89-րդ Հայկական հրաձգային դիվիզիա

89-րդ հայկական հրաձգային դիվիզիա, լրիվ անվանումը՝ Հայկական 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիա, կազմավորվել է 1941 թվականի դեկտեմբերին, Երևանում՝ 45-րդ բանակի կազմում։

89-րդ Հայկական հրաձգային դիվիզիա
Ընդհանուր տեղեկություն
Տեսակհրաձգային դիվիզիա
Զորքերի տեսակբանակ
Երկիր ԽՍՀՄ
Ստեղծվեցդեկտեմբերի 14, 1941
ՃակատամարտերԿովկասի ճակատամարտ, Ստալինգրադի ճակատամարտ, Ռոստովի ճակատամարտ, Դոնբասի ռազմական գործողություն, Ղրիմի օպերացիա, Լվով-Սանդոմեժ օպերացիա, Բեռլինի ճակատամարտ, Պրահայի օպերացիա և Բեռլինի ճակատամարտ
Լուծարվեց1956
Պարգևներ
Կարմիր բանակի դրոշ Կարմիր դրոշի շքանշան Կուտուզովի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներ
* Անդրանիկ Սարգսյան

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրամանատարներ են եղել գնդապետ Սիմոն Զաքյանը, փոխգնդապետ Ա. Սարգսյանը, գնդապետ Ա. Վասիլյանը և գեներալ–մայոր Նվեր Սաֆարյանը, հետպատերազմյան տարիներին՝ գեներալ-մայորներ Ա. Կարապետյանը, Հ. Մարտիրոսյանը, Ս. Միանսարովը։ Հրատարակել է «Կարմիր զինվոր» հայերեն թերթը։ Ռազմաճակատ է մեկնել 1942 թվականի օգոստոսին։

Առաջին անգամ մարտերի մեջ է մտել սեպտեմբերին, Գրոզնու մատույցներում՝ 9-րդ բանակի կազմում։ 1943 թվականին 58-րդ բանակի կազմում՝ մասնակցել է Հյուսիսային Կովկասի, 18-րդ բանակի կազմում՝ Թաման թերակղզու ազատագրմանը, արժանացել «Թամանյան» անվանմանը։ 1943 թվականի նոյեմբերից 1944 թվականի ապրիլին Առանձին մերձծովյան բանակի կազմում աչքի է ընկել Կերչի ազատագրման մարտերում և պարգևատրվել Կարմիր աստղի շքանշանով։ Այնուհետև մարտնչել է Ղրիմում և Սևաստոպոլի ազատագրման համար արժանացել Կարմիր դրոշի շքանշանի, 390-րդ և 400-րդ գնդերը՝ «Սևաստոպոլյան» անվանմանը։ 1945 թվականի հունվարի 1-ին բելառուսական ռազմաճակատի 33-րդ բանակի կազմում մարտնչել է Լեհաստանում։ Փետրվար–ապրիլին դիվիզիան պաշտպանել է Օդեր գետի ձախ ափին գրաված հենակետը, մասնակցել Բեռլինի ճակատամարտին և աչքի ընկել Օդերի Ֆրանկֆուրտի գրավման և Բեռլինի փողոցային մարտերում։ Վերջին մարտերին դիվիզիան մասնակցել է 3-րդ հարվածային բանակի կազմում։ Բեռլինի ճակատամարտում մարտական առաջադրանքը հաջողությամբ կատարելու համար պարգևատրվել է Կուտուզովի II աստիճանի շքանշանով։ Պատերազմի ընթացքում դիվիզիան անցել է 7250 կմ, որից 3640 կմ՝ համառ մարտերով։

Դիվիզիայի 9 ռազմիկ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, 8-ը՝ դարձել Փառքի շքանշանի լրիվ ասպետ։ Դիվիզիայի կազմում է հերոսացել Հունան Ավետիսյանը։ 1945-ի աշնանը դիվիզիան վերադարձել է Հայաստան։ Կազմացրվել է 1956 թվականին։

Հայկական 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիայի մարտական ուղին։ Հրամանատարներ՝ Ա.Սարգսյան և Ն.Սաֆարյան։ «Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 50-ամյակը», նամականիշերի շարք, Հայաստան 1995 թ.

Հրամանատարական կազմ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 175