Կապուտակ
Կապուտակ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
Ընտանիք | Նեխուրազգիներ (Apiaceae) |
Ենթաընտանիք | Նեխուրայիններ (Apioideae) |
Ցեղ | Կապուտակ (Laserpitium) L., 1753 |
Կապուտակ (լատին․՝ Laser), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 3, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ կապուտակ եռաբլթակ (L. trilobum)։ Հանդիպում է Լոռու և Սյունիքի մարզերում։ Աճում է անտառի բացատներում և թփուտներում։
Կենսաբանական նկարագիր խմբագրել
Ցողունը կլորավուն է, թեթևակի կողավոր, բարձրությունը՝ մինչև 1,5 մ։ Արմատամերձ տերևները խոշոր են՝ երկար կոթունով, կրկնակի-եռակի եռաբաժան և մասնատված, իսկ վերինները՝ նստադիր, ավելի փոքր՝ խիստ փքված տերևածոցով և քիչ մասնատված։ Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկները՝ սպիտակ, կանաչասպիտակավուն կամ կարմրավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը երկսերմ տուփիկ է։
Նշանակություն և կիրառում խմբագրել
Դեղաբույս է. պտուղները պարունակում են եթերայուղեր (օգտագործում են սննդի արտադրության, օծանելիքի արտադրության մեջ)։ Արմատներից անջատվող սիլուրինն օգտագործվում է բորբոքումների, աղիքային հիվանդությունների, վարակների դեպքում։
Պատկերասրահ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապուտակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապուտակ» հոդվածին։ |