Ծաղկաբույլ (լատին․՝ inflorescentia), ծաղկափթթություն, բույսերի տարեկան ընձյուղի ծաղիկներ կրող մաս։

Corypha umbraculifera-ի հսկա սպիտակ ծաղկաբույլը

Կազմություն խմբագրել

Կազմված է ճյուղավորված համակարգից և ծաղիկներից, որոնք զարգանում են տերևածոցերում։ Տիպիկ ծաղկաբույլերը զուրկ են բնականոն զարգացած վեգետատիվ տերևներից, որոնց փոխարեն առկա են միայն ծածկող տերևներն ու ծաղկակիցները։ Ծաղիկների թիվը ծաղկաբույլում կարող է հասնել մի քանիսից մինչև 1 մլն։ Ծաղկաբույլն առաջացել է հիմնականում ծաղիկների ծաղկակիր ընձյուղների կարճացմամբ։

Ըստ ձևի ծաղկաբույլերը բաժանվում են 2 խմբի՝

  • մոնոպոդիալ կամ բոտրիկական (ծաղկումը ներքևից վերև)
  • սիմպոդիալ կամ ցիմոզային (ծաղկումը վերևից ներքև)

Մոնոպոդիալ ծաղկաբույլերն իրենց հերթին լինում են պարզ և բարդ։ Պարզ ծաղկաբույլերից են՝ ողկույզը (հակինթ), վահանիկը (տանձենի), հասկը (եզան լեզու), կողրը (եգիպտացորեն), կատվիկը (ուռենի), գլխիկը (երեքնուկ), զամբյուղը (արևածաղիկ) և այլն։ Բարդ ծաղկաբույլեր են բարդ հասկը (ցորեն), հուրանը (եղրևանի), բարդ հովանոցը (գազար), բարդ վահանիկը։

Սիմպոդիալ ծաղկաբույլերը բաժանվում են 3 խմբի՝

  1. մոնոխազիումներ՝ յուրաքանչյուր առանցք տալիս է միայն մեկ ճյուղ
  2. դիխազիումներ՝ յուրաքանչյուր առանցք տալիս է երկու ճյուղ
  3. պլեոխազիումներ, որոնց առանցքը վերջին ճյուղի տակ առաջացնում է իրեն գերազանցող ճյուղեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 109