Հուբերտի կապտաթիթեռ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Կապտաթիթեռներ
Տեսակ Հուբերտի կապտաթիթեռ
Լատիներեն անվանում
Agrodiaetus huberti


Հուբերտի կապտաթիթեռ (լատին․՝ Agrodiaetus huberti), կապտաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Ոչ խոշոր չափի թիթեռ է։ Արուի առջևի թևի երկարությունը 15-20 մմ է։ Մետաղական փայլով թևերի ընդհանուր երանգը երկնագույն է, իսկ ստորինի մակերեսը հետին թևերի վրա լավ արտահայտված սպիտակ մանրագծեր ունի, որը բնորոշ է սեռին[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված են Հյուսիսարևմտյան Թուրքիայում և Հայաստանում։ Հայաստանում տարածված են կենտրոնական և հարավային հատվածներում, հայտնաբերվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում (Գառնիի և Վեդիի հատվածներ), Վայոց ձորի (Մարտիրոս, Խնձորուտ, Գնիշիկ) և Սյունիքի (Քաջարան, Փխրուտ լքված գյուղ) մարզերում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են տրագանտներում, անտառի վերին եզրի չոր մարգագետիններում և տափաստաններում։ Հունիսի կեսից մինչև օգոստոսի կեսը տալիս են մեկ սերունդ։ Թրթուրը զարգանում է Գազ Պրիլիպկոյի բույսի տերևների վրա։ Ձմեռում են երրորդ կամ չորրորդ հասակի թրթուրները[1]։

Պահպանություն խմբագրել

Սահմանափակ արեալով, բավական ցածր թվաքանակով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։

Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում խոպան հողերի հերկումը և անասունների գերարածեցումը։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում և «Զանգեզուր» արգելավայրում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.