Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ընտանիք (այլ կիրառումներ)

Ընտանիք, ամուսնության կամ ազգակցության վրա հիմնված՝ մարդկանց փոքր խումբ, որի անդամները միմյանց հետ կապված են կենցաղի ընդհանրությամբ, փոխադարձ օգնությամբ և բարոյական պատասխանատվությամբ։ Որպես սոցիալական երևույթ, ընտանիքը փոխվում է հասարակության տնտեսական հիմքի զարգացմանը համապատասխան՝ պահպանելով հարաբերական ինքնուրույնություն։

Միջանձնային հարաբերություններ

Հարաբերության տեսակներ

Ագամիա · Ամուսնություն · Այրիություն · Քաղաքացիական միություն · Ընկերություն (բրոմանս, ռոմանտիկ· Նշանակալի անձ · Մոնոգամիա · Պեդերաստիա · Բազմահավատարմություն · Բազմահարաբերություն · Բազմակնություն · Ազգակցություն · Ընտանիք · Ծնողներ (Հայր · Մայր· Չգրանցված ամուսնություն · Սեքսի համար հարաբերություն

Փուլեր

Սիրահետում · Ֆլիրտ · Ժամադրություն · Նշանադրություն · Ամուսնության առաջարկ · Ամուսնություն · Ամուսնալուծություն · Ամուսնական դավաճանություն · Բաժանում

Զգացումներ և զգացմունքներ

Մտերմական կապ · Գրավչություն · Կոմպերսիա · Սիրահարվածություն · Սեր (էրոս, ֆիլիա, ստորգե, ագապե, պլատոնական, անպայմանական, կիրք, սեռականություն· Սեռական կյանք · Կապվածություն · Խանդ · Ռոմանտիկ հարաբերություններ · Հոբբի ·

Բռնություն հարաբերություններում

Ընտանեկան բռնություն · Մեծերի նկատմամբ · Երեխաների նկատմամբ · Դեռահասների հանդեպ  · կանանց նկատմամբ · Նարցիստիկ ծնող · Իշխանության և վերահսկողության չարաշահում · Բռնություն զենքի գործադրմամբ ·

Հայ ընտանիքի լուսանկար

Նախնադարյան հոտի շրջանում, երբ ազգակցությունը չուներ հասարակական֊տնտեսական նշանակություն, ընտանիք գոյություն չուներ։ Մայրիշխանության պայմաններում (ստորին պալեոլիթի վերջ) առաջանում է հնագույն (խմբակային) ընտանիք, ուր մի տոհմի բոլոր կանայք մի ուրիշ տոհմի բոլոր տղամարդկանց հնարավոր կանայք էին. տղամարդիկ ապրում էին իրենց տոհմում (արտատեղային բնակություն), երեխաները ճանաչում էին միայն մորը, համարվում նրա տոհմի անդամը և մտնում մոր գծով ազգականների խմբի մեջ։ Հետագայում, խմբամուսնության ներսում, որոշ զույգերի համատեղ ապրելը նպաստեց զուգային, դեռևս անկայուն ընտանիքի առաջացմանը, ամուսինն սկսեց փոխադրվել կնոջ տոհմը (մայրատեղային բնակություն), երեխաներն առաջվա նման պատկանում էին մոր տոհմին, իսկ ամուսինների ունեցվածքն առանձին էր։ Այդպիսի ընտանիքում ամուսիններն իրավահավասար էին։

Որպես սոցիալական կայուն միավորում, ընտանիքը առաջացել է նոր քարի դարի վերջում՝ տոհմատիրական կարգերի քայքայման, մասնավոր սեփականության, հավելյալ արդյունքի և դասակարգերի առաջացման հետևանքով։ Մայրիշխանությունից հայրիշխանության անցմանը, արտադրողական ուժերի հետագա զարգացմանը և տնտեսության մեջ տղամարդու դերի ուժեղացմանը զուգընթաց առաջանում են նահապետական ընտանիքը և մենամուսնությունը, հաստատվում է տղամարդու իշխանությունը կնոջ և երեխաների վրա, երեխաներն ստանում են հոր ունեցվածքը ժառանգելու իրավունք։ Նահապետական ընտանիքը անցումային ձև էր զուգային ընտանիքից մենամուսնական կամ փոքր ընտանիքի, ուր ծնողներն ու երեխաները առանձին տնտեսական բջիջ էին կազմում։

Ստրկատիրական և ֆեոդալական հասարակարգերում ուժեղանում է տղամարդու իշխանությունը ընտանիքում։ Կապիտալիստական հասարակարգում արտադրությանն անմիջականորեն մասնակցելու և սեփական վաստակի շնորհիվ կինն աստիճանաբար ապահովում էր իր տնտեսական ինքնուրույնությունը։ Հեղափոխական պայքարի ազդեցությամբ շատ երկրներում կանանց տրվեցին քաղաքացիական իրավունքներ (այդ թվում՝ ամուսնալուծության)։ Կապիտալիզմի տնտեսական, քաղաքական և բարոյական հակասությունների հետևանքով ընտանիքը աստիճանաբար օտարվում է հասարակությունից։

Դեռևս վաղ ֆեոդալիզմի շրջանից ընտանիքի հիմնական ձևը Հայաստանում եղել է փոքր ընտանիքը, որին զուգահեռ պահպանվում էր նաև մեծ նահապետական ընտանիքը։ Այդ շրջանի հայկական ընտանիքում ևս հաստատված էր տղամարդու (հոր, ամուսնու, նրա բացակայության դեպքում՝ ավագ որդու) իշխանությունը։ Նա էր տնօրինում հողը, նյութական մյուս միջոցները, լուծում ընտանիքի չափահաս անդամների ամուսնության, ժառանգության և այլ հարցեր։ Հնագույն ընտանեկան ձևերի վերապրուկները հայերի մեջ, սկսած 20-րդ դարի սկզբից, աստիճանաբար վերանում են։

Ընտանիք

Սոցիալական խմբագրել

 
Ընտանիքի պատկերով Ոսկյա ապակուց Մեդալիոնի բաղադրատարր Ալեքսանդրիայից, Հռոմեական Եգիպտոսից 3–4-րդ դար, Բրեշիա, Սանտա Ջուլիայի թանգարան[1]

Ընտանիքի հիմնական գործառույթներից մեկը այն է, որ նա հիմք է ստեղծում սոցիալական և կենսաբանական էակների արտադրության և վերարտադրության համար։ Դա կարող է իրականացվել սնելով, խնամքի և դաստիարակության, իրավունքի, պարտականությունների, բարոյական և զգացմունքային կապերի ապահովմամբ[2][3]։ Այսպիսով, ընտանիքի փորձը ժամանակի հետ մեկտեղ փոխվում է։ երեխաների տեսանկյունից ընտանիքը հանդիսանում է ընտանեկան կողմնորոշում:ընտանիքը մեծ դեր է Խաղում երեխաների սոցիալականագման և գաղափարախոսութան զարգացման գործում[4]։ Ծնողների տեսանկյունից ընտանիքի նպատակը «սերունդների շարունակությունը» ապահովելն է, երեխաներ ծնելը սոցիալականացնելն ու գաղափարախոսութամբ դաստիարակելն է[5][6]։ Սակայն երեխաներ արտադրելը ընտանիքի միակ գործառույթը չէ։ Այն ապահովում է սոցիալականացումը, սեռական, աշխատանքային դաստիարակությունը,մարդկանց միջև միջև հարաբերությունների ստեղծումը, որն անհրաժեշտ է հասարակության համար տնտեսապես արդյունավետ ընտանիքի ձևավորման գործում[7][8][9]։

Չափ խմբագրել

Ընդհանուր առմամբ կանանց ծնելիության չափը տարբեր երկրներում տարբեր է [10]։ Ծնելիությունը ցածր է Արևելյան Եվրոպայի և Հարավային Եվրոպայի երկրներում և բարձր է աֆրիկյան երկրներում[10]։ Որոշ մշակույթներում ընտանիքի մոր նախընտրությունը վաղ տարիքից ազդում է երեխաների վաղահաս տարիքի վրա [11]։ Ծնված երեխաների թիվը սերտորեն կապված է այն երեխաների թվաքանակի հետ, որոնք հետո ընդհանուր առմամբ պետք է ծնվեն[12]։

Ընտանիքի տեսակներ խմբագրել

Թեև վաղ արևմտյան մշակույթների մարդաբանները և սոցիոլոգները ընտանիքը և ազգականությունը բացատրում են արյունակցական կապի վրա հիմնված հարաբերություններով, սակայն շատ հասարակություններում այն հասկանում են միասին ապրելու, սնվելու, խնամքը կիսելու գաղափարներով[2]։

Ընտանիքի ինստիտուտը խմբագրել

Ընտանիքի ինստիտուտը ապահովում է հասարակական կայունությունն ու հանդիսանում է վերջինիս ինքնավերարտադրման հիմնական միջոցներից:Ընտանիքը հասարակության ամենափոքր բջիջներից է, միևնույն ժամանակ այն սոցիալական կազմակերպության ամենատարածված տեսակն է։ Ընտանիքը նաև հասարակության հենսայուներից է և մարդկային հասարակության ամենաառանցքային սոցիալական ինստիտուտներից։ Ընտանիքի ձևավորման հիմքում ընկած է հասարակության նորմերի, դերերի և ստանդարտների յուրացումը։ Ընտանիքի ինստիտուտը հանդիսանում է հասարակագիտական այլ առարկաների ուսումնասիրության առարկան, ինչպես օրինակ՝ պատմության, ազգագրության, հոգեբանության, մարդաբանության համար։ Միջգիտական ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս պատկերացում կազմել ընտանիքի տարբեր կողմերի, հատկանի՛ների և գործառույթների մասին։ Ընտանիքի ինստիտուտը սերտորեն առնչվում է հասարակության մեջ առկա սովորոյթների,վարքի կանոններ, սպասումների, օրենքների հետ։ Օրենսդրական առումով ընտանեկան հարաբերությունների կարգավորումը ևս կարևորագույն նշանակություն ունի ներկայումս։ Ընտանեկան իրավունքը սահմանում է, թե ինչ է ընտանիքը, ինչպիսին են ամուսնու և կնոջ, ծնողների և զավակների իրավունքներն ու պարտականությունները։ Ընտանիքը որպես սոցիալական ինստիտուտ տարբերվում է սոցիալական խմբերից, քանի որ սոցիալական խումբը բաղկացած է որոշակի հավասար իրավունքներ ու դիրք ունեցող անդամներից մինչդեռ ընտանիքում կան մեկ, երբեմն էլ մի քանի սերունդների ներկայացուցիչներ, որոնց միջև ձևավորվող հարաբերությունները միատեսակ չեն։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Семья и род». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Афанасьева Т. М. Семья. — 2-е издание, перераб. и доп. — Москва: Просвещение, 1988. — 284 с. — ISBN 5-09-000400-5.
  • Богачёва Н. В. Дети как фактор стабильности семьи // Вестник Казанского государственного университета культуры и искусств, № 5, 2004. С. 52—54.
  • Гребенников И. В. Основы семейной жизни: Учебн. пособие. М.: Просвещение, 1991.
  • Гуляихин В. Н. Семья как субъект ранней правовой социализации // Юридические исследования. — 2013. — № 7. — С.56-66.
  • Добрынина О. А. Проблема формирования благоприятного социально-психологического климата семьи (на примере рабочих-металлургов): Дисс. … канд. психол. наук. Новокузнецк, 1992.
  • Ким Т. К. Воспитательный потенциал семьи // Педагогика, психология и медико-биологические проблемы физического воспитания и спорта, № 11, 2008. С. 95—98.
  • Мид М. Отцовство у человека — социальное изобретение Արխիվացված 2019-03-02 Wayback Machine // Мид М. Мужское и женское. Исследования полового вопроса в изменяющемся мире. М., РОССПЭН, 2004, с. 174—188.
  • Соловьёва А. В. Семья как фактор профессионального самоопределения молодёжи // Научные исследования в образовании, № 5, 2008. С. 58—60.
  • Торохтий В. С. Психологическое здоровье семьи и пути его изучения долголетие // Вестник психосоциальной и коррекционно-реабилитационной работы. 1996. № 3. С. 36—44.
  • Хэрн Л. Японская семья Արխիվացված 2019-03-18 Wayback Machine // Мир по-японски. СПб., 2000, с. 55-63.
  • Шнейдер Л. Б. Семейная психология: учебное пособие для вузов / Л. Б. Шнейдер. — Изд. 3-е. М.: Академический Проспект; Екатеринбург: Деловая книга, 2007.
  • Групповой отбор, происхождение человека и происхождение семьи (А. И. Фет. Инстинкт и социальное поведение. Второе издание). (չաշխատող հղում)
  • Werneck H., Werneck-Rohrer S. Psychologie der Familie. — Wien: WUV, 2000. — 355 S. — ISBN 3-85114-547-X

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jás Elsner (2007). "The Changing Nature of Roman Art and the Art Historical Problem of Style," in Eva R. Hoffman (ed), Late Antique and Medieval Art of the Medieval World, 11–18. Oxford, Malden & Carlton: Blackwell Publishing. 978-1-4051-2071-5, p. 17, Figure 1.3 on p. 18.
  2. 2,0 2,1 Schneider, David 1984 A Critique of the Study of Kinship. Ann Arbor: University of Michigan Press. p. 182
  3. Deleuze-Guattari (1972). Part 2, ch. 3, p. 80
  4. Russon, John, (2003) Human Experience: Philosophy, Neurosis, and the Elements of Everyday Life, Albany: State University of New York Press. pp. 61–68.
  5. George Peter Murdoch Social Structure p. 13
  6. Shyam, Radhey (2009). Clinical Child Psychology. Delhi: Gyan Books. էջեր 113–115. ISBN 9788178357614.
  7. Wolf, Eric. 1982 Europe and the People Without History. Berkeley: University of California Press. 92
  8. Harner, Michael 1975 "Scarcity, the Factors of Production, and Social Evolution," in Population, Ecology, and Social Evolution, Steven Polgar, ed. Mouton Publishers: the Hague.
  9. Rivière, Peter 1987 "Of Women, Men, and Manioc", Etnologiska Studier (38).
  10. 10,0 10,1 «The World Factbook — Central Intelligence Agency». Cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  11. Axinn, William G.; Clarkberg, Marin E.; Thornton, Arland (1994). «Family Influences on Family Size Preferences». Demography. 31 (1): 65. doi:10.2307/2061908. ISSN 0070-3370.
  12. Murphy, Michael (2013). «Cross-National Patterns of Intergenerational Continuities in Childbearing in Developed Countries». Biodemography and Social Biology. 59 (2): 101–126. doi:10.1080/19485565.2013.833779. ISSN 1948-5565.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ընտանիք հոդվածին
Տես՝ ընտանիք Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 110