Իտալո Գարիբոլդի (իտալ.՝ Italo Gariboldi, ապրիլի 20, 1879(1879-04-20)[1], Լոդի, Իտալիայի թագավորություն - փետրվարի 9, 1970(1970-02-09), Հռոմ, Իտալիա), իտալացի ռազմական գործիչ, բանակի գեներալ, ԽՍՀՄ-ում իտալական զորքերի հրամանատար 1942-1943 թվականներին։

Իտալո Գարիբոլդի
Դիմանկար
Ծնվել էապրիլի 20, 1879(1879-04-20)[1]
ԾննդավայրԼոդի, Իտալիայի թագավորություն
Մահացել էփետրվարի 9, 1970(1970-02-09) (90 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
Գերեզմանmajor cemetery of Lodi
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մայրենի լեզուիտալերեն
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունMilitary Academy of Modena?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և սպա
Զբաղեցրած պաշտոններԻտալիայի Լիբիայի գլխավոր նահանգապետ
ԿուսակցությունԱզգային ֆաշիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Սավոյի ռազմական շքանշանի գովաբան Սավոյի ռազմական շքանշանի սպա Սավոյի ռազմական շքանշանի ասպետ Ռազմական արժեքների արծաթե մեդալ գաղութային Իտալիայի աստղի շքանշանի մեծ սպա Իտալիայի թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ և Երկաթ խաչի Ասպետի խաչ
 Italo Gariboldi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1879 թվականի ապրիլի 20-ին Լոդիում[2], 1899 թվականին ավարտել է ռազմական ակադեմիան, կռվել է Լիբիայում՝ իտալա-թուրքական պատերազմի ժամանակ[3]։

Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, եղել է 77-րդ դիվիզիայի շտաբի պետ։ Պատերազմի ավարտին նա նախագահել է Հարավսլավիայի սահմանի սահմանազատման հանձնաժողովը։ 1926 թվականից հրամանատարել է 26-րդ հետևակային գունդը, 1931 թվականից եղել է 5-րդ բրիգադի հրամանատարը։ Նա ղեկավարել է ռազմական ակադեմիան Մոդենայում և տեխնիկական դպրոցը Պարմայում։

1935-1936 թվականներին իտալա-եթովպական երկրորդ պատերազմի ժամանակ ղեկավարել է 30-րդ հետևակային «Սաբաուդա» դիվիզիան։ Նրա դիվիզիան Էրիտրեայում տեղակայված 1-ին կորպուսի մաս էր կազմում։ Եղել է Ադիս Աբեբայի նահանգապետը։

1939-1941 թվականներին եղել է 5-րդ բանակի հրամանատարը, որը տեղակայված էր ֆրանսիաական Թունիսի սահմանին։ 1940 թվականի դեկտեմբերին բրիտանական ուժերի կողմից «Կողմնացույց» գործողության սկսվելու պահին նա ժամանակավորապես ղեկավարել է 10-րդ բանակը՝ բանակի հրամանատար, գեներալ Մարիո Բերտիի հիվանդության պատճառով։ 1941 թվականի փետրվարի 7-ին, Բերտիին փոխարինած կորպուսի գեներալ Ջուզեպպե Թելլերի մահից հետո նա ստանձնել է փաստացի պարտված և քայքայված 10-րդ բանակի հրամանատարությունը։

Մարտի 25-ին նա դարձել է Լիբիայի գլխավոր նահանգապետ և ժամանակավորապես ստանձնել է իտալական զորքերի հրամանատարությունը Հյուսիսային Աֆրիկայում՝ փոխարինելով Հռոմ կանչված մարշալ Ռուդոլֆո Գրացիանիին։ Հուլիսի 19-ին նա հրամանատարությունը հանձնել է գեներալ Էտորե Բաստիկոյին։

1942-1943 թվականներին եղել է ԽՍՀՄ իտալական զորքերի հրամանատար (Armata Italiana Ռուսաստանում, իտալական 8-րդ բանակ)։ 1943-ի ապրիլի 1-ին նա պարգևատրվել է «Երկաթե խաչ» ասպետական խաչով։

Մուսոլինիի ռեժիմի տապալումից և պատերազմից Իտալիայի դուրս գալուց հետո նա ձերբակալվել է գերմանական զորքերի կողմից և փակվել համակենտրոնացման ճամբարում։ 1944 թվականին նրան մեղադրել են դավաճանության մեջ և դատապարտել մահվան, բայց դաշնակիցները շուտով ազատ են արձակել։ Նա մահացել է Հռոմում, 1970 թվականին[4]։

Նրա որդին՝ Մարիո Գարիբոլդին, ՆԱՏՕ-ի իտալացի հայտնի գործիչ է։

Գրականություն խմբագրել

  • Zalessky K. A. Ով ով էր Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Գերմանիայի դաշնակիցներ:- Մ.՝ ԱՍՏ, 2004 թ.-Տ.2.-492 էջ -ISBN 5-271-07619-9:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 TracesOfWar
  2. Bruno Mondadori, Il fascismo. Dizionario di storia, personaggi, cultura, economia, fonti e dibattito storiografico, Bruno Mondadori (éd.), Milano, 1998 320
  3. Adolf Hitler, Max Domarus (ed). Hitler: Speeches and proclamations, 1932-1945. Bolchazy-Carducci, 2004. P. 2777.
  4. Bruno Mondadori, Il fascismo. Dizionario di storia, personaggi, cultura, economia, fonti e dibattito storiografico,320

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իտալո Գարիբոլդի» հոդվածին։