Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրեյգել (այլ կիրառումներ)

Պիտեր Բրեյգել Կրտսեր (1564[1][2], Բրյուսել, Բելգիա[1][2] - հոկտեմբերի 10, 1638(1638-10-10), Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[1][2]), նիդերլանդացի (ֆլամանդացի) նկարիչ։ Պիտեր Բրեյգել Ավագի որդին։ Բրեյգելների նկարչական ընտանիքից։

Պիտեր Բրեյգել Կրտսեր
հոլ.՝ Pieter Brueghel de Jonge
Ծնվել է1564[1][2]
ԾննդավայրԲրյուսել, Բելգիա[1][2]
Վախճանվել էհոկտեմբերի 10, 1638(1638-10-10)
Մահվան վայրԱնտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[1][2]
ԱզգությունՖլամանդացիներ
ՔաղաքացիությունՀաբսբուրգյան Նիդերլանդներ
Մասնագիտություննկարիչ և գծագրող
Ժանրկրոնական նկարչություն[3] և ժանրային նկարչություն[3]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՄոգերի երկրպագություն, Բարի Հովիվը, Ճախիրի վերադարձը և Census at Bethlehem?
Ներշնչվել էՊիտեր Բրեյգել Ավագ
ԱնդամակցությունԱնտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա
ՀայրՊիտեր Բրեյգել Ավագ
ՄայրՄայկեն Քոյկե
ԶավակներPieter III. Brueghel?[4]
ԱզգականներՅան Բրեյգել Կրտսեր
 Pieter Brueghel (II) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պիտերը հայտնի նկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի 3 որդիներից ավագն էր։ 1578 թվականին մոր մահից հետո նկարչի երեխաներին՝ Պիտերին, Յանին և Մարիին դաստիարակում էր տատիկը։

Պիտերը իր ստեղծագործական ուղին սկսել է հոր նկարները պատճենելով, սակայն արդյունքում մշակեց սեփական ձեռագիրը։ Երբ մահացավ հայրը, կրտսեր Պիտերը 4 տարեկան էր։ Մի քանի տարի անց երիտասարդն սկսեց ինքնուրույն աշխատել հոր էսքիզների վրա։ Սկզբնական շրջանում պատճենում էր նրա կտավները, այնուհետև սկսեց իր սեփական աշխատանքները ստեղծել, մշակեց իր ոճը․ նրա գույներն ավելի վառ էին, իսկ պատկերները՝ հստակ։ Ստեղծագործական կարիերայի սկզբում Պիտեր Բրեյգել կրտսերը տարվել էր Ահեղ դատաստանի սյուժեներով և դժողքի սարսափների, սատանաների և վհուկների պատկերմամբ։ Իր ստեղծագործությունների համար ստացավ «Դժոխային» մականունը։ Հետագայում նա որոշ չափով «փափկացրեց» իր ոճը՝ հրաժարվելով Բոսխին հատուկ մոտիվներից (չնայած այն փաստին, որ իսպանական արքա Ֆիլիպ II-ն իր ննջարանում կախել էր հենց Բոսխի կտավները)։ Պիտեր Բրեյգել կրտսերն սկսեց ստեղծել կտավներ, որոնք գրեթե հոր աշխատանքների պատճեններն էին։ Այս ամենը չխոչընդոտեց նրա հայտնի դառնալուն։ Իսկ դետալների նկատմամբ նրա ուշադիր լինելը և հետաքրքրությունը մարդկային կյանքի ամենասովորական դրսևորումների նկատմամբ, օրինակելի են դարձել։ Նրա ստեղծագործությունները դարձել են ժողովրդական կյանքի իսկական հանրագիտարան։

Պիտեր Բրեյգելի աշակերտներից է եղել Գոնսալես Կոկսը։

Բրեյգելը պատկերել է գյուղական և քաղաքային վարպետների կյանքը և իր երկրի բնությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիտեր Բրեյգել Կրտսեր» հոդվածին։