Առևտրային ներկայացուցչություն

Առևտրային ներկայացուցչություն (կրճատ առևտրաներկայացուցչություն), պետական մարմին, որն ապահովում է իր երկրի արտաքին տնտեսական գործունեությունը, պետական շահերը մեկ այլ երկրում։ Առևտրային ներկայացուցչությունը ստեղծվում է միջպետական համաձայնագրերով և պետության լիազոր ներկայացցուցչության մաս է կազմում (դեսպանատուն կամ առաքելությունը)[1][2][3]։

Նպատակներ և հանձնարարություններ խմբագրել

  • Առևտրային ներկայացուցչության հիմնական հանձնարարություններն են[4],
  • Երկրի արտաքին առևտրային հարաբերություններում ապահովում է իր պետության շահերը,
  • Աջակցում է արտաքին առևտրի զարգացմանը,
  • Ընդհանուր տնտեսական, իրավական պայմանների և շուկայական կոնյունկտուրայի ուսուցումը և այդ մասին պետական իշխանության մարմիններին, արտաքին տնտեսական գործունեության մարմիններին (արտահանողներ և ներմուծողներ),
  • Կազմակերպում է պատվիրակություններ այլ երկրներում, հանդիպումներ գործարարների շրջանում,
  • Այլ տեսակի աջակցություն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին։

Իրավական կարգավիճակ խմբագրել

Առևտրային ներկայացուցչությունը համարվում է լիազոր ներկայացուցչության մաս և օգտվում է դրա անձեռնմխելիությունից․ էքստերիալ շինությունները, զբաղված առևտրաներկայացուցչություն․ առևտրային ներկայացուցչությունը և դրա գլխավորողները մտնում են դիվանագիտական անձնակազմի մեջ։ ԽՍՀՄ-ում առևտրային ներկայացացչությունը որոշվում էր, Առևտրային ներկայացուցչյան կանոնադրությամբ և առևտրային գործակալությունների միջոցով։ Ռուսաստանի դաշնությունում առևտրային ներկայացուցչյան իրավական կարգավիճակը կանոնակարգվում է Դաշնային Օրենքի հիմունքների հիմնա վրա «Առևտրային գործունեության պետական կարգավորման մասին » օրենք № 164-ФЗ 2003 թվականի դեկտեմբերի 8։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Торговое представительство» (ռուսերեն). Энциклопедический словарь экономики и права. 2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 10-ին.
  2. «Торговое представительство» (ռուսերեն). Большой Энциклопедический словарь. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.
  3. «Торговое представительство» (ռուսերեն). Большая советская энциклопедия. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 10-ին.
  4. Стровский Л. Е., Казанцев С. К., Паршина Е. А. и др. Внешнеэкономическая деятельность предприятия: Учебник для вузов — М: ЮНИТИ-ДАНА, 2004, с.96-98

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 541