Արցախի Հանրային Հեռուստառադիոընկերություն


Արցախի Հանրային Հեռուստառադիոընկերություն, Արցախի հեռուստաընկերություն։ Եթեր է հեռարձակվում 1988 թվականի հունիսի 1-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում հեռուստատեսությունը ստեղծվել է ԽՍՀՄ ինքնավար հանրապետություններում և մարզերում տեղական հեռուստատեսությունների ստեղծման ծրագրի շրջանակներում, որի իրականացումը ձգձգվում էր Ադրբեջանի կողմից մարզի հայ բնակչության նկատմամբ տարվող քաղաքականության պատճառով։ 1988-ին շուրջ վեց տասնամյակի կենսագրություն ունեցող մարզային ռադիոյի կողքին հեռուստատեսություն ունենալու արցախցիների երազանքն իրականություն դարձավ։ 2003 թվականին Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի ընդունմամբ Արցախի հեռուստատեսությունը ստացավ հանրայինի կարգավիճակ։ Հեռուստաալիքը ներկայացնում է լրատվական, հասարակական, քաղաքական, մշակութային, կրոնական, սպորտային, երիտասարդական, մանկապատանեկան, ժամանցային հաղորդումներ։ Ընկերության ներկայիս խորհրդի նախագահն է Նորեկ Գասպարյանը։ Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը շուրջ 130, 000 է։

Արցախի Հանրային Հեռուստառադիոընկերություն
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Հեռարձակման գոտիԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Հեռարձակման լեզուհայերեն
Հեռարձակման սկսման թվականհունիսի 1, 1988
ՀիմնադիրԼեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ
ՍեփականատերԱրցախի Հանրապետություն

Հաղորդումներ խմբագրել

  • Օր (լրատվական)
  • Երեկոն մեզ հետ
  • Հայրենիք - Սփյուռք
  • Կլոր սեղան
  • Հավաքական արժեքներ
  • Մեր Երկիրը
  • Մայրաքաղաք
  • Ագրո-Արցախ
  • Շինհարթակ
  • Վերնագիրը վերջում
  • Մեր դպրոցը
  • Մեր շենը
  • Անիվ Art
  • Start Up
  • Կարկաչ
  • Պահոց
  • Արցախի ներդրումային հիմնադրամ
  • Նռան հատիկ
  • Մարզաշխարհ
  • Վեստնիկ (լրատվական ռուսերեն լեզվով)
  • Առողջություն
  • Ասուպ
  • Գրադարակ
  • Կինոդահլիճ
  • ՉԵՄՊԻՈՆ
  • ԵՐԵԿՈՆ ՄԵԶ ՀԵՏ
  • ԵՐԻՏ COM
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
  • ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԺԱՄ
  • ԱՆՈՒՆԸ ԿԻՆ Է
  • ՕՐԱԽՆԴԻՐ
  • ԿՐԹԱՐԱՆ
  • ՀՈԲԲԻ
  • ՄԵՐ ՏՈՒՆ ՈՒ ՏԵՂ
  • Շուշի
  • ՀՈԲԲԻ
  • ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
  • ՇԻՆՀԱՐԹԱԿ[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել