Վիմ Վենդերսը (գերմ.՝ Wilhelm Ernst "Wim" Wenders, օգոստոսի 14, 1945(1945-08-14)[1][2][3][…], Դյուսելդորֆ, Գերմանական օկուպացիայի Բրիտանական գոտի, Գերմանիան 1945-1949 թվականներին[4]), գերմանացի կինոռեժիսոր, լուսանկարիչ, սցենարիստ, պրոդյուսեր։

Վիմ Վենդերս
Wim Vendâsu
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 14, 1945(1945-08-14)[1][2][3][…] (78 տարեկան)
ԾննդավայրԴյուսելդորֆ, Գերմանական օկուպացիայի Բրիտանական գոտի, Գերմանիան 1945-1949 թվականներին[4]
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունՄյունխենի հեռուստատեսության և կինեմատոգրաֆիայի համալսարան (1970)
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
ԵրկերWings of Desire?, Faraway, So Close!?, Buena Vista Social Club? և Փարիզ, Տեխաս
Մասնագիտությունկինոռեժիսոր, դերասան, լուսանկարիչ, սցենարիստ, համալսարանի դասախոս, կինոպրոդյուսեր և ռեժիսոր
ԱշխատավայրHochschule für bildende Künste Hamburg?
ԱմուսինDonata Wenders?
Զբաղեցրած պաշտոններԿաննի կինոփառատոնի հանձնաժողովի նախագահ և President of the Jury at the Venice International Film Festival?
Պարգևներ և
մրցանակներ
«Gloria Artis մշակույթում ունեցած վաստակի համար»ոսկե մեդալ[17] Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր[11] «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի սպայական մեծ խաչ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի ծառայությունների համար շքանշան[5][6] Պորտուգալիայի արժանիքների շքանշանի շքանշանակիր[12][13]
Ոսկե առյուծ

Ոսկե արմավենի

Կաննի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

Helmut Käutner Prize?

Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան

Վուտերտալի պատվո մատանի

[7][8]

Պատվավոր ընձառյուծ

[9][10]

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն ռեժիսորին

[14]

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն փաստագրական ֆիլմի համար

[15]

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն փաստագրական ֆիլմի համար

[16]

Բրիտանական ակադեմիայի կինոմրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

Goya Award for Best Documentary Film?

Կաննի կինոփառատոնի գրան-պրի

Ոսկե արջ

[18]

Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակ

Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակ

Prix OCIC du Festival de Cannes?

Արծաթե արջ

Ռոբեր Բրեսոնի մրցանակ

Un certain regard Award?

Prix OCIC du Festival de Cannes?

François Chalais Prize?

César Award for Best Documentary Film?

և

Herbert Strate Award?

ԱնդամությունԳԴՀ Արվեստների ակադեմիա, Բեռլինի գեղարվեստի ակադեմիա, Deutsche Filmakademie?, Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա[19] և Ամերիկայի ռեժիսորների գիլդիա[20]
Կայքwim-wenders.com
 Wim Wenders Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1945 թվականին Դյուսելդորֆ քաղաքում, Գերմանիա։ Օբերհաուզենի գիմնազիան ավարտելուց հետո բժշկություն (1963-1964) և փիլիսոփայություն (1964-1965) է սովորել Ֆրայբուրգում ու Դյուսելդորֆում։ 1966 թվականին մեկնել է Փարիզ՝ նկարիչ դառնալու նպատակով։ Արվեստի ակադեմիայի ընդունելության քննությունը չի անցել, փոխարենը դարձել է փորագրիչ Մոնպառնասում ապրող ամերիկացի արվեստագետ Ջոնի Ֆրիդլանդերի արվեստանոցում։ Այս ընթացքում տարվել է կինոյով. տեղի կինոթատրոնում օրական հինգ ֆիլմ էր դիտում։ 1967 թվականին վերադարձել է Գերմանիա և աշխատանքի անցել United Artists կինոընկերության Դյուսելդորֆի գրասենյակում։ Այդ տարվա աշնանն ընդունվել է Մյունխենի հեռուստատեսության և կինոյի բարձրագույն դպրոցը։ 1967-1970 թթ., սովորելուն զուգընթաց, կինոքննադատ է աշխատել FilmKritik պարբերականում, ապա՝ Sddeutsche Zeitung մյունխենյան օրաթերթում, Twen magazine-ում և Der Spiegel-ում։ Համալսարանը «Ամառը քաղաքում» լայնամետրաժ 16 մմ-անոց սև-սպիտակ ֆիլմով ավարտելուց առաջ մի շարք կարճամետրաժ ֆիլմեր է նկարահանել։ Կինոկարիերան սկսել է որպես 1960-ականների վերջին Նոր գերմանական կինոյի ներկայացուցիչ՝ 1970 թվականին ասպարեզ եկած «Ամառը քաղաքում» իր ռեժիսորական երախայրիքով։ Վենդերսի ստացած մրցանակների թվում են Վենետիկի ՄԿՓ-ի «Ոսկե առյուծը»` «Իրերի վիճակը» ֆիլմի համար (1982), Կաննի կինոփառատոնում Ոսկե արմավենու ճյուղը՝ «Փարիզ, Թեքսաս»-ի համար (1984), և լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակը՝ «Ցանկության թևեր»-ի (1987) համար։ 1989 թվականին Փարիզի Սորբոնի համալսարանի, իսկ 2005 թվականին Բելգիայի Լուվենի կաթոլիկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում է ստացել։ 2005 թվականին արժանացել է Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի պատվավոր «Ընձառյուծ» մրցանակին։ Մի շարք վավերագրական ֆիլմերի հեղինակ է։ Դրանցից ամենահիշարժաններից են ««Բուենա Վիստա» ակումբը»` կուբացի երաժիշտների մասին, և «Մարդու հոգին»` ամերիկյան բլյուզի մասին։ Բազմաթիվ երաժշտական տեսահոլովակներ է նկարահանել U2 խմբի մասնակցությամբ, ինչպես, օրինակ, «Stay (Faraway, So Close!)»-ը, և մի շարք գովազդային հոլովակներ հեռուստատեսության համար։ Վենդերսը Համաշխարհային կինոյի հիմնադրամի վարչության անդամ է։ Այս նախագիծը, որի հիմնադիրը Մարտին Սկորսեզեն է, նպատակ ունի գտնելու և վերանորոգելու համաշխարհային կինոյի վաղուց մոռացված ֆիլմերը։ 1996 թվականից Վենդերսը Եվրոպական կինոակադեմիայի նախագահն է, ինչպես նաև Համբուրգի արվեստի քոլեջի պրոֆեսոր։ Ապրում ու ստեղծագործում է Բեռլինում և ԱՄՆ-ում։ «Պինա» ֆիլմից առաջ՝ 2009 և 2010 թվականներին, նկարահանել է 2 կարճամետրաժ եռաչափ ֆիլմ։

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

  • «Օսկար» - 2012 թ. նոմինացիա լավագույն վավերագրական ֆիլմ «Պինա»
  • «Օսկար» - 2000 թ. նոմինացիա լավագույն վավերագրական ֆիլմ ««Բուենա Վիստա» ակումբը»
  • «BAFTA» - 2012 թ. նոմինացիա լավագույն վավերագրական ֆիլմ «Պինա»
  • «BAFTA» - 2000 թ. նոմինացիա լավագույն վավերագրական ֆիլմ ««Բուենա Վիստա» ակումբը»
  • «BAFTA» - 1989 թ. նոմինացիա լավագույն օտարալեզու ֆիլմ «Ցանկության թևերը»
  • «BAFTA» - 1985 թ. մրցանակ լավագույն ռեժիսոր «Փարիզ, Թեքսաս»
  • Բեռլինի կինոփառատոն - 2000 թ. մրցանակ «Արծաթե արջ» «Հյուրանոց «Միլիոն դոլար»» ֆիլմի համար
  • Բեռլինի կինոփառատոն - 2000 թ նոմինացիա «Ոսկե արջ» «Հյուրանոց «Միլիոն դոլար»» ֆիլմի համար
  • Կաննի կինոփառատոն - 1984 թ. մրցանակ «Ոսկե արմավենու ճյուղ» «Փարիզ, Թեքսաս» ֆիլմի համար
  • «David di Donatello» - 1985 թ. «Փարիզ, Թեքսաս» ֆիլմի համար
  • «Ոսկե ծիրան» - 2008 թ. «Փարաջանովյան թալեր»` համաշխարհային կինոյում խոշոր վաստակի համար

Ֆիլմագրություն խմբագրել

 
Վիմ Վենդերսը Կաննի կինոփառատոնի ժամանակ
 
Վիմ Վենդերսը՝ «Նկարահանում Պալերմոյում» ֆիլմի պրեմիերայի ժամանակ
Ֆիլմերը
Տարի Անուն
2011 Պինա
2010 Եթե շենքերը խոսել իմանային
2008 8
2008 Նկարահանում Պալերմոյում
2007 Յուրաքանչյուրին՝ իր կինոն մաս «Պատերազմ խաղախության ժամանակ»
2007 Անտեսանելիները
2005 Մտեք առանց դուռը ծեծելու
2004 Առատության երկիր
2003 Մարդու հոգին
2003 Ճանապարհի մյուս կողմը
2002 Ներբող Քյոլնին։ Ռոքնռոլային ֆիլմ
2000 Հյուրանոց «Միլիոն դոլար»
1999 «Բուենա Վիստա» ակումբը
1998 Ուիլի Նելսոնը «Տեատրո»-ում
1997 Բռնության վերջը
1995 Լյումիեր և ընկերություն
1995 Սկլադանովսկի եղբայրները
1995 Ամպերից այն կողմ
1994 Լիսաբոնյան պատմություն
1993 Այսքան հեռու, այսքան մոտ
1992 Արիշա արջը և քարե օղակը
1991 Մինչև աշխարհի վերջը
1989 Նոթեր հագուստների և քաղաքների մասին
1987 Ցանկության թևերը
1984 Փարիզ, Տեխաս
1984 Վավերադրամա
1982 Իրերի վիճակը
1982 Հեմեթ
1980 Կայծակ ջրի վրա
1977 Ամերիկացի բարեկամը
1976 Ժամանակի ընթացքում
1975 Կեղծ շարժում
1974 Ալիսը քաղաքներում
1973 Ալ տառը
1972 Դարպասապահի վախը 11-մետրանոցից
1970 Ամառը քաղաքում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. NMZ (գերմ.) // Neue Musikzeitung — 1952. — ISSN 0944-8136
  6. https://www.land.nrw/de/verdienstorden-des-landes-nordrhein-westfalen
  7. Ehrenring für Wim Wenders: „Ich danke Wuppertal“ (գերմ.) // Westdeutsche Zeitung — 2012.
  8. Ehrenring der Stadt Wuppertal für Wim WendersWuppertal, 2012.
  9. A Wim Wenders il Pardo d'onore: «Però smetto di fare l'americano» (իտալ.) // il GiornaleItalia: 2005. — ISSN 1124-8831; 2532-4071
  10. https://www.locarnofestival.ch/pardo/festival-del-film-locarno/section-and-awards/special-awards/pardo-d-onore.htmlLocarno Film Festival.
  11. https://www.siv.archives-nationales.culture.gouv.fr/siv/rechercheconsultation/consultation/ir/pdfIR.action?irId=FRAN_IR_026438
  12. ENTIDADES ESTRANGEIRAS AGRACIADAS COM ORDENS PORTUGUESAS
  13. Marcelo condecora cineasta Wim Wenders como comendador da Ordem do Mérito (порт.) // Diário de Notícias: empresa nacional de publicidade redacçao — 2017. — ISSN 0870-1954
  14. 1988European Film Academy.
  15. 1999European Film Academy.
  16. 2011European Film Academy.
  17. Lista laureatów medalu Zasłużony Kulturze - Gloria ArtisMinistry of Culture and National Heritage.
  18. https://www.berlinale.de/en/archive/jahresarchive/2015/03_preistraeger_2015/03_preistraeger_2015.html
  19. WGA Find a Writer
  20. DGA Member Directory — ISSN 0419-2052

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիմ Վենդերս» հոդվածին։