Կազակներ (արձանախումբ, Վոլգոդոնսկ)

արձանախումբ Վոլգոդոնսկում

«Կազակներ» քանդակագործական խումբ (ռուս.՝ Скульптурная группа «Казаки»), կոթողային կոմպոզիցիա ՌԴ Ռոստովի մարզի Վոլգոդոնսկ քաղաքի հյուսիսարևմտյան ծայրամասում։ Զարդարում է Վոլգա-Դոն նավարկելի ջրանցքի թիվ 15 ջրարգելակը (շլյուզ)։ Կանգնեցվել է 1953 թվականին՝ ճարտարապետ Լեոնիդ Պոլյակովի և քանդակագործ Գեորգի Մոտովիլովի նախագծով։ ՌԽՖՍՀ Նախարարների խորհրդի 1960 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1327 որոշմամբ արձանախումբը ներառվել է պետական նշանակության հուշարձանների ցանկում։ «Կազակներ» քանդակագործական խումբը Վոլգոդոնսկի և Վոլգոդոնսկի շրջանի մշակութային ժառանգության դաշնային նշանակության միակ օբյեկտն է[1]։ Կազակների քանդակները խորհրդանշում են Կուբանի կազակական հեծելազորային կորպուսի գվարդիականների սխրանքը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին և Դոնի կազակության ռազմական փառքն ամբողջությամբ[2]։

«Կազակներ» քանդակագործական խումբ
«Կազակներ» քանդակագործական խումբը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակտեսարժան վայր, արձան և մշակութային ժառանգություն
Ստեղծում1953
Բարձրություն9 մետր
Լայնություն4,5 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՎոլգոդոնսկ
Նյութպղինձ
Ներկա վիճակկանգուն
 Cossacks (sculpture composition) Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Քանդակագործական կոմպոզիցիան բաղկացած է երկու աշտարակ-սյուներից, որոնք գտնվում են Վոլգա-Դոն նավարկելի ջրանցքի վերջին` թիվ 15, ջրարգելակի երկու կողմերում։ Դրանց վրա տեղադրված են ձիավորների քանդակներ։ Պատվանդանները պատրաստված են վաղ կլասիցիզմի ոգով, վերևից զարդարված են լողաթավոր գոտիով։ Լայնությունը հիմքի մոտ 4,5 մ է, բարձրությունը` 9 մ։ Հուշատախտակի գրությունը հայտնում է.

  Այստեղ 1942 թվականի օգոստոսին, պաշտպանելով Կովկասի դարպասները, մինչև մահ կանգնած էին Կուբանի կազակական կորպուսի գվարդիականները` աշխարհին զարմացնելով իրենց տոկունությամբ և ոգու վեհությամբ։  

Համազգեստով կազակները պատկերված են ծառս կանգնած ձիերի վրա։ Կազակներից մեկը վրա է բերել թուրը, մյուսն այն պահում է գլխավերևում[2]։ Քանի որ «Կազակները» մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է, մերձակա տարածքում արգելվում է վարել տնտեսական կամ որևէ այլ գործունեություն, որը կարող է բացասաբար ազդել տվյալ օբյեկտի վրա, բացի դրանից, արգելվում է տեղադրել որևէ տեղեկատվական կամ գովազդային վահանակ և կտրել բուսականությունը[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сайт «Объекты культурного наследия (памятники истории и культуры) народов Российской Федерации». СКУЛЬПТУРНАЯ ГРУППА "КАЗАКИ". № 6110042000». Վերցված է 2017 Մարտ 2-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 «Памятник «Донские казаки»» (ռուսերեն). Донской туризм. Ростовская область. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  3. ««Казаки» на судоходном канале в Волгодонске попали в особо охраняемую зону». Блокнот. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.