Էշ
Էշ
Ընտանի ավանակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Միասմբակավորներ
Ընտանիք Ձիեր
Ցեղ Իսկական ձիեր
Տեսակ Վայրի ավանակ
Ենթատեսակ Ընտանի ավանակ
Լատիներեն անվանում
Equus asinus asinus


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Էշ, (լատին․՝ Asinus), ձիերի սեռի միասմբակ կենդանի։ Վայրի տեսակներ հանդիպում են Աֆրիկայում (նուբիական և սոմալիական էշեր) և Ասիայում (կուլան, օնագր և այլն)։ Ընտանիները տարածված են գրեթե բոլոր հարավային երկրներում և կազմում են երեք խումբ.

  1. Աֆրիկայի և Ասիայի փոքր էշեր (դրանց են պատկանում նաև Հարավային Կովկասի, Դաղստանի, Ղազախստանի և Միջին Ասիայի ցեղերը)
  2. Աֆրիկայի և Ասիայի խոշոր էշեր, որոնցից նախկին ԽՍՀՄ երկրներում տարածված են մարիական և Համադանի ցեղերը
  3. բուծարանային ցեղեր, առավել տարածվածներից են չինական, ֆրանսիական, իսպանական և ամերիկյան էշերը

Էշերը սեռահասուն են դառնում 3 տարեկանում։ Հղիությունը տևում է մոտ 12 ամիս։ Ապրում է 13-20 տարի։ Օգտագործում են որպես բանող կենդանի և ջորի ստանալու համար։ Հայկական լեռնաշխարհում վայրի էշը տարածված է եղել դեռևս միջին քարի դարում, հատկապես Վայքի և Ուրծի անտառային շրջաններում։ Երևանից 7 կիլոմետր հարավ-արևելք տուֆաշերտերի տակ և այլ վայրերում գտնվել են էշերի ոսկորներ։ Կենդանաբանները դրանք վերագրում են նշված դարաշրջանին։ Հայաստանում էշը ընտելացվել է սկսած էնեոլիթից։ Օգտագործվել է որպես մսատու, ապա՝ միայն բանող կենդանի։ Կաշվից պատրաստել են թմբուկ և տրեխ։ Կաթով բուժում են թոքերի և շնչուղիների հիվանդությունները։

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էշ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էշ» հոդվածին։


Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Էշ հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 60