Ադիս Աբեբա[2] (ամհարերեն՝ አዲስ አበባ — նոր ծաղիկ), Եթովպիայի մայրաքաղաքը և Աֆրիկյան միասնության կազմակերպության (ԱՄԿ) նստավայրը։ Գտնվում է երկրի կենտրոնական մասում, Եթովպական բարձրավանդակում՝ ավելի քան 2400 մետր բարձրության վրա։ Բնակչությունը՝ 3 041 002 մարդ (2012Դեպի ծով ելք չունեցող խոշորագույն քաղաքներից մեկն է։

Քաղաք
Ադիս Աբեբա
ամհարերեն՝ አዲስ አበባ
Զինանշան

ԵրկիրԵթովպիա Եթովպիա
Ներքին բաժանումAddis Ketema?, Akaky Kaliti?, Arada?, Bole Medhanealem?, Gullele?, Kirkos?, Kolfe Keranio?, Lideta?, Nifas Silk-Lafto? և Yeka?
ՔաղաքապետԿումա Դեմեկսա
Հիմնադրված է1886 թ.
Այլ անվանումներՖինֆին
Տվյալ կարգավիճակում1887 թվականից
Մակերես526,99 կմ²
ԲԾՄ2355±1 մետր
Խոսվող լեզուներԱմհարերեն
Բնակչություն3 041 002 մարդ (2012)
Խտություն5770,5 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+3 և EAT?[1]
Հեռախոսային կոդ11
Պաշտոնական կայքcityaddisababa.gov.et/am(ամհ.)
Ադիս Աբեբա (Եթովպիա)##
Ադիս Աբեբա (Եթովպիա)

Հիմնադրել է Մենելիք II կայսեր կողմից 1887 թվականին՝ իր կնոջ՝ Տիատու Բետուլի խնդրանքով։ Այդ տեղանքն է ընտրել նկատի ունենալով բարձր դիրքը, բուրավետ, առատ բուսականությունն ու առողջարար կլիման, որը շատ անհրաժեշտ էր հիվանդ կայսրուհու բուժման համար, այն անվանել է Addis Abeba «նոր ծաղիկ» (ամհարերեն՝ Addis «նոր», Abeba «ծաղիկ»)[3]։

Ադիս Աբեբային մայրցամաքում իր պատմական, քաղաքական և դիվանագիտական նշանակության շնորհիվ հաճախ անվանում են «Աֆրիկայի մայրաքաղաք» կամ «Աֆրիկայի Փարիզ»։ Քաղաքը բնակեցված է Եթովպիայի տարբեր շրջանների բնակիչների կողնից. ամհարներ, օրոմոներ, տիտրայիներ, սոմալիներ և շատ այլ։ Հարուստ է և քաղաքի կրոնական կազմը, այստեղ ապրում են միաֆիզիտներ, մուսուլմաններ, հրեաներ, ուղղափառ քրիստոնյաներ, բողոքականներ և ավանդական աֆրիկյան համոզմունքներ հետևորդներ։

Ադիս Աբեբան աշխարհի լեռնաբերձ մայրաքաղաքներից մեկն է։ Քաղաքի ամենացածր կետը, որը 2326 մետր է, գտնվում է քաղաքի հարավում, այնտեղ, որտեղ տեղակայված է Բոլե օդանավակայանը։ Ամենաբարձր կետը՝ Էնտոտո լեռը, որն ունի 3000 մետր բարձրություն, գտնվում է քաղաքի հյուսիսում

Պատմություն խմբագրել

Ադիս Աբեբան հիմնադրվել է Եթովպիայի կայսր Մենելիք II-ի կողմից։ Սկզբում քաղաքն ուներ Ֆինֆին անունը, որը օրոմո լեզվից թարգմանաբար նշանակում է «տաք աղբյուներ»։ Մենելիք II-ը, ով այդ ժամանակ Շևա պետության կայսրն էր, համարվում էր, որ մերձակա Էնտոտո լեռը թագավորության հարավում տեղի ունեցող ռազմական գործողությունների համար հարմար բազա է։ 1879 թվականին նա այցելեց հայտնի միջնադարյան քաղաքի և այդ շրջանի եկեղեցու ավերակներին։ Նրա հետաքրքրությունը շրջանի մասին աճել է այն ժամանակ, երբ կայսրուհի Թահիթը սկսեց Էնտոտո լեռան վրա եկեղեցու կառուցման աշխատանքները։ Սակայն բնական պայմանները թույլ չէին տվել կառուցել քաղաք լեռների հարևանությամբ։ 1886 թվականին լեռներից դեպի հարավ, սկսվեց շինարարությունը։

Սկզբում Թահիթը Ֆիլոհայի հանքային աղբյուրներ մոտակայքւմ իր համար տունկառուցեց, որտեղ նա և թագավորական դատարանի անդամները սիրում էին հանքային ջրով լոգանք ընդունել։ Մյուս նշանավոր մարդիկ բնակություն հաստատեցին Թահիթի տան կողքին։ Երբ բնակեցումը ընդլայնվեց, Մենելիք II-ը Թահիթի համար տուն կառուցեց պալատում, որտեղ այսօր տեղակայված է Եթովպիայի կառավարությունը։ Ժամանակակից անվանումը՝ Ադիս Աբեբան, ամհարերեն լեզվով նշանակում է «նոր ծաղիկ»։ Եթովպիա պետության մայրաքաղաքի տիտղոս ստացել է այն ժամանակ, երբ Մենելիք II-ը դարձավ Եթովիպայի կայսր։ Քաղաքի փողոցների երկայնքով ցայսօր կարելի է գտնել էվկալիպտ ծառեր, որոնք տնկված են Մենելիք II կայսեր կողմից։

1936 թվականի մայիսի 5-ին՝ Երկրորդ իտալա-եթովպական պատերազմի ժամանակ, իտալական զորքերը գրավում են քաղաքը։ 1936-1941 թվականների միջակայքում Ադիս Աբեբան դարձել էր Իտալական Արևելյան Աֆրիկայի մայրաքաղաք։ Այս ընթացքում, մոտ մեկ միլիոն եթովպացիներ սպանվել են մանանեխի գազով։ Բրիտանական զորքերի և իտալական բանակի դեմ պայքարող եթովպացի ապստամբների հաղթանակից հետո Եթովպիայի կայսր Հեյլե Սելլասսիեն վերադարձրեց քաղաքը և անմիջապես սկսեց քաղաքի վերականգնման աշխատանքները։

1958 թվականից Ադիս Աբեբայում տեղակայված է Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական հանձնաժողը Աֆրիկայում[4]։ 1963 թվայանին Հեյլե Սելասսիեի աջակցության շնորհիվ ստեղծվեց Աֆրիկյան միությունը (ОАЕ), որի շտաբ-գրասենյակը տեղակայված է Ադիս Աբեբայում[4]։ 2002 թվականին ОАЕ-ը լուծարվել է, որի փոխարեն ստեղծվել է Աֆրիկյան միությունը, որի շտաբը ևս Ադիս Աբեբայում էր։ 1965 թվականին քաղաքում տեղի ունեցավ Արևելյան ուղղափառ եկեղեցիների խորհուրդը։

Քույր քաղաքներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. Time.is(բազմ․)
  2. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 46. ISBN 99941-56-03-9.
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 10.
  4. 4,0 4,1 Ադիս Աբեբա — հոդված Սովետական մեծ հանրագիտարանից.
  5. http://www.addismayor.gov.et/attachments/article/165/sister_cities.pdf
  6. https://www.leipzig.de/buergerservice-und-verwaltung/partnerstaedte/addis-abeba/
  7. https://os.dc.gov/sites/default/files/dc/sites/os/publication/attachments/Addis_Ababa_Sister_City_Agreement.pdf
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադիս Աբեբա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 74