Կանանց իրավունքներ, ամբողջ աշխարհի կանանց ու աղջիկներին վերագրվող իրավունքներ ու իրավասություններ, որոնք հիմք են հանդիսացել 19-րդ դարում կանանց իրավունքների շարժման ու 20-րդ դարում ֆեմինիստական շարժման համար։ Որոշ երկրներում այս իրավունքներն ամրագրված են օրենքով, տեղական սովորույթներով ու վարվեցողությամբ, մինչդեռ այլ երկրներում դրանք անտեսված ու ճնշված են։ Մարդու իրավունքների ավելի ընդգրկուն պատկերացումներից տարբերվում են տղամարդկանց ու տղաների օգտին պատմական ու ավանդական կողմնակալության դեմ պահանջով, որն ուղղված է կանանց ու աղջիկների կողմից իրենց իրավունքներին տեր կանգնելուն[1]։

Էննի Քեննին և Քրիստաբել Պանկհյորստը Կանանց ընտրական իրավունքի համար պայքարելիս

Կանանց իրավունքներին առնչվող թեմաներն են՝ մարմնական ամբողջականության ու ինքնուրույնության իրավունքը, սեռական բռնությունից զերծ լինելու իրավունքը, կանանց ընտրական իրավունքը, պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքը, իրավական պայմանագրեր կնքելու իրավունքը, ընտանեկան իրավունքը, աշխատելու իրավունքը, արդար աշխատավարձի իրավունքը, վերարտադրողական իրավունքները, սեփականության իրավունքը և կրթություն ստանալու իրավունքը[2]։

Պատմություն խմբագրել

Հնագույն պատմություն խմբագրել

Միջագետք խմբագրել

 
Հնագույն շումերական բաս-ռելիեֆ, որտեղ պատկերված է բանաստեղծուհի Էնհեդուաննան

Հնագույն Շումերիայում կանայք կարող էին գույք գնել, որպես սեփականություն ունենալ, վաճառել կամ ժառանգել[3]։ Կարող էին զբաղվել առևտրով[3] ու դատարանում որպես վկա ցուցմունք տալ[3]։ Սակայն նրանց ամուսիններն իրավունք ունեին ամուսնալուծվելու մանր զանցանքների համար[3], իսկ ամուսնալուծված տղամարդը կարող էր կրկին ամուսնանալ այլ կնոջ հետ, երթ իր առաջին կինը զավակ լույս աշխարհ բերած չլիներ[3]։ Կանացի Ինաննա աստվածությունը լայնորեն երկրպագվում էր[4]:182։ Աքքադացի բանաստեղծուհի Էնհեդուաննան, որը Ինաննայի քրմուհին էր ու Սարգոնի դուստրը, հայտնի ամենահին գրողն է, որի անունը գրառվել է[5]։ Հին բաբելոնյան օրենքները թույլ էին տալիս ամուսնուն բաժանվել կնոջից ցանկացած պարագայում[4]:140, բայց այդպես վարվելիս նա պետք է կնոջը հետ վերադարձներ նրա ամբողջ ունեցվածքն ու երբեմն էլ տուգանք վճարեր նրան[4]:140։ Շատ օրենքներ կնոջն արգելում էին ամուսնուն դիմել ամուսնալուծության պահանջով, իսկ այդ պահանջը ներկայացրած կնոջը ենթարկում էին այն պատիժներին, ինչով պատժվում էր ամուսնական անհավատարմության մեջ բռնված կինը[4]:140․ որոշ բաբելոնական ու ասորական օրենքներ, սակայն, կանանց վերապահում էին ամուսնալուծվելու նույն իրավունքն, ինչ տղամարդկանց և նրանցից պահանջում էին ճիշտ նույն տուգանքը[4]:140։ Արևելասեմիտական աստվածությունների մեծամասնությունը արական էր[4]:179։

Եգիպտոս խմբագրել

 
Կին փարավոն Հաթշեփուստի արձանը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

Հին Եգիպտոսում կանայք վայելում էին տղամարդկանց հավասար իրավունքներ, սակայն դրանք կախված էին դասակարգային կառուցվածքից։ Հողային կալվածքները մորից անցնում էին դստերը, և կանայք իրավասու էին տնօրինել իրենց ունեցվածքը։ Հին Եգիպտոսում կանայք կարող էին գնել, վաճառել, օրինական պայմանագրի կողմ հանդիսանալ, կտակ իրականացնող և օրինական փաստաթղթերում վկա լինել, դատական գործ հարուցել և երեխաներ որդեգրել[6]։

Հնդկաստան խմբագրել

Վեդայական դարաշրջանի սկզբում[7] կանայք ունեին սեռային հավասարություն տղամարդկանց հետ կյանքի բոլոր բնագավառներում[8]։ Հին հնդկական քերականներ Պատանջալիի և Կատյայանիի աշխատություններում ասվում է, որ վեդայական դարաշրջանի սկզբում կանայք կրթություն էին ստանում[9][10]։ Կանայք ամուսնանում էին հասուն տարիքում և հավանաբար ազատ են եղել ամուսին ընտրելու հարցում[11]։

Հունաստան խմբագրել

Չնայած հին Հունաստանի քաղաք-պետություններում կանայք զրկված էին քաղաքական և հավասար իրավունքներից, նրանք ազատ շարժման հնարավորություն են ունեցել մինչև Արխաիկ Հունաստանի ժամանակաշրջանը[12]։ Պահպանվել են գրառումներ այն մասին, որ հնագույն Դելֆիում, Գորտինում, Թեսալիայում, Մեգարայում և Սպարտայում կամնայք տիրում էին հողերի, որը մասնավոր ունեցվածքի այն ժամանակվա ամենահեղինակավոր ձևն էր[13]։ Սակայն արխաիկ դարաշրջանից հետո օրենսդիրներն սկսել են սեռային խտրականությամբ օրենքներ ընդունել, որոնք հանգեցրել են կանանց իրավունքների նվազեցմանը[12]։ Հին Աթենքի կանայք իրավաբանական անձի կարգավիճակ չեն ունեցել, այլ համարվել են տղամարդ տիրոջ (հունարեն՝ kyrios) կողմից գլխավորվող ընտանիքի (հունարեն՝ oikos) անդամ։ Նախքան ամուսնությունը կանայք գտնվել են հոր կամ այլ տղամարդ հարազատի խնամակալության տակ։ Ամուսնությունից հետո ամուսինն է դարձել կնոջ տերը։ Քանի որ կանանց արգելվել է մասնակցել դատական գործընթացների, նրա անունից ներկայացել է նրա տերը[14]։ Աթենքի կանայք սեփականության իրավունք են ունեցել միայն նվերների, օժիտի կամ ժառանգության նկատմամբ, թեև նրանց տերն իրավունք է ունեցել տնօրինել կնոջ ունեցվածքը[15]։ Աթենքի կանայք կարող էին միայն այնպիսի պայմանագիր կնքել, որն արժենար «գարու մեդիմնոսից» պակաս, որը թույլ էր տալիս կանանց զբաղվել մանր առևտրով[14]։ Հնադարյան Աթենական ժողովրդավարությունից կանայք սկզբունքորեն և գործնականում մեկուսացված էին։ Ստրուկներն ազատվելուց հետո կարող էին դառնալ Աթենքի քաղաքացի, բայց ոչ մի կին երբևէ հինադարյան Աթենքի քաղաքացիություն չի ստացել[16]։ Հին Աթենքում կանանց արգելվում էր բանաստեղծ, գիտնական, քաղաքական գործիչ ու նկարիչ դառնալ[17]։ Աթենքում հելլենականության դարաշրջանի ընթացքում փիլիսոփա Արիստոտելը կարծում էր, թե կանայք բերում են չարիք ու անկարգություն, այդ պատճառով ավելի լավ է նրանց հասարակությունից մեկուսացրած պահել։ Այս անջատումը ենթադրում էր gynaikeion կոչվող սենյակում բնակվել ու տնային պարտականություններ կատարել ու տղամարդկանց աշխարհի հետ շատ քիչ կապ ունենալ։ Սրանով նաև ապահովագրվում էր կանանց կողմից իրենց ամուսիններին օրինական ժառանգների պարգևումը։ Աթենքի կանայք քիչ կրթություն էին ստանում, որը սահմանափակվում էր տնային ուսուցմամբ, որի ժամանակ նրանց սովորեցնում էին մանել, գործել, եփել ու տալիս փողի մասին որոշ գիտելիք[17]։ Չնայած սպարտացի կանայք պաշտոնապես մեկուսացված էին ռազմական և քաղաքական կյանքից, նրանք վայելում էին սպարտացի ռազմիկների մայրերը լինելու կարգավիճակը։ Երբ տղամարդիկ զբաղվում էին ռազմական գործունեությամբ, կանայք իրենց վրա էին վերցնում կալվածքները ղեկավարելու պարտականությունը։ Մ․թ․ա 4-րդ դարի ձգձգված պատերազմի պատճառով սպարտացի կանանց էր պատկանում ամբողջ Սպարտայի հողերի և ունեցվածքի մոտավորապես 35% - 40% -ը[18][19]։ Հլլենիստական ժամանակաշրջանում ամենահարուստ սպարտացիների մի մասը կանայք էին[20]։ Սպարտացի կանայք վերահսկում էին իրենց սեփական ունեցվածքը, ինչպես նաև բանակում գտնվող տղամարդ հարազատների ունեցվածքը[18]։ Աղջիկները, ինչպես և տղաները, կրթություն էին ստանում[18][21]։ Բայց չնայած տեղաշարժի համեմատաբար մեծ ազատությանը, սպարտացի կանանց դերը քաղաքականության մեջ նույնն էր, ինչ որ Աթենքի կանանցը[17]։ Պլատոնը կարծում էր, թե կանանց քաղաքացիական ու քաղաքական իրավունքներ տալը էապես կփոխի տնային տնտեսության և պետության բնույթը[22]։ Արիստոտելը, որը կրթություն էր ստացել Պլատոնի մոտ, ժխտում էր, թե կանայք ստրուկներ են կամ սեփականություն, բացատրելով, որ «բնությունն է տարանջատել կանանց և ստուկներին», բայց բնական էր համարում կանանց գնելը։ Նա պնդում էր, թե կանանց գլխավոր խնդիրը տղամարդու կողմից ստեղծված ընտանեկան ունեցվածքը պահպանելն է։ Ըստ Արիստոտելի՝ կանանց աշխատանքը արժեք չուներ, քանի որ «տնտեսության կառավարումը նույնական չէ հարստություն ստեղծելու հետ, որովհետև մեկն օգտագործում է մյուսի ստեղծած նյութերը»[23]։ Այս տեսակետներին հակառակ ստոիկ փիլիսոփաները պնդում էին, թե երկու սռերն էլ հավասար են, ու սեռային անհավասարությունը դիտարկում էին որպես բնության օրենքներին դեմ[24]։ Այս առումով նրանք հետևում էին կինիկներին, ըստ որոնց՝ կանայք ու տղամարդիկ պետք է հագնեին նույն հագուստն ու ստանային նույն կրթությունը։ Նրանք ամուսնությունը համարում էին հավասարների միջև բարոյական ընկերակցություն, ոչ թե կենսաբանական կամ սոցիալական անհրաժեշտություն և կիրառում էին իրենց տեսակետները և՛ իրենց կյանքում, և՛ ուսմունքներում։ Ստոիկներն ընդունել են կինիկների տեսակետներն ու դրանք ավելացրել մարդու բնույթի վերաբերյալ իրենց տեսություններին, այդպիսով իրենց սեռական էգալիտարիզմը դնելով ուժեղ փիլիսոփայական հիմքի վրա[24]։

Հռոմ խմբագրել

 
Պոմպեի որմնանկար, որտեղ պատկերված են տղամարդու հետ ներկերի խանութում աշխատող կանայք

Հռոմեական օրենքներն ստեղծվել էին տղամարդկանց կողմից՝ հօգուտ տղամարդկանց[25]։ Կանայք ձայնազուրկ էին ու չէին կարող զբաղեցնել հասարակական պաշտոններ[26]։ Հին Հռոմում ազատ ծնված կանայք քաղաքացիներ էին, որոնք ունեին իրավական արտոնություններ և պաշտպանություն, որոնցից զուրկ էին ոչ քաղաքացիներն ու ստրուկները։ Հռոմեական հասարակությունը հայրիշխանական էր, և կանայք չէին կարող ընտրությն մասնակցել, պաշտոն զբաղեցնել կամ ծառայել բանակում[27]։ Բարձր հասարակարգի կանայք քաղաքական ազդեցույուն ձեռք էին բերում ամուսնության կամ մայրանալու միջոցով։ Հռոմեական հանրապետության տարիներին Գրակխի եղբայրների մայրն ու Հուլիոս Կեսարի մայրը հայտնի էին որպես օրինաակելի կանայք, որոնք նպաստել էին իրենց որդիների կարիերային։ Հռոմեական կայսրության ժամանակ կայսեր ընտանիքին պատկանող կանայք կարող էին ունենալ զգալի քաղաքական իշխանություն ու հաճախ պատկերվում էին արվեստի մեջ ու մետաղադրամնեի վրա[28]։ Հռոմեական հասարակության կենտրոնական դեմքը pater familias կամ ընտանիքի տղամարդ գլխավորն էր, որն իշխանություն ուներ իր երեխաների, ծառաների ու կնոջ վրա[25]։ Աղջիկները տղաներին հավասար ժառանգական իրավունքներ ունեին, եթե իրենց հայրը մահացել էր առանց կտակ թողնելու[29]։ Երեխա ունենալը խրախուսվում էր պետության կողմից և մ․թ․ա․ 27–14 թվականներին «երեք երեխաների օրինական իրավունքը» երեք երեխա ծնած կնոջը շնորհում էր սիմվոլիկ պատիվներ ու նրան ազատում տղամարդու վերահսկողությունից[30]։ Հռոմեական հանրապետության վաղ շրջանում հարսնացուն իր հոր վերահսկողությունից անցնում էր ամուսնու «ձեռքը» և ենթարկվում նրա կամքին[31]։ Ամուսնության այս տեսակից հրաժարվել են Հուլիոս Կեսարի իշխանության օրոք, երբ անգամ ամուսնությունից ու ամուսնու տուն տեղափոխվելուց հետո հետո կինն օրենքով դարձյալ մնում էր իր հոր իշխանության տակ։ Սա անկախության առաջին դրսևորումն էր, որը վայելում էին հռոմեացի կանայք[32]։ Թեև օրինական հարցերում կանայք պատասխանատու էին իրենց հոր առջև, նրանք ազատ էին նրա վերահսկողությունից իրենց առօրյա կյանքում[33], իսկ ամուսինն օրինական որևէ ազդեցություն չուներ կնոջ վրա[34]։ Հոր մահից հետո կինն օրենքով ազատագրվում էր։ Ամուսնացած կինը պահպանում էր ամուսնությամբ ձեռք բերված ունեցվածքը[35]։ Դասական հռոմեական իրավունքով տղամարդուն արգելվում էր կնոջը ֆիզիկական բռնության ենթարկել կամ ստիպել նրան սեքսով զբաղվել[36]։ Կնոջը ծեծելը բավարար հիմք էր ամուսնալուծության կամ ամուսնու դեմ այլ դատական գործընթացների համար[37]։

Ընտրական իրավունք, ձայնի իրավունք խմբագրել

Միջազգային և տարածաշրջանային օրենսդրություն խմբագրել

ՄԱԿ-ի համակարգում գործում են կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիա (1954 թվականից), ամուսնացած կնոջ քաղաքացիության մասին կոնվենցիա (1958 թվականից), կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա (1981 թվականից) և դրան կից ֆակուլտատիվ արձանագրություն (2000 թվականից)։ ԻՀԿ համակարգում գործում են կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիա (1954 թվականից), կանանց քաղաքացիական իրավունքների մասին կոնվենցիա և կանանց դեմ բռնության վերացման մասին կոնվենցիա (1995 թվականից), Աֆրոմիության համակարգում՝ «Մապուտուի արձանագրությունը» կանանց իրավունքների մասին (2005 թվականից)՝ Մարդու և ժողովուրդների իրավունքների Աֆրիկյան խարտիայի նկատմամբ։ ՄԱԿ-ի կոնվենցիաների շարքում սեռերի իրավահավասարությանը նվիրված է № 100 կոնվենցիան (ուժի մեջ է 1953 թվականից)։ Շատ այլ պայմանագրեր նախատեսում են խտրականություն սեռերի մեջ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hosken, Fran P., 'Towards a Definition of Women's Rights' in Human Rights Quarterly, Vol. 3, No. 2. (May 1981), pp. 1–10.
  2. Lockwood, Bert B. (ed.), Women's Rights: A "Human Rights Quarterly" Reader (Johns Hopkins University Press, 2006), 978-0-8018-8374-3.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kramer, Samuel Noah (1963), The Sumerians: Their History, Culture, and Character, Chicago, Illinois: University of Chicago Press, էջ 78, ISBN 978-0-226-45238-8
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Nemet-Nejat, Karen Rhea (1998), Daily Life in Ancient Mesopotamia, Daily Life, Greenwood, ISBN 978-0313294976
  5. Binkley, Roberta (2004). «Reading the Ancient Figure of Enheduanna». Rhetoric before and beyond the Greeks. SUNY Press. էջ 47. ISBN 9780791460993.
  6. Joshua J. Mark (2016 թ․ նոյեմբերի 4). «Women in Ancient Egypt». Ancient History Encyclopedia. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  7. Madhok, Sujata. «Women: Background & Perspective». InfoChange India. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 24-ին.
  8. Mishra, R. C. (2006). Women in India: towards gender equality. New Delhi: Authorspress. ISBN 9788172733063. Details.
  9. Varttika by Katyayana, 125, 2477
  10. Comments to Ashtadhyayi 3.3.21 and 4.1.14 by Patanjali
  11. Majumdar, R.C.; Pusalker, A.D. (1951). «Chapter XX: Language and literature». In Majumdar, R.C.; Pusalker, A.D. (eds.). The history and culture of the Indian people, volume I, the Vedic age. Bombay: Bharatiya Vidya Bhavan. էջ 394. OCLC 500545168.
  12. 12,0 12,1 Nardo, Don (2000). Women of Ancient Greece. San Diego: Lucent Books. էջ 28.
  13. Gerhard, Ute (2001). Debating women's equality: toward a feminist theory of law from a European perspective. Rutgers University Press. էջ 33. ISBN 978-0-8135-2905-9.
  14. 14,0 14,1 Blundell, Sue (1995). Women in ancient Greece, Volume 1995, Part 2. Harvard University Press. էջ 114. ISBN 978-0-674-95473-1.
  15. Blundell, Sue (1995). Women in ancient Greece, Volume 1995, Part 2. Harvard University Press. էջ 115. ISBN 978-0-674-95473-1.
  16. Robinson, Eric W. (2004). Ancient Greek democracy: readings and sources. Wiley-Blackwell. էջ 302. ISBN 978-0-631-23394-7.
  17. 17,0 17,1 17,2 Pry, Kay O (2012). «Social and Political Roles of Women in Athens and Sparta». Sabre and Scroll. 1 (2). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 13-ին.
  18. 18,0 18,1 18,2 Pomeroy, Sarah B. Goddess, Whores, Wives, and Slaves: Women in Classical Antiquity. New York: Schocken Books, 1975. pp. 60–62.
  19. Tierney, Helen (1999). Women's studies encyclopaedia, Volume 2. Greenwood Publishing Group. էջեր 609–10. ISBN 978-0-313-31072-0.
  20. Pomeroy, Sarah B. Spartan Women. Oxford University Press, 2002. p. 137 [1]
  21. Pomeroy 2002, էջ. 34
  22. Robinson, Eric W. (2004). Ancient Greek democracy: readings and sources. Wiley-Blackwell. էջ 300. ISBN 978-0-631-23394-7.
  23. Gerhard, Ute (2001). Debating women's equality: toward a feminist theory of law from a European perspective. Rutgers University Press. էջեր 32–35. ISBN 978-0-8135-2905-9.
  24. 24,0 24,1 Colish, Marcia L. (1990). The Stoic Tradition from Antiquity to the Early Middle Ages: Stoicism in classical Latin literature. BRILL. էջեր 37–38. ISBN 978-90-04-09327-0.
  25. 25,0 25,1 Smith, Bonnie G (2008). The Oxford Encyclopedia of Women in World History: 4 Volume Se. London, UK: Oxford University Press. էջեր 422–25. ISBN 978-0-19-514890-9.
  26. A. N. Sherwin-White, Roman Citizenship (Oxford University Press, 1979), pp. 211, 268; Bruce W. Frier and Thomas A.J. McGinn, A Casebook on Roman Family Law (Oxford University Press, 2004), pp. 31–32, 457, et passim.
  27. A.N. Sherwin-White, Roman Citizenship (Oxford University Press, 1979), pp. 211 and 268; Bruce W. Frier and Thomas A.J. McGinn, A Casebook on Roman Family Law (Oxford University Press, 2004), pp. 31–32, 457, et passim.
  28. Walter Eck, "The Emperor and His Advisors", Cambridge Ancient History (Cambridge University History, 2000), p. 211.
  29. David Johnston, Roman Law in Context (Cambridge University Press, 1999), chapter 3.3; Frier and McGinn, A Casebook on Roman Family Law, Chapter IV; Yan Thomas, "The Division of the Sexes in Roman Law", in A History of Women from Ancient Goddesses to Christian Saints (Harvard University Press, 1991), p. 134.
  30. Yan Thomas, "The Division of the Sexes in Roman Law", in A History of Women from Ancient Goddesses to Christian Saints (Harvard University Press, 1991), p. 133.
  31. Frier and McGinn, A Casebook on Roman Family Law, p. 20.
  32. Eva Cantarella, Pandora's Daughters: The Role and Status of Women in Greek and Roman Antiquity (Johns Hopkins University Press, 1987), pp. 140–41; J.P. Sullivan, "Martial's Sexual Attitudes", Philologus 123 (1979), p. 296, specifically on sexual freedom.
  33. Beryl Rawson, "The Roman Family", in The Family in Ancient Rome: New Perspectives (Cornell University Press, 1986), p. 15.
  34. Frier and McGinn, A Casebook on Roman Family Law, pp. 19–20, 22.
  35. Frier and McGinn, A Casebook on Roman Family Law, pp. 19–20.
  36. Frier and McGinn, A Casebook on Roman Family Law, p. 95.
  37. Garrett G. Fagan, "Violence in Roman Social Relations", in The Oxford Handbook of Social Relations (Oxford University Press, 2011), p. 487.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանանց իրավունքներ» հոդվածին։