Բեռլինի ճակատամարտը Երկրորդ համաշխարհային պատերազմի եվրոպական ռազմաճակատի վերջին խոշոր ճակատամարտն էր։

Բեռլինի ճակատամարտ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
Հաղթանակից հետո խորհրդային զինվորները տեղադրեցին ԽՍՀՄ դրոշը Ադլոն հյուրանոցի վրա
Թվական Ապրիլի 16, 1945Մայիսի 2, 1945
Վայր Բեռլին, Գերմանիա
Արդյունք Դաշնակիցների հաղթանակ
Հակառակորդներ
Նացիստական Գերմանիա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Լեհաստան Լեհաստան
Հրամանատարներ
Գոտտհարդ Հեինրիխի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Գեորգի Ժուկով
Կողմերի ուժեր
766,750 զինվոր 2,500,000 զինվոր
Կորուստներ
92,000-100,000 զոհ 81,116 զոհված կամ անհետ կորած

Նախապատմություն խմբագրել

1945 թվականին ԽՍՀՄ զինված ուժերի կողմից ավելի մանրամասն մշակվեց Բեռլինի վրա հարձակման առաջին փուլը, որը նախատեսում էր Վարշավա-Բեռլինյան ուղղությամբ հարվածը հասցնել հունվարին։ Արդյունքում Վիսլա-Օդերյան գործողության զորքերը Բելառուսական I (հրամանատար՝ Գեորգի Ժուկով) և Ուկրաինական I (հրամանատար՝ Կոնև) ռազմաճակատներից ազատագրեցին Լեհաստանի մեծ մասը և դուրս եկան Օդեր՝ գրավելով մի շարք հենակետեր արևմտյան ուղղությամբ։ Վարելով առաջին խոշոր գործողությունը խորհրդային սահմաններից դուրս՝ պարտիզանների գործողությունները դժվարացան։ Այժմ խորհրդային զորքերի թիկունքից ակտիվորեն աշխատում էին հետախուզությունը, իրականացվում էին դիվերսիաներ զորքերի տեղափոխման, սննդամթերքի և տեխնիկայի տեղափոխման ժամանակ. միաժամանակ նեղ երկաթուղային հունը Լեհաստանում և Գերմանիայում պահանջում էր փոխաբեռնման կետեր մայրուղիների միավորման կետերում։ 1945 թվականի բոլոր գործողություններից ամենաերկարը դարձավ Արևելա-պրուսական գործողությունը (հունվարի 13-ապրիլի 25)։ Գերմանիան մեծ նշանակություն էր տալիս Արևելյան Պրուսիային և նրա կողմից գրավված Լեհաստանին։ Այստեղ հարյուրամյակի ընթացքում նախապատրաստվում էր հենակետ Ռուսաստանի վրա հարձակելու համար։ Ամբողջ պատերազմը գերմանական հրամանատարությունը տանում էր արևելապրուսական՝ բազմաբևեռ պաշտպանական ռազմահենակետի վրա հիմնվելով։ Ամրապնդելով շրջանները մեծ թվով երկարատև կրակակետերով և պաշտպանական բնույթի զենքերով ՝ պաշտպանվելով արևմուտքից հակատանկային արգելափակոցներով՝ գտնում էին, որ հարմարեցված է մեծաթիվ խուտորային պաշտպանությանը և պաշտպանված է քարե պատնեշով։ Թշնամու պաշտպանական գիծը ճեղքելը տեղի էր ունենում արագ, որը բացատրվում էր առաջին հերթին նրանով, որ III Բելառուսական ( հրամանատար Չեռնյախովսկի) և II Բելառուսական (հրամանատար Ռոկոսովսկի) բանակաների հարձակումը թշնամու համար անսպասելի չէր և սպասելով հարձակման՝ ամրապնդեցին իրենց փոքր ամրությունները, մեծացրեցին զորքերի մարտունակությունը, կատարեցին մի շարք այլ գործողություններ՝ հարձակմանը դիմակայելու համար։ Եվ չնայած այդ ամենի անզիջում մարտերի ընթացքում խորհրդային զորքերը տիրացան Արևելյան Պրուսիային՝ ոչնչացնելով թշնամու պաշտպանական խմբավորումները։ Արդյունքում Գերմանիայի նավատորմը զրկվեց կարևորագույն ռազմա-ծովային կետերից, որը միանգամից վատացնում էր Կուռլանդիայի զորամիավորումների վիճակը։ Փետրվարի 18-ին ծանր վերքից մահացավ Չեռնյախովսկին, ով համարվում էր Հայրենական պատերազմի երիտասարդ և շնորհալի հրամանատարներից մեկը։ Այս գործողությունների ընթացքում մարդկայն կորուստները Խորհրդային զորքերի կազմեցին 585 000 մարդ, որից 126 000 մարդ անհետ կորավ։

Քաղաքականություն խմբագրել

Քանի որ մարտերը մոտենում էին ավարտին, ուժեղացան քաղաքական ինտրիգաները։ 1945 թվականի գարնանը Ուինսթոն Չերչիլը ձեռնարկում է փորձեր դրդել արևմտյան երկրների զորքերի հրամանատար Էյզենհաուերին, որ գրավի Բեռլինը Կարմիր բանակից շուտ։ Դաշնակիցների զորքերի առաջապահ մասերը ապրիլի կեսերին դուրս եկան Էլբա, որը Բեռլինից հեռու էր 100-200 կմ, իսկ խորհրդային զորքերը Օդերի մոտ էին, որը հեռու էր Բեռլինից 60 կմ։

Խորհրդային հրամանատարությունը, իհարկե, չէր բացառում, որ գերմանացիները կբացեն դաշնակիցների առաջ Բեռլինի դարպասները, որ դրանք առաջինը մտնեն Բեռլին։ Էյզենհաուերը գտնում էր, որ խորհրդային ուժերը կարող է շրջափակեն Գերմանիայի մայրաքաղաքը ավելի շուտ, քան կհասնեն անգլո-ամերիկյան ուժերը։ Զինվորական խորհրդատուների հաշվարկով Բեռլինի գրավման ժամանակ արևմտյան դաշնակիցները կկորցնեն մինչև 100000 մարդ, որը բնականաբար ձեռք չէր տալիս Էյզենհաուերին։ Այդ պատճառով նա մերժեց Չերչիլի առաջարկը և մարտի 28-ին տեղեկացրեց այդ մասին Ստալինին, ով տեղյակ էր այդ անհամաձայնություններից։ Ստալինը որսաց պահը և համաձայնեց Էյզենհաուերի հետ պատասխանելով, որ « Բեռլինը ծախսել է իր նախկին ստրատեգիական նշանակությունը։ Այդ պատճառով խորհրդային բարձրագույն հրամանատարությունը մտադիր է առանձնացնել իր երկրորդական ուժերը Բեռլինի վրա հարձակվելու համար»։

Ճակատամարտից առաջ խմբագրել

Ինչպես վկայում է Ժուկովը, մարտի 29-ին ինքը Ստավկայի կանչով եկավ Մոսկվա ՝ ունենալով իր համար ծրագիր (Բելառուսական I բանակի ծրագիրը) Բեռլինի օպերացիայի համար։ Մարտի 31-ին Գենշտաբ եկավ Կոնևը, որը հարձակման ծրագիրը պատկերացնում էր Ուկրաինական I բանակի հարձակմամբ։ Գենշտաբում կար մշակված իրեց ծրագիրը, որում ընդգրկված էր նաև բանակների առաջարկությունները։ Ապրիլի 1-ին Ստավկան իրականացրեց վերջնական հավաքը։ Բեռլինի վրա հարձակումը նախատեսվում էր իրականացնել ապրիլի 16-ին՝ չսպասելով Բելառուսական II բանակին, որը կարող էր հարձակվել ոչ շուտ, քան ապրիլի 20-ը։ Գլխավոր դերը տրվում էր Ժուկովի բանակներին։ Հենց Ժուկովն էր, որ ուներ բոլոր այն հատկությունները, որոնք անհրաժեշտ էին այդ պահին՝ մեծ հեղինակություն բանակում, շեշտակի բնավորություն, պողպատե կամք հաղթանակին հասնելու համար։ Նրա առաջ դրված էր ծանր պահանջ, քանի որ ժամանակը սեղմված էր, իսկ ռազմական գործողությունների մանրամասն մշակման համար չկար ժամանակ ( գնդերի հրամանատարները ստացել էին բանավոր հրամաններ հարձակումից 3 օր առաջ, իսկ ցածր սպաներն ու զինվորները այդ մասին իմացել են միայն հարձակումից 2 ժամ առաջ)։ Պատերազմի ընթացքում խորհրդային բանակին չէր հանդիպել այնպիսի մեծ քաղաքի գրավում, ինչպիսին Բեռլինն էր, որի տարածքը կազմում էր 900 կմ քառ։ Մետրոն և մեծ թիվ կազմող գետնափոր ուղիները հնարավորություն էին տալիս գերմանական բանակին արագ և գաղտնի տեղաշարժվել։ Ամեն տուն, փողոց, գետ իրենից ներկայացնում էր պաշտպանական կառույց։

Առաջին Բելառուսական բանակի զինվորները պետք է հասցնեին գլխավոր հարվածը ամենամեծ հենակետին, հարձակվել աջ կողմով, լայն ճակատով թշնամու պաշտպանության վրա։ Ժուկովը չուներ այլ ելք, քան ամբողջ բանակով հարձակվել թշնամու վրա։ Գերմանական որոշ առավելությունը վերացնելու համար Ժուկովը որոշեց հարձկվել ավելի շուտ, քան լույսը կբացվեր և լույսերի միջոցով կուրացնել թշնամուն։ Սակայն այդ ծրագիրը ուներ իր վատ կողմերը։ Այս ճակատի II բանակի հրամանատար Գարբատովը գտնում էր, որ գիշերային հարձակումը մեծապես կազդի կարգապահության վրա բանակի։ Նա գտնում էր, որ պետք չէ Բեռլինը վերցնել փոթորկի միջոցով, այլ պետք է շրջափակել այն և դուրս գալ Էլբա։ Սակայն Ստավկան վարվեց այլ կերպ։ Գերմանական պաշտպանությունը ճեղքելու և ֆաշիստներին վերջնական պարտոթյան մատնելու համար կենտրոնացվեցին մեծ ուժեր և միջոցներ։ I Բելառուսական և I Ուկրաինական բանակների թիվը հաշվվում էր 1 279 800 մարդ, 3283 տանկ, 5117 մարտական ինքնաթիռ և բազմաթիվ այլ տեխնիկա ու զինամթերք։ Թշնամին ուներ 47 դիվիզիա և մեկ հետևակային բրիգադ։ Պատերազմի ընթացքում ռազմաճակատ նետվեցին ևս 32 դիվիզիա (այդ թվում 5 տանկային և 3 մոտոհրաձգային բրիգադներ)։

Կատարված հրամանների և արդյունքների առումով Բեռլինի ճակատամարտը բաժանվում է 3 փուլերի՝

  1. Բելառուսական I և Ուկրաինական I բանակները ճեղքեցին Օդեր-նևյան պաշտպանական շրջանը, իսկ II Բելառուսական բանակը ավարտեց խմբավորումը և կատարեց կռիվների հետախուզություն (ապրիլի 16-19)
  2. Բելառուսական I և Ուկրաինական I բանակները Ստավկայի առաջադրանքով մասնատեցին թշնամու բեռլինյան խմբավորումը (ապրիլի 19 - 25)
  3. Թշնամին ոչնչացվեց։ Խորհրդային զորքերը տիրացան Բեռլինին և միավորվեցին դաշնակիցերի հետ։ Գերմանիան կապիտուլացվեց (ապրիլի 26 - մայիսի 8)։

Ճակատամարտ խմբագրել

Ապրիլի 16-ին գիշերը ժամը 3-ին սկսվեցին ավիացիոն և հրետանային նախապատրաստություններ, որի վերջնական արդյունքում ընդգրկվեցին 143 զենիթային լուսարձակներ, իսկ հետևակայիններին պաշտպանում էին տանկերով։ Թշնամու դիմադրություւնը գնալով ավելի էր ուժեղանում։ Երեկոյան Ժուկովը հասկացավ, որ հակառակորդի ամրությունները ճեղքելը հնարավոր չէ և պետք է փոխել տակտիկան։ Խորհրդակցելով հրամանատարների հետ՝ նա հարձակման նետեց 2 տանկային բանակները, որին սկզբնապես հանձնարարված էր մտնել կռվի մեջ անմիջապես այն բանից հետո, երբ կճեղքվի թշնամու պաշտպանությունը կյուստրինսկիի հենակետում։ Ապրիլի 18-ին զելևյան բարձրությունները վերցվեցին մեծ կորուստների գնով և միայն հաջորդ օրը գերմանացիները, չդիմանալով ճնշմանը, նահանջեցին Բեռլինի պաշտպանական գծի ներքին շրջագիծը։ Ամեն օր հարձակումը սկսվում էր ուժեղ ավիացիոն և հրետանային նախապատրաստությամբ, որը տևում էր 30-40 րոպե։ Գնում էր գերմանական պաշտպանության յուրահատուկ «կրծոտումը»։

Առավել հաջողությամբ էր ընթանում Ուկրաինական I բանակի հարձակումը։ Այստեղ ապրիլի 17-ին զորքերը ճեղքեցին թշնամու պաշտպանության առաջին և երկրորդ գծերը, որից հետո թշնամին սկսեց նահանջը դեպի Շպրեի շրջանը։ Հենց այդ օրը Ստավկան պահանջեց Կոնևից 2 տանկային բանակներով հարվածել Բեռլինը հարավից։ Հաջորդ օրը Ռոկոսովսկին ստացավ հրաման զորքերը ուղղել հարավ-արևմուտք և հասցնել հարված՝ շրջափակելով Բեռլինը հյուսիսից։ Ուժեղացնելով Օդերի ներքին հոսանքի վրա հարձակումը և գրավելով նրա աջ կողմի հենակետերը՝ II Բելառուսական բանակի զորքերի մի մասը ոչնչացրեցին թշնամու III տանկային բանակը և դրանով մեծապես օգնեցին Ժուկովի բանակին։ Ռոկոսովսկու բանակի հետագա հարձակումները տեղի էին ունենում դժվար պայմաններում, քանի որ Օդերի ջրերը հեղեղվել էին և դրանով կտրել հրետանավորներին հետևակայիներից և հրետանավորները չէին կարողանում կրակով օգնել նրանց։ Տանկերը մնացել էին գետի ձախ ափին։ Ապրիլի 21-ի երեկոյան Կոնևի բանակի տանկային ստորաբաժանումները դուրս եկան Բեռլինի ներքին պաշտպանական բնագիծ, իսկ Ժուկովի տանկային ստորաբաժանումները դրան միացան քաղաքի հյուսիսարևմտյան շրջանից։ Հենց Բեռլինի վերջնական գրոհի ժամանակ էր, որ պայքար ծավալվեց նրանց մեջ, թե ով պետք է առաջինը ասի Ստալինին Բեռլինի գրավման մասին։ Ժուկովի հրամանատար ուղղված II տանկային գվարդիայի հրամանատար Բոգդանովին ասվում էր. «Ուղարկե՛ք ամեն գնդից մեկ ամենալավ ջոկատը Բեռլին և դրե՛ք խնդիր, որ ոչ ուշ, քան 1945 թվականի ապրիլի 21-ի առավոտյան ժամը 4-ը, ամեն գնով ճեղքել Բեռլինի պաշտպանությունը և անմիջապես զեկուցել Ստալինին այդ մասին ու հրապարակել թերթերում»։ Սակայն Կոնևը նույնպես դրեց իր տանկային բանակների առաջ պահանջներ. «Մարշալ Ժուկովի զորքերը գտնվում են Բեռլինի արևելյան շրջաններից 10 կմ հեռավորության վրա։ Հրամայում եմ՝ անպայման այսօր գիշեր առաջինը մտնել Բեռլին»։

Ապրիլի 24-ին առաջին Բելառուսական բանակի զորքերը, միանալով առաջին Ուկրաինական բանակի առանձին ջոկատնեի հետ, քաղաքը վերցրեցին շրջափակման մեջ։ Ապրիլի 28-ին Բեռլինի շրջափակված զորքերը բաժանվեցին 3 խմբի։ Խորհրդային զորքերը նետվեցին վերջին հարձակման։ Յուրաքանչյուր բանակ գործում էր իր շրջանում՝ կոտրելով թշնամու բանակի պաշտպանությունը փողոցից փողոց, տնից տուն։ Ժուկովի վկայությամբ ապրիլի 21-ից մայիսի 2-ը Բեռլինի վրա կատարվել է 1 800 000 հրետանային կրակոց։ Մարտերի երրորդ օրը Սիլեզկայա կայարանի ուղղությամբ թողնվել է կրակ, որի ամեն մի ռումբի քաշը կազմում էր կես տոննա։ Ապրիլի 29-ին սկսվեցին մարտերը ռայխստագի համար, իսկ արդեն ապրիլի 30-ին ժամը 14 անց 25 րոպե ռայխստագի վրա ծածանվեց Հաղթանակի դրոշը։ Մայիսի 2-ին ժամը 15-ին գերմանական բանակի մնացորդները, որոնց թիվը կազմում էր 134 000 մարդ, հանձվեցին գերի։

Մինչև Բեռլինի գրավումը ռայխսկանցլերական բունկերում ինքնասպան եղավ Հիտլերը։ Հաջորդ օրը առավոտյան շտաբի պետ նշանակված Կռեբսը փորձեց հաշտություն կնքել և VIII գվարդիական բանակի հրամանատար Չույկովի հետ այդ նպատակով կապ հաստատեց, ասելով որ Հիտլերը մահացած է և հայտարարեց. «Այսօր մայիսի մեկն է, մեծ տոն 2 ազգերի համար ( ի նկատի ուներ աշխատավորների տոնը)»։ Չույկովը պատասխանեց. «Այսօր մեզ համար մեծ տոն է, իսկ ձեզ համար դժվար է ասել»։ Այդպիսով Կռեբսի ձեռնարկը ձախողվեց։

Արդյունք խմբագրել

Մայիսի 7-ին Ռեյմսում, որը Փարիզից հեռու է 150 կմ, գերմանացիները ստորագրեցին անվերապահ կապիտուլացիայի ակտը։ Ստալինի առաջարկով բերմախտի շարունակվող դիմադրության հետ կապված, դաշնակիցները համաձայնեցին Ռեյմի ակտը ճանաչել կապիտուլացիայի նախնական արձանագրություն։ Եվ միայն 1945 թվականի մայիսի 9-ին 0 ժամ 43 րոպեին մարշալ Ժուկովը Խորհրդային երկրի անունից Բեռլինում ստորագրեց Գերմանիայի անվերապահ կապիտուլացիայի ակտը։

Բեռլինի ճակատամարտը հանդիսանում է ամենաարյունահեղ մարտերից մեկը Հայրենական պատերազմի վերջին փուլի։ Երկու կողմերն էլ, հաշվի չառնելով մարդկային կորուստները, հավասարապես գնում էին իրենց նպատակների իրականացմանը։ Առաջին Բելոռոսական բանակի զոհերի թիվը կազմում էր 179 000 մարդ, 3 բանակների կորուստները և նրանց հետ պատերազմող նավատորմի զոհերի թիվը կազմում էր 362 000 մարդ։