Հարկ

պետության կողմից գանձվող ֆինանսական կամ այլ տեսակի տուրք

Հարկ (լատիներեն տեքսո բառից), համապարտադիր ֆինանսական վճար կամ հարկ վճարողներից (ֆիզիկական կամ իրավաբանական անձ) գանձվող վճարի այլ տեսակ, որը գանձվում է պետական կազմակերպությունների կողմից հանրային այլ ծախսերը ֆինանսավորելու համար։ Հարկեր չվճարելը՝ դրանցից խուսափելը կամ ցանկացած այլ դիմադրություն, օրենքով պատժելի է։ Հարկերը լինում են ուղղակի և անուղղակի և կարող են վճարվել դրամական միավորով կամ նյութական այլ համարժեքով։

Շատ երկրներ ունեն տեղական հարկային համակարգ, որոնք ֆինանսավորում են հանրային/հասարակական/համաձայնեցված ազգային կարիքները և պետության գործառույթների իրականացումը։ Որոշները գանձվում են տարեկան եկամտից ֆիքսված տոկոսադրույքով, որոշները՝ տարեկան եկամտի վրա հիմնված շեմով, որոշ երկրներ գրեթե ոչ մի հարկատեսակ չեն պարտադրում կամ պարտադրում են շատ ցածր տոկոսադրույք հարկման հատուկ ոլորտների համար, որոշ երկրներ էլ գանձում են հարկեր և՛ կազմակերպության եկամտից, և՛ շահաբաժիններից։ Սա հաճախ ընդունվում է որպես կրկնակի հարկում, որովհետև բաժնետերերը շահաբաժինները ստանում են կազմակերպությունից, որն արդեն հարկվել է եկամտի այդ մասով։

Ընդհանուր ակնարկ խմբագրել

 
Փիթեր Բրեյգել Կրտսեր, Հարկահավաքման գրասենյակ, 1640

Հարկերի իրավական և տնտեսագիտական սահմանումը որոշ դեպքերում տարբեր են, քանի որ տնտեսագետները պետության շատ տրանսֆերներ հարկեր չեն համարում։ Օրինակ՝ հանրային հատվածի որոշ տրանսֆերներ համեմատվում են գների հետ։ Դրանցից են պետական համալսարանների վարձերը և կառավարության կողմից տրամադրվող ծառայությունների վճարները։ Պետությունը միջոցներ է ձեռք բերում նաև փող և մետաղադրամ «ստեղծելով» (թղթադրամներ տպելով և մետաղադրամներ հատելով), կամավոր շնորհների միջոցով (օրինակ աջակցելով պետական համալսարաններին և թանգարաններին), տույժեր կիրառելով (օրինակ ճանապարհային տուգանքները), վարձելով և բռնագրավելով ունեցվածք։

Հարկը ոչ պատժիչ, սակայն միջոցների պարտադիր տրանսֆեր է մասնավոր հատվածից հանրային հատված, որը գանձվում է կանխորոշված չափանիշների հիման վրա առանց նախապես որոշված կոնկրետ օգուտ բերելու։

Ժամանակակից հարկային համակարգում պետությունը հարկերը գանձում է փողով, իսկ բնամթերային և աշխատանքային հարկագանձումը բնութագրական է ավանդական կամ նախկին կապիտալիստական և նրանց ֆունկցիոնալ հավասարազոր պետություններին։ Հարկագանձման և պետական ծախսերի կատարման մեթոդները հաճախ առաջացնում են քաղաքական և տնտեսագիտական բանավեճեր։ Հարկագանձումը կատարվում է պետական մարմինների կողմից, ինչպիսին են Գանայի պետական եկամուտների իշխանությունը, Կանադայի պետական եկամուտների գործակալությունը, ԱՄՆ-ի Եկամուտների ներքին ծառայությունը, Մեծ Բրիտանիայի Պետական եկամուտների և մաքսային մարմինը կամ Ռուսաստանի Հարկային ֆեդերալ ծառայությունը։ Երբ հարկերը ամբողջությամբ չեն վճարվում, կառավարությունը կարող է կիրառել քաղաքացիական տույժեր (օրինակ՝ տուգանքներ և բռնագանձումներ) կամ քրեական տույժեր (օրինակ՝ ազատազրկում) չվճարած կազմակերպության կամ անհատի նկատմամբ։

Նպատակները և ազդեցությունները խմբագրել

Հարկագանձման նպատակը եկամուտների ավելացումն է պետական կառավարման գործընթացը ֆինանսավորելու և/կամ գները կարգավորելու համար՝ ազդելով պահանջարկի վրա։ Պետությունը և դրա ֆունկցիոնալ հավասարազոր մարմինները պատմության ընթացքում օգտագործել են հարկերի միջոցով հավաքագրված դրամական միջոցները մի շարք գործառույթներ իրականացնելու համար։ Դրանցից շատերը ներառում են տնտեսական ենթակառուցվածքների (ճանապարհներ, հանրային տրանսպորտ, առողջապահություն, իրավական համակարգ, հասարակական անվտանգություն, կրթություն[1], առողջապահական համակարգ), ռազմական, գիտական հետազոտությունների, մշակույթի և արվեստի, հասարակական աշխատանքների, բաշխման, տեղեկատվության հավաքման և տարածման, հանրային ապահովագրության և հենց պետության կառավարման հետ կապված ծախսերը։ Հարկերի բարձրացման պետության կարողությունը կոչվում է պետության հարկաբյուջետային կարողություն։

Երբ ծախսերը գերազանցում են եկամուտները, առաջանում է պարտք։ Հարկերի մի մասը կարող է օգտագործվել այդ պարտքի սպասարկման նպատակով։ Պետությունը հարկերը նաև օգտագործում է հանրային ծառայությունների և բարեկեցության ֆինանսավորման նպատակով։ Այս ծառայությունները կարող են ներառել կրթական համակարգը, կենսաթոշակները, գործազրկության նպաստները և հանրային տրանսպորտը։ Էներգետիկայի, ջրային պաշարների և թափոնների կառավարումը նույնպես ներառվում են կոմունալ ծառայությունների մեջ։

Փողի ստեղծման չարտալիստական տեսության կողմնակիցների համաձայն հարկերն անհրաժեշտ չեն պետական եկամուտների համար, քանի դեռ պետությունը ունակ է թղթադրամ թողարկել։ Այս տեսակետի համաձայն հարկման նպատակն է պահպանել արժույթի կայունությունը, իրականացնել ունեցվածքի վերաբաշխման հանրային քաղաքականությունը, աջակցել արդյունաբերությանը կամ բնակչության աճին կամ ծածկել որոշակի ծախսեր, ինչպիսիք են մայրուղիների կամ հասարակական պահպանության հետ կապված ծախսերը[2]։

Հարկերի ազդեցությունները կարող են բաժանվել երկու հիմնական կատեգորիաների՝

Եթե վերցնենք երկու նորմալ X և Y ապրանքներ՝ Px և Py գներով և XPx + YPy = Y բյուջետային սահմանափակում, որտեղ Y-ը եկամուտն է, ապա բյուջետային սահմանափակման կորի թեքությունը, գծապատկերում, որտեղ X ապրանքը ներկայացվում է ուղղահայաց առանցքով, Y-ը՝ հորիզոնական առանցքով, հավասար է -Py/Px: Նախնական հավասարակշռությունը ձեռք է բերվում C կետում, որտեղ բյուջետային սահմանափակման կորը և անտարբերության կորը միմյանց շոշափող են, ներկայացնում են Y ապրանքի ադվալորային հարկը (բյուջետային սահմանափակումը՝pxx + py(1 + τ)y = Y), բյուջետային սահմանափակության կորը հավասարվում է -py(1 + τ)/px ։ Նոր հավասարակշռությունը ցածր անտարբերության կորը շոշափում է A կետում։

Ինչպես տեսնում ենք հարկերն առաջացնում են երկու ազդեցություն՝

  1. Այն փոփոխում է սպառողների իրական եկամուտը (նվազեցնելով գնողունակությունը),
  2. Այն բարձրացնում է համեմատվող Y ապրանքի գինը։

Եկամտի էֆեկտը ցույց է տալիս Y ապրանքի գնի փոփոխությունը իրական եկամտի փոփոխության հետևանքով։ Փոխարինման էֆեկտը ցույց է տալիս Y ապրանքի գնի փոփոխությունը համեմատվող ապրանքի գնի փոփոխության հետևանքով։ Հարկման այս տեսակը (որն առաջացնում է փոխարինման էֆֆեկտ) կոչվում է պրոգրեսիվ։

Մեկ այլ օրինակով կարող ենք ներկայացնել եկամտի միանվագ հարկը (xpx + ypy = Y - T): Բյուջետային սահմանափակման դեպի ներքև զուգահեռ տեղաշարժը առաջացնում է ավելի մեծ եկամուտ սպառողների օգտակարության նույնաքանակ կորստով՝ համեմատած սեփականության հարկի։ Մեկ այլ տեսակետի համաձայն նույն եկամուտը կարող է առաջացնել օգտակարության ավելի քիչ կորուստ։ Քիչ օգտակարությունը (նույն եկամտի պայմաններում) կամ քիչ եկամուտը (նույն օգտակարության պայմաններում) տրված պրոգրեսիվ հարկի դեպքում կոչվում է ավելցուկի ճնշում։ Նույն արդյունքը, միանվագ հարկի դեպքում կարող է ձեռք բերվել հարկման այս տեսակների պայմաններում (սրանցից բոլորը առաջացնում են բյուջետային սահմանափակման կորի տեղաշարժ առանց փոխարինման էֆեկտի), իսկ բյուջետային սահմանափակման կորը մնում է անփոփոխ (-Px/Py)։

  • Սպառման հիմնական հարկ (Բյուջետային սահմանափակումը՝px(1 + τ)x + py(1 + τ)y = Y)
  • Համամասնական եկամտահարկ (Բյուջետային սահմանափակումը՝ xpx + ypy = Y(1 - t))

Երբ t և T տոկոսադրույքները ներկայացվում են հետևյալ հավասարությամբ (որտեղ t-ն եկամտահարկի դրույքաչափն է, իսկ T-ն՝ սպառման հարկինը), երկու հարկատեսակների էֆեկտները նույնն են։

 

 
Բյուջետային սահմանափակման կորը տեղաշրժվում է միանվագ կամ ընդհանուր սպառման հարկի կամ էլ պրոգրեսիվ հարկի ներմուծումից հետո։

Հարկերը փոխում են համեմատվող ապրանքների գները։ Հետևաբար Քանակական տեսության կողմնակիցները, հատկապես նեոդասականները պնդում են, որ հարկումն առաջացնում է շուկայական միջամտություն և տնտեսական անարդյունավետության հետևանքները (դրական կամ բացասական) քանի դեռ դրանք կողմնակի ազդեցության հետևանքներ չեն կապակցված են այն հարկվող գործընթացների հետ, որոնք անհրաժեշտ են միաձուլել հասնելու համար շուկայական արդյունավետ կետի[1]։ Հետևաբար պետք է ընտրել այնպիսի հարկման համակարգ, որը կբերի շուկայական մինիմալ միջամտության[3]։ Երբ տրամադրվող կրթաթոշակներիի հետևանքով ԱՄՆ-ում առաջարկվում է բարձրագույն կրթության ոլորտում կատարվող ներդրումների հարկում ավելի բարձր դրույքաչափերով, քան բարձրագույն կրթության ոլորտը սուբսիդավորվում է, դրա հետևանքով առաջանում է հմուտ մասնագետների կրճատում և երբեմն մեծ տարբերություններ բարձրագույն կրթություն ունեցող և կրթություն չունեցող աշխատողների եկամուտների միջև նախքան հարկումը։

Հարկերը կարող են նաև ազդել աշխատանքի առաջարկի վրա։ Ենթադրենք մի մոդել, որտեղ սպառողը ընտրություն է կատարում աշխատաժամանակի և սպառման միջև, իսկ շուկայում կա միայն մեկ տեսակի ապրանք և զրոյական խնայողություն։

Սպառողներն ունեն հստակ ժամանակահատված (H), որը բաժանվում է աշխատանքի (L) և ազատ ժամանակի միջև (F=H - L): Ժամային աշխատավարձը նշանակվում է w-ով, և դրա միջոցով ներկայացվում է ազատ ժամանակի այլընտրանքային ծախսերը, այսինքն՝ եկամուտը, որի դեպքում անհատը հրաժարվում է սպառումից և լրացուցիչ ազատ ժամանակից։ Սպառման և աշխատաժամանակի միջև կա դրական կախվածություն՝ շատ աշխատաժամանակը նշանակում է մեծ եկամուտ, և ընդունելով, որ աշխատողները չեն խնայում՝ մեծ եկամուտը բերում է սպառման ծավալի աճի (Y = C = WL): Ազատ ժամանակը և սպառման ծավալները երկու նորմալ ապրանքների (աշխատողները պետք է ընտրություն կատարեն միավոր աշխատաժամանակի, որը նշանակում է ավելի շատ սպառում և ազատ ժամանակի միջև) և բյուջետային սահմանափակության պայմաններում ունեն բացասական թեքություն (Y = w(H - F))։ Անտարբերության կորը ստանում է բացասական թեքություն, քանի որ ազատ ժամանակը դառնում է ավելի ու ավելի կարևոր սպառման մեծ ծավալի դեպքում։ Սա պատճառաբանվում է նրանով, որ սպառման մեծ ծավալները նշանակում է, որ մարդիկ շատ են աշխատում, հետևաբար նրանք կարիք ունեն ավելի մեծ ազատ ժամանակի, քան սպառման, և դա ենթադրում է, որ նրանք ստանում են ավելի բարձր աշխատավարձ և ազատ ժամանակ։ Համամասնական եկամտահարկը փոփոխում է բյուջետային սահմանափակման կորը (այժմ Y = w(1 - t)(H - F))՝ առաջացնելով և՛ եկամտի, և՛ փոխարինման էֆեկտներ։ Խնդիրն այժմ այն է, որ այս երկու էֆեկտները այժմ գործում են հակառակ ուղղություններով։ Եկամտի էֆեկտը ցույց է տալիս, որ եկամտահարկի պայմաններում սպառողների բարեկեցության աստիճանը նվազում է, և նրանք նախընտրում են աշխատել ավելի շատ՝ մեծացնելով աշխատանքի առաջարկը։ Մյուս կողմից փոխարինման էֆեկտը ցույց է տալիս, որ ազատ ժամանակը, լինելով նորմալ ապրանք, այժմ ավելի նպատակահարմար է դառնում և դա առաջացնում է աշխատանքի առաջարկի կրճատում։ Հետևաբար, ընդհանուր ազդեցության հետևանքով աշխատանքի առաջարկը կարող է և՛ կրճատվել, և՛ աճել՝ անտարբերության կորի տեսքից կախված։

Լաֆերի կորը ցույց է տալիս պետական եկամուտները հարկման դրույքաչափի հետ ֆունկցիոնալ կախվածության մեջ։ Դա ցույց է տալիս, որ որոշակի կրիտիկական կետից հետո պետական եկամուտները սկսում են նվազել աշխատանքի առաջարկի կրճատման հետևանքով։ Ըստ այս թեորեմի՝ եթե համակարգը գործում է այս կրիտիկական կետից հետո, հարկերի դրույքաչափի նվազեցումը կառաջացնի աշխատանքի առաջարկի աճ և դրա հետևանքով էլ կմեծանա պետական եկամուտները։

Պետությունն օգտագործում է տարատեսակ և հարկման տարբեր դրույքաչափեր։ Նրանք դա անում են հարկային բեռը անհատների կամ հարկային գործընթացների մեջ ներառված բնակչության տարբեր խավերի մեջ բաշխելու նպատակով, ինչպիսին է օրինակ՝ իրական հատվածը, կամ էլ անհատների ու հասարակության տարբեր շերտերի միջև ռեսուրսների բաշխման նպատակով։ Պատմականորեն հարկերն աղքատ խավի նկատմամբ կիրառվել են ազնվական խավին աջակցելու նպատակով, իսկ ժամանակակից սոցիալական ուղղվածության համակարգերը նպատակադրված են աջակցելու աղքատներին, հաշմանդամներին և թոշակառուներին նրանց հաշվին, որոնք դեռ աշխատում են։ Ի լրումն այս ամենի հարկերն օգտագործվում են օտարերկրյա օգնությունների և ռազմական ձեռնարկությունների ֆինանսավորման նպատակով՝ ազդելով ընդհանուր մակրոտնտեսական գործունեության վրա (կառավարության կողմից օգտագործվող այդ գործիքը կոչվում է հարկաբյուջետային քաղաքականություն, տե՛ս նաև հարկային արտոնություններ) կամ կառավարելու սպառման հետևանքները կամ աշխատուժը՝ որոշ գործարքներ դարձնելով ավելի շատ կամ ավելի քիչ գրավիչ։

Կառավարության հարկային համակարգն արտացոլում է ներկա քաղաքական իշխանության պայմաններում ձևավորված գները։ Հարկային համակարգ ստեղծելու համար կառավարությունը պետք է ընտրի հարկային բեռի բաշխման ձևը՝ ով պետք է հարկ վճարի, ինչքան պետք է հարկ վճարի և ինչպես պետք է օգտագործել հավաքագրված հարկերը։ Ժողովրդավար երկրներում, որտեղ հանրությունն ընտրում է հարկային համակարգը հաստատող և կառավարողներին, այս ընտրությունը արտացոլում է համայնքի տեսակը, որը հանրությունը ցանկանում է կերտել։ Այն երկրներում, որտեղ ժողովուրդը չունի էական ազդեցություն համակարգի վրա ավելի շատ արտացոլում է իշխանության արժեքները։

Բոլոր մեծ ձեռնարկությունները ապրանքների և ծառայությունների փոխանակման հետ կապված եկամուտների սպառողներից արտադրողներին անցնելու ընթացքում կատարում են կառավարչական ծախսեր։ Հարկման եղանակը նույնն է՝ բնակչությունից միշտ հավաքագրվում են ավելի շատ հարկեր, քան անհրաժեշտ է պետության կառավարման համար։ Տարբերությունը անվանվում է ավելացված արժեք և ներառում է (օրինակ) աշխատանքի հետ կապված ծախսերը և այլ ծախսեր, որոնք կապված են հարկային օրենքների և նորմերի հետ։ Այն հարկերը, որոնք հավաքագրվում են ինչ-որ հատուկ նպատակներով, օրինակ՝ ալկոհոլի հետ կապված հարկերը, որոնք ուղղակիորեն ուղղվում են վերականգնողական կենտրոններ, անվանվում են հիփոթեքային։ Ֆինանսների նախարարությունը հաճախ հավանություն չի տալիս այդ փորձին, քանի որ դա կրճատում է նրանց գործելու ազատությունը։ Որոշ տեսաբաններ աջակցում են հիփոթեքային հարկմանը, քանի որ իրականում փողը հոսուն է։ Հետևաբար, հաճախ պատահում է այնպես, որ նախկինում հավաքագրված հարկերը և վճարները կառավարության հատուկ նախագծից տեղափոխվում են հիմնական պետական ֆոնդ։ Որոշ դեպքերում, այդպիսի հարկերը հավաքագրվում են անարդյունավետ եղանակներով, օրինակ՝ ճանապարհային վճարների միջոցով։

 
Լաֆերի կորը։ Այս դեպքում կրիտիկական կետը հարկի 70% դրույքաչափն է։ Մինչև այս կետը ետակումտներն աճում են[4], այնուհետև սկսում են նվազել։

Քանի որ պետությունը նաև լուծում է առևտրային վեճեր, հատկապես միասնական օրենսդրության միջոցով, տվյալ վեճերը սովորաբար օգտագործվում են արդարացնելու վաճառքի հարկերը և ավելացված արժեքի հարկերը։ Որոշները (օրինակ՝ ազատականները) հարկերի մեծ մասը կամ բոլոր հարկերը համարում են անբարոյական իրենց հարկադրական (և վերջապես պարտադրված/դաժան) բնույթի պատճառով։ Հակահարկային ամենածայրահեղ տեսակետը՝ անիշխանական կապիտալիզմը, պնդում է, որ բոլոր սոցիալական ծառայությունները պետք է լինեն կամավոր դրա գնորդների համար։

Տեսակները խմբագրել

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը հրապարակում է տարբեր երկրների հարկային համակարգերի վերլուծությունը։ Այս վերլուծությունների մի մասով այս կազմակերպությունը տվել է ներքին հարկատեսակների սահմանումները և դասակարգումը[5]։ Ի լրումն այս ամենի շատ երկրներ կիրառում են հարկեր (մաքսային վճարներ) ներմուծվող ապրանքների նկատմամբ։

Եկամուտ խմբագրել

Եկամտահարկ խմբագրել

Շատ պետություններ հարկում են անհատների և ձեռնարկատիրական միավորների՝ ներառյալ կորպորացիաների եկամուտը։ Հիմնականում, իշխանությունները հարկում են ձեռնարկության զուտ եկամուտը և այլ եկամուտները։ Հարկման օբյեկտի նկատմամբ հարկը հաշվարկվում է օրենսդրությամբ ամրագրված հաշվապահական սկզբունքների հիման վրա, որն էլ կարող է փոփոխվել հարկային օրենսդրության փոփոխության հետևանքով։ Հարկման եղանակները կարող են տարբերվել մի շարք երկրներում, և որոշ համակարգեր կարող են լինել պրոգրեսիվ և ռեգրեսիվ։ Հարկման դրույքաչափերը կարող են փոփոխվել կամ մնալ ֆիքսված եկամտի տարբեր մակարդակներում։ Շատ համակարգեր անհատներին տրամադրում են նպաստներ, հարկվող եկամտի նկատմամբ այլ արտոնություններ, չնայած դրանք շատ հաճախ ծածկվում են բիզնեսի հարկերի շնորհիվ[3]։

Անհատների նկատմամբ կիրառվող եկամտահարկը, հիմնականում, հավաքագրվում է վճարիր այնքան, որքան աշխատել ես սկզբունքով և որոշակի շտկումներով սովորաբար վճարվում է հաշվետու տարվա վերջում։ Այս շտկումները լինում են երկու տեսակի՝ վճարներ, որոնք գնում են կենտրոնացված ֆոնդեր նրանց համար, որոնք բավարար հարկ չեն վճարվում հաշվետու ժամանակաշրջանում և գերավճարներ, որոնք հաշվանցվում են կենտրոնացված ֆոնդերից։ Եկամտահարկի համակարգը հաճախ թույլատրում է արտոնություններ, որոնք կիրառվում են նվազեցնելով հարկման բազան։ Նրանք նաև կարող են նվազեցնել մի հարկատեսակի եկամուտները մեկ այլ հարկատեսակի հաշվին։ Օրինակ՝ արժեթղթերի շուկայի կողմից վճարվող հարկերը նվազեցվում են աշխատավարձի հարկերի հաշվին։ Հարկային այլ համակարգեր կարող են ծածկել կորուստը, օրինակ՝ բիզնեսի կրած կորուստները կարող են ծածկվել միայն բիզնեսի հարկերի հաշվին՝ կրելով նախկին հաշվետու ժամանակաշրջանի կորուստները։

Բացասական եկամտահարկ խմբագրել

Տնտեսագիտության մեջ բացասական եկամտահարկը պրոգրեսիվ եկամտահարկի տեսակ է։ Երբ մարդիկ վաստակում են որոշակի շեմից ցածր, պետության կողմից ստանում են լրավճար հարկ վճարելու փոխարեն։

Կապիտալի աճ խմբագրել

Շատ պետություններ կիրառում են եկամտահարկ կապիտալի աճի նկատմամբ։ Կապիտալի աճը այն կապիտալ միջոցների վաճառքից ստացվող եկամուտն է, որոնք սովորաբար ձեռնարկություններում չեն պահվում վաճառքի համար։ Կապիտալ միջոցները շատ երկրներում նաև ներառում են անձնական միջոցները։ Որոշ պետություններում կիրառվում են այս հարկատեսակի համար արտոնյալ դրույքաչափեր կամ միայն հարկում են կապիտալի աճի որոշ մասը։ Որոշ պետություններ կիրառում են տարբեր դրույքաչափեր կամ հարկման տարբեր մակարդակներ՝ կապիտալ միջոցների պահպանման ժամանակահատվածից կախված։ Քանի որ կապիտալի աճի նկատմամբ դրույքաչափերն ավելի բարձր են, քան սովորական եկամտի նկատմամբ, հետևաբար առաջանում է հակադրություն կապիտալի հստակ սահմանման հետ կապված։ Որոշ հարկ վճարողներ վիճում են, որ կապիտալի և ներդրումների տեսակների միջև տարբերակումը խոչընդոտում է շուկայի բնականոն գործունեությունը[3]։

Կորպորատիվ խմբագրել

Կորպորատիվ հարկը ներառում է եկամտահարկը, կապիտալի հարկը և շահութահարկը, որոնք վճարում են կազմակերպությունները։ Կազմակերպությունների հարկման դրույքաչափը և հարկման բազան կարող է տարբերվել անհատների դրույքաչափերից և բազայից։

Սոցիալական աջակցություն խմբագրել

Շատ երկրներում ստեղծվում են ֆոնդեր թոշակառուների կամ բժշկական ապահովագրության ֆինանսավորման համար[6]։ Այսպիսի երկրները աշխատողների և գործատուների կարիք ունեն հարկադիր վճարներ հավաքագրելու համար[7]։ Այս վճարները հաշվարկվում են աշխատավարձից կամ անձնական եկամուտներից կախված։ Դրույքաչափերը հիմնականում ֆիքսված են, բայց աշխատողների նկատմամբ կարող են կիրառվել նաև տարբեր դրույքաչափեր[8]։ Որոշ համակարգերում կիրառվում են եկամուտների հարկման առավելագույն շեմեր։ Շատ քիչ համակարգերում է, որ հարկվում են միայն որոշակի շեմից ցածր եկամուտները։ Շատ երկրներում առավելագույն և նվազագույն շեմերը կիրառվում են կենսաթոշակային ֆոնդերի նկատմամբ, բայց որ բժշկական ապահովագրության։ Որոշ մարդիկ վիճում են, որ աշխատավարձի նկատմամբ հարկերը ոչ թե հարկեր են, այլ «հարկադիր խնայողություններ», մինչդեռ մյուսները կարծում են, որ սերունդների (երիտասարդներից ծերերին) և տարբեր եկամուտ ունեցողների (բարձր եկամուտ ունեցողներից ցածր եկամուտ ունեցողներին) միջև եկամուտների վերաբաշխումը հարկային և ծախսային ծրագրեր են[3]։ Որոշ մարդիկ կարծում են, որ աջակցելով բժշկական ապահովագրության համակարգին՝ աշխատավարձերի հարկումը շուկայի գործունեությանը և ներդրումային գործընթացներին խոչընդոտում է ավելի շատ, քան հարկումը կապիտալի նկատմամբ, այնքան ժամանակ, մինչև ներդրումների արդյունքները կհարկվեն որպես աշխատավաձ[3]։

Աշխատավարձ և աշխատուժ խմբագրել

Գործազրկության կամ համանման նպաստներ վճարելու համար կրկին հարկվում են աշխատողները անձնական եկամտի մասով։ Այս հարկերը կարող են կիրառվել և ամբողջ պետության և պետական միավորումների մակարդակով[9]։

Սեփականություն խմբագրել

Սեփականության հարկերը պարբերաբար կիրառվում են շարժական ու անշարժ գույքի (իրական ունեցվածքի) նկատմամբ։ Պարբերաբար հարկում կարող է կիրառվել անհատների կամ կազմակերպությունների զուտ ունեցվածքի նկատմամբ[10]։ Շատ երկրներում կիրառվում են գույքահարկ, նվիրատվության հարկ և ժառանգության տարբեր հարկեր մարդու մահվան կամ նվիրատվությունների դեպքում։ Շատ երկներ հարկում են նաև ֆինանսական և կապիտալային գործարքները։

Սեփականության հարկեր խմբագրել

Սեփականության հարկը ադվալորային հարկ է, որը հաշվարկվում է սեփականության նկատմամբ և վճարվում է այն տարածաշրջանի բյուջե, որտեղ այն տեղակայված է։ Բարդ կառուցվածք ունեցող երկրներում երբեմն նույն ունեցվածքը հարկում են երկու անգամ։ Գոյություն ունի սեփականության երեք հիմնական ձևեր՝ հող, հողի օգտագործման միջոցով ստեղծված սեփականությունը (մարդկանց կողմից ստեղծված անշարժ գույքը, օրինակ՝ շենքերը) և անձնական սեփականությունը (շարժական գույքը)։ Անշարժ գույքն իր մեջ ներառում է հողի և դրա օգտագործման համակցումը։

Սեփականության հարկը սովորաբար պարբերաբար փոփոխվում է (օրինակ՝ ամեն տարի)։ Սեփականության հիմնական տեսակը հարկվում է անշարժ գույքի նկատմամբ տարեկան կտրվածքով, որտեղ հարկման բազան ընդունվում է սեփականության արժեքը։ 1695 թվականից սկսած շուրջ 150 տարի Անգլիայում գործում էր պատուհանի հարկ, որտեղ ցուցակված շենքերը հարկվում էին պատուհանների քանակով։ Նպանատիպ հարկեր կիրառվում էին Ֆրանսիայում և այլուր։ Շարժական գույքի հարկի երկու հիմնական տեսակները փաստաթղթային հարկերն են, որոնք փոփոխվում են սեփականության փոփոխության հետևանքով և ժառանգության հարկերն են, որոնք շատ երկրներում կիրառվում են մահվան դեպքում։

Ի հակադրություն անշարժ գույքի հարկի, հողի հարկը գանձվում է միայն հողի անմշակ արժեքի համար (այստեղ հողը տնտեսագիտական տերմին է, այն իր մեջ ներառում է բնական ռեսուրսները, օգտակար հանածոները)։ Հողի հարկի կողմնակիցները պնդում են, որ այն տնտեսագիտորեն արդարացված է, քանի որ այն չի խոչընդոտում արտադրությանը, շուկայական գործընթացներին կամ չի առաջացնում էական կորուստներ ի տարբերություն մնացած հարկատեսակների[11]։

Երբ անշարժ գույքը պատկանում է պետությանը կամ այլ միավորումներին, որոնք ազատված են հարկերից, հարկային մարմինը ստանում է փոխհատուցման հարկ, որպեսզի փոխհատուցի չստացված եկամուտները։

Որոշ երկրներում կա հիմնական հարկ, որը գանձվում է սեփականություն ունեցող ռեզիդենտներից պարբերականորեն։ Փոխադրամիջոցների գրանցման տուրքերը այսպիսի հարկի տեսակներ են։ Այնպիսի առարկաների նկատմամբ, ինչպիսին են սնունդը և հագուստը հարկերը հաշվարկվում են մեծ բացառություններով։ Այն ապրանքները, որոնք արտադրվում են տնային տնտեսությունների կողմից սովորաբար ազատվում են հարկերից[12]։ Նմանատիպ ապրանքները, որոնք պահվում են տնային տնտեսություններից դուրս կարող են կորցնել իրենց արտոնյալ կարգավիճակը[12]։ Այսպիսով, հարկային մարմինները հաճախ ստուգում են թերթերի հոդվածները, որոնք գրում են այն հարուսների մասին, ովքեր թանգարաններից վարձում են արվեստի գործերը հանրությանը ցուցադրելու նպատակով, քանի որ այդ դեպքում արվեստի գործերը դառնում են հարկման օբյեկտ[12]։ Եթե արվեստի գործը տեղափոխվում է մեկ այլ երկիր, այն կարող է դառնալ հարկման օբյեկտ նաև այդ երկրում[12]։

Ժառանգություն խմբագրել

Ժառանգության հարկ, գույքահարկ, մահվան հարկ կամ վճար անվանումները տրվում են տարբեր հարկերին, որոնք առաջանում են անձի մահվան դեպքում։ ԱՄՆ-ի հարկային օրենսդրության մեջ կա տարբերակում գույքահարկի և ժառանգության հարկի միջև։ Նախկին հարկերը վճարում է մահացած անձը, իսկ հետագա հարկերը՝ գույքի շահառուները։ Սակայն այս փորձը չի կիրառվում այլ պետություններում, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում ժառանգության հարկը նույնացվում է գույքահարկի հետ։

Արտաքսում խմբագրել

Արտաքսման հարկը կիրառվում է այն անձանց նկատմամբ, ովքեր հրաժարվում են իրենց քաղաքացիությունից կամ ռեզիդենտությունից։ Այս հարկը հաճախ հաշվարկվում է հաշվի առնելով անձի ունեցվածքի փոփոխությունները։ Օրինակ` ԱՄՆ-ում ըստ Ամերիկյան աշխատատեղերի ստեղծման փաստաթղթի` որտեղ յուրաքանչյուր անձ, ով ունի երկու միլիոն զուտ շահույթ կամ 127,000 դոլարի եկամտահարկի պատասխանատվություն և ով հրաժարվում է իր քաղաքացիությունից, լքելով երկիրը՝ ինքնաբերաբար խուսափում է հարկերից և այդ պատճառով հարկվում է ավելի բարձր դրույքաչափով[13]։

Գործարք խմբագրել

Պատմականորեն շատ երկրներում գործարքները պետք է կնքվեն, որպեսզի դառնան վավեր։ Կնքման վճարը կա՛մ ֆիքսված գումար է, կա՛մ հաշվարկվում է գործարքի արժեքի նկատմամբ որոշակի տոկոսադրույքով։ Շատ երկրներում կնիքը վերացվել է, մինչդեռ կնիքի վճարը դեռևս կիրառվում է։ Կնիքի վճարը գանձվում է Մեծ Բրիտանիայում փայերի և արժեթղթերի ձեռք բերման ժամանակ սեփականությունը հավաստող փաստաթղթերի թողարկման և համատեղ գործունեության որոշ տեսակների դեպքում։ Ժամանակակից ածանցյալ գործիքների շուկայում կնիքի պահուստային հարկը և կնիքի հողային հարկը կիրառվում են այն գործարքների ժամանակ, որոնք ներառում են հողը և արժեթղթերը։ Կնիքիի հարկը զսպում է ակտիվների սպեկուլյատիվ առուվաճառքը՝ նվազեցներով իրացվելիությունը։ ԱՄՆ-ում գործարքի հարկը սովորաբար գանձվում է տեղական կամ պետական իշխանությունների կողմից և (անշարժ գույքի հարկի դեպքում) կարող է կապակցված լինել գործարքի փաստաթղթերի հետ։

Ունեցվածք (զուտ ակտիվներ) խմբագրել

Շատ պետությունների կառավարություններ պահանջում են հարկ վճարողների հաշվապահական հաշվեկշիռ (ակտիվներ և պասիվներ) և գանձում են հարկ զուտ ակտիվներից (ակտիվներ հանած պարտավորություններ) որպես դրույքաչափ զուտ ակտիվների նկատմամբ կամ դրույքաչափ զուտ ակտիվների որոշակի մակարդակը գերազանցող մասի նկատմամբ։ Այս հարկով կարող են հարկվել միայն ֆիզիկական և իրավաբանական անձինք։

Ապրանքներ և ծառայություններ խմբագրել

Ավելացված արժեք խմբագրել

Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ), ինչպես գիտենք, ապրանքների և ծառայությունների հարկն է՝ անհատ ձեռնարկատիրության կամ որոշ երկրներում շրջանառության հարկը, որոնք կիրառվում են ցանկացած այն գործընթացների նկատմամբ, որոնք արժեք են ստեղծում։ Վերցնենք մի օրինակ, որտեղ արտադրողն արտադրում է սարքավորում պողպատից։ Այս արտադրողը պետք է պետությանը վճարի ԱԱՀ գնման գնով։ Արտադրողը պետք է նաև պողպատը փոխակերպի սարքավորման՝ սարքավորումն ավելի բարձր գնով վաճառելով մեծածախ միջնորդներին։ Արտադրողը ԱԱՀ-ն հավաքում է բարձր գնի միջոցով, բայց այն պետությանը վճարում է միայն ավելացված արժեքից (երբ գնից հանում ենք պողպատի ծախսերը)։ Մեծածախ միջնորդները հետագայում կշարունակեն գործընթացը և այնուհետև ԱԱՀ-ն կհարկվի մանրածախ միջնորդներից, բայց արդեն ավելացված արժեքի չհարկված մասով։ Փաստորեն ամենավերջում ԱԱՀ-ն վճարվում է սպառողի կողմից։ ԱԱՀ-ի և վաճառքի հարկերի դեպքում դրույքաչափը, որը համընդհանուր կերպով օգտագործվում է, նույնն է, բայց վճարվում է գործընթացի տարբեր հատվածներում։

ԱԱՀ-ն սովորաբար կառավարվում է նվազեցնելով ընկերության ձեռք բերված ԱԱՀ-ն, օգտագործելով վճարված ԱԱՀ-ի տվյալները։ Ձեռք բերված և վճարվելիք ԱԱՀ-ն վճարվում է տեղական հարկային մարմիններ։

Շատ հարկային մարմիններ ներմուծել են ավտոմատ ԱԱՀ-ն, որը մեծացնում է հաշվետվողականությունը և աուդիտի անկացման հնարավորությունը՝ օգտագործելով հաշվողական համակարգեր, բայց նաև կիրառելով ծրագրեր կիբեռհանցագործությունների դեմ։

Վաճառքներ խմբագրել

Վաճառքի հարկերը գանձվում են, երբ ապրանքը վաճառվում է վերջնական սպառողին։ Մանրածախ կազմակերպությունները պնդում են, որ այս հարկերը զսպում են մանրածախ վաճառքը։ Դրանց պրոգրեսիվ կամ ռեգրեսիվ հարկատեսակ լինելը շատ վիճելի թեմա է։ Բարձր եկամուտ ունեցող մարդիկ վճարում են ավելի քիչ, հետևաբար ֆիքսված դրույքաչափով հարկերը կհամարվեն ռեգրեսիվ։ Այդ պատճառով էլ սննդի, կոմունալ ծառայությունների և այլ անհրաժեշտ բարիքների ազատումը այս հարկատեսակից ընդունված փորձ է։ Մինչդեռ աղքատները ավելի շատ են վճարում այս բարիքների համար։ Այսպիսով, այսպիսի արտոնությունները հարկը դարձնում են պրոգրեսիվ։ Սա դասական «վճարիր նրա համար, ինչ որ ծախսում ես» հարկ է և սա վերաբերվում է նրանց, ովքեր հարկ են վճարում արտոնյալ չհամարվող (օրինակ՝ ճոխության) ապրանքներ համար։

ԱՄՆ-ի որոշ նահանգներում նահանգային եկամտի մեծ մասը հիմնվում է վաճառքի հարկերի վրա՝ չկիրառելով եկամտահարկ։ Այս նահանգները հակված են կառավարելու զբոսաշրջության մեծ ծավալները կամ նահանգի սահմանների ներսում իրականացվող ճանապարհորդությունները՝ թույլ տալով, որ նահանգը շահի նաև այն մարդկանց հաշվին, ովքեր չեն հարկվում տվյալ նահանգում։ Այս եղանակով նահանգը կարող է կրճատել քաղաքացիների նկատմամբ կիրառվող հարկերը։ Տվյալ նահանգներն են Ալյասկան, Թենեսին, Ֆլորիդան, Հարավային Դակոտան, Թեքսասը[14], Վաշինգթոնը և Վյոմինգը։ Նյու Հեմփշայրը և Թենեսին լրացուցիչ գանձում են եկամտահարկ շահաբաժիններից և տոկոսներից։ Վերոնշյալ նահանգներից միայն Ալյասկան և Նյու Հեմփշայրն են, որ չեն գանձում նահանգային վաճառքի հարկեր։

ԱՄՆ-ում նկատվում է դրական գործընթաց[15], երբ նահանգային վճարները և եկամտահարկը (և՛ կազմակերպության, և՛ անձնական) փոխարինվում են ազգային մանրածախ վաճառքների հարկով և ամսական հարկով՝ այն վերադարձնելով ռեզիդենտ տնային տնտեսություններին և ռեզիդենտ օտարերկրացիներին։ Հարկման առաջարկն անվանվում է արդարացի հարկ։ Կանադայում նահանգային վաճառքի հարկերը կոչվում է ապրանքների և ծառայությունների հարկ և այժմ կիրառվում է 5% դրույքաչափ։ Բրիտանական Կոլումբիայի, Սասկեթչևանի, Մանիթոբայի և արքայազն Էդվարդի կղզու շրջաններում վաճառքի հարկերը և ապրանքների ու ծառայությունների հարկերը միասին անվանվում են վաճառքի ներդաշնակեցված հարկեր և, հետևաբար, լրիվ ԱԱՀ։ Քվեբեքի շրջանում հավաքագրվում են Քվեբեքի վաճառքի հարկեր, որոնք նման են ապրանքների և ծառայությունների հարկերին մի քանի տարբերություններով։ Շատ կազմակերպություններ կարող են պահանջել ապրանքների և ծառայությունների, վաճառքի հարմոնացված և Քվեբեքի վաճառքի հարկերի կիրառում, քանի որ վերջիվերջո այն վճարում են սպառողները։

Ակցիզ խմբագրել

Ակցիզային հարկն անուղղակի հարկ է, որը կիրառվում է ապրանքների արտադրության և օտարման ժամանակ դրանց արժեքի կամ բնաիրային միավորների նկատմամբ։ Ակցիզային հարկն առաջին անգամ կիրառվել է Անգլիայում 1643 թվականին եկամտի որոշակի շեմի նկատմամբ, որը մշակվել է պատգամավոր Ջոն Փիմի կողմից և ընդունվել երկարատև պառլամենտի կողմից։ Այս հարկով հարկվում էին գարեջուրը, էլը, բալի գինին և ծխախոտը, որոնց թվին հետագայում ավելացան թուղթը, օճառը, մոմը, ածիկը, գայլուկը և քաղցրավենիքը։ Ակցիզային հարկի սկզբունքն այն էր, որ այն կիրառվում էր այն գործարքների նկատմամբ, որոնք կարող էին չհարկվել մաքսատան կողմից և այս աղբյուրներից հավաքագրված եկամուտը կոչվել է ակցիզային եկամուտ։ Տերմինի հիմնաքարային հայեցակարգն այն էր, որ կիրառվում էր միայն երկրի տարածքում արտադրված ապրանքների նկատմամբ։ Շքեղության ապրանքների նկատմամբ, ինչպիսին են սպիրտը, գարեջուրը, ծխախոտը և սիգարը, կիրառվել են նաև վճարներ ներմուծման ժամանակ (մաքսային վճարներ)[16]։

Ակցիազային հարկը (կամ դրա արտոնությունները) օգտագործվում են որոշակի ապրանքների ծավալները փոփոխելու համար (սոցիալական ինժիներիա)։ Օրինակ՝ բարձր ակցիզային հարկը կիրառվում է ալկոհոլի սպառման կրճատման նպատակով։ Սա կարող է միավորվել հիփոթեքինգի հետ, եթե հավաքագրված հարկերը հետագայում օգտագործվեն ալկոհոլից տուժածների վերականգնման նպատակով։ Նմանատիպ հարկերով կարող են հարկվել նաև ծխախոտը, պորնոգրաֆիան և այլն, և դրանք կարող են անվանվել «Մեղքի հարկեր»։ Ածխածնային հարկը չվերականգնվող ածխածնային վառելիքների հարկն է, ինչպիսին են բենզինը, դիզելային վառելիքը, աերոբենզինը և բնական գազը։ Նպատակը ածխածնի արտանետման ծավալների նվազեցումն է։ Մեծ Բրիտանիայում փոխադրամիջոցների ակցիզային հարկը տարեկան հարկ է, որը կիրառվում է փոխադրամիջոցների սեփականության իրավունքի դեպքում։

Մաքս խմբագրել

Արտահանման և ներմուծման մաքսը (որը նաև անվանվում է մաքսային վճար) կիրառվում է պետական սահմանով ապրանքների տեղափոխման ժամանակ։ Մաքսը զսպում է առևտուրը և դրանք կարող են կիրառվել կառավարության կողմից տեղական արտադրանքի պաշտպանության համար։ Մաքսային եկամուտները սովորաբար օգտագործվում են սահմանային մաքսային մարմինների պահպանության նպատակով։ Մաքսի վճարումից խուսափելու ամենատարածված եղանակը մաքսանենգությունն է կամ ապրանքի կեղծ արժեք ներկայացնելը։ Հարկային, մաքսային և առևտրային կանոնները ներկայումս հաստատվում են միասին, քանի որ դրանք բոլորն էլ ազդեցություն են ունենում արդյունաբերական, ներդրումային և գյուղատնտեսական քաղաքականությունների վրա։ Առևտրային միությունը տարբեր երկրներին միավորում է փոխադարձ առևտրում մաքսերի նվազեցման կամ չկիրառման նպատակով՝ կիրառելով պաշտպանական մաքս երրորդ երկրներից ներմուծման ժամանակ։ Մաքսային միությունը կիրառում է արտահանման մաքս և մասնակից երկրները կիսում են միության տարածք ապրանքների ներմուծումից ստացվող հարկային եկամուտները։

Որոշ հասարակություններում մաքսային վճարներ կարող են կիրառվել նաև տեղական իշխանությունների կողմից տարածաշրջանում ապրանքների փոխադրման ժամանակ։ Օրինակ՝ լիքինը, որը եղել է եկամտի հիմնական աղբյուր կայսերական Չինաստանի տեղական իշխանությունների համար։

Այլ խմբագրել

Արտոնագրային հարկ խմբագրել

Տարածաշրջանային հարկերը կամ արտոնագրային հարկերը կիրառվում են որոշ ձեռնարկությունների կամ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ։ Շատ պետություններում կիրառում են հարկեր փոխադրամիջոցների նկատմամբ։

Ընտրություն խմբագրել

Քվեարկության հարկը, որը հաճախ անվանվում է կապիտալային հարկ, հարկվում է անհատի նկատմամբ ֆիքսված չափով։ Դա համարվում է ֆիքսված հարկի օրինակ։ Ամենահին հարկատեսակներից մեկը ընտրական հարկի տեսակ է, որը կիրառվել է Բաբելոնում՝ մեկ տարում կես շեքել յուրաքանչյուր չափահաս հրեայի համար։ Քվեարկության հարկն ավելի էժան է, որովհետև այն հեշտ է հաշվարկել և հավաքել և դժվար է դրանից խուսափելը։ Տնտեսագետները կարծում են, որ ընտրական հարկը տնտեսական առումով արդյունավետ է, քանի որ մարդիկ ենթադրում են ֆիքսված առաջարկ և հետևաբար այն շուկայի միջամտություն չի առաջացնում։ Սակայն քվեարկության հարկերը շատ անընդունելի են, որովհետև աղքատները վճարում են ավելի շատ, քան հարուստները[3]։ Ի լրումն այս ամենի առաջարկը երկարաժամկետում կայուն չէ․ սովորաբար զույգերը ընտրական հարկի կիրառման դեպքում որոշում են ունենալ ավելի քիչ երեխաներ[17]։ Ընտրական հարկի ներմուծումը միջնադարյան Անգլիայում դարձավ Գյուղացիական շարժման հիմնական պատճառը։ Շոտլանդիան առաջինն էր, որը փորձարկեց նոր ընտրական հարկ 1989 թվականին Անգլիայում և 1990 թվականին Վելսում։ Պրոգրեսիվ տեղական հարկի փոփոխությունը հիմնված է սեփականության արժեքից որոշակի տոկոսադրույքով հաշվարկման վրա անկախ վճարելու կարողությունից (Համայնքային վճար, բայց շատ ավելի հայտնի որպես ընտրական հարկ)։ Այն շատ հաճախ դառնում է վճարումներից խուսափման և քաղաքացիական անհնազանդության պատճառ, որը հայտնի է որպես ընտրական հարկի խռովություն։

Այլ խմբագրել

Շատ հարկատեսակներ առաջարկվում են, բայց չեն կիրառվում երկրների մեծ մասում։ Սրանցից են՝

Նկարագրական պիտակ խմբագրել

Ադվալորային և բնաիրային միավորներով հաշվարկվող հարկեր խմբագրել

Ադվալորային հարկը հաշվարկվում է ապրանքի, ծառայության կամ ունեցվածքի արժեքի նկատմամբ։ Վաճառքի հարկերը, մաքսային վճարները, Գույքահարկը, Ժառանգության հարկերը և ԱԱՀ-ն ադվալորային հարկի տեսակներ են։ Ադվալորային հարկը սովորաբար հաշվարկվում է գործարքի ժամանակ (Վաճառքի հարկը և ԱԱՀ-ն), բայց կարող է հաշվարկվել նաև տարեկան կտրվածքով (գույքահարկը) կամ մեկ այլ իրադարձության ժամանակ (ժառանգության հարկ)։

Ի հակադրություն ադվալորային հարկի, բնաիրային միավորներով հաշվարկվող հարկի դեպքում հարկման բազան համարվում է ապրանքի միավորների նկատմամբ։ Ակցիզային հարկը դրա օրինակն է։

Սպառում խմբագրել

Սպառման հարկը վերաբերվում է բոլոր ոչ ներդրումային ծախսերի հարկերին և կարող է կիրառվել վաճառքի հարկի, ԱԱՀ-ի փոխարեն կամ փոփոխելով եկամտահարկը, որի հետևանքով նվազեցվում են ներդրումները կամ խնայողությունները։

Շրջակա միջավայր խմբագրել

Սա ներառում է բնական ռեսուրսների սպառման հարկը (ռոյալթի), ջերմոցային գազերի հարկը (ածխածնային հարկ), «ծծմբային հարկը» և այլն։ Նպատակն է կրճատել ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ վերագնահատման միջոցով։ Տնտեսագետները շրջակա միջավայրի օգտագործման հետևանքները նկարագրում են որպես բացասական արտաքին էֆեկտ։ 1920-ականներին Արթուր Պիգուն առաջարկեց արտաքին էֆեկտների հարկը (ներքևում տես նաև Տնտեսական բարեկեցության բարձրացումը)։ Շրջակա միջավայրի հարկերի ճշգրիտ կիրառումը եղել է երկարատև բանավեճերի առարկա։

Համամասնական, պրոգրեսիվ, ռեգրեսիվ և միանվագ հարկեր խմբագրել

Հարկային համակարգի կարևոր առանձնահատկությունը հարկի հաշվարկման տոկոսադրույքն է եկամտի կամ սպառման նկատմամբ։ Տերմինները՝ պրոգրեսիվ, ռեգրեսիվ և համամասնական, օգտագործվում են նկարագրելու համար տոկոսադրույքի փոփոխությունը կամ համամասնությունը։ Տերմինը նկարագրում է բաշխման էֆեկտը, որը կարող է կիրառվել հարկման համակարգի ցանկացած տեսակի դեպքում (եկամտային կամ սպառման)։

  • Պրոգրեսիվ հարկի դեպքում կիրառվում է այնպես, որ արդյունավետ հարկային տոկոսադրույքը աճում է հարկմա բազային աճի դեպքում։
  • Պրոգրեսիվ հարկի հակառակ տեսակը ռեգրեսիվ հարկն է, երբ արդյունավետ հարկային տոկոսադրույքը նվազում է հարկման բազայի աճի դեպքում։ Սա հիմնականում օգտագործվում է, երբ պետությունը չի կիրառում հարկային արտոնություններ կամ սուբսիդիաներ։
  • Համամասնական հարկի դեպքում արդյունավետ դրույքաչափը ֆիքսված է հարկման բազայի աճի դեպքում։
  • Միանվագ հարկի դեպքում հարկման չափը ֆիքսված է անկախ հարկման բազայի փոփոխությունից։ Իրականում սա նույնպես ռեգրեսիվ հարկ է, քանի որ հարկման բազայի աճի դեպքում հարկ վճարողը վճարում է համեմատաբար ավելի քիչ։

Այս տերմիններով նաև կարող է նկարագրվել հարկային համակարգի մոտեցումը սպառման մակարդակի նկատմամբ, ինչպիսին են շքեղության ապրանքների հարկը և անհրաժեշտ բարիքների արտոնությունները կարող են նկարագրվել որպես պրոգրեսիվ, քանի որ հարկային բեռն աճում է սպառման բարձր և նվազում է սպառման ցածր մակարդակի դեպքում[18][19][20]։

Ուղղակի և անուղղակի խմբագրել

Հարկերը դասակարգվում են անուղղակի և ուղղակի հարկերի։ Այս տերմինների իմաստը կարող է ներկայացվել տարբեր համատեքստերում, որը հաճախ կարող է քաոս առաջացնել։ Տնտեսագիտական սահմանումը, ըստ Ակինսոնի, պնդում է՝ «Ուղղակի հարկը կախված է վճարողի կարգավիճակից, իսկ անուղղակի հարկը գանձվում է գործարքներից անկախ գնորդի կամ վաճառողի հանգամանքներից»[21]։ Համաձայն այս սահմանման, օրինակ՝ եկամտահարկը ուղղակի հարկ է, իսկ վաճառքի հարկը՝ անուղղակի։

Օրենքում տերմինները կարող են ունենալ տարբեր իմաստներ։ Օրինակ՝ ԱՄՆ-ի սահմանադրության մեջ ուղղակի հարկերն են ընտրական հարկը և գույքահարկը, որը հիմնված է գոյության կամ սեփականության վրա։ Անուղղակի հարկերը կիրառվում են իրադարձությունների, իրավունքների, արտոնությունների և գործընթացների դեպքում[22]։ Հետևաբար սեփականության վաճառքի հարկը կհամարվի անուղղակի հարկ, մինչդեռ սեփականության հարկը՝ ուղղակի։

Վճարները և արդյունավետությունը խմբագրել

Պետությունները կարող են կիրառել վճարներ, տուրքեր և այլ հարկեր որոշ ապրանքների, ծառայությունների կամ սեփականության փոփոխության ժամանակ։ Սրանք հիմնականում հարկեր չեն համարվում, քանի որ դրանք գանձվում են ուղղակի շահառուից վճարի տեսքով[23]։ Այս վճարները ներառում են՝

  • Տուրքերը վճարներ են, որոնք գանձվում են ճանապարհներով, կամուրջներով, թունելներով, ջրանցքներով, ջրային կամ այլ տրանսպորտային ուղիներով ճանապարհորդելու դեպքում։ Պատմականորեն տուրքերը սովորաբար վճարվել են հանրային կամուրջների, ճանապարհների և թունելների նախագծերի համար։ Սրանք նաև օգտագործվում են անձնական տրանսպորտային ուղիների դեպքում։ Տուրքերը սովորաբար գանձվում են ֆիքսված չափով։
  • Օգտագործման վճարները գանձվում են այգիների կամ այլ պետական հաստատությունների օգտագործման դեպքում։
  • Իշխանական վճարները գանձվում են պետական հաստատությունների կողմից որոշ իրավիճակներում որոշումներ կայացնելու դեպքում։

Որոշ գիտնականներ տնտեսական էֆեկտները համարում են հարկեր, որոնք սակայն չեն գանձվում պետության կողմից։ Դրանք ներառում են՝

Պատմություն խմբագրել

 
Եգիպտացի գյուղացիներից ոչ հարկային վճարների գանձումը։ (Բրգային դարաշրջան)

Հարկային առաջին հայտնի համակարգը գործել է Հին Եգիպտոսում մոտավորապես մ․թ․ա 3000-2800 թվականներին Հին եգիպտական թագավորությունում եգիպտական առաջին դինաստիայի ժամանակաշրջանում[26]։ Ամենահին և ամենատարածված հարկման եղանակը ստրկության հարկն է և տասական հարկը։ Ստրկության հարկը հիմնված է հարկադիր աշխատանքի վրա, որոնք կատարում են չափազանց աղքատ գյուղացիները (աշխատուժը Հին Եգիպտոսում եղել է հարկի հոմանիշը)[27]։ Այդ ժամանակաշրջանի արձանագրությունները փաստում են, որ փարավոնը կարող էր երկամյա շրջագայություն կատարել թագավորությունում և հավաքագրել տասական հարկերը։ Այլ արձանագրությունները պահածոների բաղադրատոմսեր էին կրաքարերի և պապիրուսի վրա[28]։ Հին հարկային համակարգ ունեցել է նաև Բաբելոնը։ Ծննդոց գրքում (Նոր միջազգային տարբերակում՝ 47-րդ գլխի 24-րդ հատվածում) ասվում է, «Երբ բերքը հասնում է դրա մեկ հինգերորդը տուր փարավոնին։ Մնացած չորս հինգերորդը կարող ես պահել սերմի և քո, քո ընտանիքի և երեխաների համար»։ Ժոզեֆը Եգիպտոսի բնակիչներին ասում էր՝ ինչպես բաժանեն իրենց բերքը, որպեսզի մի մասը տրամադրեն փարավոնին։ Բերքի մի մասը (20%-ը) հարկն էր (այս դեպքում ավելի շատ հատուկ, ոչ թե հասարակ, քանի որ այն հավաքվում էր սովի դեմ պայքարելու համար)[29]։

Պարսկական Կայսրությունում կամոմակարգված և կայուն հարկային համակարգ կիրառվել է Դարեհ Առաջին Մեծի կողմից մ․թ․ա 500 թվականին[30]։ Պարսկական հարկային համակարգը ամրակցված էր յուրաքանչյուր սատրապության (տարածք, որը կառավարվում է սատրապի կողմից կամ տարածքային կառավարչի կողմից)։ Տարբեր ժամանակներում, երբ կային 20-30 սատրապություններ, յուրաքանչյուրը գնահատվում էր ըստ իր արտադրողականությամբ։ Հարկերը հավաքագրելը և գանձարան փոխանցելը սատրապի պարտականությունն էր համարվում ծախսերը հաշվարկելուց հետո (ծախսերը և իշխանության միջոցով որոշվում է ինչպես և ում նկատմամբ բարձրացնել հարկերը տարածաշրջանում՝ թույլ տալով հավաքագրել եկամուտների առավելագույն մակարդակ)։ Տարբեր տարածաշրջանների պահանջարկի մեծությունները ցույց է տալիս նրանց տնտեսական պոտենցիալի վառ պատկերը։ Օրինակ՝ Բաբելոնում հաստատված էր ապրանքների առավելագույն քանակություն՝ չորս ամսվա համար 1000 տաղանդ ոսկու համարժեք սնունդ բանակի համար։ Հնդկաստանում տարածքը, որը հայտնի էր իր ոսկով պետք է տրամադրեր 4,680 տաղանդ արծաթին համարժեք ոսկի։ Եգիպտոսը հայտնի էր իր առատ բերքով։ Դա պարսիկների համար ցորենն էր (հետագայում նաև Ռոմանական կայսրության համար) և այնտեղ վճարում էին 120,000 չափման միավոր ցորեն 700 տաղանդ արծաթի փոխարեն[31]։ Այս հարկը բացառապես գանձվում էր սատրապությունների կողմից ըստ իրենց հողերի, արտադրողականության և հարկի մակարդակի[32]։

Ռոզետտա քարը հարկային արտոնություն էր, որը կիրառվել է Պտղոմեոս 5-րդի կողմից մ․թ․ա․ 196 թվականին։ Այն գրված է եղել երեք լեզուներով՝ «Համարվելով հիերոգլիֆների աշխարհի ամենահայտնի վերծանումը»[33]։

Իսլամական օրենքներով կիրառվում է զաքաթը (մուսուլմանական հարկ) և ջիզիեն (նվաճված ոչ մուսուլմանների գլխահարկ)։ Հնդկաստանում Այս փորձը սկսվել է կիրառվել 11-րդ դարում։

Միտումներ խմբագրել

Պետությունների հարկահավաքման տարբեր արձանագրություններ 17-րդ դարից սկսած մինչ այժմ հասանելի են Եվրոպայում։ Բայց հարկման մակարդակները դժվար է համեմատել իրենց չափերով և տնտեսական կարգավիճակներով, մինչև արտադրության չափման միավորները չդարձան հասանելի։ Պետական եկամուտները և ծախսերը Ֆրանսիայում 17-րդ դարում 24․30 միլիոն լիվրից 1600-10 թվականներին հասավ 126․86 միլիոն լիվրի 1650-59 թվականներին և 117․99 միլիոն լիվրի 1700-10 թվականներին, երբ պետական պարտքը հասավ 1․6 միլիարդ լիվրի։ 1780-89 թվականներին այն հասավ 421․50 միլիոն լիվրի[34]։ Վերջնական ապրանքների արտադրության հարկի տոկոսը 17-րդ դարում Ֆրանսիայում, Նիդերլանդներում և Սկանդինավներում հասավ 15-20%-ի։ 18-րդ դարի և 19-րդ դարավերջի պատերազմական ժամանակաշրջաններում Եվրոպայում հարկի տոկոսադրույքը կտրուկ աճեց պատերազմի հետ կապված ծախսերի պատճառով։ Այդ ժամանակ պետությունները դարձան կետրոնացված դեպի հարկագանձումը։ Այս աճը շատ մեծ էր Անգլիայում։ Փիթեր Մաթիասը և Պատրիկ Օբրիենը այս ժամանակաշրջանում հարկային բեռը բարձրացրին մինչև 85%։ Մեկ այլ տեսություն պնդում է, որ միավոր կապիտալից եկող հարկային եկամուտնը 18-րդ դարում աճել է շուրջ վեց անգամ, բայց կայուն տնտեսական աճը իրական հարկային բեռը այս ժամանակաշրջանում միայն կրկնապատկեց մինչև արդյունաբերական հեղաշրջումը։ Արդյունավետ հարկային տոկոսադրույքը մինչև Ֆրանսիական հեղափոխությունը Բրիտանիայում երկու անգամ ավելի բարձր էր, քան Ֆրանսիայում։ Ֆրանսիայում հարկերն ավելի ցածր էին, բայց հարկային բեռը բարձր էր հատկապես հողատերերի, անհատների և ներքին առևտրով զբաղվողների նկատմամբ, ինչը դարձել էր դժգոհությունների պատճառ[35]։

2016 թվականին Դանիայում հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 45․9% էր, Ֆրանսիայում՝ 45.3%, Մեծ Բրիտանիայում՝ 33.2%, ԱՄՆ-ում՝ 26%, իսկ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրներում միջին ցուցանիշը կազմել է 34․3%[36][37]:

Ձևեր խմբագրել

Բանկային ուղղվածության մոնետար տնտեսություններում հարկման կրիտիկական ձև է սենյորաժը՝ փողի էմիսիայի հարկը։

Հարկի հնացած տեսակներից են՝

  • Վահանի հարկ, որը վճարվում է ռազմական ծառայության համար։ Կարճ ասած՝ սա ավելի շատ ոչ հարկային վճար է, քան հարկ։
  • Տալլաք, որը վճարում էին ֆեոդալների ենթակաները։
  • Տասական հարկ, եկեղեցիներին (չնայած շատ հատուկ է հարկ համարվելու համար) վճարվող հարկային վճար (եկամտի կամ բերքի մեկ տասներորդ մասը)։ Այս հարկը չպետք է շփոթել ժամանակակից համակարգում նույնանում հարկի հետ, որը գանձվում է կամավոր հիմունքներով։
  • Դենեգելդ, որը գանձվում է միջնադարյան ժամանակաշրջանում արշավանքների ժամանակ և հետագայում սկսել է օգտագործվել ռազմական ծախսերը ծածկելու համար։
  • Ֆեոդալական հարկ, որը վճարվում է վասալի կողմից իր տիրոջը։
  • Դաշույնի հարկ, որը Անգլիայում փոխարինել է դենեգելդին։
  • Հարկային տնտեսությունը հարկային եկամուտների հարկման պատասխանատվության սկզբունքներն են, որոնք կիրառվում են անհատների և խմբերի նկատմամբ։
  • Սոքեյջ, որը հարկվում է վարձակալված հողերի համար։
  • Սպառնալիքի հարկ, որը հարկվում է վարձակալված հողերի համար։

Որոշ երկրներում կիրառվում են պատուհանների, դռների կամ սենյակների հարկեր ներմուծված ապակու և երկաթի սպառման ծավալները կրճատելու համար։ Որոշ դեպքերում էլ հարկերն օգտագործվում են հանրային քաղաքականությանն աջակցելու համար, ինչպիսին են օրինակ Լոնդոնի գերբնակվածության հարկը (ճանապարհները թեթևացնելու և հանրային տրանսպորտը բարելավելու համար)։ Ցարական Ռուսաստանում, կիրառվում էին մորուքի հարկ։ Այսօր աշխարհում ամենաբարդ հարկման համակարգը Գերմանիայում է։ Աշխարհի հարկային պատմության մեջ երեք քառորդը վերաբերվում է գերմանական հարկային համակարգին։ Գերմանական համակարգում կա 118 օրենք, 185 նորմ և 96,000 կարգավորում։ Այստեղ միայն 3․7 եվրո ծախսում են եկամտահարկը հավաքագրելու համար։ ԱՄՆ-ում Պետական եկամուտների ծառայությունը (IRS) ունի մոտ 1,177 նորմ և հրահանգ[38], Պետական եկամուտների օրենսգիրքն[39] իր մեջ պարունակում է 3․8 միլիոն բառ և 28․4111 մեգաբայթ տեղեկություն 2010 թվականի փետրվարի 1-ի դրությամբ[40]։ Նմանատիպ հարկեր կան Ֆեդերալ կարգավորման օրենսգրքում[41] և լրացուցիչ տեղեկատվություն Պետական եկամուտների տեղեկագրում[42]։ Այսօր առավել զարգացած տնտեսություն ունեցող պետությունները (եվրոպական և հյուսիսամերիկյան) ավելի շատ հակված են ուղղակի հարկերին, մինչդեռ զարգացող երկրներում (հնդկական և աֆրիկյան)՝ անուղղակի հարկերին։

Տնտեսական ազդեցություն խմբագրել

 
Հարկեր/ՀՆԱ ցուցսանիշը հանրային ֆինանսներում։ Միավոր ՀՆԱ-ի և իրական ՀՆԱ-ի տարբերությունն այստեղ 32% է։

Տնտեսագիտորեն հարումը բիզնեսի և տնային տնտեսությունների հարստությունը փոխանցում է պետությանը։ Ադամ Սմիթը իր «Ազգային հարստություն» աշխատության մեջ գրել է՝

«․․․ Մարդկանց տնտեսական եկամուտները լինում են երեք տեսակի՝ տոկոսադրույք, շահույթ և աշխատավարձ։ Հասարակ հարկ վճարողները պետք է հարկը վճարեն սրանցից մեկից։ Պետությունը կարող է կիրառել հատուկ հարկ այս երեքի նկատմամբ կամ այլ հարկ բոլոր անձնական եկամտի աղբյուրների նկատմամբ միասին։ Սակայն շատ հարկեր անխուսափելիորեն կիրառվում են հատուկ նախատեսված ռեսուրսների և մարդկանց նկատմամբ․․․ Լավ հարկերը բաժանվում են չորս կատեգորիաների։ Դրանք են համամասնական, կամավոր, հարմարավետ և էժան հավաքագրելու և կառավարելու համար»[43]։

Հարկման կողմնակի ազդեցությունները և թեորեմները (նաև շուկայական միջամտությունը) միկրոտնտեսագիտության մեջ այն մասին են, թե ինչպես պետք է լավագույնս հարկել հարկման սուբյեկտին[3]։ Հարկումը երբեք էլ հարստության փոխանցման հեշտ եղանակ չի եղել։ Տնտեսագիտական թեորեմները հարկման վերաբերյալ բարձրացնում են այն հարցը, թե ինչպես հարկման միջոցով տնտեսական բարեկեցությունը հասցնել առավելագույնի։

Միջադեպ խմբագրել

Օրենքը որոշում է՝ ում հարկել և ինչպես։ Շատ երկրներում հարկերը կիրառվում են բիզնեսի նկատմամբ (օրինակ՝ կորպորատիվ հարկերը կամ աշխատավարձի հարկերը)։ Սակայն իրականում՝ ով է վճարում հարկը (հարկային բեռը) որոշվում է շուկայի կարգավիճակից ելնելով։ Տնտեսագիտական թեորեմները պնդում են, որ հարկի ազդեցությունը պարտադիր չի, որ երևա հենց հարկի գանձման ժամանակ։ Հարկային բեռի ամենամեծ մասը սովորաբար կախված է ոչ առաձգական գործոններից, օրինակ՝ երբ գնի փոփոխությունն ազդում է գործարքի վրա։ Այսպիսով աշխատավարձի հարկը (գոնե երկարաժամկետում) կարող է ազդել սեփական գույք ունեցողների գործունեության վրա։

Կախված գնի նկատմամբ պահանջարկի և առաջարկի ծավալի փոփոխությունից (պահանջարկի և առաջարկի ճկունություն), հարկը կարող է վճարվել վաճառողների կողմից (գների ցածր հարկման դեպքում) կամ գնորդների կողմից (գների բարձր հարկման դեպքում)[3]։ Եթե առաջարկի առաձգականությունը փոքր է, հարկի մեծ մասը վճարվում է վաճառողների կողմից։ Եթե պահանջարկի առաձգականությունն է փոքր, մեծ մասը կվճարվի սպառողների կողմից։ Եվ հակառակն այն դեպքում, երբ ճկունությունը մեծ է։ Եթե վաճառողը մրցակցային է, հարկային բեռը բաշխվում է արտադրական գործոնների միջև կախված ճկունության գործակիցներից, որոնք իրենց մեջ ներառում են աշխատողներին (ցածր աշխատավարձի տեսքով), կապիտալ ներդրողներին (բաժնետերերի կորուստների տեսքով), հողատերերին (հողի վարձակալության տեսքով), ձեռնարկատերերին (սեփականատերերի ցածր եկամտի տեսքով) և վաճառողներին (բարձր գների տեսքով)։

Այս կապը ցույց տալու համար ենթադրենք շուկայական գինը 1 դոլար է և դրա նկատմամբ կիրառվում է 0․5 դոլար հարկ վաճառողի նկատմամբ։ Եթե ապրանքն ունի ճկուն պահանջարկ, հարկի մեծ մասը կընկնի վաճառողի վրա։ Սա այն պատճառով, որ ճկուն պահանջկ ունեցող ապրանքների պահանջարկը գնի փոքր փոփոխության դեպքում մեծ չափով նվազում է։ Հետևաբար, վաճառքի ծավալները կայուն պահելու համար վաճառողների վրա դրվում է լրացուցիչ հարկային բեռ։ Օրինակ՝ գնորդը 0․5 դոլար հարկից վճարում է 0․2 դոլարը (գնի հետագա հարկման միջոցով), իսկ վաճառողը վճարում է 0․3 դոլարը (գնի նախնական ցածր հարկման միջոցով)[44]։

Տնտեսական բարեկեցության աճ խմբագրել

Պետական ծախսեր խմբագրել

Հարկման հիմնական նպատակն է ծածկել պետական ծախսերն առանց ինֆլյացիայի։ Հանրային բարիքների տրամադրումը, ինչպիսին են ճանապարհները և այլ տեսակի ենթակառուցվածքները, դպրոցները, սոցիալական ապահովագրությունը, առողջապահությունը, ազգային անվտանգությունը, դատական համակարգը, մեծացնում են տնտեսական բարեկեցությունը և դրանցից ստացվող օգուտները գերազանցում են ծախսերին։

Պիգովյան խմբագրել

Հարկի գոյությունը որոշ դեպքերում մեծացնում է տնտեսական արդյունավետությունը։ Եթե ապրանքի նկատմամբ կա բացասական արտաքին էֆեկտ և այդ բացասական էֆեկտը չի ազդում սպառողի վրա, այդ դեպքում շուկայում այդ ապրանքի նկատմամբ ավելի բարձր հարկ կկիրառվի։ Հարկելով ապրանքը՝ պետությունը կարող է բարձրացնել ընդհանուր բարեկեցության մակարդակը, ինչպես նաև մեծացնել եկամուտները։ Հարկման այս տեսակը կոչվում է Պիգովյան հարկ տնտեսագետ Արթուր Պիգուի անվանմամբ։

Պիգովյան հարկը ներառում է արտանետվող վառելիքները (օրինակ՝ բենզինը), այն ապրանքների հարկերը, որոնք առաջացնում են առողջապահական ծախսեր (ինչպիսին են ալկոհոլը կամ ծխախոտը) և անվճար հանրային ապրանքների նկատմամբ հարկերը (օրինակ՝ գերբնակվածության վճարը

Անհավասարության կրճատում խմբագրել

Պրոգրեսիվ հարկումը կրճատում է տնտեսական անհավասարությունը։ Այս էֆեկտը գործում է, նույնիսկ երբ հարկային եկամուտը չի վերաբաշխվում։

Տնտեսական բարեկեցության կրճատում խմբագրել

Շատ հարկեր (Տես ներքևում) առաջացնում են կողմնակի էֆեկտներ, որը կրճատում է տնտեսական բարեկեցությունը` աջակցելով ոչ արտադրողական աշխատանքը և ստեղծելով շուկայական միջամտություն (անվերադարձ ծախսեր և սխալ խթաններ)։

Պատրաստակամության ծախս խմբագրել

Պետությունները պետք է հարկեր հավաքելու համար կատարեն որոշակի ծախսեր։ Այս ծախսերից շատերը կատարվում են հարկային նորմերի մշակման և հաստատման համար և ծածկվում են բիզնեսի և անհատների կողմից։ Սրանք կոչվում են պատրաստակամության հարկեր։ Հարկային բարդ համակարգերում այսպիսի ծախսերն ավելի մեծ են։ Այս փաստը կարող է հիմք ընդունվել հարկերի պարզեցման վերաբերյալ բանավեճերի ժամանակ։

Անվերադարձ ծախս խմբագրել

 
Diagram illustrating deadweight costs of taxes

Բացասական արտաքին էֆեկտների բացակայության դեպքում հարկերի ներմուծումը կրճատում է տնտեսական արդյունավետությունը՝ առաջացնելով անվերադարձ ծախսեր։ Մրցակցային շուկայում տնտեսական ապրանքի գինը հարմարեցվում է առևտրին, որոնցից և՛ վաճառողները, և՛ գնորդները օգուտ են ստանում։ Հարկերի ներմուծումն առաջացնում է վաճառողների կողմից ստացվող եկամտի կրճատում։ Սա պատճառ է դառնում ավելի քիչ գործարքների կատարման, որն էլ նվազեցնում է տնտեսական բարեկեցությունը․ շուկայում գործում են ավելի քիչ թվով անհատներ և ձեռնարկություններ։ Հարկային բեռը և անվերադարձ ծախսերի մեծությունը կախված է առաջարկի և պահանջարկի առաձգականությունից։

Շատ հարկեր՝ ներառյալ եկամտահարկը և վաճառքի հարկը, կարող են էական անվերադարձ ծախսեր առաջացնել։ Անվերադարձ ծախսերից խուսափելու միակ ճանապարհը այն հարկերից ձեռնպահ մնալն է, որոնք առաջացնում են տնտեսական խթաններ։ Այսպիսի հարկերը ներառում են հողի հարկը, երբ հարկման օբյեկտի առաջարկը բացարձակապես ոչ առաձգական է, միանվագ հարկը, ինչպիսին են ընտրական հարկը (գլխահարկը), որը հարկվում է բացարձակապես բոլոր չափահասների նկատմամբ։ Քամու բերած շահույթի հարկը անկանխատեսելիորեն դասվում է այս կատեգորիային։

Անվերադարձ ծախսերը հաշվի չեն առնվում որպես հարկային էֆեկտ։ Ավելի շատ փող ունեցող ձեռնարկությունները ավելի մրցակցային են։ Սովորաբար փոքր թվով մեծ կազմակերպություններ ունեցող տնտեսություններում շուկայի մուտքի արգելքներն ավելի շատ են։ Սա փաստում է այն, որ ինչքան մեծ է կազմակերպությունը, այնքան նրա կարգավիճակն ավելի լավ է։ Մեծ ընկերությունները նաև կարող են կառավարել ցածր կամ նույնիսկ բացասական շահույթը որոշակի ժամանակաշրջանում։ Շահույթի պրոգրեսիվ հարկումը, սակայն, նվազեցնում է մուտքի արգելքները՝ մեծացնելով մրցակցությունը, որից սպառողները շահում են[45]։

Սխալ խթաններ խմբագրել

Զարգացած երկրների հարկային օրենսգրքի բարդությունը պայմանավորված է սխալ հարկային խթանների առկայությամբ։ Ինչքան շատ են հարկային քաղաքականության մարամասները, այնքան շատ են հարկերից օրինական կարգով խուսափելու հնարավորությունները և անօրինական կերպով խուսափելու դեպքերը։ Սա ոչ միայն բերում է եկամուտների կրճատում, նաև ավելացնում է լրացուցիչ ծախսեր, օրինակ՝ հարկային խորհրդատվության վճարները համարվում են անվերադարձ ծախսեր, որովհետև դրանք տնտեսական բարեկեցության մակարդակը չեն բարձրացնում։ Սխալ խթաններն առաջանում են նաև ոչ հարկային՝ թաքնված գործարքների ժամանակ, օրինակ՝ մի ընկերության կողմից մեկ այլ ընկերությանը կատարված վաճառքները կհարկվեն վաճառքի հարկով, բայց եթե նույն ապրանքը ընկերության մի մասնաճյուղից ուղարկվեր մեկ այլ մասնաճյուղ անհրաժեշտ չէր լինի այն հարկել։

Տնտեսագետներն առաջարկում են պարզ և թափանցիկ հարկային համակարգեր օրինազանցություններից խուսափելու համար։ Վաճառքի հարկն, օրինակ՝ կարող է փոխարինվել ԱԱՀ-ով, որը կշրջանցի միջանկյալ գործարքները։

Զարգացող երկրներում խմբագրել

Ըստ Նիկոլաս Կալդորի հետազոտության՝ հանրային ֆինանսները զարգացած երկրներում սերտորեն կապված է պետության ներուժի և ֆինանսական զարգացվածության հետ։ Երբ պետության ներուժն աճում է, պետությունը ոչ միայն բարձրացնում է հարկման մակարդակը, նաև ավելացնում են հարկի տեսակները։ Ընդլայնելով հարկի տեսակները և նվազեցնելով վաճառքի հարկի կարևորությունը՝ եկամտահարկի կարևորությունն ավելի է մեծանում[46]։ Ըստ Թիլիի` պետության ներուժը մեծանում է պատերազմների ժամանակ։ Պատերազմը հանդիսանում է հարկերի բարձրացման խթան և հետևաբար մեծանում է պետության ներուժը։ Պատմականորեն շատ հարկային բեկումներ տեղի են ունեում պատերազմի ժամանակ։ Հարկերի ներմուծումը Բրիտանիայում տեղի ունեցավ նապոլեոնյան պատերազմի ժամանակ 1798 թվականին։ ԱՄՆ-ում եկամտահարկը ներմուծվել է Քաղաքացիական պատերազմի ժամանակ[47]։ Հարկման գործընթացը սահմանափակվում է պետության հարկաբյուջետային քաղաքականությամբ և իրավական համակարգով[48]։ Հարկաբյուջետային և իրավական ներուժը լրացնում է մեկը մյուսին։ Լավ մշակված հարկային համակարգը կարող է նվազագույնի հասցնել արդյունավետության կորուստները և խթանել տնտեսական աճը։ Ֆինանսական ինստիտուտներին և անհատական հարստությանը լավ աջակցության միջոցով պետությունն ունակ կլինի ավելի շատ հարկեր գանձել։ Չնայած հարուստ երկրներն ունեն հարկային բարձր եկամուտներ, տնտեսական աճը միշտ չէ, որ առաջացնում է մեծ հարկային եկամուտներ։ Օրինակ՝ Հնդկաստանում 1986 թվականից սկսած հարկային արտոնությունները հանգեցրել են եկամտահարկի լճացման և ՀՆԱ-ի շուրջ 0․5% անկման[49]։

EPS PEAKS-ի[50] հետազոտողները պնդում են, որ հարկման հիմնական նպատակը եկամտի մոբիլիզացումն է, պետական բյուջեի ռեսուրսների հավաքագրումը և մակրոտնտեսական կառավարումը։ Նրանք պնդում են, որ տնտեսական թեորեմները կարիք ունեն համակարգի օպտիմալացման՝ հավասարակշռելով արդյունավետությունը և արդարությունը, հասկանալով արտադրական հետևանքները, սպառումը, բաշխումը, վերաբաշխումը և բարեկեցությունը։

Նրանք պնդում են, որ հարկերը և հարկային արտոնություններն օգտագործվում են որպես վարքագծի վրա ազդելու գործիք՝ ազդեցություն ունենալով ներդրումային որոշումների, աշխատանքի առաջարկի, սպառման մոդելի և տնտեսական դրական և բացասական արտաքին էֆեկտների վրա և նաև տնտեսական աճի ու զարգացման վրա։ Հարկային համակարգը և դրա կառավարումը կարևոր դեր է խաղում նաև պետականաշինության և պետական կառավարման մեջ որպես սոցիալական պայմանագրի տեսակ պետության և քաղաքացիների միջև։

Հետազոտողները պնդում են, որ պետական եկամուտների տեսակները զարգացող երկրների հանրային ֆինանսներում ավելի կայուն և կանխատեսելի է, քան արտաքին օգնությունները։ Նրանք ասում են, որ պետական եկամուտները աֆրիկյան երկրներում միջինում 10%-ով ավելի բարձր են, քան արտաքին օգնության մեծությունը։

Չնայած աֆրիկյան երկրների մեկ քառորդում արտաքին օգնությունն ավելի մեծ է, քան հարկային եկամուտները[51]։ Սրանք այն երկրներն են, որոնք ռեսուրսներով հարուստ չեն։ Սա թույլ է տալիս երկրներին հետագայում առաջընթացի դեպքում օգնությունը փոխարինել հարկերով։

Հեղինակը[50] պնդում է, որ ՀՆԱ-ում հարկային եկամուտների տոկոսը ամբողջ աշխարհում կազմում է մոտ 19%[52]։ Այս տվյալները ցույց են տալիս նաև ՀՆԱ-ի բարձր մակարդակ ունեցող երկրները, քանի որ մեծ եկամուտը կապակցված է մեծ հարկերի հետ։ Միջինում բարձր եկամուտ ունեցող երկրներում հարկային եկամուտները ՀՆԱ-ում կազմում են 22%, միջին եկամուտ ունեցող երկրներում՝ 18%, ցածր եկամուտ ունեցող երկրներում՝ 14%:

Բարձր եկամուտ ունեցող երկրներում հարկային եկամուտ/ՀՆԱ ցուցանիշն ամենաբարձրը Դանիայում է՝ 47%, ամենացածրը՝ Քուվեյթում՝ 0․8%։ Երկարաժամկետում հարկային եկամուտների միջին ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ ցածր եկամուտ ունեցող երկրներում կայուն է, սակայն շատերը վերջին շրջանում բարելավում են իրենց ցուցանիշները։ Սովորաբար հարուստ ռեսուրսներով երկրներում առաջընթացը մեծ է և 1990-ականներից 2008 թվականներին 10%-ից դարձել է 17%։ Սակավ ռեսուրսներով երկրներում առաջընթացը համեմատաբար փոքր՝ 10%-ից դարձել է 15%[53]։

Ցածր եկամուտ ունեցող շատ երկրներ ունեն հարկեր/ՀՆԱ 15%-ից ցածր եկամուտ, որի պատճառը հարկման ցածր պոտենցիալն է, օրինակ՝ հարկային գործընթացների սահմանափակումը կամ հարկման ցածր արդյունավետությունը (հարկային քաղաքականության սխալ ընտրության պատճառով), ինչպես նաև կառավարչական ծախսերը։

Ցածր եկամուտ ունեցող որոշ երկրներ ունեն համեմատաբար բարձր հարկեր/ՀՆԱ ցուցանիշ ռեսուրսների հարկման (օրինակ՝ Անգոլա) կամ համեմատաբար արդյունավետ կառավարման (օրինակ՝ Քենիա, Բրազիլիա) շնորհիվ, մինչդեռ միջին եկամուտ ունեցող որոշ երկրներ ունեն ցածր ցուցանիշ (օրինակ՝ Մալայզիա), որը հարկման մեղմ համակարգի արդյունք է։

Մինչդեռ ընդհանուր առմամբ հարկային եկամուտները մնում են կայուն։ Համաշխարհային տնտեսության հարկային միտումները նվազել են (Արժույթի միջազգային հիմնադրամ, 2011 թվական)՝ պայմանավորված սահմանային առևտրի հարկերի վաճառքի հարկերով փոփոխմամբ։ Ցածր եկամուտ ունեցող երկրները միտված են վաճառքի հարկերից կախված լինելուն և սովորաբար ունենում են եկամտահարկի և սպառման հարկերի փոքր տեսակարար կշիռ[54]։

Համաշխարհային հարկային փորձի վերաբերյալ ներկայացվում է «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում[55], որը համեմատում է 176 երկրների հարկային եկամուտները, հարկային գործընթացները և տարվա ընթացքում հարկ վճարողների թիվը։ Հարկերի վճարման համար «Հեշտ» երկրներ են համարվում Միջին արևելքի երկրները, որոնցից են ԱՄԷ-ն, Քաթարը, Սաուդյան Արաբիան, որոնք կիրառում են հարկման ցածր դրույքաչափեր։ Միջսահարայական աֆրիկյան երկրները դասվում են հարկերի վճարման «դժվար» երկրների շարքին, որոնցից են Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը, Կոնգոյի հանրապետությունը, Գվինեան և Չադը, որոնք կիրառում են բարձր դրույքաչափեր և կառավարչական մեծ ծախսեր։

Բանալի փաստեր խմբագրել

Ներքոնշյալ փաստերը ներկայացված են EPS PEAKS-ի հետազոտողների կողմից[50]։

  • Առևտրի ազատականացումը հանգեցրել է առևտրի հարկերի նվազեցման[50][56]։
  • Հարուստ ռեսուրսներ ունեցող երկրները միտված են հավաքագրելու ավելի շատ եկամուտն, բայց սա շատ անկայուն է։ Միջսահարայական աֆրիկյան երկրները, որոնք հարուստ են ռեսուրսներով, ունեն ավելի լավ հարկային համակարգ, քան սակավ ռեսուրսներով երկրները, բայց այստեղ եկամուտները նույնպես տարեց տարի դառնում են անկայուն[56]։ Ուժեղացնելով եկամուտների կառավարումը ստեղծվում են ներդրումների և տնտեսական աճի մեծ հնարավորություններ[50][57]։
  • Զարգացող երկրներում տնտեսության ոչ ֆորմալ հատվածը կազմում է շուրջ 40%, որոշ դեպքերում մինչև 60%[58]։ Այս հատվածը հարկեր չի վճարում, սակայն նրանց ծախսերը մեծ են, իսկ եկամուտները՝ սահմանափակ (չնայած նրանք ստեղծում են պետական օգուտներ)։ Կան նաև ստվերային ընկերություններ ընկերություններ, որոնց դժվար է հարկել և որոնք խուսափում են հարկերից[50][59]։
  • Ցածր եկամուտ ունեցող շատ երկրներ հարկային եկամուտների մեծ մասը հավաքագրում են նեղ հարկման բազայից և դրա պատճառը տնտեսության ակտիվության ցածր մակարդակն է։ Այստեղ կա կախում մի քանի հարկ վճարողներից, սովորաբար վերազգային, որոնք կարող են վտանգել հարկային եկամուտների մեծությունը՝ նվազագույնի հասցնելով հարկային պատասխանատվությունը, որոշ դեպքերում պետությանը քիչ եկամուտ ցույց տալով, որոշ դեպքերում էլ գործարքային ծախսերը նվազեցնելով[50][59]։
  • Զարգացող և զարգացած երկրներում օտարերկրացիների հարկման մոտեցումները շատ տարբեր են։ Հարկային եկամուտների կորստի գնահատումը զարգացող երկրներում սահմանափակված է քիչ տեղեկատվությամբ և մեթոդներով, բայց կատարված հաշվարկներն էլ շատ կարևոր են[50][60]։
  • Երկրները միտված են ներդրումների գրավմանը, բայց սա կարող է որոշ դեպքերում նվազեցնել եկամուտները, որովհետև ներդրողները կողմնորոշվում են տնտեսության հիմնական չափանիշներից ելնելով, ինչպիսին են շուկայի չափերը, ենթակառուցվածքների առկայությունը, հարկային խթանները (Միջազգային ֆինանսական կազմակերպության ներդրումային զեկույց)[50]։
  • Ցածր եկամուտ ունեցող երկրներում պատրաստակամության ծախսերը բարձր են, քանի որ այստեղ առկա է կառուպցիայի և կաշառքի բարձր մակարդակ[50][59][61]։
  • Երբեմն կառավարման միջոցով հնարավոր չի լինում ռեսուրսները արդյունավետ բաշխել և միջին մակարդակի կառավարումը թույլ է։ Սպառողների և արտադրության միջև կորդինացիան թույլ է, որը հատկապես մեծ ազդեցություն է ունենում ԱԱՀ-ի վրա։ Թույլ Կառավարումը և կոռուպցիան ասոցացվում է քիչ հարկային եկամուտների հավաքագրման հետ (Արժույթի միջազգային հիմնադրամ, 2011 թվական)[50]։
  • Հարկային արտոնությունների ազդեցության ապացույցը հարկային եկամուտների վրա այդքան էլ համոզիչ չէ։ Հարկային եկամուտն ավելի կայուն է, քան հարկային արտոնությունը։ Չնայած հարկային արտոնությունների տարբեր էֆեկտները եկամուտների վրա կարող է կանխատեսվել և խթանվել տարբեր տեսությունների կողմից, այնուամենայնիվ վերջին ապացույցները այս եզրակացությանը կողմ չեն և նրանք կողմնորոշված են դեպի բարձր հարկերը պետական եկամուտների մոբիլիզացման համար[50]։
  • Աֆրիկայի բոլոր տարածաշրջաններում գործում են հարկման բարձր դրույքաչափեր՝ բիզնեսի միջին շահույթի 57․4%-ի չափով, բայց 2004 թվականից սկսած կրճատվել է ԱԱՀ-ի ներմուծման շնորհիվ և շատ հավանական է, որ այն դրական ազդեցություն է ունենում ներդրումների վրա[50][62]։
  • Անկայուն պետություններն ունակ չեն ընդլայնել հարկային եկամուտները[63]։ Հարկային կառավարումը միտված է փլուզվելու, երբ կրճատվում է արտադրողականությունը և երբ ճգնաժամերի հետևանքով նվազում է տարածքային կառավարումը[64]։ Եթե ճգնաժամերից հետո տնտեսությունը վերակառուցվում է, այդ դեպքում հարկային համակարգի արդյունավետությունը կարող է աճել։ Լիբերիայի ՀՆԱ-ն 10․6%-ից դարձել է 21․3% 2003-2011 թվականներին։ Մոզամբիկի ՀՆԱ-ն 1994-2011 թվականներին 10․5 %-ից դարձել է 17․7%[50][65]:

Հարկային կառավարումը զարգացող երկրներում խմբագրել

Շատ զարգացող երկրներ սովորաբար բարելավում են հարկահավաքման ներուժը՝ կարգավորելով բիզնես գործընթացները և ներմուծելով տեղեկատվական և կապի տեխնոլոգիաներ[66]։

Ամփոփում խմբագրել

Արտոնությունների կիրառումը կարող է աջակցել եկամուտների միբիլիզացմանը, բարելավել հարկային համակարգի կառուցվածքը և կառավարման արդյունավետությունը[50]։ Ընդհանրապես հարկային արտոնությունների կիրառման մոդելը կախված է տնտեսական իրավիճակից, կարող է բխել պետության շահերից, հիմք հանդիսանալ արդյունավետ պլանավորման և հարկային ռեֆորմների իրականացման համար։ Վերջերս հայտնաբերվեց, որ հարկային ռեֆորմի իրականացման համար տարածաշրջանների տարբերակումը կախված է երկրի առանձնահատկություններից։ Զարգացող երկրներում տարբերակումն ակնհայտ է, օրինակ՝ գույքահարկը՝ որպես տեղական հարկ, որի միջոցով բարելավվում է ծախսերի կառավարումը և գերակտիվ արդյունաբերության և վերազգային կազմակերպությունների հարկումը[50]։

Տեսակետեր խմբագրել

Աջակցություն խմբագրել

Ըստ մի շարք քաղաքական փիլիսոփայության՝ հարկերն արդարացված են, քանի որ դրանք ֆինանսավորում են հասարակության համար անհրաժեշտ գործընթացները։ Հավելենք, որ պրոգրեսիվ հարկումը կարող է օգտագործվել տնտեսական անհավասարությունը նվազեցնելու համար։ Ըստ այս տեսակետ՝ ժամանակակից հարկումը օգտակար է հասարակության մեծ մասի և սոցիալական զարգացման համար[67]։ Այս տեսակետի ներկայացուցիչ Օլիվեր Վենդել Հոլմս Կրտսերը պնդում է, որ «Հարկը քաղաքակրթության գինն է»[68]։

Սա կարող է քննարկվել նաև ժողովրդավարության ժամանակ, որովհետև պետությունը հարկերը կիրառում է հասարակության որոշման հիման վրա[69]։ Ամերիկյան հեղափոխության «Ոչ մի հարկում առանց ներկայացուցչության» կարգախոսը ներկայացնում է այս տեսակետը։ Ավանդական պահպանողականների կարծիքով հարկումն արդարացված է որպես քաղաքացիների ընդհանուր պարտականություն, որը պաշտպանվում է օրենքի և գործող մարմինների կողմից։ Պահպանողական տեսակետը ներառում է հանրային ֆինանսների ամենահայտնի ասացվածքը՝ «Հին հարկը լավ հարկ է»[70]։ Պահպանողականները պնդում են, որ «Ոչ ոք չպետք է խուսափի հարկերից, որպեսզի պետությունը կարողանա հոգալ իր ծախսերը և առաջարկել ավելի շատ ծառայություններ»[71]։ Սոցիալ-դեմոկրատները սովորաբար կիրառում են ավելի բարձր հարկեր մի շարք ծառայությունների ֆինանսավորման համար, ինչպիսին են առողջապահությունը և կրթությունը, նաև բարեկեցության օգուտները[72]։ Թոնի Քրոսլենդի և ուրիշների պնդմամբ՝ եկամտահարկի ներուժը սոցիալական ժողովրդավարության հիմնական տարրն է խառը տնտեսությունում ի հակադրություն Մարքսիզմի հասարակական սեփականության պնդմանը[73]։ Շատ ազատականներ առաջարկում են հարկման նվազագույն շեմ ազատականության պաշտպանության համար։

Անհատների հարկումը, ինչպիսին է եկամտահարկը, հիմնականում արդարացված է հասարակական պայմանագրով և ինքնիշխանությամբ։ Բիզնեսի հարկման պաշտպանությունն արդարացվում է հարկման արդյունավետ մեթոդով, երբ եկամուտն ի վերջո հուսում է դեպի անհատները կամ որոշ դեպքերում արդարացվում է նրանով, որ առևտրային գործընթացները ներառում է ենթակառուցվածքները և որ բիզնեսը հարկվում է հենց սրանց օգտագործման համար[74]։ Ջորջական տնտեսագետները պնդում են, որ բնական ռեսուրսների հարկման տնտեսական տոկոսադրույքը (հող, հանքանյութեր, ձկնորսություն և այլն) չվաստակած եկամուտ է և ավելի շատ պատկանում է համայնքին, քան անհատներին։ Նրանք պնդում են, որ հողի և բնական ռեսուրսների բարձր հարկը պետությանը վերադարձնում է չվաստակած եկամուտը, բայց մնացած հարկերը՝ ոչ։

Հակադրություն խմբագրել

Քանի որ հարկումը ավելի շատ պարտադրվում է իրավական համակարգով, քան կամավոր կերպով, ինչպիսին է քրաուդֆանդինգը, որոշ քաղաքական փիլիսոփաներ կարծում են, որ հարկումը հանցագործություն է, շորթում, (ստրկություն կամ գույքային իրավունքների ոտնահարում), դաժանություն և պետությունը հարկերը հավաքագրում է՝ կիրառելով ուժ և հարկադրանք[75]։ Կամավորականները, ինդիվիդուալ անիշխանականները, Օբյեկտիվիստները, անիշխանական կապիտալիստները և ազատականները հարկումը դիտարկում են որպես պետական ագրեսիա (Տես ոչ ագրեսիվության սկզբունքներ)։ Այն տեսակետը, որ ժողավրդավարությունը օրինականացնում է հարկումը մերժվում է նրանց կողմից, ովքեր պնդում են, որ պետության բոլոր տեսակները հիմնականում ճնշող են։ Ըստ Լյուդվիգ ֆոն Միզեսի՝ «հասարակությունը՝ որպես ամբողջություն» չպետք է որոշումներ կայացնի մեթոդաբանական անհատականության շնորհիվ[76]։ Ազատական հակառակորդները պնդում են, որ պետական պաշտպանությունը, ինչպիսին են քաղաքականությունը և պաշտպանական ուժերը պետք է փոխարինվեն շուկայական այլընտրանքներով, ինչպիսին են անհատական պաշտպանության գործակալությունները, արբիտրաժային տրիբունալները կամ կամավոր ներդրումները[77]։

Սոցիալիստական տեսակետ խմբագրել

Կարլ Մարքսը պնդում է, որ հարկումը կոմունիզմի դեպքում անհրաժեշտ չէ և չպետք է սպասել «մինչև պետությունը սպառնալիքի առաջ կանգնի»։ Սոցիալիստական տնտեսություններում, ինչպիսին Չինաստանն է, հարկումը փոքր դեր է խաղում, քանի որ պետական եկամուտները ստացվում է ձեռնարկատիրական սեփականությունից և որոշները պնդում են, որ դրամական հարկումը անհրաժեշտ չէ[78]։ Մինչ հարկման բարոյականությունը կասկածի տակ է, շատ բանավեճեր անդրադառնում են հարկման մեթոդներին և դրանք ասոցացվում են պետական ծախսումների հետ, բայց ոչ հենց հարկման։

Ընտրություն խմբագրել

Հարկային ընտրության թեորեմն այն է, որ հարկ վճարողները պետք է ղեկավարեն, թե ինչպես են իրենց հարկերը տեղաբաշխվում։ Եթե հարկ վճարողներն ընտրեն, թե որ պետական մարմիններն են հավաքագրելու իրենց հարկերը, ապա այլընտրանքային ծախսերի վերաբերյալ որոշումները կներառեն իրենց գիտելիքների մի մասը[79]։ Օրինակ՝ հարկ վճարողը, ով իր հարկերը բաշխում է հանրային կրթության ֆինանսավորման համար, ավելի քիչ կբաշխի հանրային առողջապահության ֆինանսավորման համար։ Այս տեսության կողմնակիցները պնդում են, որ հարկ վճարողներին թույլ տալով ցուցադրել իրենց նախապատվությունները՝ կապահովագրվի պետության հաջողությունը հանրային բարիքների արտադրության մեջ[80]։ Սա կարող է դրսևորվել անշարժ գույքի սպեկուլյացիայով, ճգնաժամերով, գործազրկությամբ և հարստությունը կարող է բաշխվել ավելի հավասարաչափ։ Ժոզեֆ Ստիգլիցի Հենրի Ջորջի թեորեմ կանխատեսում է դրա համապատասխանությունը, որովհետև, ինչպես նա նշել է, հանրային ծախսերը մեծացնում են հողի գինը։

Ջորջիստական տեսակետ խմբագրել

Ջորջիզմըջորջիզմ-լիբերալիզմը) պնդում է, որ հարկումը հիմնականում և՛ տնտեսական արդյունավետության և՛ բարոյականության տեսանկյունից պետք է կատարվի տնտեսական տոկոսադրույքի, որոշ դեպքերում հողի արժեքի օգնությամբ։ Տնտեսական տոկոսադրույքի օգտագործման արդյունավետության (ինչպես տնտեսագետները պնդում են[11][81][82]) պատճառն այն է, որ հարկերին չենք կարող շրջանցել, դրանք չեն առաջացնում անվերադարձ կորուստներ և որ այն խթանները փոխարինում է հողի սպեկուլյացիայով[83]։ Դրա բարոյականությունը հիմնվում է ջորջիստական նախադրյալների վրա, որ անհատական ունեցվածքն արդարացված է աշխատանքային առարկաների, բայց ոչ հողի և բնական ռեսուրսների համար[84]։

Տնտեսագետ և սոցիալական բարեփոխիչ Հենրի Ջորջը դեմ է վաճառքի հարկերին և պաշտպանական մաքսատուրքերին առևտրի վրա իրենց բացասական ազդեցության պատճառով[85]։ Նա հավատում էր, որ յուրաքանչյուր մարդու աշխատանքի արդյունքների իրավունքը պատկանում է հենց նրան։ Հետևաբար, աշխատանքից ստացված եկամուտը և կապիտալը չպետք է հարկել։ Այդ պատճառով էլ շատ ջորջիստներ՝ հարկապես նրանք, ովքեր իրենց անվանում են ջորջիստ-լիբերալիստներ, իրենց տեսակետը կիսում են ազատականների հետ, որ հարկման այս տեսակները (բայց ոչ բոլորը) անբարոյական են և համարվում են հարկային հանցագործություն։ Ջորջը պնդում է, որ պետք է լինի մեկ հարկ՝ հողի հարկը, որը և՛ արդյունավետ է, և՛ բարոյական[84]։ Առանձնահատուկ հողերի պահանջարկը կախված է բնությունից, բայց ավելի շատ համայնքի առկայությունից, առևտրից, պետական ենթակառուցվածքներից, հատկապես քաղաքային միջավայրից։ Հետևաբար,հողի տնտեսական տոկոսադրույքը անհատի համար ապրանք չէ և այն կարող է համարվել հանրային ծախս։ Ըստ Ջորջի՝ սա առաջ է բերում անշարժ գույքի գների աճ, ճգնաժամեր, գործազրկություն և հարստության հավասար բաշխում[84]։ Ժոզեֆ Ստիգլիցի Հենրի Ջորջի թեորեմը կանխատեսում է դրա համապատասխանությունը հանրային բարիքի ֆինանսավորման համար հողի արժեքի աճի շնորհիվ[86]։

Ջոն Լոքը պնդում է, որ երբ աշխատանքը միախառնվում բնական ռեսուրսների հետ, որը դրսևորվում է հողի բարելավմամբ, անձնական սեփականությունը արդարացվում է պայմանով, որ պետք է լինի բավարար բնական ռեսուրսներ մյուսների համար[87]։ Ջորջիստները պնդում են, որ լոքյան նախապայմանը խախտվում է, երբ հողի արժեքը զրոյից բարձր է։ Հետևաբար, մարդկանց բնական ռեսուրսների նկատմամբ հավասար իրավունքների սկզբունքների ներքո այդ հողի սեփականատերը պետք է փոխհատուցի հասարակության մնացած մասին այդ հողի արժեքի չափով։ Այս պատճառով ջորջականները հիմնականում հավատում են, որ այսպիսի վճարները չեն կարող համարվել ճշգրիտ հարկ, բայց ավելի շատ կարող են համարվել վճար կամ փոխհատուցում[88]։ Սա նշանակում է, որ ջորջականները հարկումը համարում են սոցիալական արդարության գործիք, ի հակադրություն սոցիալ-ժողովրդավարների և սոցիալ-լիբերալների, որոնք հարկումը համարում են որպես նախնական բաշխում կամ ճգրիտ բաշխում[89]։

Ժամանակակից ջորջականները պնդում են, որ հողը դասական տնտեսագիտական իմաստով իր մեջ ներառում է բնական ռեսուրսները և հետևաբար նաև հանքանյութերը, ջրային պաշարները և էլեկտրամագնիսական դաշտը, որոնք նույնպես գեներացնում են տնտեսական տոկոսադրույք և պետք է փոխհատուցվեն։ Նույն պատճառաբանմամբ դրանցից են համարվում պիգովյան հարկը, որն իրենից ներկայացնում է շրջակա միջավայրի վնասի փոխհատուցում[90][91]

Տեսություններ խմբագրել

Լաֆերի կոր խմբագրել

Տնտեսագիտության մեջ Լաֆերի կորը ներկայացնում է հարկման դրույքաչափի և պետական եկամուտների միջև կապը։ Այն օգտագործվում է հարկվող եկամտի առաձգականությունը ցույց տալու համար (հարկվող եկամուտը փոխվում է դրույքափաչի փոփոխության հետևանքով)։ Կորը կառուցվել է փորձի արդյունքում։ Սկզբում նշում ենք հարկային եկամուտների մակարդակը հարկման էքստրեմալ դրույքաչափերի՝ 0%-ի և 100%-ի դեպքում։ Պարզ է, որ 0%-ի դեպքում հարկային եկամուտները զրոյական են, բայց Լաֆերի կորի վարկածն այն է որ հարկային եկամուտները զրոյական են նաև 100% դրույքաչափի դեպքում, քանի որ այդ դեպքում տնտեսվարող սուբյեկտները կդադարեցնեն իրենց գործունեությունը։ Եթե այդ երկու կետերում եկամուտի մակարդակը զրոյական է, ապա համաձայն ծայրահեղ արժեքի թեորեմի՝ պետք է լինի դրույքաչափի գոնե մեկ կետ, որտեղ եկամուտը կհասնի առավելագույն մակարդակի։ Լաֆերի կորը ներկայացվում է գծապատկերի միջոցով, որը սկսում է 0%-ից, որտեղից սկսած զրոյական եկամուտն աճում է մինչև իր առավելագույն կետը, որտեղ կիրառվում է հարկի միջին դրույքաչափ, այնուհետև կրկին եկամուտը նվազում է մինչև զրոյական կետը, որտեղ հարկի դրույքաչափը 100% է։

Լաֆերի կորի եզրակացությունն այն է, որ աճող հարկային դրույքաչափը որոշակի կետից հետո կարող է դառնալ անարդյունավետ հետագա հարկային եկամուտների հավաքագրման համար։ Ցանկացած տնտեսությունում Լաֆերի կորի արժեքները կարելի է որոշել և որոշ արժեքներ երբեմն կարող են լինել հակասական։ Պալգրևյան նոր տնտեսագիտական բառարանում զեկուցվում է, որ 70% միջին դրույքաչափի դեպքում եկամուտների մաքսիմալացման հաշվարկը տարբերվում է[92]։

Օպտիմալ խմբագրել

Շատ պետություններ հավաքագրում են ավելի շատ եկամուտներ, քան կապահովեն չխեղաթյուրող հարկերը կամ այն հարկերը որոնք կրկնապատկում են շահույթը։ Հարկային օպտիմալ համակարգը տնտեսագիտության առանձին ճյուղ է, որը որոշում է՝ ինչպես պետք է հարկերը կիրառվեն գոնե ծածկելու համար անվերադարձ ծախսեր կամ ինչպես պետք է հարկերն ապահովեն սոցիալական բարեկեցության առավելագույն արդյունք[3]։ Ռեմսիի խնդիրը վերաբերվում է անվերադարձ ծախսերի մինիմալացմանը։ Քանի որ անվերադարձ ծախսերը կապված են առաջարկի և պահանջարկի առաձգականության հետ։ Դա նշանակում է, որ եթե որևէ ապրանքի նկատմամբ կիրառվում են հարկման բարձր դրույքաչափեր, և այդ ապրանքի առաջարկը և պահանջարկը առաձգական չեն, ապա այդ դեպքում կառաջանան անվերադարձ ծախսեր։ Որոշ տնտեսագետներ ձգտում են կիրառել հարկային օպտիմալ դրույքաչափեր, որը հնարավորին չափ ստեղծում է տնտեսական հավասարություն։ Եթե անհատը տարբերակում է եկամուտը շահույթիվ, ապա եկամտի օպտիմալ բաշխման համար կկիրառվի պրոգրեսիվ եկամտահարկ։ Միրլեսի օպտիմալ եկամտահարկը մարամասնում է պրոգրեսիվ եկամտահարկի օպտիմալ մոդելը։ Վերջին տարիներին օպտիմալ հարկման թեորեմի վավերությունը քննարկվում է քաղաքական տնտեսագետների կողմից[93]։

Դրույքաչափեր խմբագրել

Հարկերը գանձվում են հարկային դրույքաչափի միջոցով։ Կաևոր է սահմանային տոկոսադրույքի և արդյունավետ հարկային տոկոսադրույքի սահմանումը։ Արդյունավետ տոկոսադրույքը իրենից ներկայացնում է համախառն հարկի մեծությունը, մինչդեռ սահմանային տոկոսադրույքն այն տոկոսադրույքն է, որը վճարվում է վերջին միավոր եկամտի համար։ Օրինակ՝ եթե եկամտահարկի դրույքաչափը 5% է 0-50.000 դոլար եկամուտի համար, 10% 50․000-100․000 դոլարի համար և 15% 100․000 դոլարից ավել եկամտի համար, հարկ վճարողը, որն ունի 175․000 դոլար եկամուտ կվճարի 18․750 դոլար հարկ։

Հարկի հաշվարկը կլինի՝
(0.05*50,000) + (0.10*50,000) + (0.15*75,000) = 18,750
Արդյունավետ տոկոսադրույքը կլինի 10.7%:
18,750/175,000 = 0.107
Սահմանային տոկոսադրույքը կլինի 15%.

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Simkovic, Michael (2015). «The Knowledge Tax». University of Chicago Law Review. SSRN 2551567.
  2. Beardsley, Ruml. «Taxes for Revenue are Obsolete» (PDF). American Affairs. VIII (1). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մարտի 14-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Simkovic, Michael. «The Knowledge Tax». University of Chicago Law Review. SSRN 2551567.
  4. Artoni, Roberto (2015). Elementi di scienza delle finanze. il Mulino.
  5. «Definition of Taxes (Note by the Chairman), 1996» (PDF). Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
  6. «Social Security Programs Throughout the World on the U.S. Social Security website for links to individual country program descriptions». Ssa.gov. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
  7. By contrast, some countries, such as New Zealand, finance the programs through other taxes.
  8. See for example India Social Security overview Արխիվացված 23 Հունիս 2011 Wayback Machine
  9. See for example the United States Federal Unemployment Tax Act.
  10. Taxes on the net wealth of corporations are often referred to as corporate tax.
  11. 11,0 11,1 McCluskey, William J.; Franzsen, Riël C. D. (2005). Land Value Taxation: An Applied Analysis. Ashgate Publishing, Ltd. էջ 4. ISBN 0-7546-1490-5.
  12. 12,0 12,1 12,2 12,3 «TPC Tax Topics | Federal Budget». Taxpolicycenter.org. Վերցված է 2009 թ․ մարտի 27-ին.
  13. «26 USC 877». Law.cornell.edu. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
  14. Although Texas has no individual income tax, the state does impose a franchise tax—soon to be replaced by a margin tax—on business activity that, while not denominated as an income tax, is in substance a kind of income tax.
  15. «Economist.com». Economist.com. 2009 թ․ փետրվարի 12. Վերցված է 2009 թ․ մարտի 27-ին.
  16. Quick, John; Garran, Robert (1901 թ․ հունվարի 1). The Annotated Constitution of the Australian Commonwealth. Australia: Angus & Robertson. էջ 837.
  17. «Tax Facts | Tax Facts Listing». Taxpolicycenter.org. Վերցված է 2009 թ․ մարտի 27-ին.
  18. «Internal Revenue Service». webcache.googleusercontent.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 27-ին.
  19. «luxury tax — Britannica Online Encyclopedia». Concise.britannica.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 27-ին.
  20. Schaefer, Jeffrey M. (1969 թ․ հունվարի 1). «Clothing Exemptions and Sales Tax Regressivity». The American Economic Review. 59 (4): 596–99. JSTOR 1813222.
  21. Atkinson, A. B. (1977). «Optimal Taxation and the Direct Versus Indirect Tax Controversy». Can. J. Econ. 590: 592.
  22. «What is Difference Between Direct and Indirect Tax?». Investor Guide. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.
  23. «Taxes versus fees». Ncsu.edu. 2007 թ․ մայիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
  24. Some economistsԿաղապար:Who hold that the inflation tax affects the lower and middle classes more than the rich, as they hold a larger fraction of their income in cash, they are much less likely to receive the newly created monies before the market has adjusted with inflated prices, and more often have fixed incomes, wages or pensions. Some argue that inflation is a regressive consumption tax. Also see Andrés Erosa and Gustavo Ventura, "On inflation as a regressive consumption tax Արխիվացված 10 Սեպտեմբեր 2008 Wayback Machine". SomeԿաղապար:Who claim there are systemic effects of an expansionary monetary policy, which are also definitively taxing, imposing a financial charge on some as a result of the policy. Because the effects of monetary expansion or counterfeiting are never uniform over an entire economy, the policy influences capital transfers in the market, creating economic bubbles where the new monies are first introduced. Economic bubbles increase market instability, and therefore increase investment risk, creating the conditions common to a recession. This particular tax can be understood to be levied on future generations that would have benefited from economic growth, and it has a 100% transfer cost (so long as people are not acting against their interests, increased uncertainty benefits no-one). One example of a strong supporter of this tax was the former Federal Reserve chair Beardsley Ruml.
  25. See for example Reinhart, Carmen M. and Rogoff, Kenneth S., This Time is Different. Princeton and Oxford: Princeton University Press, 2008 (p. 143), The Liquidation of Government Debt, Reinhart, Carmen M. & Sbrancia, M. Belen, p. 19, Giovannini, Alberto; de Melo, Martha (1993). «Government Revenue from Financial Repression». The American Economic Review. 83 (4): 953–63.
  26. Taxes in the Ancient World, University of Pennsylvania Almanac, Vol. 48, No. 28, 2 April 2002
  27. David F. Burg (2004). A World History of Tax Rebellions. Taylor & Francis. էջեր vi–viii. ISBN 9780415924986.
  28. Olmert, Michael (1996). Milton's Teeth and Ovid's Umbrella: Curiouser & Curiouser Adventures in History, p. 41. Simon & Schuster, New York. 0-684-80164-7.
  29. «The Bible».
  30. «Darius I (Darius the Great), King of Persia (from 521 BC)». 1902encyclopedia.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
  31. «History Of Iran (Persia)». Historyworld.net. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
  32. The Theocratic Ideology of the Chronicler – by Jonathan E. Dyck – p. 96 – Brill, 1998
  33. British Museum. «History of the World in 100 Objects:Rosetta Stone». BBC.
  34. Hoffman, Phillipe and Kathryn Norberg (1994), Fiscal Crises, Liberty, and Representative Government, 1450–1789, p. 238.
  35. Hoffman, Phillipe and Kathryn Norberg (1994), Fiscal Crises, Liberty, and Representative Government, 1450–1789, p. 300 .
  36. «OECD Revenue Statistics: 1965-2016».
  37. Tax/Spending Burden, Forbes magazine, 05-24-04
  38. «IRS pick list». IRS. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  39. «title 26 US Code». US House of Reperesentitives. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  40. Caron, Paul L. (2011 թ․ հոկտեմբերի 28). «How Many Words Are in the Internal Revenue Code?». Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  41. «26 CFR – Table Of Contents». Gpo.gov. 2012 թ․ ապրիլի 1. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
  42. «Internal Revenue Bulletin: 2012–23». Internal Revenue Service. 2012 թ․ հունիսի 4. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  43. Smith, Adam (2015). The Wealth of Nations: A Translation into Modern English. Industrial Systems Research. էջ 429. ISBN 978-0-906321-70-6.
  44. Parkin, Michael (2006), Principles of Microeconomics, p. 134.
  45. Avi-Yonah, Reuven S.; Slemrod, Joel B. (2002 թ․ ապրիլ). «Why Tax the Rich? Efficiency, Equity, and Progressive Taxation». The Yale Law Journal. 111 (6): 1391–416. doi:10.2307/797614. JSTOR 797614.
  46. Stern, Nicolas; Burgess, Robin. «Taxation and Development». Journal of Economic Literature.
  47. Besley, Timothy; Persson, Torsten. «The Origins of State Capacity: Property Rights, Taxation, and Politics». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  48. Besley, Timothy; Persson, Trosten. «The Origins of State Capacity: Property Rights, Taxation, and Politics». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  49. Piketty, Thomas; Qian, Nancy. «Income Inequality and Progressive Income Taxation in China and India, 1986–2015». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  50. 50,00 50,01 50,02 50,03 50,04 50,05 50,06 50,07 50,08 50,09 50,10 50,11 50,12 50,13 50,14 50,15 Hazel Granger (2013). «Economics Topic Guide Taxation and Revenue». EPS PEAKS.
  51. Africa Economic Outlook 2010, Part 2: Public Resource Mobilisation and Aid in Africa, AfDB/OECD (2010)
  52. According to IMF data for 2010, from Revenue Data for IMF Member Countries, as of 2011, (unpublished)
  53. IMF FAD (2011), Revenue Mobilization in Developing Countries
  54. IMF WP/05/112, Tax Revenue and (or?) Trade Liberalization, Thomas Baunsgaard and Michael Keen
  55. 'Doing Business 2013', World Bank/IFC (2013)
  56. 56,0 56,1 Keen; Mansour (2010). «Revenue Mobilisation in Sub-Saharan Africa: Challenges from Globalisation I – Trade Reform». Development Policy Review. 28 (5): 553–71. doi:10.1111/j.1467-7679.2010.00498.x.
  57. See for example Paul Collier (2010), The Political Economy of Natural Resources, social research Vol 77 : No 4 : Winter 2010.
  58. Schneider, Buehn, and Montenegro (2010), Shadow Economies all over the World: New Estimates for 162 Countries from 1999 to 2007.
  59. 59,0 59,1 59,2 IMF, 2011, Revenue Mobilization in Developing Countries, Fiscal Affairs Department
  60. See Section 3 'International Taxation' e.g. Torvik, 2009 in Commission on Capital Flight from Developing Countries, 2009: Tax Havens and Development
  61. 'Doing Business 2013', World Bank/IFC 2013
  62. Paying Taxes 2013: Total tax rate is a composite measure including corporate income tax, employment taxes, social contributions, indirect taxes, property taxes and smaller taxes e.g. environmental tax.
  63. IMF Working Paper 108/12 (2012), Mobilizing Revenue in Sub-Saharan Africa: Empirical Norms and Key Determinants
  64. African Economic Outlook (2010)
  65. IMF Revenue Data, 2011: Total Tax Revenue as a percentage of GDP
  66. Barreto, Ruben; Sinha, Rajib (2014 թ․ դեկտեմբերի 22). «Implementing a Tax Administration System in the Kyrgyz Republic». Rochester, NY. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  67. Population and Social Integration Section (PSIS), United Nations Social and Economic Commission for Asia and the Pacific
  68. Eugene C. Gerhart (1998). Quote it Completely!: World Reference Guide to More Than 5,500 Memorable Quotations from Law and Literature. W.S. Hein. էջ 1045. ISBN 978-1-57588-400-4.
  69. Logue, Danielle (2009). «Moving policy forward: 'brain drain' as a wicked problem». Globalisation, Societies & Education. 7 (1): 41–50. doi:10.1080/14767720802677366.
  70. «Tax History Project: The Depression and Reform: FDR's Search for Tax Revision in N.Y. (Copyright, 2003, Tax Analysts)».
  71. «Do Conservatives Have a Conservative Tax Agenda?». Heritage.org. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
  72. Ruiz del Portal, X. 2009. "A general principal–agent setting with non-differentiable mechanisms: Some examples." Mathematical Social Sciences 57, no. 2: 262–78. Academic Search Premier, EBSCOhost.
  73. Chaturvedi, Skand (2009). Financial Management: Entailing Planning for the Future. Global India Publications. էջ 77. ISBN 978-93-80228-56-3.
  74. Van Der Graaf, Rieke, and Johannes J. M. Van Delden. 2009. Clarifying appeals to dignity in medical ethics from an historical perspective. Bioethics 23, no. 3: 151–60. Academic Search Premier, EBSCOhost.
  75. For an overview of the classical liberal perspective on taxation see www.irefeurope.org Արխիվացված 2009-12-05 Wayback Machine
  76. Human Action Chapter II. Sec. 4. The Principle of Methodological Individualism by Ludwig von Mises
  77. Spencer Heath MacCallum (2007 թ․ սեպտեմբերի 12). «The Rule of Law Without the State,». Ludwig Von Mises Institute. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 16-ին.
  78. Li, Jinyan (1991). Taxation in the People's Republic of China. New York: Praeger. ISBN 0-275-93688-0.
  79. Frey, Bruno S.; Torgler, Benno (2007). «Tax morale and conditional cooperation» (PDF). Journal of Comparative Economics. 35: 136–59. doi:10.1016/j.jce.2006.10.006. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  80. «Do Earmarks Increase Giving to Government?» (PDF). Cbees.utdallas.edu. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  81. Adam Smith, The Wealth of Nations Book V, Chapter 2, Part 2, Article I: Taxes upon the Rent of Houses
  82. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  83. William J. McCluskey; Riël C. D. Franzsen. «Land Value Taxation: An Applied Analysis». Ashgate. էջ 73. ISBN 978-0-7546-1490-6.
  84. 84,0 84,1 84,2 George, Henry (1879). Progress and Poverty: An Inquiry into the Cause of Industrial Depressions and of Increase of Want with Increase of Wealth.
  85. George, Henry (1886). Protection or Free Trade.
  86. Arnott, Richard J.; Joseph E. Stiglitz (1979 թ․ նոյեմբեր). «Aggregate Land Rents, Expenditure on Public Goods, and Optimal City Size» (PDF). Quarterly Journal of Economics. 93 (4): 471–500. doi:10.2307/1884466. JSTOR 1884466. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  87. Locke, John. «5». 'Second Treatise of Government.
  88. «What is LVT?». landvaluetax.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  89. Kerr, Gavin (2015 թ․ մարտի 10). «'Predistribution', property-owning democracy and land value taxation'». 'Politics, philosophy and economics'.
  90. Davies, Lindy. «The Science of Political Economy: What George "Left Out"». politicaleconomy.org. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.
  91. Batt, H. William. «The Compatibility of Georgist Economics and Ecological Economics». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  92. Fullerton, Don (2008). Laffer curve. Palgrave Macmillan. Վերցված է 2011 թ․ հուլիսի 5-ին. «The mid-range for this elasticity is around 0.4, with a revenue peak around 70 per cent.» {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  93. «Libertarian & Conservative News». Words Of Liberty. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.

Հետագա ընթերցանության համար խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարկ» հոդվածին։