Խարբուկ
Խարբուկ | |
Խարբուկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Եղերդակայիններ (Cichorioideae) |
Տրիբա | Cichorieae |
Ենթատրիբա | Crepidinae |
Ցեղ | Lapsana |
Տեսակ | Խարբուկ (L. communis) |
Միջազգային անվանում | |
Lapsana communis |
Խարբուկ (լատին․՝ Lapsana), խաբվան, ստնքախոտ, խարշուկ, ղճի, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Տարածվածություն խմբագրել
Տարածված է բոլոր մարզերում։ Աճում ստորինից մինչև վերին լեռների, գոտիների անտառների բացատներում և եզրերին, ենթալպյան մարգագետիններում և այլն։
Կառուցվածք խմբագրել
Ցողունն ուղիղ է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 40-100 սմ։ Ցողունի ստորին մասի տերևները քնարաձև-փետրաբաժան են, վերինները՝ գոգավորատամնաեզր։ Զամբյուղները մանր են՝ վահանաձև կամ հուրանաձև ծաղկաբույլերում, ծաղիկները՝ դեղին։ Ծաղկում է մայիս-սեպտեմբերին։ Պտուղը սերմիկ է։
Տեսակներ խմբագրել
Հայտնի է 4 (այլ տվյալներով՝ 100), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Խարբուկ խոշորածաղիկ (Լ. grandiflora)։
Խարբուկ բժշկության մեջ խմբագրել
Դեղաբույս է. հյութը և կանաչ զանգվածի թուրմն օգտագործվում է մաշկային, հիվանդությունների ժամանակ։ Պարունակում է վիտամին C, կարոտին (A-նախավիտամին) և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խարբուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խարբուկ» հոդվածին։ |