Սան Մարինոն Եվրատեսիլ երգի մրցույթում

Սան Մարինոն Եվրատեսիլ երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2008 թ.-ին, ներկայացնումեր Միոդիո խումբը «Complice» («Մեղսակից») երգով. Սան Մարինոն մասնակցաց Եվրատեսիլ 2008 թ.-ի առաջին կիսաեզրափակչում 19 երկրների շարքում զբաղեցրեց 19-րդ հորիզոնականը 5 միավորով։ Սան Մարինոն, 2008 թ.-ի դեբյուտից հետո, բաց թողեց Եվրատեսիլ 2009 և 2010 մրցույթները, սակայն վերադարձավ 2011, ներկայացրեց Սենիթը «Stand By» («Աջակցել») երգով, հավաքեց 34 միավոր և 19 երկրների շարքում զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը։

Սան Մարինոն Եվրատեսիլ երգի մրցույթում

Սան Մարինո

Հեռուստաալիք Սան Մարինո ՌՀ
Նախընտրական փուլ
Ելույթներ
Մասնակցումներ 6
Առաջին ելույթ 2008
Լավագույն արդյունք 24 (2014)
Վատագույն արդյունք Վերջին (Կիսաեզրափակիչ։2008)
Հղումներ
Սան Մարինոյի էջը Eurovision.tv կայքում

Մարտի 14-ին 2012 թ., Սան Մարինո ՌՀ հեռուստաալիքը հայտարարել է, որ Վալենտինա Մոնեթթան կներկայացնի Սան Մարինոն Եվրատեսիլ 2012 երգի մրցույթում «Facebook Uh, Oh, Oh» («Ֆեյսբուք Uh, Oh, Oh») երգով. Սակայն մարտի 18-ին, 2012 թ., մի քանի օր երգի հայտարարվելուց հետո, Եվրոպական հեռարձակողների միությունը համարում էր, որ ըստ Եվրատեսիլի կանոններին երգը պարունակում է անհիմն առևտրային հաղորդագրություն Facebook, որի հետևանքով երգի բառերը փոփոխվեցին և երգը անվանեցին «The Social Network Song» («Սոցիալական ցանցերի երգը»)[1]։ 2012 թվականի մայիսի 22-ին պարզ դարձավ, որ Սան Մարինոյին կրկին չհաջողվեց անցնել Եվրատեսիլի եզրափակիչ։ 2015 թ.-ին Սան Մարինոն կներկայացնեն Միկելե Պերնիոլան և Անիտա Սիմոնչինին։

Մասնակցումներ խմբագրել

Տարի Մասնակից Երգ Եզրա-
փակիչ
Միա-
վորներ
Կիսաեզ-
րափակիչ
Միա-
վորներ
2008 Միոդիո "Complice" X X 19 5
2011 Սենիթ "Stand By" X X 16 34
2012 Վալենտինա Մոնեթթա "The Social Network Song" X X 14 31
2012 Վալենտինա Մոնեթթա "Crisalide (Vola)" X X 11 47
2014 Վալենտինա Մոնեթթա "Maybe" 24 14 10 40
2015 Միկելե Պերնիոլա և Անիտա Սիմոնչինի "Chain of Light" X X 16 11
  • XX կիսաեզրափակիչներում նշանակում են ավտո-որակավորում։ Սա կարող է լինել արդյունք հետևյալ երկու պատճառներից։ Եթե երկիրը հաղթել է նախորդ տարվա մրցույթը, հաջորդ տարի նա չի մրցելու որևէ կիսաեզրափակչում։ Մյուս պատճառն այն է, որ Մեծ Քառյակի (Հնգյակի) երկիր-անդամները չեն մասնակցում որևէ կիսաեզրափակիչ փուլում։
  • XX եզրափակիչներում նշանակում է, որ երկիրը չի անցել եզրափակիչ փուլ։

Պատկերադարան խմբագրել

Հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վալենտինա Մոնեթթան կներկայացնի Սան Մարինոն Եվրատեսիլ 2012 երգի մրցույթում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 11-ին.