Ընտանեկան իրավունք
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։(Հունվար 2012) |
Ընտանեկան իրավունք, իրավունքի առանձին ճյուղ, որը առաջացել է դասակարգային հարաբերությունների ծագմանը զուգընթաց և հասարակարգերի փոփոխության ընթացքում փոխվել է։ Ստրկատիրական շրջանի ամուսնաընտանեկան իրավունքը` արտահայտելով ժամանակի հասարակական հարաբերությունները, պահպանել է նաև նախնադարյան համայնական կարգերից մնացած առանձին սովորույթներ։ Ամուսնությունը դիտվել է որպես աշխարհիկ իրավական դաշնադրություն, հարսանիքը՝ դրա հասարակական ճանաչման միջոց։ Նահապետական ընտանիքներում գույքի միակ սեփականատերը ընտանիքի գլուխն է համարվել. այդ իրավունքը փոխանցվել է ավագ որդուն։ Ավատատիրական շրջանում ամուսնաընտանեկան հարաբերությունները կարգավորվել են աշխարհիկ և կանոնական իրավունքի նորմերով։ Ամուսնությունն առանց եկեղեցական ծեսի անվավեր է ճանաչվել։ Արգելվել է բազմակնությունը, այլադավանի հետ ամուսնությունը և այլն։ Պարտադիր էին ամուսնանալու որոշակի տարիքը, փոխադարձ համաձայնությունը, ամրագրված էին երեխաների նկատմամբ հոր իշխանությունը և նրա անձնական ու գույքային իրավունքները[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «2&hId= 1198 Իրավունք, Հայկական Հանրագիտարան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.
2․ https://personallawyer.am/hy/company/article?url=the_child_should_live_with(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընտանեկան իրավունք» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 109)։ |