Լակար լիճ (իսպ՝. Lago Lácar), սառցալեռնային ծագման լիճ Պատագոնիական Անդերում՝ Արգենտինայի հարավարևմտյան մասում գտնվող Նեուկեն պրովինցիայում, մայրաքաղաք Բուենոս Այրեսից 1.300 կիլոմետր հարավ-արևմուտք։ Լճի հյուսիսարևմտյան ափին տարածվում է Սան Մարտին դե լոս Անդես ոչ մեծ քաղաքը (բնակչության թիվը՝ 23.519 մարդ)։ Արգենտինայի և Չիլիի միջև 1881 թվականին կնքված համաձայնագրի հիման վրա Լակար լիճը և նրա ջրահավաք ավազանը մինչև 1902 թվականը պատկանել են Չիլիին։

Լակար
Տեսակսառցադաշտային լիճ
Երկիր Արգենտինա
ՎարչատարածքԼակար
Երկարություն23 կմ
Լայնություն2 կմ
ԲԾՄ630 մետր
Խորություն167 մետր
Մակերես55 կմ²
Ջրի պահման ժամանակ5,8 տարի[1]
Ավազանի տարածք1048 կմ²
Ավազանի երկիր Արգենտինա
Լճից հոսող գետHuahum River?
Քարտեզ
Քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Լիճը գտնվում է ծովի մակերևույթից 640 մետր բարձրության վրա, զբաղեցնում 55 քառակուսի կիլոմետր տարածք։ Արևելքից արևմուտք ձգվում է 23,1 կիլոմետր, հյուսիսից հարավ՝ 5,0 կիլոմետր։ Ջրահավաք ավազանի մակերեսը կազմում է 1048 քառակուսի կիլոմետր։ Առավելագույն խորությունը 277 մետր է, միջին խորությունը՝ 167 մետր; Լակարից սկիզբ է առնում Հուահում գետը, որը թափվում է Պիրիուեյկո լիճը։

Լճի ծայրարևմտյան մասը, որն ունի չորս կիլոմետր լայնություն, Լակարի հիմնական մասի հետ միացած լինելով սոսկ մի նեղլիկ ջրուղով, առանձին լճի տպավորություն է թողնում և նույնիսկ այլ անվանում է ստացել՝ կոչվելով Նոնտուե։

Լակար լճի շրջակայքը խիտ չէ բնակեցված. մեկ քառակուսի կիլոմետրի վրա միջին հաշվով ապրում է ընդամենը վեց մարդ։

Կլիման գերազանցապես միջերկրածովային է։ Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 5 աստիճան։ Ամենատաք ամիսը փետրվարն է (միջին ամսական ջերմաստիճանը՝ +13 աստիճան), ամենացուրտը՝ հուլիսը (միջինը՝ -4 աստիճան)։ Տեղումների միջին քանակությունը տարեկան կտրվածքով կազմում է 1.094 միլիմետր։ Ամենախոնավ ամիսը հունիսն է (տեղումների ամսական միջին քանակությունը՝ 174 միլիմետր), ամենաչորը՝ նոյեմբերը՝ տեղումների 36 միլիմետր միջին քանակությամբ։

Լակար լճի շրջակայքում գլխավորապես աճում են խառը տիպի անտառներ։

 
Լակար և Նոնտուե լճերը միմյանց կապող նեղ ջրուղին:
 
Լակար լիճն ու ափամերձ անտառները ամռան վերջին;

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լակար (լիճ)» հոդվածին։