Հարություն Մկրտչյան (ԽՍՀՄ հերոս)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն Մկրտչյան (այլ կիրառումներ)

Հարություն Ռուբենի Մկրտչյան (հոկտեմբերի 14, 1922(1922-10-14), Ներքին Ղանլիջա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ[1] - 2002, Ջրառատ, Արմավիրի մարզ, Հայաստան), Խորհրդային Միության հերոս (մարտի 24, 1945), ավագ սերժանտ։ Խորհրդային Միության հերոս[2]։ Ապրել է Էջմիածնի շրջանի Ջրառատ գյուղում։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1942 թվականից (1943 թվականից՝ 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի կազմում)։ Աչքի է ընկել Օրջոնիկիձեի, Նովոռոսիյսկի ուղղությամբ մղված մարտերում։ Հերոսի կոչմանն արժանացել է Ղրիմի ազատագրման ժամանակ ցուցաբերած սխրագործության համար։ Մասնակցել է նաև Լեհաստանի ազատագրմանը, Օդերի անցմանը, Ֆրանկֆուրտի և Բեռլինի գրավմանը։

Հարություն Մկրտչյան
հոկտեմբերի 14, 1922(1922-10-14) - 2002
ԾննդավայրՆերքին Ղանլիջա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ[1]
Մահվան վայրՋրառատ, Արմավիրի մարզ, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Զորատեսակհետևազոր
Կոչումավագ սերժանտ[1]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1953)[1]
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «Բեռլինի գրավման համար» մեդալ և «Վարշավայի ազատագրման համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Հարություն Մկրտչյանը ծնվել է 1922 թվականի հոկտեմբերի 14-ին Ախուրյանի շրջանի Վահրամաբերդ գյուղում։ 1941 թվականին ավարտել է Լենինական երկաթուղային տեխնիկումը։ Լենինականի Քաղաքային զինկոմիսարիատի կողմից 1942 թվականի հունվարի 20-ին զորակոչվել է խորհրդային բանակ։ Դեսանտային Մկրտչյանը մասնակցել է Մոզդոկի շրջանի մարտերին։ Օրջոնիկիձեի շրջանում մղած մարտերի համար պագևատրվել է «Արիության համար» մեդալով։ Նովորոսիյսկի ուղղությամբ մղած մարտերի համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ 1944 թվականի փետրվարի 4-ին Կերչի համար մղված մարտերում ոչնչացրել է հակառակորդի գնդացրորդներին, լռեցրել կրակակետը, ինչի համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ 1944 թվականի մայիսին Գորնայա բարձունքի մոտ (Սևաստոպոլ քաղաքի մոտ) Մկրտչյանի ջոկը ոչնչացրել է հակառակորդի դզօտը, իսկ մայիսի 12-ի մարտում` 40 զինվոր։ Գորնայա բարձունքի գրավման և Սևաստոպոլի ազատագրման համար մարտերում ցուցաբերած արիության և հերոսության համար ավտոմատավորների ջոկի (526-րդ Հրաձգային գունդ, 89-րդ Հրաձգային դիվիզիա, Առանձին Առափնյա բանակ, 4-րդ Ուկրաինական ռազմաճակատ) հրամանատար, գվարդիայի ավագ սերժանտ Հ. Ռ. Մկրտչյանին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախարարի 1945 թվականի մարտի 24-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով։ Մասնակցել է Լեհաստանի ազատագրմանը, Օդերի գետանցմանը, Օդերի Ֆրանկֆուրտի և Բեռլինի գրավմանը։ 1945 թվականի փետրվարի 6-ին Օդերի շրջանում վիրավորվել է։ Զորացրվել է 1945 թվական։ 1952 թվականին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։ Աշխատել է Էջմիածնի ավտոգրասենյակի պետ, Դօսաֆի Էջմիածնի շրջկոմի նախագահ։ Եղել է պահեստազորի ինժեներ-մայոր[3]։ Մահացել է 2002 թվականի մարտի 11-ին։

Ընտանիք խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • Խորհրդային Միության հերոս (24.03.1945)
  • Կարմիր դրոշի շքանշան (6.11.1943)
  • Լենինի շքանշան (24.03.1945)
  • Կարմիր Աստղի շքանշան (2.05.1944)
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան (11.03.1985)
  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան (16.05.1945)
  • ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ (15.02.1943)
  • «Վարշավայի ազատագրման համար» մեդալ
  • «Բեռլինի գրավման համար» մեդալ

Գրականություն խմբագրել

  • Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1988. — Т. 2 /Любов — Ящук/. — 863 с. — 100 000 экз. — ISBN 5-203-00536-2.
  • Амирханян М. Д. Армяне — Герои Советского Союза. — Ер., 2005. — ISBN 99930-4-342-7.

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 643.
  2. «Мкртчян Арутюн Рубенович». www.warheroes.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 643