Լեպյոշկինի-Դեմիդովի դաստակերտ

Լեպյոշկինի-Դեմիդովի դաստակերտ (ռուս.՝ Усадьба Лепешкина — Демидова), քաղաքային դաստակերտ Մոսկվայում (Ռուսաստան)։ Հասցեն՝ Պյատնիցկայա փողոց, տուն 18, շինություն 1։ Մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է[2]։

Լեպյոշկինի-Դեմիդովի դաստակերտ
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԶամոսկվորեչիե
ՓողոցՊյատնիցկայա փողոց
Ճարտարապետական ոճամպիր
ՃարտարապետՕսիպ Բովե
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

XVIII դարի վերջում տնատիրությունը պատկանել է Ֆ. Բ. Լեպյոշկինին։ Երկհարկանի դաստակերտային տունը կառուցվել է 1789-1790 թվականներին՝ կողաճակատը դեպի փողոց, վաղ կլասիցիզմի ոճով։ 1812 թվականի մոսկովյան հրդեհից հետո տունը վերակառուցվել է նոր կալվածատիրոջ՝ լեռնագործարանատեր Դեմիդովի համար։ Նոր շենքի նախագիծը ամպիր ոճով մշակել է ճարտարապետ Օսիպ Բովեն։ Շենքի գլխավոր ճակատը դուրս է գալիս Պյատնիցկայա փողոց և զարդարված է հոնիական օրդերի վեց սյուների սյունաշարով, որի համար հիմք է ծառայում առաջին՝ խարսխահարկը։ Ճակատի ծեփածո զարդերը բնորոշ են մոսկովյան ամպիրին։ Բակի տանող պատն ամրացել է որմնասյուն-կոնտրֆորսներով։ Թե ինչ նպատակով է պատն ամրացվել տունը կառուցելու ժամանակ, հայտնի չէ, սակայն XX դարում տան տակ անցկացվել է մետրոպոլիտենի գիծ, այնպես որ այժմ կոնտրֆորսներն օգնում են շենքին դիմակայել մետրոյից առաջացող տատանումներին[3][4]։

1880 թվականից տունը եղել է Վասիլի Երանելու տաճարի սեփականությունը, XX դարի սկզբին և մինչև 1918 թվականը այստեղ երկրորդ հարկում ապրել է տաճարի վանահայր հայր Իոաննը (Վոստորգով)։ Խորհրդային տարիներին նա գնդակահարվել է, իսկ 2000 թվականին Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքին[3]։

1909 թվականին տան ձախ կողմը վերակառուցվել է, ինչի հետևանքով ճակատը դարձել է մի քիչ անհամաչափ։ Աջից տանը հարում է դարպասով քարե ամուր պարիսպ, որը թվագրվում է 1830-ական թվականներով։ 1972 թվականին տունը և պարիսպը վերակառուցվել են[3]։ Մասամբ պահպանվել է տան ներքին հարդարանքը[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
  2. «Дом, конец XVIII в. - начало XIX в.» (ռուսերեն). Департамент культурного наследия города Москвы. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Дом Демидова» (ռուսերեն). Узнай Москву. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  4. 4,0 4,1 Москва: Архитектурный путеводитель, 1997, էջ 261

Գրականություն խմբագրել

  • Москва: Архитектурный путеводитель / Бусева-Давыдова И. Л., Нащокина М. В., Астафьева-Длугач М. И.. — М.: Стройиздат, 1997. — 512 с. — ISBN 5-274-01624-3.