Լևիս Ալան Ռիդ (անգլ.՝ Lewis Allan Reed, մարտի 2, 1942(1942-03-02)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 27, 2013(2013-10-27)[4][5][1][…], Իստ Հեմմտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ, ճանաչվել է որպես պրոտո-փանկ և գլեմ ռոքի ամենաազդեցիկ երաժիշտներից մեկը։ The Velvet Underground ռոք խմբի համահիմնադիր և ղեկավար։ 81-րդ տեղն է զբաղեցնում «Rolling Stone ամսագրի բոլոր ժամանակների 100 լավագույն կիթառահարները» ցուցակում[7]։

Լու Ռիդ
Բնօրինակ անունանգլ.՝ Lou Reed
Ի ծնե անունանգլ.՝ Lewis Allan Reed
Ծնվել էմարտի 2, 1942(1942-03-02)[1][2][3][…]
Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 27, 2013(2013-10-27)[4][5][1][…] (71 տարեկան)
Իստ Հեմմտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Ժանրերռոք, պրոտո փանկ, ալտերնատիվ ռոք[6], աղաղակային ռոք, էքսպերիմենտալ ռոք, գլեմ ռոք, ֆոլկ ռոք, փսիխոդելիկ ռոք, կապուտաչյա սոուլ, արտ ռոք, ասմունք և դրոն
Մասնագիտություներգիչ, հեղինակ-կատարող, կիթառահար, լուսանկարիչ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, բանաստեղծ, դերասան, երաժշտական պրոդյուսեր, երաժիշտ և կինոռեժիսոր
Երգչաձայնբարիտոն
Գործիքներկիթառ[6] և վոկալ[6]
ԱշխատավայրPickwick Records
ԼեյբլWarner Bros. Records, Մետրո Գոլդվին Մայեր, RCA, Pickwick Records, Verve Records, MGM Records, RCA Records, Արիստայի Գրառումները, Sire Records և Warner Records
ԿրթությունՍիրաքյուսի համալսարան և Freeport High School?
ԱնդամակցությունThe Velvet Underground
ԱմուսինԼորի Անդերսոն
Պարգևներ
Կայքloureed.com
 Lou Reed Վիքիպահեստում

Կյանք և գործունություն խմբագրել

Լևիս Ալան Ռիդը ծնվել է Բրուքլինում և մեծացել է Ֆրիպորտում՝ հրեական ընտանիքում։ Մայրը՝ Տոբի Ռիդ (ծննդյամբ Ֆատտերման, 1920-2013), հայրը՝ Սիդնի Ջոզեֆ Ռիդ (1913-2005), հաշվապահ, ով իր Ռաբինովից ազգանունը փոխել էր Ռիդ[8]։ Նա ուներ իրենից հինգ տարով փոքր քույր՝ Մարգարիտան։

Լու Ռիդը հայտնի The Velvet Underground խմբի հիմնական անդամներից է եղել (1965 թվականից մինչև 1970 թվականը), որը իր գործունեության ընթացքում մեծ ճանաչման չի վայելել, սակայն հետագայում ճանաչվել է որպես այլընտրանքային ռոքի հիմնադիր և այդ ժամանակների համար ամենակարևոր խմբերից մեկը։ 1971 թվականին Ռիդը սկսել է գործել որպես մենակատար։ Առաջին անհատական ալբոմները թողարկվել են 1972 թվականին, Lou Reed (Yes խմբի երաժիշտների և Էլթոն Ջոնի մասնակցությամբ) և Transformer (Դեյվիդ Բոուիի և Միք Ռոնսոնի համատեղ արտադրությամբ)։

The Velvet Underground խումբը թողնելուց հետո նա համագործակցել է նախկին խմբակիցներ Ջոն Քեյլի ու Նիկոյի հետ։ 1990 թվականին Քեյլի հետ միասին նա ձայնագրել է Songs for Drella ալբոմը՝ նվիրված Էնդի Ուորհոլին, որը մահացել էր 1987 թվականին և որը Velvet Underground- ի վաղ տարիների հովանավորն էր եղել։ 1990 թվականներին Լու Ռիդը մասնակցել է The Velvet Underground- ի և Ջոն Քեյլի վերամիավորմանը և նրանց համերգային շրջագայություններին։ Երբ ստեղծվել է «Արմատական հրեական մշակույթ» շարժումը, մասնակցել է շարժման կազմակերպած փառատոներին։

2007 թվականին նա մասնակցել է ամերիկյան The Killers խմբի «Tranquilize» սինգլի ձայնագրմանը։ 2009 թվականին, որպես ռեժիսոր, նկարահանել է «Կարմիր Շիրլին» վավերագրական ֆիլմը՝ իր զարմիկի, Լեհաստանից ներգաղթած 99-ամյա Շուլամիս Ռաբինովիցի (ամուսնացած է Շիրլի Նովիկի հետ) մասին[9][10][11]։ 2010 թվականին նա ձայնագրել է Plastic Beach ալբոմի համար Gorillaz երգը։

Լու Ռիդի երգերը հնչել են բազմաթիվ սաունդթրեքներում («Ասեղի վրա»,« Ոչ մի տեղ չտանող խճուղին», «Հյուրանոց «Միլիոն դոլարով»», «Ռոքնռոլլա»)։ Նա ինքն էլ մասնակցել է այնպիսի ֆիլմերի ստեղծմանը, ինչպիսիք են «Մռայլ դեմք», «Prozac Nation», «Rock & Rule», «Այնքան հեռու, այնքան մոտ» (ռեժիսոր՝ Վիմ Վենդերս

2011 թվականին Լու Ռիդը ամերիկյան Metallica խմբի հետ համատեղ իրականացրել է Lulu[12] նախագիծը։

Անձնական կյանք խմբագրել

Դեռահասության տարիքում Ռիդը ենթարկվել է էլեկտրաջղաձգային թերապիայի[13], որի համար նա մեղադրել է իր հորը[13]։ Կատարվածը դարձել է հոգեբանական վնասվածքի և հիշողության մասնակի կորստի պատճառ, այդ մասին նա գրել է «Սպանեք ձեր որդիներին» («Kill Your Sons») երգը[14]։ Ռիդը կարծում էր, որ այս կերպ նրանք ցանկացել են բուժել նրան համասեռամոլությունից[15]։

Coney Island Baby ալբոմը նվիրված է Ռիդի այն ժամանակվա գործընկեր՝ տրանսգենդեր զուգընկերուհուն՝ Ռեյչել Համֆրիսին, որի հետ հարաբերություններ է ունեցել շուրջ երեք տարի[16]։

Ռիդը ամուսնացած է եղել երեք անգամ։ 1973 թվականին նա ամուսնացել է Բետտի Քրոնշտադի հետ։ Նրանք ամուսնալուծվել են նույն թվականին։ 1980 թվականին Ռիդը ամուսնացել է բրիտանացի դիզայներ Սիլվիա Մորալեսի հետ[13][17]։ Մորալեսը ոգեշնչել է Ռիդին գրել մի քանի երգեր, այդ թվում` «Մտածիր այդ ամենը» («Think It Over»), «Մեծանալով հասարակության մեջ» («Growing Up in Public») ալբոմից և «Երկնային զենքեր» («Heavenly Arms»)՝ «Կապույտ դիմակ» («The Blue Mask») ալբոմից[18]։

1990 թվականին նրանք ամուսնալուծվել են։ 1990-ական թվականների վերջերից Ռիդը հարաբերություններ է ունեցել փերֆորմանս Լորի Անդերսոնի հետ։ 2008 թվականին նրանք ամուսնացել են և համատեղ ապրել են մինչև Ռիդի մահը[19]։

Մահ խմբագրել

Ռիդը տարիներ շարունակ տառապել է հեպատիտից և շաքարային դիաբետից[20][21]։ Նրա մոտ զարգացել է նաև լյարդի քաղցկեղ։ 2013 թվականի մայիսի նա փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել[22][23]։ 2013 թվականի հոկտեմբերի 27-ին Ռիդը՝ 71 տարեկան հասակում, մահացել է լյարդի հիվանդությունից Իստ Հեմփթոնի իր տանը[24]։ Նրան դիակիզել են, իսկ մոխիրը տվել են ընտանիքին[25][26]։

Դիսկոգրաֆիա խմբագրել

The Velvet Underground խմբի հետ խմբագրել

The Velvet Underground խմբի հետ համատեղ ալբոմներ է թողարկել․

  • The Velvet Underground and Nico (1967)
  • White Light/White Heat (1968)
  • The Velvet Underground (1969)
  • Loaded (1970)։

Անհատական ալբոմներ խմբագրել

  • Lou Reed (1972)
  • Transformer (1972)
  • Berlin (1973)
  • Sally Can’t Dance (1974)
  • Metal Machine Music (1975)
  • Coney Island Baby (1976)
  • Rock and Roll Heart (1976)
  • Street Hassle (1978)
  • The Bells (1979)
  • Growing Up in Public (1980)
  • The Blue Mask (1982)
  • Legendary Hearts (1983)
  • New Sensations (1984)
  • Mistrial (1986)
  • New York (1989)
  • Magic and Loss (1992)
  • Set the Twilight Reeling (1996)
  • Ecstasy (2000)
  • The Raven (2003)
  • Hudson River Wind Meditations (2007)։

Համատեղ աշխատանքներ խմբագրել

  • Songs for Drella (1990) - Ջոն Քեյլի հետ
  • «Tranquilize» (2007) - The Killers-ի հետ
  • The Stone: Issue Three (2008) - Լորի Անդերսոնի և Ջոն Զորնի հետ
  • The Creation of the Universe (2008) - Metal Machine Trio-ի հետ
  • «Some Kind of Nature» (2010) - Gorillaz-ի հետ
  • Lulu (2011) - Metallica-ի հետ
  • «The Wanderlust» (2012) - Metric-ի հետ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Kot G. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 http://www.rollingstone.com/music/news/lou-reed-velvet-underground-leader-and-rock-pioneer-dead-at-71-20131027 — 2013.
  5. 5,0 5,1 5,2 Lou Reed, Rock ’n’ Roll Pioneer, Dies at 71
  6. 6,0 6,1 6,2 Montreux Jazz Festival Database
  7. Stone, Rolling; Stone, Rolling (2015 թ․ դեկտեմբերի 18). «100 Greatest Guitarists». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  8. «Lou Reed». www.nndb.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  9. «Wall Street Journal (11 January 2011). Дата обращения:». 23 октября 2020.
  10. «Red Shirley – ID Communications-International film distribution». idcommunications.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  11. «Lou Reed Shulamit Rabinowitz Photostream». Zimbio (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  12. «Lou Reed & Metallica». LouReedMetallica.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  13. 13,0 13,1 13,2 Weiner, Jeff (2016 թ․ ապրիլի 10). «Lou Reed's Sister Sets the Record Straight About His Childhood». Medium (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  14. «Lou Reed Lived and Died with a Broken Heart». Fatherhood Channel (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  15. McNeil, Legs; McCain, Gillian Please Kill Me: The Uncensored Oral History of Punk. — Grove Press, 2006. — С. 4. — ISBN 9780802142641
  16. DeCurtis, Anthony Lou Reed: A Life. — Little, Brown and Company. — 2017. — ISBN 978-0-316-37654-9
  17. Sandall, Robert (2003 թ․ փետրվարի 9). «Lou Reed: Walk on the mild side». The Sunday Times (անգլերեն).
  18. Carson, Tom (1982 թ․ ապրիլի 15). «The Blue Mask». Rolling Stone (անգլերեն).
  19. Aleksander, Irina (2008 թ․ ապրիլի 23). «Morning Memo: Lou Reed and Laurie Anderson Make it Legal; Suri Cruise's $100,000 Birthday». The New York Observer (անգլերեն).
  20. Williams, Alex (2015 թ․ նոյեմբերի 1). «Who Was the Real Lou Reed?». The New York Times (անգլերեն).
  21. Anderson, Laurie (2013 թ․ նոյեմբերի 6). «Laurie Anderson's Farewell to Lou Reed: A Rolling Stone Exclusive». Rolling Stone (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  22. Coleman, Miriam (2013 թ․ հունիսի 1). «Lou Reed Recovering From Liver Transplant». Rolling Stone (անգլերեն).
  23. Feran, Tom (2013 թ․ հունիսի 11). «Cleveland Clinic confirms rock legend Lou Reed underwent liver transplant at hospital». The Plain Dealer (անգլերեն).
  24. «Lou Reed's Cause of Death Confirmed». Verbicide Magazine (անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  25. Ratliff, Ben (2013 թ․ հոկտեմբերի 27). «LOU REED, 1942-2013: Outsider Whose Dark, Lyrical Vision Helped Shape Rock 'n' Roll». The New York Times (անգլերեն).
  26. Dolan, Jon (2013 թ․ հոկտեմբերի 27). «Lou Reed, Velvet Underground Leader and Rock Pioneer, Dead at 71». Rolling Stone (անգլերեն).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լու Ռիդ» հոդվածին։