Կապտաթիթեռներ
Կապտաթիթեռներ
Ornithoptera priamus urvillianus
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Ինֆրադաս Նորաթևավորներ
Կարգ Թեփուկաթևավորներ
Լատիներեն անվանում
Rhopalocera
Linnaeus, 1758


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կապտաթիթեռներ, թեփուկաթևավորների կարգի ցերեկային թիթեռների (լատին․՝ Rhopalocera) ընտանիք։ Հայտնի է 2500, Հայաստանում՝ 80 տեսակ։ Առավել տարածվածներից են կապտաթիթեռ մորենու (Calloprys rubi), Ռոմանովի տոմարես (Thomares romanovi), կապտաթիթեռ, Լյովի (Plebejus loevi), կապտաթիթեռ Դաֆնա (Meleageria dlaphnis versicolor), կապտաթիթեռ օխիմ (Heodes ochimus), լամպիդես (Lampides boeticus), կապտաթիթեռ Դիաննա (Polyommutus diana), կապտաթիթեռ Օրիոն (Orion) և այլ տեսակներ։ Հիմնականում մանր (1,5-4 սմ) թիթեռներ են։ Հաճախ ուժեղ արտահայտված է սեռերի երկձևությունը, արուներն ունեն վառ մետաղ, փայլով կապույտ, կանաչ, ոսկեգույն գունավորում, երբեմն սև բծերով են։ Հանդիպրսմ են բոլոր բնակլիմայական գոաիներում՝ շոգ անապատներից մինչև բարձրադիր գոտու տարածքները։ Հիմնականում թրթուրները զարգանում են վայրի բանազգիների վրա։ Կապտաթիթեռի թրթուրներին բնորոշ է համակեցությունը մրջյունների հետ. վերջիններս սնվում են կապտաթիթեռի թրթուրների քաղցր արտադրությունով, միաժամանակ նրանց պաշտպանում թշնամիներից։ Հայաստանում կապտաթիթեռների շատ տեսակներ (օխիմ, Դիաննա, կովի կապտաթիթեռ) Հարավային Կովկասի բնաշխարհիկներ են, որոշները [հեոդեսդես հայկական (Heodes virgaureae armeniaca), երևանյան (Polyommatus erivanensis), մորենու, Դանչենկոյի (Calloprys danchenkoi) և օրիոն կապտաթիթեռներ)]՝ զուտ Հայաստանի բնաշխարհիկներ։

Պատկերասրահ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։