Պիզայի համալսարան (իտալ.՝ Università di Pisa, UniPi), հանրային հետազոտական համալսարան Իտալիայի Պիզա քաղաքում։ Հիմնադրվել է 1343[8] թվականին Հռոմի պապ Կլիմենտ VI-ի հրովարտակով։ Աշխարհի 19-րդ ամենահին համալսարանն է, Իտալիայում՝ 10-րդ ամենահին համալսարանը[9]։ Պիզայի համալսարանը հեղինակավոր համալսարանների շարքում զբաղեցնում է 10-րդ տեղը, ըստ համաշխարհային ակադեմիական (ARWU) և QS սանդղակի՝ աշխարհում 400-րդը։ Համալսարանի կազմում է ներառված 1544 թվականին հիմնադրված Եվրոպայի ամենահին ակադեմիական բուսաբանական այգին։

Պիզայի համալսարան
Изображение логотипа
Տեսակհասարակական համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն և արխիվ
ԿարգախոսIn supremæ dignitatis
Հիմնադրված է1343
ԱնդամակցությունORCID[1][2], Եվրոպայի համալսարանների միություն[3], Netval Research Universities Network?[4], Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[5] և European Open Science Cloud Association?[6]
Երկիր Իտալիա[7]
ՏեղագրությունՊիզա
Կայքunipi.it(իտալ.)(անգլ.)(չին.)(իսպ.)(պորտ.)(ռուս.) և sba.unipi.it/it/biblioteche/archivio-generale-di-ateneo(իտալ.)
Պիզայի համալսարան (Իտալիա)##
Պիզայի համալսարան (Իտալիա)
Պիզայի համալսարան, Իտալիա
 University of Pisa Վիքիպահեստում

Համալսարանը Պիզայի բարձրագույն նորմալ դպրոցի և Պիզայի Սանտա Աննա բարձրագույն դպրոցի հետ միասին ընդգրկված է Պիզայի համալսարանական ցանցի կազմում։ Ունի 57000 ուսանող (53000՝ բակալավր, հետբուհական կրթություն, 3500՝ դոկտորական և մասնագիտացված ուսուցում)։

Բանասիրության և մշակութային ուսումնասիրությունների բնագավառներում Պիզայի համալսարանը ICoN կոնսորցիումի առաջատար անդամ է (Իտալիայի կրթության, համալսարանների և հետազոտության նախարարության կողմից աջակցվող իտալական 21 համալսարանների միջբուհական կոնսորցիում), ինչպես նաև Եվրոպական համալսարանների ասոցիացիայի անդամ, Ավիացիայի և տիեզերական համալսարնների եվրոպական խմբի գործընկերության ցանցի և Cineca-ի անդամ[10]։

Համալսարանի նշանավոր շրջանավարտների և դասախոսական անձնակազմի թվում են ազգային և միջազգային քաղաքական առաջնորդներ, Իտալիայի երկու նախագահներ, հինգ պապեր, Իտալիայի հինգ վարչապետներ, երեք Նոբելյան մրցանակի դափնեկիրներ։

Պիզայի համալսարանն ակտիվ մարմնակրթական մրցակցության մեջ է Պավիայի համալսարանի հետ, որն ավանդաբար իր գագաթնակետին է հասնում Պիզա-Պավիա թիանավերով կամ առագաստանավերով մրցության ժամանակ (regata Pisa-Pavia), այս տեսակի ամենահին մրցույթն է Իտալիայում, և Եվրոպայում երկրորդն է Օքսֆորդ-Քեմբրիջ նավակների մրցավազքում։

2013 թվականին Պիզայի համալսարանը Հռոմի Լա Սապիենցա համալսարանի հետ միասին ըստ համալսարանների համաշխարհային ակադեմիական վարկանիշի դասվել է առաջինը[11][12][13]։

Պատմություն խմբագրել

 
Palazzo alla Giornata, ռեկտորատ
 
Համալսարանի բուսաբանական այգին

Պիզայի համալսարանը պաշտոնապես հիմանդրվել է 1343 թվականի սեպտեմբերի 3-ին[8], ըստ որոշ գիտնականների՝ 11-րդ դարում[14][15]։

Պիզայում իրավունքի առաջին աշխարհիկ և եկեղեցական դպրոցների մասին հավաստի տվյալները 11-րդ դարի և 12-րդ դարի երկրորդ կեսից են, մի ժամանակաշրջան, երբ Պիզան արդեն հասել էր տնտեսական զարգացման։ Հետագա փաստաթղթերն ապացուցում են բժշկության և վիրաբուժության առկայությունը։

Պիզայի համալսարանի ամենահին հետազոտությունը թվագրվում է 1338 թվականին, երբ իրավաբան Ռանիերի Արսենդին Բոլոնիայից տեղափոխվել է Պիզա։ Նա քաղաքացիական իրավունքի դասախոս Բարտոլո դա Սասոֆերատոյի հետ միասին հանրային դասերի համար վճարվել է քաղաքապետարանից։

Հռոմի պապ Կլիմենտ VI-ը 1343 թվականի սեպտեմբերի 3-ին ճանաչել է Պիզայի Studium որպես Studium Generale՝ համընդհանուր մարմնի կողմից հաստատված հետագա կրթության հաստատություն։

Համալսարանում ուսուցանվել են աստվածաբանություն, քաղաքացիական իրավունք, Կաթոլիկ եկեղեցու օրենք, բժշկություն։ 1355 թվականին Ֆրանչեսկո դա Բուտին Դանթեի «Աստվածային կատակերգության» հայտնի մեկնաբանը, դասավանդել է Studium-ում։

15-րդ դարում Պիզայի համալսարանն ու Studium-ը ապրել են ճգնաժամային տարիներ։ Ֆլորենցիացիների կողմից քաղաքի նվաճումից հետո 1403 թվականին համալսարանը փակվել է։ 1473 թվականին Լորենցո Մեդիչիի շնորհիվ Պիզայի Studium-ը վերսկսեց համակարգային զարգացումը, և սկսվեց դասերի համար նախատեսված շենքի շինարարությունը, որը հետագայում հայտնի դարձավ որպես «Palazzo della Sapienza» («Գիտելիքի շենք»)։ «Dell'Abbondanza» («Առատության դարպաս») դարպասի վերևում տեղադրված է քերովբեի պատկեր, որը մինչ այսօր համարվում է համալսարանի խորհրդանիշը։

1494 թվականին Ֆլորենցիայում ապստամբության և պատերազմից հետո Պիզայի Studium-ը տուժեց և տեղափոխվեց Պիստոյա, Պրատո, Ֆլորենցիա։ Համալսարանի երկրորդ հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1543 թվականի նոյեմբերի 1-ին դուքս Կոզիմո I-ի գլխավորությամբ։ 1545 թվականի կանոնադրությամբ Պիզայի Athenaeum-ը Եվրոպայում դարձավ ուսուցման և հետազոտությունների առավել նշանակալի կենտրոն։ Բուսաբանության ամբիոնը ղեկավարեց Լուկա Գինին՝ աշխարհում առաջին բուսաբանական այգիների հիմնադիրը, ում հաջորդեց Անդրեա Չեզալպինոն, ով առաջինն սկսեց բույսերի դասակարգման գիտական մեթոդաբանությունը և համարվում է արյան շրջանառությունը հայնաբերող նախակարապետը։ Գաբրիել Ֆալոպիյը և Մարչելլո Մալպիգին դասավանդել են անատոմիա և բժշկություն, Գալիլեո Գալիլեյը, ով ծնվել և սովորել է Պիզայում, 1589 թվականին դարձել է Պիզայի Studium-ի մաթեմատիկայի պրոֆեսոր։

Համալսարանի դերն էականորեն բարձրացել է Մեդիչիների օրոք։ Պիզայի Studium-ում սովորողների համար օրենքներ ընդունում էին Կոզիմո I, Ֆերդինանդո I և Ֆերդինանդո II Մեդիչին։ Պիզայում դասավանդում էին շատ նշանավոր գործիչներ, հատկապես օրենքի և բժշկության ոլորտներում։

Համալսարանի զարգացումը շարունակվել է Լոթարինգների օրոք։ Նրանք ավարտին են հասցրել աստղադիտարանի շինարարությունը (ծրագիրը նախաձեռնել էին Մեդիչիները), կարևոր հրապարակումներով են հարստացրել համալսարանի գրադարանը, զարգացրել են բուսաբանական այգիները, բնագիտական թանգարանը, ստեղծվել են նոր ամբիոններ, այդ թվում փորձարարական ֆիզիկայի և քիմիայի։

Տոսկանայի նապոլեոնյան կայսրության անեքսիայով Studium-ը վերափոխվեց թագավորական ակադեմիայի։ Athenaeum-ը դարձավ Փարիզի համալսարանի մասնաճյուղ, դասընթացներն ու ուսումնական ծրագրերը կազմվեցին ըստ ֆրանսիական հանրային կրթության մոդելի։ Ստեղծվեցին հինգ նոր ֆակուլտետներ (աստվածաբանություն, իրավունք, բժշկություն, գիտություն, գրականություն), քննություններ, տարբեր որակավորման վերնագրեր և ավարտական թեզեր։ Փարիզի Ecole normale-ի հիմնադրումից հետո 1810 թվականին հիմնադրվեց scuola normale.

Վերականգնման արդյունքում նապոլեոնյան փորձի հետևանքները չկորան։ 1839 թվականին Պիզայում կազմակերպվեց իտալացի գիտնականների առաջին կոնգրեսը, որի շրջանակներում շուրջ 300 փորձագետներ և 421 գիտնականներ քննարկել են հարցեր կենդանաբանությունից, համեմատական անատոմիայից, քիմիայից, ֆիզիկայից, մաթեմատիկայից, ագրոնոմիայից, տեխնոլոգիայից, բուսաբանությունից, բուսականության ֆիզիոլոգիայից, երկրաբանությունից, միներալոգիայից, աշխարհագրությունից և բժշկությունից։

1839-1840 թվականներին կրթական ղեկավար Գաետանո Ջորջինին Պիզայի համալսարանում կատարեց կարևոր բարեփոխում՝ ֆակուլտետների թիվը հասցնելով 6-ի (աստվածաբանություն, իրավունք, գրականություն, բժշկություն, մաթեմատիկա, բնական գիտություններ), ինչպես նաև աշխարհում առաջինն ստեղծեց գյուղատնտեսության և ոչխարհաբուծության ֆակուլտետ։

1846 թվականին բացվեց Scuola Normale։ Միաժամանակ, Athenaeum-ում և համալսարանի գումարտակում ձևավորվում էին լիբերալ և հայրենասիրական իդեալներ (կազմված դասախոսներից և ուսանողներից), ովքեր աչքի ընկան Կուրտատոնեի և Սարմեդեի 1848 թվականի ճակատամարտերում։

1851 թվականի երկրորդ վերականգնման ժամանակ Լեոպոլդո II-ը Պիզայի և Սիենայի համալսարանները միավորեց՝ դարձնելով մեկ Etruscan Athenaeum։ Աստվածաբանության և իրավունքի ֆակուլտետները մնացին Սիենայում, գրականության, բժշկության, մաթեմատիկայի և բնական գիտությունների ֆակուլտետները՝ Պիզայում։ Ֆլորենցիայի ապստամբությունից և 1859 թվականին Մեծ դուքսի փախուստից հետո պարտադրված պայմանական կառավարությունը փոխհատուցեց Պիզա քաղաքին իր Studium-ը բոլոր վեց ֆակուլտետներով։

Իտալիայի թագավորության ստեղծմամբ Պիզայի համալսարանը դարձավ նոր պետության ամենահեղինակավոր մշակութային հաստատություններից մեկը։ 1890 թվականին Պիզայում հիմնադրվեց պատմական լեզվաբանության Եվրոպայի առաջին ինստիտուտը։ 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի առաջին կեսին Պիզայում էին դասավանդում այնպիսի հեղինակավոր դասախոսներ, ինչպիսիք են՝ փաստաբաններ Ֆրանչեսկո Կարանան և Ֆրանչեսկո Բուոնամիչին, բանասերներ Դոմենիկո Կոմպարետտին և Ջովանի Դ՛Անկոնան, պատմաբաններ Պասկուալե Վիլարին, Ջոակինո Վոլպեն և Լուիջի Ռուսոն, փիլիսոփա Ջովանի Ջենտիլեն, տնտեսագետ Ջուզեպպե Տոնիոլոն, Ուլիս Դինին և Անտոնիո Պաչինոտտին։

Ֆաշիզմի տարիներին Պիզայի Athenaeum-ը եղել է քաղաքական բանավեճի և հակաֆաշիստական կազմակերպության ակտիվ կենտրոն։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Պիզայի համալսարանը վերադարձվել է գիտելիքի տարբեր բնագավառներում ուսուցման ավանգարդ ոճին։ Մինչև պատերազմ ստեղծված ինժեներական և դեղագործական ֆակուլտետներին ավելացվել են տնտեսագիտության, օտար լեզուների և գրականության, քաղաքականության ֆակուլտետները։ 1967 թվականին հիմնադրված «Scuola Superiore di Studi Universitari e Perfezionamento S. Anna» և «La Scuola Normale» ձևավորվել են հեղինակավոր ուսուցման և դասավանդման կենտրոն։

Կազմակերպություն և վարչարարություն խմբագրել

Պիզայի համալսարանն ունի 11 դպրոցներ և 57 բաժիններ։ Դպրոցներն առաջարկում են դասընթացներ ըստ իրենց ուսումնասիրության ոլորտի։

Դոկտորական ուսումնասիրություններ առաջարկվում և կազմակերպվում են բաժիններում։ Դասախոսությունները հիմնականում իտալերեն են բացառությամբ օտար լեզուների և գրականության մի շարք դասընթացներից, որոշ գիտական ծրագրերից, ինչպիսիք են Էրազմուս Մունդուս, տիեզերական ճարտարագիտության մագիստրոս, բիզնես ինֆորմատիկայի մագիստրոս[16], Համակարգչային և ցանցային գիտությունների մագիստրոս[17]։

Ուսանողներն իրենց տրամադրության տակ ունեն լեզվի կենտրոն, որտեղ կարող են հաճախել օտար լեզուների դասընթացների, սպորտային կենտրոն (Cus Pisa), երեք համալսարանական ճաշարաններ։ Պիզայի համալսարանն ունի բազմաթիվ կամպուսներ տարածքում, մասնավորապես քաղաքի կենտրոնում։

Վարկանիշ խմբագրել

  • 2011 թվականին Պիզայի համալսարանը Եվրոպայի 30 լավագույն համալսարանների շարքում ըստ համալսարանների համաշխարհային վարկանիշի եղել է առաջինը[11][12][13]
  • Ըստ Թայմզի բարձրագույն կրթության համալսարանների վարկանիշի Պիզայի համալսարանն ընդգրկվել է աշխարհի 300 լավագույն համալսարանների շարքում[18]
  • Ըստ համալսարանների համաշխարհային QS վարկանիշի՝ Բնագիտություն (115), Արվեստ, հումանիտար գիտություններ (148), Ճարտարագիտություն, ՏՏ (168), Կենսաբանություն (298)[19]
  • Ըստ U.S. News & World Report-ի՝ դասվում է աշխարհի 300 լավագույն համալսարանների շարքում[20]
  • Ըստ Եվրոպական հետազոտության վարկանիշի և Եվրոպական հանձնաժողովի տվյալների բազայի՝ համարվում է լավագույնը Իտալիայում և Եվրոպայում լավագույն գիտահետազոտություն իրականացնող կառույցը[21]

Մշակույթում խմբագրել

Պիզայի համալսարանը հիշատակվում է Ալան Քրոսլանդի 1926 թվականին նկարահանված «Դոն Ժուան» ֆիլմում։

Շրջանավարտներ խմբագրել

Իտալացի քաղաքական առաջնորդներ

  • Ջակոմո Ասերբո
  • Ջուլիանո Ամատո
  • Սանդրո Բոնդի
  • Մարիա Չիարա Կարոցցա
  • Կառլո Ազելիո Չիամպի
  • Մասիմո Դ՛Ալեմա
  • Ջովանի Գրոնչի
  • Էնրիկո Լետտա
  • Անտոնիո Մակկանիկո
  • Ֆաբիո Մուսի
  • Ալեսանդրո Նատտա
  • Մարչելո Պերա
  • Էնրիկո Ռոսի
  • Կառլո Սֆորցա
  • Սիդնի Սոնինո
  • Պաոլո Էմիլիո Տավիանի

Օտարերկրյա քաղաքական առաջնորդներ

  • Ալբանիայի փոխվարչապետ Սպիրո Կոլեկա
  • Դեսպան Մարչելո Սպատաֆորա
  • Հունաստանի վարչապետ Իոաննիս Կոլետտիս և Դիոմիդիս Կիրիակոս
  • Հաիթիի նախագահ Ռենե Պրևալ
  • Նիկարագուայի նախագահ Ադան Կարդենաս
  • Սոմալիի փոխվարչապետ Ալի Մոհամեդ Ղեդի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://orcid.org/members/001G000001qlQMmIAM-universita-degli-studi-di-pisa
  2. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  3. https://eua.eu/about/member-directory.html
  4. https://web.archive.org/web/20220805081904/https://netval.it/chi-siamo/soci-netval/
  5. https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
  6. https://eosc.eu/members/
  7. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  8. 8,0 8,1 Hall-Quest, Alfred Lawrence (1976). «Pisa, University of». In William D. Halsey (ed.). Collier's Encyclopedia. Vol. 19. New York: Macmillan Educational Corporation. էջ 81.
  9. Hyde, J. K. (1991). "Universities and Cities in Medieval Italy". In Bender, Thomas. The university and the city: from medieval origins to the present. Oxford: Oxford University Press. pp. 13–14. ISBN 978-0-19-506775-0.
  10. «URA Universities». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  11. 11,0 11,1 «ARWU Universities in Top 500 – Italy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  12. 12,0 12,1 «Gli atenei toscani nella top world 500». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  13. 13,0 13,1 Le università di Pisa e Siena tra i primi 500 atenei al mondo at La Nazione
  14. FEDELI, I documenti pontificii riguardanti l'Università di Pisa (Pisa, 1908).
  15. FABRONI, Historia Acad. Pisanæ (Pisa, 1791).
  16. «MSSE». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  17. «MCSN». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  18. Times Higher Education World University Rankings 2011
  19. QS World University Rankings 2011
  20. U.S. News & World Report College and University rankings 2011
  21. European Research Ranking 2010

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիզայի համալսարան» հոդվածին։