Հայաստանը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում

Հայաստանը մասնակցել է Եվրատեսիլ 2014 երգի մրցույթին, որը անցկացվել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։ Հայաստանը ներկայացրել է երգիչ, հումորիստ և շոումեն Արամ Mp3-ն իր «Not Alone» երգով։

Եվրատեսիլ 2014 երգի մրցույթ
Ազգային ընտրություն
ԵրկիրՀայաստան
Ընտրման թվականԱրտիստ։ Դեկտեմբերի 31, 2013
Երգ։ Մարտի 14, 2014
Ընտրված կատարողԱրամ Mp3
Ընտրված երգ«Not Alone»
Բառերի հեղինակԳարիկ Պապոյան
Արդյունքներ
Արդյունքը
կիսաեզրափակչում
4 տեղ, 121 միավոր
Արդյունքը
եզրափակչում
4 տեղ, 174 միավոր
Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում Հայաստանը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում

Ներքին ընտրություն խմբագրել

2013 թվականի դեկտեմբերի 24-ին ազգային հեռարձակող Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց որ Հայաստանի ներկայացուցչի անունը հայտարարվելու է դեկտեմբերի 31-ին հեռուստաընկերության Ամանորյա ծրագիր ընթացքում[1]։ Ներքին ընտրությամբ Հայաստանը մրցույթում ներկայացնելու է երգիչ և հումորիստ Արամ Mp3[2]։ Փետրվարի 21-ին հրապարակվեց որ Հանրային հեռուստաընկերությունը հայ և արտասահմանյան երգահաններից ստացել է 75 երգ։ Մարտի 14-ին հայտարարվում է որ մրցույթում Արամը երգելու է իր և Գարիկ Պապոյանի հեղինականած «Not Alone» երգը[3]։

Եվրատեսիլում խմբագրել

Հայաստանը Եվրատեսիլում հանդես է եկել առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 6-ին, առաջին համարի ներքո։ Կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում Հայաստանը 121 միավորով եզրափակիչ է անցնում 4-րդ հորիզոնականով։ Մայիսի 10-ին մրցույթի եզրափակչում Հայաստանը հանդես է գալիս 7-րդ համարի ներքո և քվեարկության արդյունքում հավաքելով 174 միավոր զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

Հայաստանի ստացած միավորները խմբագրել

Հայաստանի ստացած միավորները առաջին կիսաեզրափակչում.
12 միավոր 10 միավոր 8 միավոր 7 միավոր 6 միավոր
5 միավոր 4 միավոր 3 միավոր 2 միավոր 1 միավոր
Հայաստանի ստացած միավորները եզրափակչում.
12 միավոր 10 միավոր 8 միավոր 7 միավոր 6 միավոր
5 միավոր 4 միավոր 3 միավոր 2 միավոր 1 միավոր

Հայաստանը միավոր չի ստացել հետևյալ երկրներից.

  Ադրբեջան,   Ալբանիա,   Մեծ Բրիտանիա,   Նորվեգիա,   Իռլանդիա,   Լիտվա,   Բելգիա,   Իտալիա,   Շվեյցարիա,   Սլովենիա

Հայաստանի տված միավորները խմբագրել

Առաջին կիսաեզրափակիչ խմբագրել

Հայաստանի տված միավորները առաջին կիսաեզրափակչում.

12 միավոր   Ուկրաինա
10 միավոր   Նիդերլանդներ
8 միավոր   Չեռնոգորիա
7 միավոր   Ռուսաստան
6 միավոր   Բելգիա
5 միավոր   Էստոնիա
4 միավոր   Շվեդիա
3 միավոր   Պորտուգալիա
2 միավոր   Սան Մարինո
1 միավոր   Հունգարիա

Եզրափակիչ խմբագրել

Հայաստանի տված միավորները եզրափակչում.

12 միավոր   Չեռնոգորիա
10 միավոր   Ռուսաստան
8 միավոր   Բելառուս
7 միավոր   Հունաստան
6 միավոր   Գերմանիա
5 միավոր   Շվեյցարիա
4 միավոր   Նիդերլանդներ
3 միավոր   Սան Մարինո
2 միավոր   Իսպանիա
1 միավոր   Դանիա

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Եվրատեսիլում Հայաստանի ներկայացնող Արամ Mp3-ի ելույթի ժամանակ բեմի հարթակին արտացոլվել է արևախաչի պատկերը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Brey, Marco (2013 թ․ դեկտեմբերի 24). «Armenian representative announced on December 31st». Eurovision.tv. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
  2. Omelyanchuk, Olena. «Aram Mp3 to represent Armenia in Copenhagen». European Broadcasting Union. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  3. Brey, Marco. «Aram MP3 to sing "Not Alone" for Armenia». European Broadcasting Union. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.