Կինիկներ (հուն․՝ κυυικός, Κυνόσαργες՝ Կինոսարգես՝ բլուր Աթենքում), ցինիկներ (լատին․՝ cynici), Հին Հունաստանում գործած սոկրատեսյան փիլիսոփայական ամենանշանակալից դպրոցներց մեկը, որի հիմնադիրը համարվում է Սոկրատեսի աշակերտ Անտիսթենեսը[1], իսկ ամենավառ ներկայացուցիչը՝ Դիոգենես Սինոպացին։

Կինիկներ

Գաղափարախոսություն խմբագրել

Անտիկ պոլիսների ճգնաժամի պայմաններում կինիկները (Անտիսթենես, Դիոգենես Սինոպացի, Կրատես) արտահայտել են ազատ հույների աղքատ դասերի գաղափարախոսությունը։ Առավել հայտնի են նրանց բարոյական ըմբռնումները։ Կինիկները ձգտել են ծայրահեղ պարզեցված ապրելակերպի մշակման, որի սկզբունքները գործնականում կիրառել են իրենց կյանքում։ Մարդու էությունն ու երջանկությունը գտել են սոցիալական շրջապատից դուրս, անհատի բարոյական ինքնուրույնության մեջ, այս պատճառով կոչ են արել ասկետիզմ և կոսմոպոլիտիզմ, վերադարձ դեպի բնություն, ժխտել են կրոնը, բարոյականությունը, իրավունքը և ընդհանրապես քաղաքակրթությունն ու նրա նշանակությունը մարդու կյանքում, լավագույն են համարել մարդու ծայրահեղ թշվառ, նույնիսկ նվաստացուցիչ վիճակը։ Սոցիալ-բարոյական ըմբռնումների և հասարակական նորմերի նկատմամբ նրանց անտարբերության արտահայտություն են տակառում Դիոգենեսի բնակվելու և Կրատեսի՝ ուղղակի հրապարակում ամուսնանալու ավանդությունները։ Իմացաբանության մեջ կինիկները հարել են սոփեստների սենսուալիզմին։

Կինիկների ուսմունք խմբագրել

Կինիկների ուսմունքը ստոիցիզմի անմիջական հիմքերից է, իսկ նրանց ընդունած ապրելակերպի սկզբունքները ազդել են քրիստոնեական ասկետականության գաղափարախոսության ձևավորման վրա։

Հայտնի կինիկներ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 432