Հայկ Հովակիմյան (գեներալ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Հովակիմյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովակիմյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովակիմյան Հայկ Բադալի (օգոստոսի 11, 1898(1898-08-11)[1], Ճահուկ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 13, 1967(1967-03-13) կամ մարտ 1967[1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհրդային հայ հետախույզ, Ազգային անվտանգության գեներալ-մայոր, խորհրդային պատմության ամենաէֆեկտիվ հետախույզներից մեկը։ Առաջինն էր, ով հայտնեց ԽՍՀՄ-ին ամերիկացիների կողմից ատոմային ռումբի ստեղծման մասին։ «Էնորմոզ» օպերացիայի հեղինակ, որը թույլ տվեց ԽՍՀՄ-ին կարճ ժամանակահատվածում ստեղծել իր սեփական ատոմային ռումբը։ Իր հետախուզական ծառայության 15 տարիների ընթացքում նա արտասահմանից հայրենիք տեղափոխեց 31 հզ գաղտնի փաստաթղթեր միայն պաշտպանության մասին, 1055 հատուկ կարևորության մեքենաների և սարքավորումների գծագրեր, 163 օբյեկտների հատակագծի և այլն։

Հայկ Հովակիմյան
օգոստոսի 11, 1898(1898-08-11)[1] - մարտի 13, 1967(1967-03-13) (68 տարեկան) կամ մարտ 1967[1] (68 տարեկան)
ԾննդավայրՃահուկ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Կոչումգեներալ-մայոր
ԿրթությունՆյու Յորքի համալսարան

Հետախուզության շրջանակներում ավելի հայտնի է եղել որպես «տիկնիկավար», Խորհրդային ՆԳԺԿ առաջատար լրտես Միացյալ Նահանգներում։

Կենսագրություն խմբագրել

Հայկ Հովակիմյանը ծնվել է 1898 թվականի օգոստոսի 11-ին Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Ջահրի (Ճահուկ) գյուղում (Ռուսական կայսրությու)), հայի բազմազավակ ընտանիքում։

1909 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Արմավիր, որտեղ և ավարտել է տեղի դպրոցը։ 1917 թվականին տեղափոխվել է Ալեքսանդրապոլ և աշխատանքի անցել երկաթգծում։ Հովակիմյանը երկար ժամանակ որպես պատասխանատու քարտուղար աշխատել է տնտեսական խորհրդում, հետագայում ստիպված է եղել լքել Հայաստանը։

1920 թվականին ձերբակալվել և երկարաժամկետ բանտարկության է դատապարտվել Ալեքսանդրապոլում մայիսյան հակադաշնակցական ապստամբության մեջ մասնակցության համար։ Ազատ է արձակվել Կարմիր բանակի կողմից։

1922-1924 թվականներին աշխատել է որպես Հայաստանի Ժողովրդական կոմիսարների խորհրդի (Совнарком) քարտուղար։

1922 թվականին ընդունվել է Ն. Բաումանի ՄՊՏՀ (МГТУ)։ Ուսման ընթացքում 3 ամսով մեկնել է Իտալիա և Գերմանիա։

1927 թվականին պաշտպանել է թեկնածուական մինիմումը Դ. Մենդելևի անվան Մոսկովյան քիմիկո-տեխնոլոգիական համալսարանում՝ միաժամանակ գերազանց ավարտելով 2 ամյա անգլերենի և գերմաներենի լեզվի կուրսերը։

1931 թվականի փետրվարին աշխատանքի է մոբիլիզացվել Միացյալ պետական քաղաքական կառավարում (ОГПУ) և ուղարկվել է Բեռլինի արտաքին հետախուզություն ռեզիդենտուռա, որտեղ գործել է իբրև ԽՍՀՄ-ի առևտրի ներկայուցուցիչ Գերմանիայում։

1931 թվականին տեղափոխվել է արտաքին հետախուզության գիտատեխնիկական ստորաբաժանմունք։

1931 թ. Դ. Մենդելևի համալսարանում պաշտպանում է դիսերտացիա և ստանում քիմիական գիտությունների թեկնածուի կոչում։

1934 թվականին եղել է ԱՄՆ-ում Գենադի կեղծանմամբ։ Աշխատել է որպես ինժեներ «Ամտորգ» խորհրդային առևտրային ներկայացուչությունում, Նյու Յորքի համալսարանում պաշտպանել է դոկտորական դիսերտացիան, եղել է ԱՄՆ-ում խորհրդային հետախուզության պետի տեղակալ։

1938 թվականին նշանակվել է հետախուզության ռեզիդենտուռայի պետ։ Հովակիմյանը ատոմային ռումբի տեխնոլոգիաների մասին տեղեկություններ է ստացել Կ. Ֆուքսից, Ջուլիաս և Էթել Ռոզենբերգներից։ Սակայն Ռոզենբերգները բացահայտելուց հետո մեղադրվել են հետախուզության մեջ և 1953 թվականի հունիսի 19-ին մահապատժի ենթարկվել։

1941 թվականին Հայկ Հովակիմյանին սկսել են կասկածել երկկողմանի հետախուզության մեջ, և այդ պատճառով նա հրաման է ստացել ետ վերադառնալ։ ԽՍՀՄ մեկնելուց առաջ ՀԴԲ կողմից (ФБР) ձերբակալվել է այն ժամանակ, երբ մեկ այլ հետախույզ նրան փաստաթղթեր էր հանձնում։ ԱՄՆ-ի ֆեդերալ դատարանում նա մեղադրվել է հավաքագրված հետախուզության մեջ։ Սակայն Խորհրդային Միություն գերմանական ներխուժումից հետո Հովակիմյանը, ըստ 1941 թվականի հուլիսի 23-ի գործարքի, փոխանակվել է 6 ամերիկացիների հետ (վերադարձվեցին միայն 3 ԱՄՆ քաղաքացիներ), որոնք ձերբակալվել էին Լեհաստանի տարածքում Կարմիր բանակի կողմից։

1941-1947 թվականներին նա աշխատել է ԽՍՀՄ-ի Ազգային անվտանգության գլխավոր պաշտոններում՝ աշխատելով որպես արտաքին հետախուզության պետի տեղակալ։ 1943-1947 թվականներին աշխատել է «Էնորմոզ» (խորհրդային գիտնականներին ԱՄՆ-ի ատոմային ռումբի տեխնոլոգիաների գաղտնիքներով ապահովման) ատոմային ծրագրի ղեկավար։

1947 թվականին (այլ տվյալներով 1948) լինելով գեներալ-մայոր, Հովակիմյանն հեռացվել է այդ պաշտոնից։ Նա ամբողջովին նվիրվել է քիմիական զենքի ստեղծման գիտական աշխատանքին։

1954 թվականին ԽՄԿԿ Կենտկոմի որոշմամբ նրան զրկել են գեներալ-մոյորի կոչումից։

1967 թվականին Հովակիմյանը մահացել է Մոսկվայում։ Նա հողին է հանձնվել հայկական գերեզմանոցում (№ 6 տարածքում)։ Այնտեղ է նաև հուղարկավորված նրա կինը՝ Վերա Համբարձումի Աբովյանը, ինչպես նաև իր միակ դուստրը՝ Հեղինե Հայկի Հովակիմյանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Петров Н. В. Кто руководил органами госбезопасности: 1941—1954 (ռուս.)Мемориал, 2010. — ISBN 966-95519-0-0
  2. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 276 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։

Աղբյուրներ խմբագրել

  1. «Ретро» в ж-ле «Ереван», декабрь 2006 г., стр. 134 - 142.
  2. Энциклопедия секретных служб России. М., 2004
  3. Арутюнян К.А., Погосян Г.Р. Вклад армянского народа в победу в Великой Отечественной войне. М., 2010

Մասայական մշակույթի մեջ խմբագրել

  • «Ռեզիդենտը» Աշոտ Աղաբաբյան, 2004, Վեպ (հայերեն)։ ISBN 9789993041955
  • "Резидент" Ашот Агабабян (ռուսերեն)
  • «Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» գիրքը կէկրանավորվի իրանցի հայտնի ռեժիսորի կողմից» — «Հրապարակ օրաթերթ», 2017 նոյեմբերի 2 https://hraparak.am/post/59fd1d62d5a5fa24189640c8