Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 35, 2023 թ.
- ․․․աշխարհի ամենաթանկ սուրճը (լուսանկարում), նախքան սպառողներին հասնելը, ինչ-որ մեկն ուտում է։
- ․․․Փարիզում կայացած 2-րդ ամառային Օլիմպիական խաղերի գոլֆի մրցաշարի հաղթող ամերիկուհին (լուսանկարում) մինչև կյանքի վերջը չի իմացել, որ եղել է օլիմպիական չեմպիոն։
- ․․․վիրահատական ինքնատիպ միջամտությունից հետո մարդը կարող է տեսնել ատամով։
- ․․․Իռլանդիայում երկար տարիներ գործել է մի լվացքատուն, որն օգտագործել է Գերմանիայի նացիստական կուսակցության խորհրդանիշը։
- ․․․աշխարհի տարբեր երկրներում քաղաքական պաշտոններում ընտրվել են կենդանիներ՝ այծ, կատու, ավանակ, շուն և այլն։
- ... Ֆրանսիայում լույս տեսնող թերթերից մեկում տպագրվում է խաչբառ, որի պատասխանները կարելի է իմանալ միայն չորս տարի հետո։