Իվան Խրուցկի

բելառուս նկարիչ

Իվան (Յան) Ֆոմիչ (Տոմաշևիչ) Խրուցկի (բելառուս․՝ Іван Хруцкі, հունվարի 27 (փետրվարի 8), 1810[1][2] կամ փետրվարի 8, 1810(1810-02-08)[3], Uła, Lepel County, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն և Վարշավա, Վարշավայի դքսություն - հունվարի 1 (13), 1885[1] կամ հունվարի 13, 1885(1885-01-13)[3], Zacharničy, Polotsky Uyezd, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն և Վարշավա, Ռուսական կայսրություն)&nbsp, 19-րդ դարի բելառուս նկարիչ, որ գործել է ռուսական կայսրության տարածքում։ Աչքի է ընկել իր նատյուրմորտներով ու խմբային դիմանկարներով։

Իվան Խրուցկի
Ծնվել էհունվարի 27 (փետրվարի 8), 1810[1][2] կամ փետրվարի 8, 1810(1810-02-08)[3]
ԾննդավայրUła, Lepel County, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն և Վարշավա, Վարշավայի դքսություն
Վախճանվել էհունվարի 1 (13), 1885[1] (74 տարեկան) կամ հունվարի 13, 1885(1885-01-13)[3] (74 տարեկան)
Մահվան վայրZacharničy, Polotsky Uyezd, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն և Վարշավա, Ռուսական կայսրություն
ԱզգությունԲելառուսներ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներQ16693590?
ՄեկենասներԻոսիֆ Սեմաշկո
ԱշակերտներWacław Bębnowski?
ԱմուսինQ96185639?
ԶավակներQ96185841?
 Ivan Khrutsky Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է կաթոլիկ քահանա, տոհմիկ մանր ազնվական Տոմաշ (Ֆոմա) Խրուցկու ընտանիքում[4]։ Գեղարվեստական միջնակարգ կրթություն ստացել է Պոլոցկի պիարիստական օրդենի բարձրագույն ուսումնարանում։ 1827 թվականին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ մինչև 1829 թվականը նկարչության դասեր է առել անգլիացի նկարիչ Ջորջ Դոուից, միաժամանակ հաճախել գեղարվեստի կայսերական ակադեմիայի պարապմունքներին։ Ընդօրինակել է Էրմիտաժում ցուցադրված գործեր[5]։ 1830 թվականին ընդունվել է գեղարվեստի ակադեմիա, որտեղ աշակերտել է այնպիսի վարպետների, ինչպես՝ Կարլ Բրյուլովը, Ֆյոդոր Բրունին, Ալեքսանդր Վառնեկը, Մաքսիմ Վորոբյովը...

Խրուցկու աչքի ընկնող առաջին ստեղծագործությունը թվագրված է 1832։ Նրա՝ արդեն իսկ երիտասարդական շրջանի նկարները դրվատանքի են արժանացել թե՛ արվեստասեր հասարակության և թե՛ քննադատների կողմից։ 1836 թվականին Խրուցկու նատյուրմորտները նրան բերել են գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեծ մեդալ, իսկ հաջորդ տարում «Գուլպա գործող ծեր կինը» դիմանկարի համար նա պագևատրվել է ակադեմիայի փոքր ոսկե մեդալով։ 1839 թվականին Խրուցկուն շնորհվել է ակադեմիկոսի կոչում։

Հոր մահից հետո՝ 1840 թվականին, նկարիչը թողոլ է Սանկտ Պետերբուրգը, վերադարձել հայրենի բնօրրան, գնել է Զախարնիչի կալվածքը, սեփական նախագծով առանձնատուն կառուցել, որտեղ էլ ապրել է 1845 թվականից մինչև իր մահը։ Հիմնականում զբաղվել է եկեղեցական կառույցներ պատկերազարդելով (գլխավորապես Լիտվայում), ստեղծել է նաև նոր դիմանկարներ։

Մահացել է 1885 թվականին, թաղվել Զախարնիչիի տոհմական դամբանում։

Ազգությունը խմբագրել

Իվան Խրուցկին ազգությամբ ներկայացվում է մերթ որպես բելառուս, մերթ որպես լեհ, մերթ էլ՝ որպես ռուս[6][7]։ Պատճառը պատմական, մշակութային, ազգային ու քաղաքական յուրահատկությունն է այն տարածքի, որտեղ ծնվել ու գործել է նկարիչը։ Աղբյուրներից մեկում նա ներկայացված է որպես «ազգությամբ լեհ, ծննդյան վայրով՝ բելառուս, ով վերջին հաշվով ձևավորվել է ռուսական ակադեմիական դպրոցում»[8]։ Բելառուսի Հանրապետության գեղարվեստի ազգային թանգարանն իր հրապարակումներում Խրուցկուն ներկայացնում է որպես բելառուս նկարչի, միաժամանակ ընդգծելով, որ նրա ստեղծագործական ժառանգությունը՝ իբրև մշակութային արժեք, միայն Բելառուսին չի պատկանում[9]։ Բելառուսական հանրագիտարանն էլ գրում է, որ Խրուցկին բելառուս նկարիչ է, իսկ նրա ստեղծագործությունը կապված է Բելառուսի ու Ռուսաստանի գեղարվեստական կյանքի հետ[10]։ «Խորհրդային հանրագիտական բառարանը» Խրուցկուն ներկայացնում է որպես ռուս նկարչի՝ առանց որոշակիացնելու, թե նա իրնչ ծագում ուներ և որտեղ է ստեղծագործել[11]։

Գրականություն խմբագրել

  • Кузнецов С. {{{заглавие}}}.
  • Kuzniecow S. Malarz Jan Chrucki. Portret XIX-wiecznego 'artysty srednego'// Biuletyn historii sztuki. R. LX: 1998. nr.1-2. S.49-67.
  • Варіант статті на польській мові: Kuznecow. S. Malarz Jan Chrucki. Portret XIX-wiecznego 'artysty srednego'// Biuletyn historii sztuki. R. LX: 1998. nr.1-2. S.49-67.
  • {{{заглавие}}}. — 8000 экз. (білор. мовою)
  • Знамениті російські художники: Біографічний довідник. — СПб.: Азбука, 2000. — 400 с. — 100 000 экз. — ISBN 5-7684-0518-6

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 LIMIS (լիտ.)
  4. Іван Хруцкі. 1810—1885: Альбом-каталог / склад. І. М. Паньшына. — Мн.: Беларусь, 1990. — 92 с, з іл. — 15000 экз.
  5. «Хруцкий Иван Фомич». Лингвокультурологический тезаурус "Гуманитарная Россия". Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 17-ին.
  6. Іван Хруцкі. 1810—1885: Альбом-каталог / склад. І. М. Паньшына. — Мн.: Беларусь, 1990. — 92 с, з іл. — 15000 экз.
  7. «Jan Chrucki (ang.). The premier site for Russian culture». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
  8. Biografija Iwana Fomicza Chruckogo (1810—1885) Je. Pietinowa: Biografija Iwana Fomicza Chruckogo (1810—1885) (ros.). Krossword-Kafie.
  9. «Год Івана Хруцкага». Արխիվացված է օրիգինալից 3 грудень 2013-ին. Վերցված է 4 квітень 2015-ին.
  10. Беларуская энцыклапедыя. Т. 17. — Мн., 2003. — С. 64-65.
  11. Советский энциклопедический словарь. 4-е издание, Москва, «Советская энциклопедия», 1989, С. 1480

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Խրուցկի» հոդվածին։