ծածկույթով՝ 6103 կմ
    • առանց ծածկույթի՝ 31373 կմ

Երկաթուղիներ

  • ընդհանուր՝ 836 կմ (2014 թվական)

Ջրային տրանսպորտ

  • ընդհանուր՝ 9 նավ (ավելի քան 1000 գրտ) 13,986 գրտ/18,466 տեղաշարժով

Առևտուր խմբագրել

  •  
    Մադագասկարի կողմից արտահանվող ապրանքների գրաֆիկական պատկերը 28 գունավոր կոդավորված կատեգորիաներում
    Արտահանում՝ 3,48 մլրդ դոլար (2018 թվական)[9], հիմնական ապրանքներն են վանիլինը (27,2%), նիկելը (12,3%) և կոբալտը (6,74%), երկրից արտահանվում են նաև տարբեր տեքստիլ ապրանքներ, գյուղատնտեսական հումք և գյուղմթերքներ, այդ թվում՝ մեխակ և այլ համեմունքներ, մրգեր, բանջարեղեն, ինչպես նաև հանքային հումք (ոսկի, գունավոր մետաղների հանքաքարեր և այլն)
  • Արտահանման գլխավոր գործընկերներն են՝ ԱՄՆ (20.4%), Ֆրանսիա (19.2%), Ճապոնիա (6.15%)
  • Ներմուծում՝ 4.2 մլրդ դոլար (2018 թվական), հիմնական ապրանքներ են՝ մեքենաներ և սարքավորումներ, վառելիք, քիմիական նյութեր, տեքստիլ, սննդամթերք։
  • Ներմուծման առաջատար գործընկերներն են՝ Չինաստանը (23,1%), Ֆրանսիան (10,7%), ԱՄԷ (10,3%)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Համաշխարհային բանկի տվյալների բազաWB.
  2. http://www.imf.org/external/datamapper/NGDP_RPCH@WEO?year=2016
  3. Համաշխարհային բանկի տվյալների բազաWB.
  4. http://www.imf.org/external/datamapper/PCPIEPCH@WEO?year=2016
  5. Впервые за последние 60 лет началась промышленная добыча нефти на Мадагаскаре.
  6. https://www.metalinfo.ru/ru/news/120779
  7. «Топ-10 крупнейших стран по добыче кобальта в мире». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  8. Крупнейшие отрасли промышленности на Мадагаскаре(չաշխատող հղում)
  9. «Внешняя торговля Мадагаскара на справочнике The Observatory of Economic Complexity (OEC)». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.