Նորեկ Ալբերտի Գասպարյան (նոյեմբերի 7, 1959(1959-11-07), Ասկերանի շրջան, Սարուշեն), Հայաստանի և Արցախի գրողների միության անդամ, ԼՂՀ ժուռնալիստների միության անդամ, ԼՂՀ Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ[1]։

Նորեկ Գասպարյան
Ծնվել էնոյեմբերի 7, 1959(1959-11-07) (64 տարեկան)
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԱզատ Արցախ

Կենսագրություն խմբագրել

  • 1975 թվականին ավարտել է Ստեփանակերտի Մ.Գորկու անվան միջնակարգ դպրոցը։
  • 1978-1980 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1981-1985 թվականներին ուսանել է Ստեփանակերտի Մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության բաժնում։
  • 1983 թվականից, ուսմանը զուգահեռ, աշխատել է Ասկերանի «Կարմիր դրոշ» շրջանային թերթում։
  • 1986 թվականին աշխատանքի է անցել ԼՂԻՄ Արհմիությունների միջմիութենական տանը, որպես բաժնի վարիչ։
  • 1988 թվականի ապրիլին աշխատանքի է ընդունվել Արցախի նորաբաց հեռուստատեսությունում, որպես երիտասարդական բաժնի վարիչ։
  • 1989 թվականին եղել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ։
  • 1993 թվականին նշանակվել է Հայաստանի «Հայ զինվոր» թերթի սեփական թղթակից։ 2007 թվականին զորացրվել է պահեստի մայոր կոչմամբ։
  • 2007 թվականին ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար։
  • 2008 թվականին նշանակվել է ԼՂՀ Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ։

Հեղինակած գրքեր խմբագրել

  • «Հավատ Արցախի»
  • «Արևոտ օր»
  • «Պար»
  • «Չավարտված խաղ»
  • «Խաչը»
  • «Չավարտված խաղ»
  • «Խաչը»
  • «Երբ դաշտում մենակ է ցուլը»
  • «Մի ծիծաղող տղեկ բռնատիրության փլվող պատերի տակ»
  • «Զվարճալի պատմություններ հորինողը»

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • 2008 թվականին շնորհվել է «ԼՂՀ Վաստակավոր լրագրողի» կոչում։
  • Պատերազմի մասին պատմող ֆիլմերից երեքը՝ «Համանվագ», «Տղամարդիկ», «Անպաշտպան աշխարհամաս» արժանացել են ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակի։

Աղբյուրներ խմբագրել

  1. «Լրագրողական հանրագիտակ», Գիտախմբագրական խորհուրդ, Ստեփանակերտ, 2012, էջ 89

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նորեկ Գասպարյան(չաշխատող հղում)