Լուիջի Բիանկի

իտալացի մաթեմատիկոս

Լուիջի Բիանկի (իտալ.՝ Luigi Bianchi, հունվարի 18, 1856(1856-01-18)[1][2][3][…], Պարմա, Պարմայի դքսություն[2][4][5] - հունիսի 6, 1928(1928-06-06)[1][2][3][…], Պիզա, Տոսկանա, Իտալիա[2][4]), իտալացի մաթեմատիկոս, հայտնի է դիֆերենցիալ երկրաչափության մասին իր աշխատանքներով։ Մասնավորապես, նրա անունով են կոչվում Ռիմանովի կորության Բիանկայի առաջին և երկրորդ նույնականությունները, ինչպես նաև Լիի հանրահաշվի Բիանկայի դասակարգումը։

Լուիջի Բիանկի
Ծնվել էհունվարի 18, 1856(1856-01-18)[1][2][3][…]
Պարմա, Պարմայի դքսություն[2][4][5]
Մահացել էհունիսի 6, 1928(1928-06-06)[1][2][3][…] (72 տարեկան)
Պիզա, Տոսկանա, Իտալիա[2][4]
ԳերեզմանԿամպո Սանտո գերեզմանատուն
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունմաթեմատիկոս, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Բարձրագույն նորմալ դպրոց
Գործունեության ոլորտդիֆերենցիալ երկրաչափություն
Պաշտոն(ներ)Բարձրագույն նորմալ դպրոցի տնօրեն
ԱնդամակցությունԼինչեի ազգային ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[2]
Ալմա մատերՊիզայի համալսարան և Scuola Normale Superiore. Classe di Scienze? (1877)[4]
Տիրապետում է լեզուներինիտալերեն[6][7]
Գիտական ղեկավարԷնրիկո Բետտի և Ուլիսս Դինի[8]
Եղել է գիտական ղեկավարԳվիդո Ֆուբինի[9], Luigi Fantappiè?[9], Mauro Picone?[9], Giovanni Ricci?[9], Giovanni Sansone?[9], Antonio Signorini?[9], Arturo Maroni?[10], Mario Pieri?, Guido Ascoli?[11] և Maria Albanese?
Հայտնի աշակերտներՎիլհելմ Բլյաշկե, Onorato Nicoletti?, Francesco Cecioni?, Eugenio Elia Levi? և Arturo Maroni?[9]
Պարգևներ
ՀայրFrancesco Saverio Bianchi?[5]
 Luigi Bianchi (mathematician) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լուիջի Բիանկին ծնվել է 1856 թվականի հունվարի 18-ին Պարմայում (Էմիլիա Ռոմանիա, Իտալիա)։ Նրա հայրը` Ֆրանչեսկո Սավերիո Բիանկին, նույն թվականին նշանակվում է Պարմայի համալսարանի քաղաքացիական իրավունքի պրոֆեսոր, հետագայում` իրավաբանական ֆակուլտետի դեկան (1868-1873) և Պարմայի քաղաքապետ (1869)։ Լուիջիի ավագ եղբայրը` Ֆերդինանդոն, գնացել է հոր հետքերով և ուսումնասիրել քաղաքացիական իրավունք[12]։

1873 թվականին Լուիջի Բիանկին ընդունվում է Պիզայի բարձրագույն կանոնավոր դպրոց և սկսում ուսումնասիրել մաթեմատիկա։ Նրա ուսուցիչներն են եղել Էնրիկո Բետտին և Ուլիսս Դինին։ 1877 թվականին Լուիջին գերազանցությամբ ավարտում է Բարձրագույն կանոնավոր դպրոցը և պաշտպանում դիսերտացիա վերադիր մակերևույթների մասին։ Բիանկին շարունակում է աշխատել Պիզայում մինչև 1879 թվականը, այնուհետև որոշ ժամանակ աշխատում է Մյունխենում և Գյոթինգենում (Ֆելիքս Կլայնի հետ միասին)[12]։

1881 թվականին Լուիջի Բիանկին նշանակվում է Պիզայի Բարձրագույն կանոնավոր դպրոցի պրոֆեսոր։ Նա նաև եղել է Պիզայի համալսարանի պրոֆեսոր, որտեղ դասավանդել է դիֆերենցիալ, պրոյեկտիվ և անալիտիկ երկրաչափություն[12]։

1886 թվականին Լուիջի Բիանկին ամուսնանում է։ Հետագայում նրանց ընտանիքում ծնվեցին հինգ որդիներ[12]։

1887 թվականին Բիանկին դառնում է դեյ Լինչեյի ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, 1893 թվականին ընտրվում է ակադեմիկոս։ 1911 թվականի դեկտեմբերի 10-ից Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան թղթակից-անդամ էր ֆիզիկա-մաթեմատիկական բաժանմունքի գծով (մաթեմատիկական գիտությունների կարգով)[13]։ Նա եղել է նաև Լոնդոնի մաթեմատիկական ընկերության և մի շարք այլ ընկերությունների պատվավոր անդամ։ Երկար ժամանակ եղել է Annali di Matematica pura ed applicata ամսագրի խմբագիրը[12]։

Գիտական գործունեություն խմբագրել

Լուիջի Բիանկայի հիմնական աշխատանքները կապված են դիֆերենցիալ երկրաչափության հետ։ Նրա անունով են կոչվում Ռիմանովի կորության Բիանկայի առաջին և երկրորդ նույնականությունները, ինչպես նաև Լիի հանրահաշվի Բիանկայի դասակարգումը։

Հրապարակումներ խմբագրել

  • Bianchi, Luigi (1894, 1902, 1909). Lezioni di geometria differenziale (three volumes). Pisa: E. Spoerri. Check date values in: |date= (help)
  • Bianchi: Vorlesungen über Differentialgeometrie, Leipzig 1899[2]
  • Lezioni sulla teoria dei gruppi di sostituzioni e delle equazioni algebriche secondo Galois, Pisa 1899
  • Lezioni sulla teoria delle funzioni di variabile complessa e delle funzioni ellittiche 1916
  • Bianchi, Luigi (1918). Lezioni sulla teoria dei gruppi continui finiti di trasformazioni. Pisa: E. Spoerri. OCLC 4383253.
  • Lezioni sulla teoria dei numeri algebrici e principi d'aritmetica analitica, 1921

Գրականություն խմբագրել

  • Carruccio, Ettore (1970–80). "Bianchi, Luigi". Dictionary of Scientific Biography. 2. New York: Charles Scribner's Sons. p. 121. ISBN 978-0-684-10114-9.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 www.accademiadellescienze.it (իտալ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Annuaire prosopographique : la France savante
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Scuola Normale Superiore Elenco degli alunni della Scuola Normale Superiore di Pisa dal 1847 al 1970 (իտալ.)Pisa: Pacini Editore, 1973. — P. 12. — 104 p.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Pozzato E. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1968. — Vol. 10.
  6. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. CONOR.Sl
  8. Mathematics Genealogy Project — 1997.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 Mathematics Genealogy Project — 1997.
  10. Mathematics Genealogy Project — 1997.
  11. Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 J.J. O'Connor and E.F. Robertson. «Luigi Bianchi» (HTML). School of Mathematics and Statistics, University of St. Andrews, Scotland. Վերցված է 11.02.2015-ին.
  13. Сотрудник РАН 49413, Луиджи Бианки

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Hilton, H. (1929). «Luigi Bianchi». J. London Math. Soc. 4: 79–80. doi:10.1112/jlms/s1-4.1.79.
  • O'Connor, J. J.; Robertson, E. F. «Luigi Bianchi». MacTutor History Archive. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2005 թ․ հուլիսի 10-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիջի Բիանկի» հոդվածին։