Հելենա Ռակոչի (Կշինով-) (լեհ.՝ Helena Rakoczy (Krzynow-), դեկտեմբերի 23, 1921(1921-12-23), Կրակով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - սեպտեմբերի 2, 2014(2014-09-02)[1], Կրակով, Լեհաստան), լեհ մարմնամարզուհի[2], աշխարհի քառակի չեմպիոն (1950), Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (Մելբուրն, 1956)[2]:

Հելենա Ռակոչի
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝լեհ.՝ Helena Rakoczy
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ
Երկիր՝ Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 23, 1921(1921-12-23)
Ծննդավայր՝Կրակով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Մահվան ամսաթիվ՝սեպտեմբերի 2, 2014(2014-09-02)[1] (92 տարեկան)
Մահվան վայր՝Կրակով, Լեհաստան
Ակումբ՝Wawel Kraków?
166 սմ
Քաշ՝55 կգ

Կենսագրություն խմբագրել

Հելենա Ռակոչին ծնվել է 1921 թվականի դեկտեմբերի 23-ին Կրակովում։ Հանդես է եկել «Վավել» (Կրակով) ակումբում։ Վեց անգամ ճանաչվել է Լեհաստանի չեմպիոն։

1950 թվականին Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ Հելենա Ռակոչին արժանացել է չորս ոսկե և մեկ բրոնզե մեդալների. նա չեմպիոն է ճանաչվել գերանի վրա կատարված և ազատ վարժություններում, հենացատկում ու բացարձակ առաջնությունում, իսկ զուգափայտերի վրա կատարած վարժություններում գրավել է երրորդ տեղը։

Չորդ տարի անց՝ Հռոմում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ (1954), արժանացել է երկու բրոնզե մեդալների՝ երրորդ տեղը գրավելով բացարձակ առաջնությունում ու զուգափայտերի վրա կատարած վարժություններում։ 1956 թվականին Մելբուրնում անցկացված Ամառային օլիմպիական խաղերում Հելենա Ռակոչին թիմային առաջնությունում արժանացել է բրոնզե մեդալի առարկայով կատարված վարժություններում։ Բացարձակ առաջնությունում ութերորդ տեղն է գրավել Հելսինկիում անցկացված Ամառային օլիմպիական խաղերում (1952), իսկ 1956 թվականի Մելբուրնում անցկացված օլիմպիական խաղերում նույն մարզաձևում գրավել է չորրորդ տեղը։

Մարզական կարիերան ավարտելուց հետո որպես մարզիչ աշխատել է Լեհաստանում ու ԱՄՆ-ում։ Բացի դրանից՝ մարմնամարզության մրցությունների ժամանակ հանդես է եկել որպես դատավոր։

2004 թվականին Հելենա Ռակոչին՝ որպես ամենաշատ տիտղոսներն ունեցող լեհ մարմնամարզուհին, ընդգրկվել է Օկլահոմա Սիթիի Սպորտային մարմնամարզության փառքի սրահում։ Այնտեղ էլ նա պարգևատրվել է Լեհաստանի Վերածննդի շքանշանի սպայական խաչով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://pantheon.world/profile/person/Helena_Rakoczy
  2. 2,0 2,1 «Հելենա Ռակոչին sports-reference.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելենա Ռակոչի» հոդվածին։