Սև փղոսկրի սուրճ (անգլ.՝ Black Ivory coffee), սրճի տեսակ է, որ ստացվում է հյուսիսային Թաիլանդում։ Այս որակի սուրճը ստացվում է արաբիկա տեսակի սրճի հատիկները փղի ուտելուց և արտաթորելուց հետո[1][2]։ Սրճի ստեղծողը Բլեյք Դինկինն է։

Black Ivory
Black Ivory

Սև փղոսկրի սրճի համի վրա ազդում է փղի ստամոքսահյութը, որը քայքայում է սրճի սպիտակուցները։ 15-30 ժամ գտնվելով փղի ստամոքսում՝ սրճի հատիկները ձեռք են բերում յուրահատուկ համ ու բույր, միաժամանակ կորցնելով սովորական սրճի դառնությունը[2]։

Գինը խմբագրել

Սև փղոսկրի սուրճ վաճառվում է Հյուսիսային Թաիլանդի, Մալդիվների և Աբու Դաբիի մի քանի լյուքս դասի հյուրանոցներում։ Մեկ բաժակի արժեքը 50 դոլար է, կիլոգրամինը՝ 1100 դոլար։ 2012 թվականի դրությամբ սև փղոսկրի սուրճն աշխարհի ամենաթանկ սուրճն է[3]։

Բարեգործություն խմբագրել

Golden Triangle Asian Elephant Foundation հիմնադրամը վաճառքից ստացած շահույթի 8%-ը տրամադրում է բարեգործական նպատակներին։ Փղերի համար դեղորայք են գնում և կազմակերպում են անասնաբուժական օգնություն, օգնում են փողոցային փղերին և փիղ վարժեցնողներին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարց ու պատասխան Սև փղոսկրի սրճի մասին (անգլ.)
  2. 2,0 2,1 sci-tech-today.com կայքում Սև փղոսկրի սրճի մասին հեղ. Jocelyn Gecker Արխիվացված 2013-02-01 archive.today (անգլ.)
  3. Սև փղոսկրի սուրճը ամենաթանկ սուրճն է։
  4. (Associated Press) (07.12.2012). «Coffee from an elephant's gut fills a $50 cup». USA Today. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև փղոսկրի սուրճ» հոդվածին։