Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 24, 2018 թ.
- ...Հովհաննես Պողոս II-ը հրաժարվել է Sedia Gestatoria տեղափոխվող գահավորակից՝ գերադասելով տեղափոխվել պապամոբիլով:
- ...Իսիկ Կուլ լճի ջրերը երբեք չեն սառչում, որովհետև լիճը գտնվում է ծովի մակերևույթից 1600 մետր բարձրության վրա:
- ...1899 թվականին Իսպանիան 20 միլիոն դոլարի դիմաց ԱՄՆ-ին զիջեց Գվատեմալան, Կուբան, Պուերտո Ռիկոն և Ֆիլիպինները:
- ...Սանկտ Պետերբուրգը կառուցված է 101 կղզիների վրա, որոնք միմյանց հետ կապված են 500-ից ավելի կամուրջներով: Իսկ Վենետիկը զիջում է կամուրջներով՝ 378, սակայն գերազանցում է կղզիներով՝ 118:
- ...Նորվեգիայի Բերգեն քաղաքի արվարձանում բազմաթիվ տներ միանման են: Որպեսզի երեխաները չշփոթեն իրենց տները, յուրաքանչյուր դռան վրա փակցված է տանտիրուհու նկարը:
- ...1983 թվականին Յուրի Անդրոպովի հրավերով ԽՍՀՄ է այցելել ամերիկացի դպրոցական Սամանթա Սմիթը, որը աշխարհում հայտնի էր դարձել` «Սառը պատերազմ»-ի ամենաթեժ տարիներին Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Յուրի Անդրոպովին գրած նամակով: