Հարկադրում, օրենքով սահմանված կարգով գանձվող հարկերի և տուրքերի ամբողջություն։

Պիտեր Բրեյգել Կրտսեր, «Հաչկահավաքը» 1621

Սահմանում խմբագրել

Ըստ «Սովետական մեծ հանրագիտարանի»` հարկադրումը մակրոտնտեսական տեսանկյունից ՀՆԱ-ի վերաբաշխման գործընթաց է` պետության կողմից ֆինանսական միջոցների ձևավորման համար անհրաժեշտ հասարակական բարիքների (ազգային պաշտպանության ծառայություններ, հասարակական կարգի, դատական համակարգի և այլոց պաշտպանություն) մատուցում, իսկ միկրոտնտեսական տեսանկյունից` հարկ վճարողի կողմից բյուջեում օրենքով սահմանված հաշվարկներ և վճարումներ կատարելու գործընթաց (ֆիզիկական անձ կամ կազմակերպություն)[1]։

Պատմություն խմբագրել

Մ.թ.ա. 7-6-րդ դարերում Հին Հունաստանում եկամտի վրա հարկեր էին դնում` եկամտի 1/10-ի կամ 1/20-ի չափով[1]։

Հարկադրման սկզբունքներ խմբագրել

Հարկադրման հիմնական սկզբունքներն են[1].

  • արդարության սկզբունք (համընդհանուր հարկի և հարկային բեռի համաչափ բաշխումը հարկատուների շրջանում` եկամտի համապատասխանությամբ),
  • ճշգրտության սկզբունք (հարկատուն նախապես տեղյակ է հարկի գումարի, եղանակի և վճարման ժամանակի մասին),
  • հարմարության սկզբունք (հարկադրումը հարմար է հարկատուին գանձելու և ժամանակին կազմակերպելու դեպքում),
  • շահավետության սկզբունք (հարկերի հավաքագրման ծախսերը պետք է լինեն նվազագույն),
  • չեզոքության սկզբունք (հարկադրումը չեզոք է օրինական տնտեսական գործունեության հարաբերությունների ձևերում և մեթոդներում),
  • միապատիկ հարկադրման սկզբունք (նույն օբյեկտը ենթակա է մեկ տեսակի հարկման և միայն մեկ անգամ` յուրաքանչյուր ժամանակահատվածում),
  • միասնականության սկզբունք (ամբողջ երկրում և նույն կարգի բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց համար),
  • չափավորության սկզբունք (հարկադրումը համարժեք է հարկատուի եկամտին և` որպես տնտեսվարող սուբյեկտ, չի հանգեցնում ինքնալիկվիդացման),
  • բյուջետային ֆեդերալիզմ (սահմանում է հստակ հարկային լիազորություններ կառավարման տարբեր մակարդակների միջև)։

Հարկադրման տեսակներ խմբագրել

Առանձնացնում են հարկադրման հետևյալ տեսակները[1].

  • եկամտային հարկադրում, երբ հարկման օբյեկտը տնտեսական գործակալի եկամուտն է (եկամտահարկ, շահութահարկ, գյուղատնտեսական հարկ, պարզեցված համակարգի տակ գտնվող հարկ, պարտադիր, միասնական եկամտահարկ),
  • գույքային հարկադրում, երբ հարկման օբյեկտը գույքն է (անշարժ գույքի հարկ, ընկերության կապիտալի հարկ, սեփականության իրավունքի փոխանցման հարկ),
  • սպառողական հարկադրում, երբ հարկման օբյեկտը սպառողն է, այլ ոչ թե հարկատուն (ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկեր և մաքսատուրքեր

Բացի այդ, հարկադրումը լինում է.

  • պրոգրեսիվ (հարկման բազայի աճի հետ մեկտեղ հարկային տոկոսադրույքը աճում է),
  • համամասնական (հարկի դրույքաչափի անփոփոխություն` հարկման բազայի աճով կամ նվազմամբ),
  • ռեգրեսիվ (հարկման բազայի աճի դեպքում հարկային տոկոսադրույքը նվազում է)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Налогообложение / Лыкова Л.Н. // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.